«Գնաճ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- <ref +<ref)
No edit summary
Տող 3. Տող 3.
'''Գնաճը''' կամ '''սղաճը''' ([[լատիներեն|լատ]].՝ ''«Inflatio»''՝ ուռճացում, փքում) գների ընդհանուր մակարդակի բարձրացումն է, որն ուղեկցվում է դրամական միավորի արժեզրկմամբ<ref>Чепурин М.Н. "Курс экономической теории", 2003</ref>։
'''Գնաճը''' կամ '''սղաճը''' ([[լատիներեն|լատ]].՝ ''«Inflatio»''՝ ուռճացում, փքում) գների ընդհանուր մակարդակի բարձրացումն է, որն ուղեկցվում է դրամական միավորի արժեզրկմամբ<ref>Чепурин М.Н. "Курс экономической теории", 2003</ref>։


Երբ [[Գին|գների]] ընդհանուր մակարդակը բարձրանում է, [[արժույթ]]ի յուրաքանչյուր միավորով հնարավոր է լինում գնել ավելի քիչ ապրանքներ և ծառայություններ։ Հետևաբար, գնաճը հանգեցնում է դրամական միավորի [[Գնողունակություն|գնողունակության]] անկման<ref>Paul H. Walgenbach, Norman E. Dittrich and Ernest I. Hanson, (1973), Financial Accounting, New York: Harcourt Brace Javonovich, Inc. Page 429. "The Measuring Unit principle: The unit of measure in accounting shall be the base money unit of the most relevant currency. This principle also assumes that the unit of measure is stable; that is, changes in its general purchasing power are not considered sufficiently important to require adjustments to the basic financial statements."</ref>։ Գնաճի գլխավոր ցուցանիշը գնաճի տեմպն է՝ ընդհանուր գների ինդեքսի (սպառողական գների ինդեքս) տարեկան տոկոսային փոփոխությունը<ref name="Mankiw, N. Gregory 2002">Mankiw, N. Gregory (2002). "Macroeconomics" (5th ed.). Worth.</ref>։
Երբ [[Գին|գների]] ընդհանուր մակարդակը բարձրանում է, [[արժույթ]]ի յուրաքանչյուր միավորով հնարավոր է լինում գնել ավելի քիչ ապրանքներ և ծառայություններ։ Հետևաբար, գնաճը հանգեցնում է դրամական միավորի [[Գնողունակություն|գնողունակության]] անկման<ref>Paul H. Walgenbach, Norman E. Dittrich and Ernest I. Hanson, (1973), Financial Accounting, New York: Harcourt Brace Javonovich, Inc. Page 429. "The Measuring Unit principle: The unit of measure in accounting shall be the base money unit of the most relevant currency. This principle also assumes that the unit of measure is stable; that is, changes in its general purchasing power are not considered sufficiently important to require adjustments to the basic financial statements."</ref>։ Գնաճի գլխավոր ցուցանիշը գնաճի տեմպն է՝ ընդհանուր գների ինդեքսի (սպառողական գների ինդեքս) տարեկան տոկոսային փոփոխությունը<ref name="Mankiw, N.
Gregory 2002">Mankiw, N. Gregory (2002). "Macroeconomics" (5th ed.). Worth.</ref>։

== Գնաճի բնութագրումը ==
Տնտեսագիտության տեսության մեջ գոյություն ունեն ինֆլյացիա երևույթի բնութագրման մի քանի մոտեցումներ:

# Ինֆլյացիան կամ գնաճը շրջանառության մեջ գտնվող դրամական զանգվածի չափից ավելի աճն է ապրանքների իրական առաջարկի համեմատությամբ:
# Ինֆլյացիան դրամի գնողունակության անկումն է:
# Ինֆլյացիան գների ընդհանուր մակարդակի աճն է:


Գնաճը [[Տնտեսություն|տնտեսության]] վրա ունենում է ինչպես դրական, այնպես էլ բասացական ազդեցություն։ Բացասական ազդեցությունը ներառում է դրամական միջոցների պահպանման այլընտրանքային արժեքի աճ, ապագա գնաճի անորոշություն, որը կարող է խոչընդոտել [[ներդրում]]ներին և [[խնայողություն]]ներին և, եթե գնաճը բավական արագընթաց է, ապրանքների պակաս, քանի որ սպառողները, մտահոգված [[Գին|գների]] ապագա աճով, սկսում են կուտակել։ Դրական ազդեցությունը ներառում է ապահովությունը, որ [[կենտրոնական բանկ]]երը կարող են կարգավորել իրական տոկոսադրույքները (մեղմել տնտեսական անկումը)<ref name="Mankiw, N. Gregory 2002"/> և խրախուսել ներդրումները ոչ դրամական ներդրումային ծրագրերում։
Գնաճը [[Տնտեսություն|տնտեսության]] վրա ունենում է ինչպես դրական, այնպես էլ բասացական ազդեցություն։ Բացասական ազդեցությունը ներառում է դրամական միջոցների պահպանման այլընտրանքային արժեքի աճ, ապագա գնաճի անորոշություն, որը կարող է խոչընդոտել [[ներդրում]]ներին և [[խնայողություն]]ներին և, եթե գնաճը բավական արագընթաց է, ապրանքների պակաս, քանի որ սպառողները, մտահոգված [[Գին|գների]] ապագա աճով, սկսում են կուտակել։ Դրական ազդեցությունը ներառում է ապահովությունը, որ [[կենտրոնական բանկ]]երը կարող են կարգավորել իրական տոկոսադրույքները (մեղմել տնտեսական անկումը)<ref name="Mankiw, N. Gregory 2002"/> և խրախուսել ներդրումները ոչ դրամական ներդրումային ծրագրերում։
Տող 10. Տող 18.


Մեծ կամ փոքր չափով գնաճն առկա է ժամանակակից բոլոր երկրների տնտեսություններում։ Ապրանքային զանգվածի ամենամյա աճը պահանջում է [[Դրամաշրջանառություն|դրամաշրջանառության]] համապատասխան արագացում կամ [[դրամական զանգված]]ի աճ։ Եվ դրա համար անհրաժեշտ է սնել հասարակական արտադրությունը համապատասխան [[դրամական զանգված]]ի ավելացմամբ, ինչն էլ իր հերթին հանգեցնում է գնաճի<ref>Сидорович А.В. Курс экономической теории", 1997</ref>։
Մեծ կամ փոքր չափով գնաճն առկա է ժամանակակից բոլոր երկրների տնտեսություններում։ Ապրանքային զանգվածի ամենամյա աճը պահանջում է [[Դրամաշրջանառություն|դրամաշրջանառության]] համապատասխան արագացում կամ [[դրամական զանգված]]ի աճ։ Եվ դրա համար անհրաժեշտ է սնել հասարակական արտադրությունը համապատասխան [[դրամական զանգված]]ի ավելացմամբ, ինչն էլ իր հերթին հանգեցնում է գնաճի<ref>Сидорович А.В. Курс экономической теории", 1997</ref>։

Ինֆլյացիայի ազդեցությունն իրական եկամուտների մակարդակի վրա հակասական է, քանզի վերջինս տարբեր կերպ է ազդում եկամուտների բաշխման վրա` կախված այն հանգամանքից ինֆլյացիան ''սպասվող'' է, թե ''անակնկալ'':

Սպասվող ինֆլյացիայի դեպքում եկամուտ ստացողը կարող է միջոցներ ձեռնարկել ինֆլյացիայի բացասական հետևանքները կանխելու կամ նվազագույնի հասցնելու համար: Անսպասելի ինֆլյացիան հանգեցնում է ամրագրված եկամտի բոլոր տեսակների նվազեցմանը և «սուբսիդավորվում են» այն տնտեսական գործակալները, որոնց անվանական եկամուտներն ավելի արագ են աճում, քան գների միջին մակարդակը:

