«Նացիոնալ-սոցիալիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Թարմացնել}}
{{Թարմացնել}}
'''Նացիոնալ Սոցիալիզմ''' ({{lang-de|Nationalsozialismus}}), ավելի շատ տարածված է '''Nazism''' անվանումը, [[գաղափարախոսություն]], որը կապում են 20-րդ դարի գերմանական [[Նացիստական կուսակցություն|Նացիստական կուսակցության]] և [[Նացիստական Գերմանիա]]յի հետ, ինչպես նաև անջատողական աջ քաղաքական ուժերի հետ: Հաճախ բնութագրվում է որպես [[ֆաշիզմ]]ի ճյուղ և կապվում է [[գիտական ռասիզմ]]ի և [[Հակասեմականություն|Հակասեմականության]] հետ: Նացիզմը զարգացել է [[Պանգերմանիզմ]]ի հիմքի վրա, Գերմանիայի ազգային շարժումների և հակակոմունիստական [[Ֆրայկոր]]ների կողմից [[նՎայմարյան Հանրապետություն]]ում [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ում Գերմանիայի պարտությունից հետո:
'''Նացիոնալ Սոցիալիզմ''' ({{lang-de|Nationalsozialismus}}), ավելի շատ տարածված է '''Նացիզմ''' անվանումը, [[գաղափարախոսություն]], որը կապում են 20-րդ դարի գերմանական [[Նացիստական կուսակցություն|Նացիստական կուսակցության]] և [[Նացիստական Գերմանիա]]յի հետ, ինչպես նաև անջատողական աջ քաղաքական ուժերի հետ: Հաճախ բնութագրվում է որպես [[ֆաշիզմ]]ի ճյուղ և կապվում է [[գիտական ռասիզմ]]ի և [[Հակասեմականություն|Հակասեմականության]] հետ: Նացիզմը զարգացել է [[Պանգերմանիզմ]]ի հիմքի վրա, Գերմանիայի ազգային շարժումների և հակակոմունիստական [[Ֆրայկոր]]ների կողմից [[նՎայմարյան Հանրապետություն]]ում [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ում Գերմանիայի պարտությունից հետո:


Նացիզմը հիմնված է ռասիստական և [[Սոցիալական Դարվինիզմ]]ի թեորայի վրա, համաձայն որոնց գերմանացիներին նացիստները համարում էին [[Արիական ռասա|Արիական]] կամ [[Նորդիկ ռասա|Նորդիկ]] [[հիմնական ռասա]]: Դա նշանակում էր, որ գերմանացիները պետք է լինեին բոլոր ազգերի մեջ առաջնայինը: Նացիստների նպատակն էր միավորել բոլոր գերմանաբնակ տարածքները, որոնք պատմականորեն համարվում են գերմանական, ինչպես նաև նվաճել հավելյալ տարածքներ ''[[Լեբենսրաում]]'' լոզունգի ներքով, որտեղ պետք է բնակեցնեին գերմանացիների:
Նացիզմը հիմնված է ռասիստական և [[Սոցիալական Դարվինիզմ]]ի թեորայի վրա, համաձայն որոնց գերմանացիներին նացիստները համարում էին [[Արիական ռասա|Արիական]] կամ [[Նորդիկ ռասա|Նորդիկ]] [[հիմնական ռասա]]: Դա նշանակում էր, որ գերմանացիները պետք է լինեին բոլոր ազգերի մեջ առաջնայինը: Նացիստների նպատակն էր միավորել բոլոր գերմանաբնակ տարածքները, որոնք պատմականորեն համարվում են գերմանական, ինչպես նաև նվաճել հավելյալ տարածքներ ''[[Լեբենսրաում]]'' լոզունգի ներքով, որտեղ պետք է բնակեցնեին գերմանացիների:

11:38, 26 հունվարի 2017-ի տարբերակ

Նացիոնալ Սոցիալիզմ (գերմ.՝ Nationalsozialismus), ավելի շատ տարածված է Նացիզմ անվանումը, գաղափարախոսություն, որը կապում են 20-րդ դարի գերմանական Նացիստական կուսակցության և Նացիստական Գերմանիայի հետ, ինչպես նաև անջատողական աջ քաղաքական ուժերի հետ: Հաճախ բնութագրվում է որպես ֆաշիզմի ճյուղ և կապվում է գիտական ռասիզմի և Հակասեմականության հետ: Նացիզմը զարգացել է Պանգերմանիզմի հիմքի վրա, Գերմանիայի ազգային շարժումների և հակակոմունիստական Ֆրայկորների կողմից նՎայմարյան Հանրապետությունում Առաջին համաշխարհային պատերազմում Գերմանիայի պարտությունից հետո:

