«Մետրոնոմ»–ի խմբագրումների տարբերություն
չ հայերեն անվանում |
ավելացվեց Կատեգորիա:Չափիչ սարքեր ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 5. | Տող 5. | ||
[[Կատեգորիա:Սարքեր]] |
[[Կատեգորիա:Սարքեր]] |
||
[[Կատեգորիա:Ճոճանակներ]] |
[[Կատեգորիա:Ճոճանակներ]] |
||
[[Կատեգորիա:Չափիչ սարքեր]] |
|||
19:55, 20 հունվարի 2017-ի տարբերակ
Մետրոնոմ ( հուն. չափ և կանոն բառերից), չափահար, երաժշտության կատարման արագությունը ճշգրիտ որոշելու և վերարտադրելու գործիք։ Բաղկացած է ճոճանակից և մեկ րոպեում նրա տատանումների քանակը ցույց տվող սանդղակից։ ճոճանակի տատանման տարբեր հաճախականությունները ընդունվում են որպես երաժշտական ստեղծագործության մետրական որեէ միավորի բացարձակ տևողություն։ Կիրառվում է XVII դ․ վերջից։ Տարածված է ավստրիացի Յո․ Մելցելի կատարելագործած մետրոնոմը (1816 թ), որով Բեթհովենը իր երկ 106 Սի-բեմոլ մաժոր սոնատում և Իններորդ սիմֆոնիայում առաջինն է նշել կատարման արագությունը։ Ներկայումս կան տարբեր կոնստրուկցիաների (մասնավորապես՝ գրպանի ժամացույցի ձևի և էլեկտրական) մետրոնոմներ։ Բեմական և ֆիլմային տեսարանների երաժշտության ճշգրիտ զուգորդման համար գործածվում է Կ․ Բլյումի երաժշտական խրոնոմետրը (1926 թ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 487)։ |