«Կրակի կղզին»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ «Խմբագրում եմ» կաղապարի հեռացում (տեղադրվել է 5 օր առաջ)
Տող 1. Տող 1.
{{Խմբագրում եմ|SusikCH}}
{{Տեղեկաքարտ Ֆիլմ}}
{{Տեղեկաքարտ Ֆիլմ}}



21:13, 26 հունվարի 2017-ի տարբերակ

Կրակի կղզին
ԵրկիրՀոնկոնգ
Ժանրմարտաֆիլմ[1][2], թրիլեր, մարտարվեստի մասին ֆիլմ, կինոկատակերգություն, ֆիլմ բանտի մասին և դրամա
Թվական1990
Լեզուկանտոն
ՌեժիսորChu Yen-ping?
ՊրոդյուսերՋիմմի Վանգ
ԴերակատարներՋեքի Չան[2], Սամո Հունգ, Էնդի Լաու[2], Թոնի Լյուն և Ջիմմի Վանգ
Պատմվածքի վայրՖիլիպիններ
Տևողություն125 րոպե

«Կրակի կղզին»(չինարեն՝ 火燒島; անգլ.՝ Island Of Fire)-մարտաֆիլմ, որի ռեժիսորը Չժու Յանպինն է: Ֆիլմի պատասխանատուները այն գովազդում էին ինչպես մի ֆիլմ, որտեղ գլխավոր դերում հանդես է գալիս Ջեկի Չանը, ով իրականում երկրորդական դերում էր հանդես գալիս(գլխավոր դերում նկարահանվել է Էնդի Լաուն): Դա գովազդի նպատակով էր արված, որպեսզի ֆիլմը ավելի շատ հաջեղություններ ունենար(պլանավորված էր, որ Չանի անունը ցուցապաստառի վրա լինելով, շատ հանդիսատես կգրավի):

Սյուժե

Ոստիկան Էնդի Լաուն(Տոնի Լյուն Կաֆայ), ով եկել էր Թայբեյից, դառնում է դատավորի` իր ընկերուհի Սալլիի հոր սպանության վկան: Գտնված փաստերը ցույց են տալիս, որ մարդասպանը հանդիսանում է բանտարկյալ Կառլ Չանգը , ով Զինգի եռյակի անդամն էր: Մարդասպանի մասին տեղեկություններ հավաքելու արդյունքը եղավ այն, որ զինվորական ջոկատը կրակեց մի զինվորի: Գտնված փաստերը ոչ միայն չէին օգնում գործին այլև ավելի էին շփոթեցնում, այդ իսկ պատճառով Էնդի Լաուն որոշում է բանտ ընկնել, որպեսզի բանտարկյալների վստահությունը շահելով, գտնի մարդասպանին: Այդ ժամանակ դրսում տարօրինակ երևույթներ էին տեղի ունենում. բիլիարդի սիրահար Ստիվեն Պակը(Ջեկի Չան) մի մարդու մոտ հաղթում է առաջնության մեջ, ով կապված էր հոնկոնգյան Բոս Լիի(Էնդի Լաու) բանդայի հետ, որի պատճառով հարձակվել էին նրա ընկերուհու վրա և ծանր վնասվածքներ պատճառել: Ստիվենին այժմ անհրաժեշտ է մի օրվա մեջ գումար գտնել վիրահատության համար, այլապես նրա ընկերուհին կմահանա: Նա հաղթում է ավազակներին, սակայն նրան կանգնեցնում են բանդայի օգնական ուժերը: Մուտքի մոտ կռվի մեջ ընկնելով` մահանում է Բոս Լիի եղբայրը: Ստիվեն Տոնգը բանտ է ընկնում: Երբ Ստիվենը բանտ է ընկնում, Էնդին իր բանտակակից Չառլին(Տո Ցզունխա) հարցնում է թե ով է Ստիվենը: Չառլը հայացքով Ստիվենին ցույց տալով ասաց.«այս տղան սպանել է Բոս Լիի եղբորը: Նա հաշված օրեր ունի»: Հասկանալի է դառնում թե ինչ էր սպասում Ստիվենին` Բոս Լին մի քանի բանտարկյալների հետ պայմանավորվել էր, որպեսզի նրանք սպանեն Ստիվենին, սակայն դա նրանց չի հաջողվում:

Ծանոթագրություններ