«Խորշակ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 41. Տող 41.


== Հետևանքներ ==
== Հետևանքներ ==
Խորշակները մեծ վնաս են հասցնում [[Գյուղատնտեսություն|գյուղատնտեսությանը]]` վնասելով բույսերին` նրանց զարգացման տարբեր փուլերում: Դրանք բերքատվության զգալի կորստի: Խորշակներով պայմանավորված բերքատվության կորուստն էապես կախված է երկրագործության կուլտուրայից և ագրոտեխնիկական միջոցառումների մակարդակից:
Խորշակները մեծ վնաս են հասցնում [[Գյուղատնտեսություն|գյուղատնտեսությանը]]` վնասելով բույսերին` նրանց զարգացման տարբեր փուլերում: Խորշակներով պայմանավորված բերքատվության կորուստն էապես կախված է երկրագործության կուլտուրայից և ագրոտեխնիկական միջոցառումների մակարդակից:


Խորշակների վտանգավորությունը, ինչպես ցույց է տվել Ե. Ցուբերբիլերը, ուղիղ կոռելյացիոն կապի մեջ է օդի խոնավության պակասորդի և քամու արագության հետ: Հայաստանում խորշակները սովորաբար փչում են անընդմեջ 2-5 օր, առանձին դեպքերում մինչև 7 օր, որից տուժում են ոռոգվող ցանքատարածությունները և մինչև անգամ պտղատու կուլտուրաները:
Խորշակների վտանգավորությունը, ինչպես ցույց է տվել Ե. Ցուբերբիլերը, ուղիղ կոռելյացիոն կապի մեջ է օդի խոնավության պակասորդի և քամու արագության հետ: Հայաստանում խորշակները սովորաբար փչում են անընդմեջ 2-5 օր, առանձին դեպքերում մինչև 7 օր, որից տուժում են ոռոգվող ցանքատարածությունները և մինչև անգամ պտղատու կուլտուրաները:

08:24, 1 փետրվարի 2017-ի տարբերակ

Խորշակ, բարձր ջերմությամբ և հարաբերական ցածր խոնավությամբ օժտված չոր ու տաք քամի տափաստաններում և կիսաանապատներում։ Վնասակար կամ կործանարար է դաշտային կուլտուրաների համար։ Նման քամիներ լինում են նաև երկրագնդի այլ շրջաններում։ Խորշակի ժամանակ ուժեղանում է գոլորշիացումը, և հողում խոնավության պակասի պատճառով բույսերը թառամում ու ոչնչանում են։

Առաջացում

Որպես խորշակի չափանիշ ընդունվում է միաժամանակ դիտվող օդերևութաբանական տարրերի գումարը` հարաբերական խոնավությունը` փոքր կամ հավասար 30 %, ջերմաստիճանը` 25°, քամու արագությունը` մեծ կամ հավասար 5 մ/վ: Սովորաբար խրշակների ներթափանցման ժամանակ մշակաբույսերը գտնվում են բուռն զարգացման փուլում, որի պատճառով նկատվում է բերքատվության զգալի անկում, իսկ առանձին դեպքերում նաև բույսերի ոչնչացում: Քանի որ խորշակային եղանակները տևում են մի քանի օր (մինչև 5-6 օր), այդ պատճառով բերքատվության կորուստն էապես կախված է երկրագործության կուլտուրայից և ագրոտեխնիկական միջոցառումների մակարդակից: Բույսերի վրա խորշակների ազդեցությունը խորանում է հողում խոնավության պակասի պատճառով, երբ խզում է առաջանում տրանսպիրացիայի միջոցով գոլորշացող և արմատային համակարգով ջրի մուտքի միջև: Խորշակային օրերին ոռոգելի դաշտերը գրեթե չեն տուժում:

Խորշակների օրական ընթացքը նման է ջերմաստիճանի և քամու արագության ընթացքին և լավ արտահայտվում է ցերեկային ժամերին: Տարվա ընթացքում ամենից վտանգավոր, ինտենսիվ խորշակներ դիտվում են հուլիս և օգոստոս ամիսներին: Կարճատև խորշակները բույսերի համար ավելի քիչ վնասակար են, քան երկարատև խորշակները: Պարզվել է, որ եթե հողում առկա է խոնավության բավարար քանակ` 20 մմ` 0-20 սմ շերտում, ապա հացահատիկային ցանքերը, պտղատուները և խաղողի վազն առանց լուրջ վնասի կարող են դիմանալ թույլ խորշակներին` մինչև 5 օրվա ընթացքում, միջին ինտենսիվության դեպքում` 3-4 օրվա, ինտենսիվները` 2-3 օրվա և շատ ինտենսիվ խորշակները` 1-2 օրվա ընթացքում

Խորշակների ինտենսիվություն

Խորշակների ինտենսիվությունն ըստ Ե.Ա. Ցուբերբիլերի որոշվում է քամու արագության և օդի հագեցման պակասորդի (ժամը 13:00) համադրությամբ:

Խորշակի ինտենսիվություն Հագեցման պակասորդի արժեքները
(ժամը 13:00-ին ≥8 մ/վ քամու արագության դեպքում)
Թույլ 15-19
Միջակ 20-29
Ինտենսիվ 30-39
Շատ ինտենսիվ ≥ 40
Խորշակի ինտենսիվություն Հագեցման պակասորդի արժեքները
(ժամը 13:00-ին <8 մ/վ քամու արագության դեպքում)
Թույլ 20-29
Միջակ 30-39
Ինտենսիվ 40-49
Շատ ինտենսիվ ≥ 50

Հետևանքներ

Խորշակները մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը` վնասելով բույսերին` նրանց զարգացման տարբեր փուլերում: Խորշակներով պայմանավորված բերքատվության կորուստն էապես կախված է երկրագործության կուլտուրայից և ագրոտեխնիկական միջոցառումների մակարդակից:

Խորշակների վտանգավորությունը, ինչպես ցույց է տվել Ե. Ցուբերբիլերը, ուղիղ կոռելյացիոն կապի մեջ է օդի խոնավության պակասորդի և քամու արագության հետ: Հայաստանում խորշակները սովորաբար փչում են անընդմեջ 2-5 օր, առանձին դեպքերում մինչև 7 օր, որից տուժում են ոռոգվող ցանքատարածությունները և մինչև անգամ պտղատու կուլտուրաները:

Խորշակի կանխում

Խորշակնեչի ազդեցությունը մեղմելու նպատակով կիրառվում են մի շարք միջոցառումներ և նոր տեխնոլոգիաներ՝ դաշտային մշակաբույսերի հարմարվողականությունը բարձրացնելու համար: Առավել կարևոր են երաշտադիմացկուն (չորադիմացկուն) մշակաբույսերի և սորտերի ներդնումը, հատկապես այն շրջաններում, որտեղ երկրագործությունը տարվում է անջրդի պայմաններում: Պետք է ընտրել այմպիսի սորտեր, որոնք իրենց ժառանգական հատկանիշներով ավելի դիմացկուն են հողի և օդի չորության նկատմամբ և երաշտի պայմաններում կարող են ապահովել նորմալ բերք [5]: Անջրդի պայմաններում կարևոր նշանակություն ունեն ցանքաշրջանառության կիրառումը: Չորային շրջաններում հողերի անկանոն մշակումը պատճառ է դառնում հողի կառուցվածքի փոփոխման, հողատարման երևույթների ուժեղացման, հետևաբար և հողերի բերրիության անկման: Այդ պատճառով պետք է ներդրվեն հողի մշակության այնպիսի եղանակներ, որոնք կմեծացնեն հող ներթափանցող ջրի քանակը և հողաշերտում կուտակվող ջրի ծավալը: Կարևոր է նաև մշակաբույսերի ճիշտ պարարտացումը [8]:



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։