«Ֆրանկենվինի (ֆիլմ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 81. Տող 81.
{{Թիմ Բարթոնի ֆիլմեր}}
{{Թիմ Բարթոնի ֆիլմեր}}


[[Կատեգորիա:Ֆանտաստիկ ֆիլմեր]]
[[Կատեգորիա:Կինոկատակերգություններ]]
[[Կատեգորիա:Կինոկատակերգություններ]]
[[Կատեգորիա:Թիմ Բարթոնի ֆիլմեր]]
[[Կատեգորիա:Թիմ Բարթոնի ֆիլմեր]]
[[Կատեգորիա:1984 ֆիլմեր]]
[[Կատեգորիա:1984 ֆիլմեր]]
[[Կատեգորիա:Ամերիկյան ֆենտեզի ֆիլմեր]]

17:23, 18 հունվարի 2017-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆրանկենվինի (այլ կիրառումներ)
Ֆրանկենվինի
անգլ.՝ Frankenweenie
Պատկեր:Frankenweenie (1984 film) poster.jpg
Ֆիլմի պաստառ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրֆանտաստիկ
կատակերգություն
ԹեմաԶոմբի կենդանի
Թվականդեկտեմբերի 14, 1984
ՊրեմիերաԴեկտեմբերի 14 1984
Լեզուանգլերեն
ՌեժիսորԹիմ Բարթոն
ՊրոդյուսերՋուլի Հիքսոն
Ռեին Յեյնրիչս
Սցենարի հեղինակԹիմ Բարթոն
Լեոնարդ Ռիփս
ԴերակատարներԲարեթ Օլիվեր
Շելլի Դյուվալ
Դենիել Սթերն
Սոֆիա Կոպոլա
ՕպերատորԹոմաս Էկերման
ԵրաժշտությունՄայքլ Կոնվերտինո
Դևիդ Նյուման
ՄոնտաժԷռնեստ Միլանո
ՆկարիչներԹոմաս Է․ Էքեռման
ԿինոընկերությունՈւոլթ Դիսնեյ ընկերություն
Տևողություն30
Բյուջե$1,000,000
Շահույթ11 400 000 $
ՏեղայնացնողBuena Vista Distribution
IMDbID 0087291
ԿինոՊոիսկID 408395
Պաշտոնական կայքէջ

«Ֆրակենվինի» (անգլ.՝ Frankenweenie), ռեժիսոր Թիմ Բարթոնի թվով երկրորդ կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմը, որը նկարահանվել է Դիսնեյ ստուդիայում։ Այն «Ֆրանկենշտեյն» (1931թ․) ֆիլմի ծաղրերգությունն է, որը հիմնված է Մերի Շելլիի համանուն վեպի վրա։ 28 տարի անց՝ 2012 թվականին, Բարթոնը նկարահանեց ֆիլմի տիկնիկային-անիմացիոն տարբերակը[1][2]։

Սյուժե

Վիկտոր Ֆրանկենշտեյն անունով փոքրիկ տղան, ով ունի մեծ հակում դեպի կինեմատոգրաֆիան և բնական գիտությունները, ունի մի շուն՝ Սփարքի (Փայլիկ) ունունով։ Նա անհավանականորեն կապված է շան հետ և ամբողջ սրտով սիրում է նրան։ Բայց մի անգամ, ընկնելով թենիսի գնդակի հետևից Սփարքին ընկնում է մեքենայի տակ և կտոր-կտոր լինում։

Վիկտորն ընկնում է դեպրեսիայի մեջ և երազում է Սփարքիին վերադաձնել կյանք։ Գիտափորձերից մեկը, որը նա ցույց էր տվել ֆիզիկայի ուսուցչին, հուշում է իրեն կենդանացնել Սփարքիին։ Նա իր փոքր լաբորատորիայում հավաքում է պետքական ամեն ինչ, հանում է Սփարքի դիակը, կարում է նրա կտորները, ավելացնում է անհրաժեշտ մեխանիկական դետալներ և հոսանքահարում է։ Սփարքին կենդանանում է։ Սկզբում Վիկտորը նրան բոլորից պահում է, սակայն Սփարքին մի անգամ դուրս է գալիս փողոց՝ վախեցնելով իրենց մեծահասակ հարևանուհուն։ Նա մեղադրում է շանը նրանում, որ այն ուզում էր ուտել իր շանը՝ Ռեյմոնդին։

