«Հայաստան համահայկական հիմնադրամ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Տարբերություն չկա)

11:45, 19 հունվարի 2017-ի տարբերակ

Հայաստան համահայկական հիմնադրամ, ստեղծվել է 1992 թ.-ին։ Հիմնադրամի նպատակը Հայաստանի և Արցախի ենթակառուցվածքային խնդիրների լուծումն է՝ համայն հայության դրամական նվիրատվությունները համախմբելու միջոցով։ Նպատակն իրագործելու համար Հիմնադրամը 1996 թ.-ից ի վեր իրականացնում է տարատեսակ միջոցառումներ (ամենամյա հեռախոսամարաթոններ, հեռուստամարաթոններ, հեծանվարշավներ, ցուցահանդեսներ և այլն...)։ Հիմնադրամն իր գործունեության ընթացքում իրականացրել է բազմազան ծրագրեր Հայաստանում և Արցախում։ 2013 թ.-ի տվյալներով Հիմնադրամի իրագործած ծրագրերը գերազանցում են 235 միլիոն ԱՄՆ դոլարի սահմանը։ Հիմնադրամի ծրագրերն ի կատար է ածում Հիմնադրամի բարձրագույն ղեկավար մարմինը՝ Հոգաբարձուների խորհուրդը, որի նախագահն ի պաշտոնե ՀՀ նախագահն է։ Հոգաբարձուների խորհրդի կազմի մեջ են մտնում ՀՀ, Արցախի և սփյուռքի մի շարք կարևոր պետական, քաղաքական գործիչներ, բարերարներ և այլք։ Հիմնադրամի աշխատանքներն աշխարհի տարբեր երկրներում կանոնակարգվում են 25 տեղական մարմինների միջոցով։ Հիմնադրամն իր գոյության ընթացքում իրագործել է այնպիսի կարևոր ծրագրեր, ինչպիսիք են ճանապարհների, ջրազտման և ջրամատակարարման համակարգերի, բնական գազատարների կառուցումը («Գորիս- Ստեփանակերտ», Արցախում՝ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղիները և այլն)։ Հիմնադրամի ջանքերով են կառուցվել և վերակառուցվել նաև մի շարք դպրոցներ, մանկապարտեզներ, առողջապահական հաստատություններ, մարզական և մշակութային կենտրոններ։ Հիմնադրամն իրականացրել է նաև 85-ից ավել կրթական, մշակութային և գիտական ծրագրեր։ Հիմնադրամի իրագործած բոլոր հայրենանվեր ծրագրերը նպաստել են հայրենիքում գոյություն ունեցող առաջնային խնդիրների լուծմանը՝ նպաստելով հասարակ քաղաքացիների շրջանում հիմնադրամի ծրագրերին անմիջական մասնակցություն ունենալու ցանկությանը։ Հիմնադրամի տարեկան միջոցառումների ցանկում կարևորագույն տեղն է զբաղեցնում տարեկան հեռուստամարաթոնը, որը հեռարձակվում է Լոս Անջելեսից։ Հեռուստամարաթոնը ամբողջացնում է տարվա ընթացքում Հայաստանում, Արցախում և սփյուռքում հավաքագրված գումարնրը՝ դրանք ուղղելով Հոգաբարձուների խորհրդի կողմից մշակված նոր ծրագրերի իրագործմանը։ 2013 թ. հեռուստամարաթոնի արդյունքում հավաքագրված գումարները կուղղվեն Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու կառուցմանը։

Կառուցվածք

Հայաստան համահայկական հիմնադրամը կյանքի է կոչվել 1992 թվականին, ՀՀ Նախագահի հրամանագրով։ Հիմնադրամի ռազմավարական ծրագրերը որոշվում է նրա Հոգաբարձուների խորհրդի կողմից, որի կազմի մեջ են Հայաստանի և սփյուռքի որոշ քաղաքական, հասարակական և մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հոգաբարձուների խորհրրդի ի պաշտոնե նախագահը ՀՀ Նախագահն է։

Նպատակադրած ծրագրերը իրականցնում է գործադիր վարչությունը, որը գտնվում է Երևանում։ 2008-ից հիմնադրամի գործադիր տնօրենն է Արա Վարդանյանը։[1]

Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենները

Ծրագրեր

Հիմնադրամի իրականացրած որոշ ծրագերից են՝

  • Ավելի քան 470 կմ ճանապարհի կառուցում Հայաստանում և Արցախում
  • 212 կմ ջրազտման և ջրամատակարարման համակարգերի կառուցում
  • 144 կմ բնական գազատարների կառուցում
  • 218 դպրոցի և մանկապարտեզի կառուցում/վերակառուցում/կահավորում
  • 410 տուն և բնակարանի կառուցում/վերակառուցում
  • 34 առողջապահական հաստատությունների կառուցում/վերակառուցում
  • 21 մարզական և մշակութային կենտրոնների կառուցում/վերակառուցում
  • Ավելի քան 85 կրթական, մշակութային և գիտական ծրագրերի իրականացում

Հեռուստամարաթոններ

Հայաստան համահայկական հիմադրամի հեռուստամարաթոնների գործունեությունը
Հեռուստամարաթոնի թիվ Թվական Նպատակ Հեռուստամարաթոնում
խոստացված գումար
(ԱՄՆ դոլար)
7 2004 նոյեմբերի 25 Արցախի 160 կմ-անոց «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու
շինարարությունը ավարտին հասցնել
11,400,000[2]
8 2005 ԼՂՀ Մարտակերտի շրջանի տարածքային զարգացում 7,770,000[3]
9 2006 նոյեմբերի 23 Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանային հիվանդանոցի,
մի շարք դպրոցների, նոր ջրագծերի և բաշխման ցանցերի,
բնական գազամուղի կառուցումը, գյուղատնտեսության զարգացում
13,700,000[4]
10 2007 նոյեմբերի 22 Հայաստանի և Արցախի նոր գյուղական դպրոցների,
խմելու ջրի համակարգերի կառուցում և
ագրարային զարգացման ծրագրեր գյուղական հողագործի համար,
առողջապահական սարքավորումներ բոլոր գյուղական շրջաններում
15,275,000[5]
11 2008 նոյեմբերի 27 Հայաստանի ու Արցախի գյուղերում հիմնական ենթակառուցվածքների վերականգնում 35,009,156[6]
12 2009 նոյեմբերի 26 Շուշիում հասարակական ու տնտեսական ենթակառուցվածքների՝
ջրագծերի, դպրոցների, ճանապարհների,
բնակելի շենքերի տանիքների վերանորոգում
15,875,043[7]
13 2010 նոյեմբերի 25 Արցախի գյուղերում խմելու և ոռոգման ջրի խնդրի լուծում,
Հայաստանի և Արցախի սահմանամերձ գյուղերում
շարունակվող համապարփակ զարգացման ծրագիր
20,862,733[8]

Հեռուստամարաթոն 2012

http://himnadram.org/index.php?id=23990&lang=2

Քննադատություն

Սկսած 90–ականներից՝ հայկական լրատվամիջոցները «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ կապված փտախտի բազմաթիվ դեպքեր են հաղորդել ներառյալ՝ վատորակ շինարարություն[9][10], ֆինանսական միջոցների մսխում[11][12], փայադարձեր (ատկատներ) և անարդար տենդերներ[13][14], հավաքված գումարի չափի մասին սխալ տեղեկությունների հաղորդում[15][16][17], նվիրատվությունների կորզում[18][19][20] և այլն։

Եղել են նաև հավաստիացումներ, որ որոշ պետպաշտոնյաներ նվիրատվությունների մի մասն իրենց հաշիվներն են լցրել։[21] Իր «Գերդաստան ստվերաց» հուշագրությունում Կարին Հովհաննիսյանը գրում է, որ 1998 թ.՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության առաջին տարում, իր հայրը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին, ով այն ժամանակ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենն էր, տասնյակ հազարավոր դոլարներ որոշակի հաշիվներ փոխանցելու պահանջներ էին ներկայացվում։[22]