Նացիզմը հիմնված է ռասիստական և Սոցիալական Դարվինիզմի թեորայի վրա, համաձայն որոնց գերմանացիներին նացիստները համարում էին Արիական կամ Նորդիկ հիմնական ռասա: Դա նշանակում էր, որ գերմանացիները պետք է լինեին բոլոր ազգերի մեջ առաջնայինը: Նացիստների նպատակն էր միավորել բոլոր գերմանաբնակ տարածքները, որոնք պատմականորեն համարվում են գերմանական, ինչպես նաև նվաճել հավելյալ տարածքներ Լեբենսրաում լոզունգի ներքով, որտեղ պետք է բնակեցնեին գերմանացիների:

Նացիստական վարչակարգի հաստատումը

Ադոլֆ Հիտլեր

Նացիստական վարչակարգի հաս­տատումը պայմանավորված էր մի շարք հանգամանքներով։ Մոնոպո­լիստական շրջանները նացիզմը համարում էին անկայուն քաղա­քական իրավիճակից դուրս գալու միջոց։ Մանր ձեռնարկատերերն ու գյուղացիությունը նացիզմի հետ նույնպես մեծ հույսեր էին կապում՝ կարծելով, որ այն կմեղմացնի տնտե­սական ճգնաժամի հետևանքները։ Իսկ Գերմանիայի ձախ ուժերը պա­ռակտված էին, քանզի սուր պայքար էր գնում կոմունիստների և սոցիալիստների միջև։ Գերմանիայում նացիզմի վերելքին նպաստեցին մի շարք այլ իրողություն­ներ։ Դեռ 1919 թվականի փետրվարին Վայմար քաղաքում հռչակվել էր, այսպես կոչ­ված, «Վայմարյան հանրապետու­թյունը» (1919–1933 թվականներ)։ Վերսալյան պայմանագիրը ստորագրած Վայմար­յան հանրապետության դիրքերը թույլ էին ժողովրդի շրջանում։ Արդյունքում՝ ժողովրդավարությունը դիտվում էր իբրև թույլ կառավարման համակարգ ապահովող իրողություն։ Էական դեր խաղացին նաև նա­ցիստների հմուտ քարոզչությունն ու Հիտլերի՝ զանգվածներին համա­խմբելու կարողությունը։ 1929 թվականին ծայ­րահեղ չափերի հասած տնտեսական փլուզումը, կոմունիստների սպառ­նալիքի հանդեպ մտավախությունը, նացիստների կողմից հակառակորդ ուժերի նկատմամբ բռնության գոր­ծադրումը նույնպես որոշիչ նշանա­կություն ունեցան։ Նացիստական պետության հիմ­քում դրվեցին երեք գաղափարներ՝ առաջնորդի բացարձակ իշխանու­թյունը, ռասսայական տեսությունը և ուժի պաշտամունքը։ Գերմանիայում չկային Հիտլերի իշխանությունը սահ­մանափակող օրենսդիր և գործադիր մարմիններ։ Պատահական չէ, որ Ռայխստագը (խորհրդարան) հաճախ անվանում էին «աշխարհում ամենա­բարձր վարձատրվող տղամարդկանց երգչախումբ»: Բանն այն է, որ Ռայխս­տագը ինքնուրույն ոչ մի օրենք չէր ընդունում։ Ուղղակի յուրաքանչյուր նիստի սկզբին և ավարտին պատ­գամավորները կանգնում և երգում էին Գերմանիայի օրհներգը:

Ուժի պաշտամունքը

Հիտլերի որոշումները չէին քննարկվում, այլ ընկալվում էին որպես հրաման, իսկ 1934 թվականից սկսած՝ կառավարությունը չէր հավաքվում նստաշրջանի։ Արմատավորվում էր Հիտլերի պաշ­տամունքը։ Նացիստական կուսակ­ցության անդամները պարտավոր էին տանը ունենալ ֆյուրերի լուսանկարը։ Հիտլերը պետք է ներկայացվեր իբրև մի անհատ, ով զերծ էր շարքային անձանց հատուկ թերություններից։ Օրինակ՝ խստիվ արգելված էր մա­մուլում տպագրել Հիտլերի լուսա­նկարներն ակնոցով։ Հետագայում արգելվեցին նաև ձեռնափայտով լուսանկարները։ Մյուս հիմնարար սկզբունքը ռա­սսայական տեսությունն էր։ Նացիստ­ների կարծիքով՝ գոյություն ունեին երեք ռասաներ՝ բարձր, ոչ լիարժեք և ցածր։ Այդ տեսությունից բխում էր, որ «ցածրագույն ռասաները» ներ­կայացնող ժողովուրդները պետք է ոչնչացվեին, իսկ ոչ լիարժեք ռասա­ները ենթարկվեին արիացիներին։ Նացիստների կարծիքով՝ Գերմա­նիան իրավունք ուներ հավակնելու աշխարհում գերիշխող դիրքի։ 1935 թվականին ընդունվեցին ռասայական օրենքներ, որոնցում նշվեցին հակահրեական մի­ջոցառումները։ Պետության մեջ անձի իրավական կարգավիճակի համար վճռական նշանակություն ստացավ նրա ռասայական և ազգային պատ­կանելությունը։ Խստորեն արգելվում էին ամուսնությունները արիացիների և ոչ արիացիների միջև։ Նացիստների երրորդ հիմնարար սկզբունքը ուժի պաշտամունքն էր։

