«Անուշավան Սոսանվեր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎top: clean up, փոխարինվեց: է: → է։, բ: → բ։, ը: → ը։, վ: → վ։, Ա: → ա։ oգտվելով ԱՎԲ
Տող 6. Տող 6.
Խորենացու հաղորդում է, որ Արա Կարդոս Ա թողնում է. «արու զավակ՝ շատ գործունյա հանճարախոս Անուշավան Սոսանվերին, որովհետև նա պաշտամունքի համաձայն նվիրված էր Արմենակի՝ Արմավիրում գտնվող սոսի ծառերին, որոնց տերևների սոսափյունից՝ նայելով քամու ուժին և ուղղությանը՝ մեր հայոց աշխարհում սովորեցին գուշակություններ անել և այն էլ երկար ժամանակ»:

Խորենացու պատմագրությունից ակնհայտ է, որ ստանձնելով նահապետի պաշտոնը (գահը), Անոշավանը իր առջև խնդիր է դնում նախ վերականգնել Հայքի տարածքային ամբողջականությունը, ապա վերջ դնել Ասսուրից ունեցած կախումը, կախում, որը կրկին Խորենացու վավերագրամբ, տեղի էր ունեցել Շամիրամի կողմից Արա Գեղեցիկ սպանությանը հետո, երբ երկրի հարավային տարածքները և Հայկյան Արամի կողմից նվաճված Ասորեստանյան դաշտը, անցել էր Նինվեի տիկնոջ՝ Շամիրամի տիրապետության տակ. «Այս Անուշավանը բավական ժամանակ արհամարանք կրելով Զանեսից (սա՝ Շամիրամի որդին ու հաջորդն էր), տառապում էր արքունիքի դտանը. հետո բարեկամներից օգնություն գտնելով ձեռք է բերում մեր երկրի մի մասը՝ կառավարելու համար իբրև հակատու՝ վերջապես նաև ամբողջ երկիրը»:
Խորենացու պատմագրությունից ակնհայտ է, որ ստանձնելով նահապետի պաշտոնը (գահը), Անոշավանը իր առջև խնդիր է դնում նախ վերականգնել Հայքի տարածքային ամբողջականությունը, ապա վերջ դնել Ասսուրից ունեցած կախումը, կախում, որը կրկին Խորենացու վավերագրամբ, տեղի էր ունեցել Շամիրամի կողմից Արա Գեղեցիկ սպանությանը հետո, երբ երկրի հարավային տարածքները և Հայկյան Արամի կողմից նվաճված Ասորեստանյան դաշտը, անցել էր Նինվեի տիկնոջ՝ Շամիրամի տիրապետության տակ. «Այս Անուշավանը բավական ժամանակ արհամարհանք կրելով Զանեսից (սա՝ Շամիրամի որդին ու հաջորդն էր), տառապում էր արքունիքի դտանը. հետո բարեկամներից օգնություն գտնելով ձեռք է բերում մեր երկրի մի մասը՝ կառավարելու համար իբրև հակատու՝ վերջապես նաև ամբողջ երկիրը»:

Անուշավան Սոսանվերի օրոք էր, որ Եգիպտոսից հայերնիք վերադարձան հիքոսները՝ իրենց բանակով և բնակչությամբ։ Թեպետև Խորենացին այս մասին լռում է, բայց Անուշավան նահապետի հաջորդ նահապետ համարելով Պարետին, պետք է կարծել, որ Եգիպտոսից հայրենքի վերադարձած բնակչությանը Անուշավանը բնակության վայր էր հատկացրել «Արամի Միջագետը», որտեղ էլ կազմավորում է հայկական նոր պետական միավորում, որը հայտնի է Միտանի թագավորություն անվանումով։

16:12, 25 հունվարի 2017-ի տարբերակ

Անուշավան Սոսանվեր
Ծնվել էմ. թ. ա. 1725
Մահացել էմ. թ. ա. 1662
 Anushavan Sosanver Վիքիպահեստում

Անուշավան Սոսանվեր (մ.թ.ա. 1725-1662), Հայկազունի առաջին նահապետներից մեկը, Արա Բ Կարդոսի որդի։

Անուշավանը Խորենացու կազմած առաջին Հայկազունիների նահապետների ցանկում՝ Հայկազունի նահապետ է։ Հաջորդել է հորը՝ Արայան Արա Կարդոս ա։ Հայկազունի այս նահապետի մասին տեղեկացնում է Խորենացին, գրելով, որ Անուշավանը Արա Գեղեցիկի և Նվարդի թոռն էր, Արա Գեղեցիկի որդու՝ Արայան Արա Կարդոսի որդին, որը հաջորդել է Արա Կարդոս Ա, երբ վերջինս, ըստ Խորենացու՝ «պատերազմում Շամիրամի հետ մեռավ»:

Խորենացու հաղորդում է, որ Արա Կարդոս Ա թողնում է. «արու զավակ՝ շատ գործունյա հանճարախոս Անուշավան Սոսանվերին, որովհետև նա պաշտամունքի համաձայն նվիրված էր Արմենակի՝ Արմավիրում գտնվող սոսի ծառերին, որոնց տերևների սոսափյունից՝ նայելով քամու ուժին և ուղղությանը՝ մեր հայոց աշխարհում սովորեցին գուշակություններ անել և այն էլ երկար ժամանակ»:

Խորենացու պատմագրությունից ակնհայտ է, որ ստանձնելով նահապետի պաշտոնը (գահը), Անոշավանը իր առջև խնդիր է դնում նախ վերականգնել Հայքի տարածքային ամբողջականությունը, ապա վերջ դնել Ասսուրից ունեցած կախումը, կախում, որը կրկին Խորենացու վավերագրամբ, տեղի էր ունեցել Շամիրամի կողմից Արա Գեղեցիկ սպանությանը հետո, երբ երկրի հարավային տարածքները և Հայկյան Արամի կողմից նվաճված Ասորեստանյան դաշտը, անցել էր Նինվեի տիկնոջ՝ Շամիրամի տիրապետության տակ. «Այս Անուշավանը բավական ժամանակ արհամարհանք կրելով Զանեսից (սա՝ Շամիրամի որդին ու հաջորդն էր), տառապում էր արքունիքի դտանը. հետո բարեկամներից օգնություն գտնելով ձեռք է բերում մեր երկրի մի մասը՝ կառավարելու համար իբրև հակատու՝ վերջապես նաև ամբողջ երկիրը»:

Անուշավան Սոսանվերի օրոք էր, որ Եգիպտոսից հայերնիք վերադարձան հիքոսները՝ իրենց բանակով և բնակչությամբ։ Թեպետև Խորենացին այս մասին լռում է, բայց Անուշավան նահապետի հաջորդ նահապետ համարելով Պարետին, պետք է կարծել, որ Եգիպտոսից հայրենքի վերադարձած բնակչությանը Անուշավանը բնակության վայր էր հատկացրել «Արամի Միջագետը», որտեղ էլ կազմավորում է հայկական նոր պետական միավորում, որը հայտնի է Միտանի թագավորություն անվանումով։

Ըստ Խորենացու Անուշավան նահապետին հաջորդել է Պարետ նահապետ Հայկազունին, որը համարվում է նաև Միտանի արքաներից մեկը։

Իրավիճակը Առաջավոր Ասիայում Անուշավան նահապետի օրոք:

Անուշավանի օրոք, ինչպես իր հոր՝ Արա Բ Կարդոսի ժամանակ, շարունակվեց Կարդուների և Բաբելոնի հակամարտությունը։ Ընդ որում շուտով պարզվեց, որ Բաբելոնը այս կամ այն չափով հաջող պատերազմում էր միայն Սամսու-իլունայի շնորհիվ, որի մահվանից հետո նրա թողած թագավորություն անկում ապրեց։ Մ.թ.ա. 1711 թվականին Կարդուները և Էլամի թագավորության բանակը լայնածավալ հարձակման անցան Կենտրոնական և Հարավային Միջագետքի ուղղությամբ և վերջակետ դրեցին Բաբելոնի տարածաշրջանային կարգավիճակին[1][2]։ Այսուհետ, չնայած նրան, որ Բաբելոնում արքայական իշխանությունը պահպանվեց, որևէ տարածաշրջանային դերի մասին վերջինս արդեն խոսել անգամ չէր կարող։ Դրանից հետո Բաբելոնի արքաների իշխանությունը տարածվում էր առավելագույնը միայն Բաբելոն քաղաքի ու հարակից տարածքների վրա։ Հենց այս ժամանակներից Բաբելոնի պետությունը սկսեց դանդաղորեն մահանալ և իր վերջը գտավ մ.թ.ա.1595 թվականին, երբ վերջնականապես ընկավ Կարդունիասի իշխանության գերիշխանության տակ։ Հատկանշական է, որ առաջինը իրեն Բաբելոնի արքա հայտարարած Կարդունիասի հերթական իշխան Ագում Բ Գթության սուրը (Գագրիմեր՝ mAg-gu-um) (մ.թ.ա. 1571-1549) ընդունվեց և իր հաջորդներին փոխանցեց մի տիտղոս, որում ընդգծված էր վերջինիս անբեկանելի կապը Հայաստանի հետ[3].

Կասսուի և Աքքադի արքա, լայնարձակ Բաբելոն երկրի արքա, Տուպրաշի հաղթահարող, Ալմայի և Պադնայի արքա, Կուտիների արքա

Արքայական այս տիտղոսը ցույց է տալիս, որ Կուտիումը, որը վաղուց արդեն հիմնավոր կերպով տեղադրվում է Հայաստանի հարավում՝ Կորճայքի ու Պարսկահայքի, ինչպես նաև Վասպուրականի հարավային գավառների տարածքում, ընդգրվել է Կարդունիասի իշխանության տարածքում, ինչը լրացուցիչ անգամ ցույց է տալիս իշխանության անառարկելի կապը Հայաստանի հետ[4][5]։

Ծանոթագրություններ

  1. Дьяконов И. М., История Древнего мира, с. 389
  2. Բաբելոնի հերթական արքա Աբու-էշուն (մ.թ.ա. 1712-1684) բաբելոնյան սեպագրերին հատուկ ոճով հայտնում է «կասսուներ»-ի դեմ ձեռք բերված հաջողության մասին, սակայն ընդհանուր քաղաքական իրավիճակի վերլուծությունը ստեղծում է լրիվ հակառակ Պատկեր:
  3. Дьяконов И. М., История Древнего мира, с. 419-420
  4. Արտակ Մովսիսյան, Բարեպաշտ արքաների աշխարհակալություն։ Հարյուրամյա կայսրություն Տիգրան Մեծից առաջ, Երևան, 1997
  5. Արտակ Մովսիսյան // Հայաստանը Քրիստոսից առաջ Երրորդ հազարամյակում (ըստ գրավոր աղբյուրների) // Երևան։ Յասոն, 2005