Եթե տնտեսական գործակալներն ունեն եկամտի տարբերակված աղբյուրներ, ապա ինֆլյացիայի արդյունքում նրանք միաժամանակ կարող են և շահել, և վնաս կրել: Սպասվող ինֆլյացիայի պայմաններում անվանական եկամուտների ճշգրտում կարելի է կատարել` օգտագործելով [[Ֆիշերի հավասարում|Ֆիշերի հավասարումը]]`
i = r +  e ,
որտեղ i և r ներկայացնում են, համապատասխանաբար` անվանական և իրական տոկոսադրույքը,
e – սպասվող ինֆլյացիայի մակարդակը:

Տնտեսության բոլոր գործակալների համար էական նշանակություն ունի հարաբերակցությունը ինֆլյացիայի և անվանական ու իրական տոկոսադրույքի միջև: Տոկոսադրույքը (անվանական, i - բանկի կողմից սահմանված, իրական, r` հաշվի առած ինֆլյացիայի փաստացի տեմպը) խնայողությունների արժեքն է ապագայում: Հետևաբար, եթե իրական տոկոսադրույքը գերազանցում է անվանականին, ապա այս դեպքում շահում են վարկ վերցնող գործակալները և վնաս են կրում բանկերը կամ գումար տրամադրողները, և ընդհակառակը: Նույն տրամաբանությունն է առկա նաև տնային տնտեսությունների պարագայում` այդ հարաբերակցությունից է կախված բնակչության կողմից սեփական խնայողությունները այս կամ այն կերպ տնօրինելու (բանկերում ավանդների տեսքով ներդնելու, բաժնետոմսեր գնելու և այլն) իրողությունը, աճի միտում ունեցող ինֆլյացիայի դեպքում անգամ խնայելու, թե անմիջապես սպառման վրա ծախսելու հարցի վերաբերյալ որոշում կայացնելը:

Հարկ է նկատի ունենալ, որ անվանական տոկոսադրույքը սահմանելիս, բանկն արդեն իսկ հաշվի է առնում սպասվող ինֆլյացիայի որոշակի կանխատեսված մակարդակ: Ներկայացված հարաբերակցության ողջ տնտեսության համար ունեցած կարևորությունն է պատճառը, որ ինֆլյացիայի կամ գների ընդհանուր մակարդակի փոփոխությունները գտնվում են երկրների կենտրոնական բանկերի (ինչպես օրինակ [[Հայաստան]]ում) աչալուրջ ուշադրության և վերահսկողության ներքո: Խնդրի կարևորությունը կայանում է նրանում, որ ինֆլյացիայի և անվանական ու իրական տոկոսադրույքների հարաբերակցությունն անմիջականորեն ազդում է դրամի գնողունակության, հետևաբար և իրական (ապրանքների և ծառայությունների քանակով արտահայտված) եկամտի վրա:


== Պատմություն==
== Պատմություն==
Տող 72. Տող 93.


«Goldman Sachs» ներդրումային ընկերության տնտեսագետները գյուղատնտեսական արտադրանքի գների կտրուկ աճը բնութագրելու համար ներմուծեցին նոր հասկացություն՝ '''«Ագֆլյացիա»''' (ագրարային ինֆլյացիա՝ գյուղատնտեսական գնաճ)։ Ագֆլյացիայի բարձր տեմպեր դիտվեցին 2 տարի շարունակ. ըստ «Goldman Sachs»-ի՝ [[2006]] թվականին [[սննդամթերք]]ի գների ինդեքսը աճեց 26%-ով, իսկ [[2007]] թվականին՝ 41%-ով<ref>http://lenta.ru/news/2008/04/08/agflation/</ref>։
«Goldman Sachs» ներդրումային ընկերության տնտեսագետները գյուղատնտեսական արտադրանքի գների կտրուկ աճը բնութագրելու համար ներմուծեցին նոր հասկացություն՝ '''«Ագֆլյացիա»''' (ագրարային ինֆլյացիա՝ գյուղատնտեսական գնաճ)։ Ագֆլյացիայի բարձր տեմպեր դիտվեցին 2 տարի շարունակ. ըստ «Goldman Sachs»-ի՝ [[2006]] թվականին [[սննդամթերք]]ի գների ինդեքսը աճեց 26%-ով, իսկ [[2007]] թվականին՝ 41%-ով<ref>http://lenta.ru/news/2008/04/08/agflation/</ref>։

