«Ռուբեն Արուտչյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-www.president.am +նախագահ.հայ)
Տող 67. Տող 67.
== Աղբյուրներ ==
== Աղբյուրներ ==
* [http://www.myart.am/am/artists/view/ruben-arutchyan-73/2 MyArt ― Ռուբեն Արուտչյան]
* [http://www.myart.am/am/artists/view/ruben-arutchyan-73/2 MyArt ― Ռուբեն Արուտչյան]
* [http://www.grakantert.am/%D5%B6%D5%A5%D6%80%D5%B7%D5%B6%D5%B9%D5%A1%D5%B6%D6%84%D5%AB-%D5%A1%D5%B2%D5%A2%D5%B5%D5%B8%D6%82%D6%80-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A8%D5%B6%D5%BF%D6%80%D5%A5%D5%AC%D5%B8%D5%BE-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%B8/ Ներշնչանքի աղբյուր նախընրելով Շուշին]
* [http://www.grakantert.am/%D5%B6%D5%A5%D6%80%D5%B7%D5%B6%D5%B9%D5%A1%D5%B6%D6%84%D5%AB-%D5%A1%D5%B2%D5%A2%D5%B5%D5%B8%D6%82%D6%80-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A8%D5%B6%D5%BF%D6%80%D5%A5%D5%AC%D5%B8%D5%BE-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%B8/ Ներշնչանքի աղբյուր նախընտրելով Շուշին]


{{DEFAULTSORT:Արուտչյան, Ռուբեն}}
{{DEFAULTSORT:Արուտչյան, Ռուբեն}}

17:58, 5 փետրվարի 2017-ի տարբերակ

Ռուբեն Արուտչյան
Ի ծնեՌուբեն Սերգեյի Արուտչյան
Ծնվել է1947, հունիսի 18
ԾննդավայրԵրևան, ՀԽՍՀ
Վախճանվել էհունվարի 16, 2022(2022-01-16)[1] (74 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան[2]
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1964) և ՀԱՊՀ (1970)
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն և Հայաստանի ճարտարապետների միություն
ՀայրՍերգեյ Արուտչյան

Ռուբեն Սերգեյի Արուտչյան (1947, հունիսի 18, Երևան) հայ նկարիչ, ճարտարապետ, ՀՀ վաստակավոր նկարիչ (2012

Նկարիչ Սերգեյ Արուտչյանի որդին։

Կենսագրություն

Ռուբեն Արուտչյանը ծնվել է 1947 թ. Երևանում, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սերգեյ Արուտչյանի ընտանիքում։ 1961-1964 թթ. սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1964-1970 թթ.՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետում։ 1974 թվականից Հայաստանի ճարտարապետների միության անդամ է, 1976 թվականից՝ Հայաստանի նկարիչների միության անդամ։ 1979-1989 թթ. դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, 1986-1990 թթ. եղել է Հայաստանի Գեղարվեստի ֆոնդի կերպարվեստի կոմբինատի գլխավոր նկարիչ։ 1987-2012 թթ. եղել է Հայաստանի նկարիչների միության վարչության անդամ, 1995 թվականից՝ Դիզայներների միջազգային միության անդամ։ 1990-1992 թթ․ և 2001 թ. եղել է Երևան քաղաքի գլխավոր նկարիչը, 2001 թ.՝ Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորումների վարչության պետ, քաղաքի գլխավոր նկարիչ, 2011 թվականից՝ Աշխարհի հայ նկարիչների միության անդամ[3]:

Ստեղծագործական գործունեություն

2004 թ. հեղինակել է Հայաստանի պաշտպանության նախարարության զինանշանը, 2006 թ.՝ Հոլոքոստի և Հայոց Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշաքարը, որը տեղադրված է Երևանի Օղակաձև այգում։ 2012 թ. Լոնդոնում մասնակցել է Թեքեյան մշակութային կենտրոնի կողմից կազմակերպված հայ նկարիչների ցուցահանդեսին։ Հեղինակ է ծանրամարտի աշխարհի առաջնության (1983, Երևան), Հայաստանի անկախության հանրաքվեի (1991, Երևան) և այլ միջոցառումների ձևավորումների, ինքնատիպ արտահայտչամիջոցներով աչքի ընկնող գրաֆիկական և գեղանկարչական շարքերի։

Գրաֆիկա՝

  • «Անապաստաններ», 1993-1995
  • «Գրկախառնություն», 1993-2000

Գեղանկարչական շարքեր՝

  • «Հիմնական ձև», 1995-1998
  • «Գրկախառնություն», 1993-2003

Ցուցահանդեսներ

Ռուբեն Արուտչյանի շատ աշխատանքներ գտնվում են մասնավոր հավաքածուներում, աշխարհի տարբեր քաղաքներում։ Ռ. Արուտչյանը հեղինակ է մի շարք դիզայներական նախագծերի, որմնանկարների, հուշամեդալների, զինանշանների և այլն։

Պարգևներ

  • Մոսկվայի «Երկրի երիտասարդությունը» համամիութենական ցուցահանդեսի դիպլոմ և մրցանակ (1976)
  • Առաջին հանրապետական ցուցահանդեսի մրցանակ (1979, 1997)
  • «Մեկական աշխատանքի» հանրապետական ցուցահանդեսի մեդալ՝ լավագույն գրաֆիկայի համար (1986)
  • Հայկական նոր թղթադրամների էսքիզների մրցույթի մրցանակ (1996)
  • ՀՀ 50.000 դրամ անվանական արժեքով թղթադրամի էսքիզների մրցույթի առաջին մրցանակ (2000)
  • Հայկական դրամի նշանի էսքիզի մրցույթի առաջին մրցանակ (2001)
  • Շուշի քաղաքի զինանշանի մրցույթի առաջին մրցանակ (2007)
  • Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Երախտագիտություն» մեդալ (2012)
  • Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ (2012)[6]

Ծանոթագրություններ

  1. Մահացել է ՀՀ վաստակավոր նկարիչ, ճարտարապետ Ռուբեն Արուտչյանը
  2. Մահացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Ռուբեն Արուտչյանը
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  4. Աշնանը Ազգային պատկերասրահում կբացվի Արուտչյան ընտանիքի ցուցահանդեսը
  5. Ռուբեն Արուտչյան. Երբ մարդը դառնում է արվեստի գործ
  6. Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին

Աղբյուրներ