Այս դրամահավաքները, սակայն, դեռ տեղի չէին ունեցել, երբ կրկին խորհրդային կանխանշաններ ջրի երես ելան։ Այս անգամ դրամական փոխանցումները — 50 000 դոլար այս մի հաշվի համար, 100 000 դոլար մեկ ուրիշի — գալիս էին նախագահական գրասենյակից։ (Հովհաննիսյան, «Գերդաստան ստվերաց», էջ 198)

«Ճշմարտությունը պիտի ասվի» այլընտրանքային լրատվական հարթակը 2011 թ. հրապարակել է Արա Մանուկյանի «Անել նվիրատվություն, թե՞ չանել» ուսումնասիրությունը, որում փաստագրվել և վերլուծվել են 1997-2011 թթ. հայկական մամուլում տեղ գտած՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին առնչվող չարաշահումների վերաբերյալ հրապարակումները։ Աշխատությունում օգտագործված են նաև հարցազրույցներ ներկայում և նախկինում հիմնադրամում ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձանց հետ։

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. (անգլերեն)
  2. Հեռուստամարաթոն 2004
  3. Հեռուստամարաթոն 2005
  4. Հեռուստամարաթոն 2006
  5. Հեռուստամարաթոն 2007 - Մեկ ազգ, մեկ ապագա
  6. Հեռուստամարաթոն 2008 - Հայաստան, իմ տուն
  7. Հեռուստամարաթոն 2009 - Մեր Շուշին
  8. Հեռուստամարաթոն 2010 - Ջուրը կյանք է
  9. «ԼՂՀ նախագահը դժգոհ է». Առավոտ. 6 մայիսի 2009. Վերցված է 9 հունվարի 2014-ին.
  10. «Հիմնադրամ-ԼՂՀ. հակասությունները խորանում են». Հայկական ժամանակ. 1 նոյեմբերի 2006. Վերցված է 9 հունվարի 2014-ին.
  11. «Անիմաստ ծախսեր». Հայկական ժամանակ. 29 սեպտեմբերի 2006. Վերցված է 2014 թ․ հունվարի 9-ին.
  12. «How to Renovate Already Renovated Retirement Home». The Truth Must Be Told. 8 հոկտեմբերի 2011. Վերցված է 9 հունվարի 2014-ին.
  13. «Տենդերը շահեց «Հյուսիս-Հարավը» ձախողողներից մեկը». Հայկական ժամանակ. 4 փետրվարի 2010. Վերցված է 2014 թ․ հունվարի 9-ին.
  14. «Ովքե՞ր կվերակառուցեն Շուշին». Հայկական ժամանակ. 3 դեկտեմբերի 2009. Վերցված է 9 հունվարի 2014-ին.
  15. «Սփյուռքահայերն էլ «քցել» գիտեն». Հայկական ժամանակ. 15 հուլիսի 2002. Վերցված է 2014 թ․ հունվարի 9-ին.
  16. «Հարկերի կրճատում, թե՞ հարկերից խուսափում?». «Ճշմարտությունը պիտի ասվի». 26 նոյեմբերի 2013. Վերցված է 9 հունվարի 2014-ին.
  17. «Ինչ են թաքցնում հիմնադրամի ետևում». Հրապարակ. մայիսի 19, 2009. Վերցված է 2014 թ․ հունվարի 9-ին.
  18. «Ինչ են թաքցնում հիմնադրամի ետևում». Հրապարակ. մայիսի 19, 2009. Վերցված է 9 հունվարի 2014-ին.
  19. «Գումար, ինչպես միշտ, չի պարտադրվում». Առավոտ. նոյեմբերի 19, 2003. Վերցված է 9 հունվարի 2014-ին.
  20. «Փող է պետք». Հայկական ժամանակ. 19 դեկտեմբերի 2007. Վերցված է 9 հունվարի 2014-ին.
  21. «ԲԱՑ ՆԱՄԱԿ՝ «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՊՐՆ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ». Իրավունք. 18 հուլիսի 1998. Վերցված է 9 հունվարի 2014-ին.
  22. Hovannisian, Garin K. (2002). Family of Shadows: A Century of Murder, Memory, and the Armenian American Dream. Harper. ISBN 0-0617-9208-X.