== Հակագնաճային քաղաքականություն ==
== Հակագնաճային քաղաքականություն ==



12:24, 1 փետրվարի 2017-ի տարբերակ

Գնաճը (%) աշխարհի տարբեր երկրներում, 2013 թվական

Գնաճը կամ սղաճը (լատ«Inflatio»՝ ուռճացում, փքում) գների ընդհանուր մակարդակի բարձրացումն է, որն ուղեկցվում է դրամական միավորի արժեզրկմամբ[1]։

Երբ գների ընդհանուր մակարդակը բարձրանում է, արժույթի յուրաքանչյուր միավորով հնարավոր է լինում գնել ավելի քիչ ապրանքներ և ծառայություններ։ Հետևաբար, գնաճը հանգեցնում է դրամական միավորի գնողունակության անկման[2]։ Գնաճի գլխավոր ցուցանիշը գնաճի տեմպն է՝ ընդհանուր գների ինդեքսի (սպառողական գների ինդեքս) տարեկան տոկոսային փոփոխությունը[3]։

Գնաճի բնութագրումը

Տնտեսագիտության տեսության մեջ գոյություն ունեն ինֆլյացիա երևույթի բնութագրման մի քանի մոտեցումներ:

  1. Ինֆլյացիան կամ գնաճը շրջանառության մեջ գտնվող դրամական զանգվածի չափից ավելի աճն է ապրանքների իրական առաջարկի համեմատությամբ:
  2. Ինֆլյացիան դրամի գնողունակության անկումն է:
  3. Ինֆլյացիան գների ընդհանուր մակարդակի աճն է:

Գնաճը տնտեսության վրա ունենում է ինչպես դրական, այնպես էլ բասացական ազդեցություն։ Բացասական ազդեցությունը ներառում է դրամական միջոցների պահպանման այլընտրանքային արժեքի աճ, ապագա գնաճի անորոշություն, որը կարող է խոչընդոտել ներդրումներին և խնայողություններին և, եթե գնաճը բավական արագընթաց է, ապրանքների պակաս, քանի որ սպառողները, մտահոգված գների ապագա աճով, սկսում են կուտակել։ Դրական ազդեցությունը ներառում է ապահովությունը, որ կենտրոնական բանկերը կարող են կարգավորել իրական տոկոսադրույքները (մեղմել տնտեսական անկումը)[3] և խրախուսել ներդրումները ոչ դրամական ներդրումային ծրագրերում։

Տնտեսագետների կարծիքով գնաճի բարձր տեմպերը պայմանվորված են դրամական զանգվածի չափազանց մեծ աճով[4]։ Սակայն դրամական զանգվածի աճը միշտ չէ, որ հանգեցնում է գնաճի։ Այնուամենայնիվ, ընդհանուր տեսակետն այն է, որ երկարաժամկետ հաստատված գնաճը պայմանվորված է տնտեսական աճի տեմպի համեմատ դրամական զանգվածի ավելի արագ աճով[5]։

Մեծ կամ փոքր չափով գնաճն առկա է ժամանակակից բոլոր երկրների տնտեսություններում։ Ապրանքային զանգվածի ամենամյա աճը պահանջում է դրամաշրջանառության համապատասխան արագացում կամ դրամական զանգվածի աճ։ Եվ դրա համար անհրաժեշտ է սնել հասարակական արտադրությունը համապատասխան դրամական զանգվածի ավելացմամբ, ինչն էլ իր հերթին հանգեցնում է գնաճի[6]։

Ինֆլյացիայի ազդեցությունն իրական եկամուտների մակարդակի վրա հակասական է, քանզի վերջինս տարբեր կերպ է ազդում եկամուտների բաշխման վրա` կախված այն հանգամանքից ինֆլյացիան սպասվող է, թե անակնկալ:

Սպասվող ինֆլյացիայի դեպքում եկամուտ ստացողը կարող է միջոցներ ձեռնարկել ինֆլյացիայի բացասական հետևանքները կանխելու կամ նվազագույնի հասցնելու համար: Անսպասելի ինֆլյացիան հանգեցնում է ամրագրված եկամտի բոլոր տեսակների նվազեցմանը և «սուբսիդավորվում են» այն տնտեսական գործակալները, որոնց անվանական եկամուտներն ավելի արագ են աճում, քան գների միջին մակարդակը:

Եթե տնտեսական գործակալներն ունեն եկամտի տարբերակված աղբյուրներ, ապա ինֆլյացիայի արդյունքում նրանք միաժամանակ կարող են և շահել, և վնաս կրել: Սպասվող ինֆլյացիայի պայմաններում անվանական եկամուտների ճշգրտում կարելի է կատարել` օգտագործելով Ֆիշերի հավասարումը` i = r +  e , որտեղ i և r ներկայացնում են, համապատասխանաբար` անվանական և իրական տոկոսադրույքը, e – սպասվող ինֆլյացիայի մակարդակը:

Տնտեսության բոլոր գործակալների համար էական նշանակություն ունի հարաբերակցությունը ինֆլյացիայի և անվանական ու իրական տոկոսադրույքի միջև: Տոկոսադրույքը (անվանական, i - բանկի կողմից սահմանված, իրական, r` հաշվի առած ինֆլյացիայի փաստացի տեմպը) խնայողությունների արժեքն է ապագայում: Հետևաբար, եթե իրական տոկոսադրույքը գերազանցում է անվանականին, ապա այս դեպքում շահում են վարկ վերցնող գործակալները և վնաս են կրում բանկերը կամ գումար տրամադրողները, և ընդհակառակը: Նույն տրամաբանությունն է առկա նաև տնային տնտեսությունների պարագայում` այդ հարաբերակցությունից է կախված բնակչության կողմից սեփական խնայողությունները այս կամ այն կերպ տնօրինելու (բանկերում ավանդների տեսքով ներդնելու, բաժնետոմսեր գնելու և այլն) իրողությունը, աճի միտում ունեցող ինֆլյացիայի դեպքում անգամ խնայելու, թե անմիջապես սպառման վրա ծախսելու հարցի վերաբերյալ որոշում կայացնելը:

Հարկ է նկատի ունենալ, որ անվանական տոկոսադրույքը սահմանելիս, բանկն արդեն իսկ հաշվի է առնում սպասվող ինֆլյացիայի որոշակի կանխատեսված մակարդակ: Ներկայացված հարաբերակցության ողջ տնտեսության համար ունեցած կարևորությունն է պատճառը, որ ինֆլյացիայի կամ գների ընդհանուր մակարդակի փոփոխությունները գտնվում են երկրների կենտրոնական բանկերի (ինչպես օրինակ Հայաստանում) աչալուրջ ուշադրության և վերահսկողության ներքո: Խնդրի կարևորությունը կայանում է նրանում, որ ինֆլյացիայի և անվանական ու իրական տոկոսադրույքների հարաբերակցությունն անմիջականորեն ազդում է դրամի գնողունակության, հետևաբար և իրական (ապրանքների և ծառայությունների քանակով արտահայտված) եկամտի վրա:

Պատմություն

«Ինֆլյացիա» տերմինը առաջին անգամ կիրառվել է Հյուսիսային Ամերիկայում 1861-1865 թվականներին քաղաքացիական պատերազմի ժամանակ ռազմական ծախսերը ֆինանասավորելու համար անհրաժեշտ դրամական զանգվածի ուռճացումը բնութագրելու համար[7]։

Որպես բնութագրական երևույթ՝ ինֆլյացիան գոյություն ունի երկար ժամանակ։ Համարվում է, որ գնաճն առաջացել է փողի ստեղծման առաջին շրջանում։ Այն անտեսանելի էր, երբ թղթադրամը սերտորեն կապված էր ոսկու հետ. քանի դեռ այն ազատ և անսահմանափակ փոխանակվում էր ոսկու հետ և, ընդհակառակը, փողի ավելցուկ հասկացողությունն ուներ հարաբերական իմաստ, «ավելցուկ» ոսկի չի կարող լինել։ Եթե այն ավելի է, քան դրա պահանջը շրջանառության մեջ, ապա ոսկին դառնում է գանձ։ Թղթադրամի գերիշխանության պայմաններում գնաճը դառնում է տնտեսության մշտական ուղեկիցը։

