«Սեյսմոգրամ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ հայերեն անվանում
ավելացվեց Կատեգորիա:Չափիչ սարքեր ՀոթՔաթ գործիքով
Տող 7. Տող 7.


[[Կատեգորիա:Սեյսմոլոգիա]]
[[Կատեգորիա:Սեյսմոլոգիա]]
[[Կատեգորիա:Չափիչ սարքեր]]





19:55, 20 հունվարի 2017-ի տարբերակ

Սեյսմոգրամ, սեյսմոգրաֆներով սեյսմիկ տատանումների անընդհատ գրանցման արդյունքը։ Գրանցման տեխնիկան բազմազան է։ Առավել տարածված ձևը սեյսմաչափի ճոճանակի կամ գալվանաչափի հայելուց անդրադարձած լույսի ճառագայթի օգնությամբ գրանցումն է լուսանկարչական թղթի վրա։ Պատրաստվում են հատուկ հարմարանքներ, որոնց օգնությամբ սեյսմիկ տատանումները գրանցվում են մագնիսական ժապավենի վրա՝ թվային կոդի տեսքով ԷՀՍ-ին հաղորդելու համար։ Սեյսմոգրամի վրա ալիքների տատանումների գրանցմանը զուգընթաց նշվում է ճիշտ ժամանակը։ Սեյսմոգրամի օգնությամբ որոշվում է տարբեր առաձգական ալիքների մուտքի ժամանակը, իսկ գոդոգրաֆի միջոցով երկրաշարժի առաջացման ժամանակը օջախում և նրա տեղը։ Ամպլիտուդի և տատանման տարբերության մեծությունը հնարավորություն է տալիս որոշելու երկրաշարժի էներգիան (մագնիտուդը) և տատանման հզորությունը(բալայնությունը)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 286