Կենսական տարածքներ

Ըստ Հիտլերի՝ ռասաների միջև պայ­քարում հաղթում է ուժեղը։ Ուժի պաշ­տամունքը միահյուսվում էր «կենսա­կան տարածքների» գաղափարի հետ։ Այդ գաղափարի էությունը հետևյալն էր. Գերմանիան գերբնակեցված է ու չի կարող ինքն իրեն կերակրել։ Խնդրի լուծում կարող է լինել միայն կենսա­կան տարածքի ընդլայնումը։ Հատուկ ուշադրություն էր դարձ­վում քարոզչությանն ու գրաքննու­թյանը։ Յուրաքանչյուր ընտանիք պարտավոր էր տանն ունենալ Գեր­մանիայի կեռախաչով (սվաստիկա) դրոշը։ Արգելվում էին սպորտա­յին այն հաղորդագրությունները, որոնցում նշվում էին գերմանացի մարզիկների պարտությունները։ Սգո հայտարարություններում ար­գելվում էր նշել այն մասին, որ անձը մահացել է վիրաբուժական գործողության ընթացքում, քանզի դա անվանարկում էր գերմանական բժշկությունը: Արգելված էին «պարտվողական տրամադրություններ ներառող զրույցները» հասարակական վայրերում։ Այդպիսի զրույցների համար գերմանացի տաղանդավոր երգահաններից մեկը մահապատժի ենթարկվեց։ Ի պատասխան երգահանին ներելու խնդրանքներին՝ Գեբելսը նշեց. «Նույ­նիսկ եթե նա երկրորդ Բեթհովենն է, մահապատժի որոշումն ի կատար կածվի»: Նացիստների քարոզչու­թյունը տարածվում էր արվեստի, գրականության և հասարակական գիտությունների վրա։ Գերմանական գիտությանը հատկապես մեծ հարված հասցրեց կրթա­կան և գիտական հաստատությունների «արիականացումը»: Հարյուրավոր գիտնականներ հեռացան Գերմանիա­յից, շատերը ստիպված գնացին վար­չակարգի հետ գործարքի։ 1936 թվականին Հիտ­լերը նույնիսկ արգելեց Գերմանիայի քաղաքացիներին ընդունելու Նոբելյան մրցանակը: Փոխարենը սահմանվեց «Գերմանական ազգային մրցանակ», որ ամենամյա բնույթ ստացավ։ Հատուկ ուշադրություն էր դարձվում երիտասարդ սերնդի դաստիարակու­թյանը։ Երեխաները և երիտասար­դությունը պետք է դաստիարակվեին նացիստական նվաճողական ոգով։ 10–18 տարեկան բոլոր երեխաներն ու պատանիները ներգրավվում էին երիտասարդական շարժման՝ Հիտ­լերյուգենդի մեջ։ 1939 թվականին այդ շարժ­ման մեջ գրանցվածների թիվը շուրջ 7 միլիոն 300 հազար էր։ Գերմանիայի կառավարման հա­մակարգը ստացավ բրգաձև կառուց­վածք։ Հիտլերի մերձավոր համախոհ­ները՝ Բորմանը, Գյորինգը, Հիմլերը և Գեբելսը, ստանձնեցին կարևորագույն պետական պաշտոններ։ Նացիստները վարում էին ակ­տիվ արտաքին քաղաքականություն։ Հասնելով Վերսալ-վաշինգտոնյան համակարգի վերանայմանը՝ նրանք որդեգրեցին ծավալապաշտական քաղաքականություն։ Այդ ծրագրե­րում Գերմանիան չհանդիպեց լուրջ արգելքների։ Դրան նպաստեցին մի շարք իրողություններ։

[1]

Ծանոթագրություններ

  1. Համաշխարհային պատմության 12-րդ դասարանի դասագիրք