19-րդ դարում տերմինը սկսեց կիրառվել Անգլիայում և Ֆրանսիայում։ Տնտեսագիտական գրականության մեջ ինֆլյացիա տերմինը լայն տարածում գտավ միայն 20-րդ դարում՝ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից անմիջապես հետո։ Ներկայումս գնաճը գրեթե բոլոր երկրներում ժամանակակից տնտեսության զարգացման առավել սուր խնդիրներից է։

Գնաճի պատճառները

Տնտեսագիտության տեսության մեջ առանձնացնում են գնաճի հետևյալ պատճառները.

  • բյուջեի եկամուտների և ծախսերի անհամաչափություն, ինչն արտահայտվում է բյուջեի դեֆիցիտի (պակասորդ) միջոցով, որը ֆինանսավորվում է էմիսիայի (արժույթի թողարկման) հաշվին[8],
  • տնտեսության միլիտարիզացիա կամ ռազմական ծախսերի աճ,
  • արտարժույթի ներմուծման ծավալների աճ տրանսֆերտների տեսքով,
  • զանգվածային վարկավորման հետևանքով դրամական զանգվածի աճ. ընդ որում՝ վարկավորումն իրականացվում է ոչ թե խնայողությունների, այլ չապահովված դրամական միջոցների թողարկման հաշվին (վարկային էքսպանսիա),
  • խոշոր ընկերությունների մոնոպոլիա գների որոշման հարցում, հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների շրջանում,
  • դրամական զանգվածի կայուն մակարդակի պայմաններում պետական հարկերի, տուրքերի, արժեթղթերի արժեքի և այլնի աճ։

Չափազանց հզոր գնաճի պայմաններում դրամաշրջանառությունն առհասարակ կարող է իր տեղը զիջել բարտերային (բնեղեն) փոխանակմանը։

Գնաճի տեսակները

Ըստ թափանցիկության

Առանձնացվում է գնաճի երկու տիպ.

  1. Բաց
  2. Փակ, ճնշված կամ քողարկված

Բաց գնաճը հանդիպում է շուկաներում, որտեղ գործում են ազատ գներ։ Գների անհավասարաչափ բարձրացման դեպքում այն ձևախախտում է, բայց չի ոչնչացնում շուկայական մեխանիզմը։ Տնտեսությունը շարունակում է արձագանքել շուկայի ազդակներին և ինքնակարգավորվել տարբեր շուկաների հավասարակշռության ուղղությամբ։ Այն հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

որտեղ -ն գնաճի տեմպն է մեկ տարում՝ հաշվարկված տոկոսներով, - տվյալ տարվա գների մակարդակն է, - նախորդ տարվա գների մակարդակն է։

Ճնշված գնաճի դեպքում իրավիճակը այլ է։ Պետությունը, անհանգստանալով գների աճի համար, պայքար է ձեռնարկում այդ երևույթի դեմ և գների նկատմամբ կառավարչական վերահսկողություն սահմանում՝ դրանք սառեցնելով որոշակի մակարդակում։ Նմանատիպ հակագնաճային քաղաքականության առանձնահատկությունը այն է, որ պետությունը պայքարում է ոչ թե շուկայի ձևախախտման և դրա հետևանքի, այլ գների աճի դեմ։ Ճնշված գնաճը հղի է մի շարք տնտեսական հետևանքներով.

