«Միջերկրական ծովի կախարդը (մինի-սերիալ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Ֆիլմ}}
{{Տեղեկաքարտ Ֆիլմ}}
'''«Երկրածովի կախարդը»''' ({{lang-en|Legend of Earthsea}}) մինիսերիալ (2 սերիա), նկարահանված է [[Ուրսուլա Կրյոբեր Լե Գուին]]ի «Երկրածովի կախարդը» և «Ատուանի Դամբարանը» գրքերի հիման վրա: Պրեմիերան կայացել է [[Syfy Universal]] ալիքում [[2004]] թվականի դեկտեմբերին:
'''«Երկրածովի կախարդը»''' ({{lang-en|Legend of Earthsea}}), մինիսերիալ (2 սերիա), նկարահանված է [[Ուրսուլա Կրյոբեր Լե Գուին]]ի «Երկրածովի կախարդը» և «Ատուանի Դամբարանը» գրքերի հիման վրա: Պրեմիերան կայացել է [[Syfy Universal]] ալիքում [[2004]] թվականի դեկտեմբերին:


== Սյուժե ==
== Սյուժե ==

18:31, 5 փետրվարի 2017-ի տարբերակ

Միջերկրական ծովի կախարդը
անգլ.՝ Earthsea
Երկիր Կանադա
 ԱՄՆ
Ժանրֆենթզի հեռուստասերիալ, հեռուստադրամա, արկածային հեռուստասերիալ և վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ
ՀիմքA Wizard of Earthsea? և The Tombs of Atuan?
Թվականդեկտեմբերի 13, 2004 և սեպտեմբերի 3, 2005[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորRobert Lieberman?
ՊրոդյուսերԼոուրենս Բենդեր
Սցենարի հեղինակGavin Scott?
ԴերակատարներՇոն Էշմոր, Քրիստին Քրոյկ, Դենի Գլովեր, Իզաբելլա Ռոսսելլինի, Սեբաստիան Ռոշե, Քրիս Գոթյե և Alan Scarfe?
ԵրաժշտությունJeff Rona?
ԿինոընկերությունSonar Entertainment և Syfy
Տևողություն180 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Երկրածովի կախարդը» (անգլ.՝ Legend of Earthsea), մինիսերիալ (2 սերիա), նկարահանված է Ուրսուլա Կրյոբեր Լե Գուինի «Երկրածովի կախարդը» և «Ատուանի Դամբարանը» գրքերի հիման վրա: Պրեմիերան կայացել է Syfy Universal ալիքում 2004 թվականի դեկտեմբերին:

Սյուժե

Գյուղացի երիտասարդ Գեդի վրա հարձակվում է Տայգատի՝ նվաճող-թագավորի զորքը: Գեդը հանկարծակի ցուցադրում է իր կախարդելու ունակությունը, որի օգնությամբ խաբում է թշնամուն և նետում նրանց անդունդը: Նա և նրա համագյուղացիները վախենում են իր ունակությունից: Գեդը ուսումի է անցնում կախարդ Օգիոնի մոտ, ով նրան պատմում է Երկրածովի կախարդանքի գլխավոր սկզբունքը՝ ամեն ինչ և բոլորը ունեն իրենց իրական անունը, պետք է միայն այն իմանալ: Գեդին իրական անունը տալիս է Օգիոնը:

Այդ ժամանակ թագավոր Տայգատը իր սիրուհու՝ Կոսսիլի օգնությամբ հուսով է մուտք գործել քրմուհիների՝ դամբարանների պահապանների միաբանության գաղտնիքի մեջ: Այդ կատակոմբներում հնուց ի վեր փակված են անանուն սատանաներ, ովքեր սպառնում են աշխարհին: Տայգատը համոզված է, որ Անանուները ուժ են, ովքեր ունակ են իրեն օգնել գրավել ամբողջ աշխարհը: Կոսսիլը թույն է տալիս մայրապետին և անում ամեն ինչ, որպեսզի դառնա նրա հետևորդը: Բայց ի զայրութ դավադիրների մայրապետը ընտրում է երիտասարդ, անմեղ և ընդունակ քույր Թենարին: Թենարին նա ցույց է տալիս լաբիրինթի ճանապարհը դեպի այնտեղ, որտեղ փակված են Անանուները:

Ուսումը շարունակելու համար Գեդը մեկնում է Ռոք կզղի և ընդունվում է կախարդների ակադեմիա: Այնտեղի աշակերտների մեջ նա գտնում է ինրպես հավատարիմ ընկերներ՝ Վետչին, այնպես էլ հակառակորդներ՝ Ջասպերին: Հենց Ջասպերն է հրահրում Գեդին կիրառել արգելված կախարդանքը, որի հետևանքով երկիր է դուրս գալիս սատանա: Այդ խախտումի համար Գեդին հեռացնում են ակադեմիայից: Սատանան Գեդին հետևում է ամբողջ աշխարհով, նրա հետ մտնում է պայքարի մեջ, սպանում է նրա ընկերներին: Գեդը միջոց է փնտրում, որպեսզի ազատվի անեծքից: Աստիճանաբար նա հասկանում է, որ հրեշը, ով նրան հետապնդում է՝ իր արտացոլանքն է: Վիշապը ասում է, որ Գեդը նրանից կարող է ազատվել Ատուանա Տաճարում:

Անհամբեր Տայգատը Ջասպերի օգնությամբ գրավում է Ռոք կզղին և նրան նշանակում է գլխավոր մոգ: Հետո նա գրավում է քրմուհիների տաճարը և փորձում է ստիպել Թենարին ցույց տալ ճանապարհը դեպի Անանունները: Այնտեղ է ձգտում նաև Գեդը, ով և օգնում է աղջկան փախչել: Տայգատը փորձում է ազատել Անանուններին, բայց արդյունքում զոհվում է: Դամբարանի խորքում Գեդը դեմ դիմաց հանդիպում է իր վախին՝ սատանային և անվանում է նրա իրական անունը: Դա Գեդի իրական անունն է:

Գեդի և Թենարի խիզախությունը դարերով վտարում է սատանաներին երկրից:

Դերսանական կազմ

Դերասան Դեր
Շաուն Աշմոր Գեդ
Քրիստին Քրոյկ Թենար
Իզաբելլա Ռոսսելլինի մայրապետ Թար
Դենի Գլովեր Օգիոն
Սեբաստիան Ռոշե Տայգատ
Քրիս Գոթյե Վեթչ՝ Գեդի համադասարանցին և ընկերը
Ջենիֆֆեր Քելվերթ Կոսսիլ
Էմիլի Հեմփշիր Ռոզա
Մարք Հիլդրեթ Ջասպեր
Ալան Սքարֆ Նեմմերլ՝ Ռոք կղզում գտնվող ակադեմիայի գլխավոր մոգ
Ալեսսանդրո Ջուլիանի Սքիորչ՝ Գեդի ընկերը, ում կերպարն ընդունել էր Գեբբեթը

Ծանոթագրություններ

  1. http://www.mundoplus.tv/noticias/?seccion=series&id=942