«Կատարինա Բլյումի կորցրած պատիվը (ֆիլմ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 18. Տող 18.
[[Կատեգորիա:Գերմանական ֆիլմեր]]
[[Կատեգորիա:Գերմանական ֆիլմեր]]
[[Կատեգորիա:Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ]]
[[Կատեգորիա:Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ]]
[[Կատեգորիա:Գերմաներեն ֆիլմեր]]

15:23, 24 հունվարի 2017-ի տարբերակ

Կատարինա Բլյումի կորցրած պատիվը
գերմ.՝ Die verlorene Ehre der Katharina Blum
Երկիր Գերմանիա
Ժանրդրամա[1], քրեական ֆիլմ[1] և գրական ստեղծագործության էկրանավորում
ՀիմքԿատարինա Բլյումի կորցրած պատիվը
Թվական1975 և հոկտեմբերի 10, 1975[2]
Լեզուգերմաներեն
ՌեժիսորՖոլկեր Շլյոնդորֆ[1][3] և Մարգարետա ֆոն Տրոտտա[1][3]
Սցենարի հեղինակՖոլկեր Շլյոնդորֆ, Մարգարետա ֆոն Տրոտտա և Հայնրիխ Բյոլ
ԴերակատարներԱնգելա Վինկլեր[4][5], Մարիո Ադորֆ[4][5], Դիտեր Լազեր[4][5], Յուրգեն Պրոխնով[5], Հայնց Բեննենտ[5], Հաննելոր Հոգեր, Ռոլֆ Բեքեր[5], Harald Kuhlmann?, Հերբերտ Ֆուքս[5], Ռեժին Լուտց, Վերներ Այխհորն[5], Կարլ-Հայնց Ֆոսգերաու[5], Angelika Hillebrecht?, Horatius Haeberle?, Հենրի վան Լիկ[5], Վալտեր Գոնտերման[5], Պետեր Ֆրանկե[5], Achim Strietzel?, Մարգարետա ֆոն Տրոտտա[5] և Leo Weisse?
ՕպերատորՅոստ Վականո
ԵրաժշտությունՀանս Վերներ Հենցե
ՄոնտաժՊետեր Պշիգոդա
Նկարահանման վայրՔյոլն
Տևողություն106 րոպե

Կատարինա Բլյումի կորցրած պատիվը (գերմ.՝ Die Verlorene Ehre der Katharina Blum oder: Wie Gewalt entstehen und wohin sie führen kann), գերմանացի ռեժիսորներ Ֆոլկեր Շլյոնդորֆի և Մարգարետ ֆոն Տրոտի 1975 թվականին նկարահանած կինոնկարն է։ Հենրիխ Բյոլի համանուն ստեղծագործության էկրանավորումն է։

Սյուժե

Երիտասարդ գերմանուհի Կատարինա Բլյումը սիրահարվում է երիտասարդի, որը ինչպես պարզվում է ձախ հայացքների, RAF-ի համակիր ահաբեկիչ է։ Նրանք գիշերում են աղջկա բնակարանում։ Առավոտյան բնակարան է ներխուժում ոստիկանությունը, բայց երիտասարդը այլևս չկա։ Կատարինայի հետ կոպիտ են վարվում, ձերբակալում են։ Կառավարամետ լրագրողը սենսացիայի ակնկալիքով Կատարինայի մասին «դեղին մամուլի» ավանդույթներով վարկաբեկիչ հոդված է գրում։ Կինոնկարի վերջում Կատարինան սպանում է լրագրողին։

Գերմանիան վեպի ստեղծման ժամանակ

1970-ական թվականներին Գերմանիայում ձախակողմյան ահաբեկչական «Կարմիր բանակի խմբակցության» (RAF) ակտիվ գործունեության պատճառով քաղաքական շրջաններում խուճապի մթնոլորտ էր։ Նրա զոհերն էին դառնում աջ բարձրաստիճան քաղաքական գործիչները։

Վեպի լրագրողի գործունեությունը հիշեցնում է գերմանական սկանդալային «Bild-Zeitung» թերթի աշխատելաոճը։ Վեպի նախաբանում Բյոլը այս նմանությունը անվանում է «ոչ կանխամտածված ու պատահական, բայց անխուսափելի»։ Բյոլը 1972 թվականին բաց նամակ հրապարակեց, որտեղ «Bild-Zeitung» թերթի «Կարմիր բանակի խմբակցության» տված գնահատականները որակեց «մերկ ֆաշիստական»[6].

Ծանոթագրություններ