  • այն խեղաթյուրում է շուկայի ինքնակարգավորման մեխանիզմը,
  • սառեցված գները հանգեցնում են կապիտալի տեղաշարժին դեպի արտադրության ավելի քիչ ծախսատար հատվածներ, ինչն էլ առաջացնում է մնացած հատվածներում արտադրվող ապրանքի քրոնիկական դեֆիցիտ (պակասորդ),
  • դեֆիցիտը բնակչության մոտ առաջացնում է հետաձգված պահանջարկի էֆեկտ, որի հետևանքով աճում են հարկադրված խնայողությունները, որոնք ոչ միայն չեն բարձրացնում կենսամակարդակը, այլև նպաստում են քրեական կառուցվածքները հարստացնող սև շուկաների զարգացմանը[9]։

Ըստ պատճառների

  • Պահանջարկի գնաճ. այս դեպքում տեղի է ունենում շրջանառության մեջ դրամական զանգվածի աճ, գնողունակության բարձրացում, պահանջարկի մեծացում և միաժամանակ շուկայում առաջարկվող ապրանքների ծավալների կրճատում։
  • Առաջարկի կամ արտադրության ծախքերի գնաճ. գնաճ առաջանում է այն դեպքում, երբ անհիմն բարձրանում են արտադրության վրա կատարվող ծախսերը. այսինքն՝ ինքնարժեքը, ինչը ևս բերում է գների բարձրացման։ Դա կարող է լինել աշխատանքի արտադրողականության կրճատման, աշխատավարձի բարձրացման, հումքի, էներգակիրների գների բարձրացման և այլնի պատճառով, ուղղակի և անուղղակի հարկերի բարձրացման պատճառով և այլն։
  • Չհավասարակշռված գնաճ. տարբեր ապրանքների գները փոփոխվում են միմյանց նկատմամբ և տարբեր համամասնություններով։
  • Կանխատեսելի գնաճ. գնաճ, որը հաշվի է առնվում տնտեսվարող սուբյեկտների սպասումների և վարքագծի մեջ։ Այնուամենայնիվ, գնաճը թանկ է նստում, եթե նույնիսկ այն լիովին սպառելի է. գնաճը հարկ է և այնպիսի հարկ, որը հասարակությանը ընտրություն չի տալիս։
  • Անկանխատեսելի գնաճ. հասարակության համար անսպասելի գնաճ, որը բարդացնում է գների հետագա փոփոխությունների ճշգրիտ կանխատեսումը նույնիսկ մոտ ապագայի համար։

Ըստ գների տեմպերի

Զիմբաբվեի 100 տրիլիոն դոլարը
  • Նորմալ գնաճ, երբ գների տարեկան աճը մինչև 5% է։
  • Չափավոր կամ սողացող գնաճ, երբ գների տարեկան աճը 5-10% է։ Այս դեպքում գնաճը վերահսկելի է և տնտեսության մեջ լուրջ անհամամասնություններ ու բարդություններ չի առաջացնում։
  • Քառատրոփ գնաճ, երբ գների տարեկան աճը 10-50% է։ Այս դեպքում գների աճը, ըստ էության, չի վերահսկվում, ինչը բացասաբար է անդրադառնում տնտեսության զարգացման վրա։
  • Հիպերգնաճ. գների 100%-ից ավել աճ։ Այս երևույթը բերում է չափազանց բարդ հետևանքների, ընդհուպ մինչև այն, որ փողը դուրս է մղվում շրջանառությունից և տեղի է ունենում ապրանքների փոխանակություն բնեղեն ձևով։

Երկարաժամկետ գնաճը բնութագրելու համար գործածում են նաև քրոնիկական գնաճ հասկացությունը։ Ստագֆլյացիա անվանում են իրավիճակը, երբ գնաճն ուղեկցվում է արտադրության անկմամբ։

«Goldman Sachs» ներդրումային ընկերության տնտեսագետները գյուղատնտեսական արտադրանքի գների կտրուկ աճը բնութագրելու համար ներմուծեցին նոր հասկացություն՝ «Ագֆլյացիա» (ագրարային ինֆլյացիա՝ գյուղատնտեսական գնաճ)։ Ագֆլյացիայի բարձր տեմպեր դիտվեցին 2 տարի շարունակ. ըստ «Goldman Sachs»-ի՝ 2006 թվականին սննդամթերքի գների ինդեքսը աճեց 26%-ով, իսկ 2007 թվականին՝ 41%-ով[10]։

Հակագնաճային քաղաքականություն

Գոյություն ունեն գնաճի զսպման, դրա դեմ պայքարի տարբեր մեթոդներ։ Հիմնական մեթոդը դրամական ռեֆորմն է՝ դրամական համակարգի լրիվ կամ մասնակի վերափոխում, որն իրականացվում է պետության կողմից դրամաշրջանառության կարգավորման, ամրապնդման նպատակով։ Գոյություն ունեն դրամական ռեֆորմի մի քանի տեսակներ.

