«Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի (Քերեստեճյան)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 27. Տող 27.
{{կաթողիկոսներ}}
{{կաթողիկոսներ}}


[[Կատեգորիա:Հուլիսի 5 ծնունդներ]]
[[Կատեգորիա:Դեկտեմբերի 6 մահեր]]
[[Կատեգորիա:Էջմիածին քաղաքում մահացածներ]]
[[Կատեգորիա:Վրաստանի հայոց թեմի առաջնորդներ]]
[[Կատեգորիա:Վրաստանի հայոց թեմի առաջնորդներ]]

17:42, 6 փետրվարի 2017-ի տարբերակ

Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 5, 1813(1813-07-05)[1]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս[1]
Մահացել էդեկտեմբերի 6, 1882(1882-12-06)[1] (69 տարեկան)
Մահվան վայրՎաղարշապատ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
ԳերեզմանԳերեզման Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցու
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
Մասնագիտությունքահանա
Զբաղեցրած պաշտոններԱմենայն Հայոց Կաթողիկոս

Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի, Ամենայն Հայոց կաթողիկոս 1866-ից։ Հաջորդել է Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցուն։

Կենսագրություն

Ծնվել է 1813 թ.-ի հուլիսի 5-ին Կոստանդնուպոլսում, մահացել է 1882 թ.-ի դեկտեմբերի 6-ին, Վաղարշապատում։ Նրա աճյունն ամփոփված է Մայր Տաճարի բակում։

1827-1829 թթ.ին սովորել է Գում Գափուի պատրիարքական ժառանգավորաց վարժարանում, որտեղ աշակերտել է նշանավոր մտավորական Գրիգոր պատվելի Փեշտիմալճյանին։ 1830-ին պատրիարք Կարապետ Պալաթեցու կողմից նշանակվել է պատրիարքարանի փոխանորդարանի քարտուղար։ 1834-ին ստացել է սարկավագության աստիճան, 1835-ին ձեռնադրվել է Կ. Պոլսի Սբ. Աստվածածին, Սբ. Խաչ և Սբ. Հարություն եկեղեցիների քարոզիչ։ Նրա ջանքերով է ստեղծվել Կ. Պոլսի առաջին հայկական եկեղեցական երգչախումբը։

1841 թ.-ին արժանացել է ծայրագույն վարդապետի աստիճանի։ 1848 թ.-ի հուլիսի 11-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսես Ե Աշտարակեցու կողմից ձեռնադրվել է եպիսկոպոս։ 1858 թ.-ի հոկտեմբերի 17-ին Արևմտահայոց ժողովի կողմից ընտրվել է Կ. Պոլսի պատրիարք (1858-1860), մասնակցել Ազգային Սահմանադրության մշակմանը։ 1866 թ.-ի սեպտեմբերի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրավիրված ժողովի կողմից միաձայն ընտրվել է Ամենայն Հայոց կաթողիկոս։ Օծումը տեղի է ունեցել 1867 թ.-ի մայիսի 21-ին։

Գևորգ Դ կաթողիկոսը ծավալել է շինարարական լայն գործունեություն։ 1868-ին Մայր Տաճարի արևելյան կողմում կառուցել է կցաշենք, որտեղ կազմակերպել է եկեղեցապատմական թանգարան, նորոգել է տվել Սուրբ Գայանե վանքը, այնտեղ կառուցել արևմտյան կամարակապ դարպասը, կառուցել է Մայր Աթոռի միաբանների բնակելի շենքերը, Բյուրականի կաթողիկոսական ամառանոցը, վերակառուցել է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին և այլն։ 1874 թվականին հիմնել է Գևորգյան ճեմարանը, ապա Էջմիածնի թանգարանը։ Կաթողիկոսը հետևողական աշխատանքներ է կատարել հայկական բոլոր եկեղեցիներում միակերպ ժամերգություն մտցնելու ուղղությամբ։ Նրա ջանքերով են ստեղծվել «Ձայնագրեալ երգեցողութիւնք Սրբոյ Պատարագի» (1874), «Ձայնագրեալ Շարական հոգեւոր երգոց» (1875), «Ժամագիրք» (1877), «Ձայնագրեալ քաղուածք օրհնութեանց» (1882) գրքերը։ Լինելով լավ շարականագետ՝ կազմակերպել է հայկական ձայնագրության նոր(Հ. Լիմոնճյանի ստեղծած) համակարգի ուսուցումն ու տարածումը։ Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցին ժամանակակիցների կողմից արժանացել է «Մեծագործ» պատվատիտղոսի։ Կաթողիկոսական գահին Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցուն հաջորդել է Մակար Ա Թեղուտցին։

Արտաքին հղումներ


Նախորդող՝
Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցի
Կաթողիկոս
1866–1882
Հաջորդող՝
Մակար Ա Թեղուտցի
  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.