  • նոր դրամական համակարգի ստեղծում. դա տեղի է ունենում, երբ ստեղծվում է նոր պետություն, անցում է կատարվում մի դրամական համակարգից մյուսին,
  • դրամական համակարգի մասնակի փոփոխություն. օրինակ՝ փողի ապահովվածության, էմիսիայի իրականացման կարգի փոփոխություն, դրամանիշի անվանման փոփոխություն և այլն։

Առավել հաճախ դրամաշրջանառության կարգավորման նպատակով կիրառում են դրա կայունացման հետևյալ մեթոդները.

  • Նուլիֆիկացիա, որի դեպքում անվավեր է ճանաչվում շրջանառության մեջ գտնվող արժեզրկված դրամական միավորը և այն հանվում է շրջանառությունից՝ փոխարինվելով նոր դրամական միավորով։
  • Դևալվացիա. դրամական միավորի՝ ոսկու պարունակության կրճատում կամ ազգային տարադրամի փոխարժեքի կրճատում օտարերկրյա արժույթի նկատմամբ։ Դևալվացիան գնաճի հակառակ երևույթն է՝ ազգային արժույթի արժևորում։
  • Դենոմինացիա. դրամական միավորի անվանական արժեքի կրճատում։

Այս ամենի հետ մեկտեղ պետությունն իրականացնում է հակագնաճային քաղաքականություն՝ ուղղված գնաճ առաջացնող պատճառների կարգավորմանը, մասնավորապես, պետական ծախսերի կրճատմանը, պահանջարկի կրճատմանը, եկամուտների կրճատմանը։

Գրականություն

  • Պոլ Ա. Սամուելսոն, Վիլյամ Դ. Նորդհաուս, «Տնտեսագիտություն»
  • В. Кизилов, Гр. Сапов. Инфляция и её последствия / под ред. Е. Михайловской. — М.։ Центр «Панорама», 2006. — 146 с.
  • Семёнов В. П. Инфляция։ метрика причин и следствий. — 1-е изд. — М.։ Российская экономическая академия им. Г. В. Плеханова, 2005. — 383 с.
  • Hall, Robert E.; Taylor, John B. (1993). Macroeconomics. New York։ W.W. Norton. p. 637.

Ծանոթագրություններ

  1. Чепурин М.Н. "Курс экономической теории", 2003
  2. Paul H. Walgenbach, Norman E. Dittrich and Ernest I. Hanson, (1973), Financial Accounting, New York: Harcourt Brace Javonovich, Inc. Page 429. "The Measuring Unit principle: The unit of measure in accounting shall be the base money unit of the most relevant currency. This principle also assumes that the unit of measure is stable; that is, changes in its general purchasing power are not considered sufficiently important to require adjustments to the basic financial statements."
  3. 3,0 3,1 Mankiw, N. Gregory (2002). "Macroeconomics" (5th ed.). Worth.
  4. Robert Barro and Vittorio Grilli (1994), European Macroeconomics, Ch. 8, p. 139, Fig. 8.1. Macmillan
  5. Abel, Andrew; Bernanke, Ben (2005). "Macroeconomics" (5th ed.). Pearson.
  6. Сидорович А.В. Курс экономической теории", 1997
  7. http://www.clevelandfed.org/research/Commentary/1997/1015.pdf
  8. [Семенихина В. А., Крючков С. А. Экономическая теория: макроэкономика: Учебное пособие. — Новосибирск: НГАСУ, 2003.
  9. Н.И. Базылев, С. П. Гурко “Макроэкономика”, 2000
  10. http://lenta.ru/news/2008/04/08/agflation/