Որոշ ժամանակ անց Սփարքիի մասին իմանում են Վիկտորի ծնողները՝ Բեն և Սյուզան Ֆրանկենշտեյնները։ Սկզբում նրանք նույնպես վախենում են Սփարքիից, սակայն տեսենլով նրա ընկերասիրությունը, որոշում են պահել տանը։ երեկոյան Վիկտորը ցանկանում է ցույց տալ իր վերակենդանացած շանը հարևաններին, որոնք միանգամից խուճապի են մատնվում են և փորձում սպանել շանը։ Սփարքին փախնում է, Վիկտորն էլ նրա հետեևից։ Շունը գնում է գոլֆի փակ դաշտ և թաքնվում ալրաղացում։ Հարևանները գնում են նրա հետևից, որպեսզի սպանեն նրան։ Նրանք միամիտ կրակի են տալիս ալրաղացը և այն միանգամից սկսում է այրվել։ Վիկտորը երկրորդ հարկից ընկնելուց կորցնում է գիտակցությունը։ Սփարքին նրան դուրս է հանում, սակայն մնալով փլատակների տակ՝ կրկին մահանում է։

Հարևանները հասկանալով շան անվնաս լինելը, համաձայնվում են օգնել Ֆրանկենշտեյններին կրկին կեդնանացնել Սփարքիին և նրան են միացնում իրենց մեքենաները։ Ի ուրախություն բոլորի Սփարքին կրկին վերակենդանանում է և միանգամից սիրահարվում գեղեցիկ պուդելի։

Դերակատարներ

  • Բերեթ Օլիվեր՝ Վիկտոր Ֆրանկենշտեյն
  • Շելլի Դյուվալ՝ Սյուզան Ֆրանկենշտեյն
  • Դենիել Սթերն՝ Բեն Ֆրանկենշտեյն
  • Ժոզեֆ Մահեր՝ պարոն Չեմբերս
  • Ռոզ Բրեյվերման՝ տիկին Էպշտեին
  • Փոլ Բարթել -պարոն Ուոլշ
  • Սոֆիա Կուպոլա՝ Էն Չեմբերս
  • Ջեյսոն Հարվի՝ Ֆրենք Դեյլ
  • Փոլ Ս․ Սքոթ՝ Մայք Անդերսոն
  • Հելեն Բոլլ՝ տիկին Քըրթիս
  • Ռասթի Ջեյմս՝ Ռայմոնդ
  • Սփարքի՝ Սփարքի

Ստեղծում

Ֆիլմը Ջեյմ Ուեյլի «Ֆրանկենշտեյն» ֆիլմի մանկական տարբերակն է։ Ստուդիայի ղեկավարների փորձնական դիտումից հետո որոշեցին, որ ֆիլմի երեխաների վրա կթողնի շատ սարսափելի ազդեցություն և անժամկետ հետձգեցին ֆիլմի պրեմիերան։ Այն հարցին, թե կոնկրետ ինչն է պետք ջնջել ֆիլմից, որպեսզի այն լույս տեսնի, հեղինակները պատասխանեցին, որ «ֆիլմի ողջ տրամադրությունն է վախենալու» և մոնտաժը չի փրկի։

Եվ միայն ութ տարի անց (1992) ֆիլմը վերանկարահանված տարբերակով դուրս եկավ մեծ էկրաններին, համարյա Բարթոնի մյուս ֆիլմից առաջ (Մղձավանջ Ամանորից առաջ), որը նույնպես նկարահանվել էր Դիսնեյի համար[3]։

2007 թվականի վերջին կատարվեց հայտարարություն, ըստ որի դուրս է գալու ֆիլմի երկրորդ տարբերակը, որը լույս տեսավ 2012 թվականի աշնանը։

Երկրորդ տարբերակ

Դիսնեյը և Թիմ Բարթոնը համատեղ ստեղծեցին ֆիլմի տիկնիկային-անիմացիոն տարբերակը, որը լույս տեսավ 2012 թվականի հոկտեմբերի 5-ին՝ Disney Digital 3D[4] և IMAX 3D ձևաչափերով[5]։ Blu-ray սկավառակում այն իր մեջ ներառում է ողջ ֆիլմը՝ որպես բոնուս հավելում։

Ծանոթագրություններ

  1. Wheeler, Jeremy. «Frankenweenie». Allmovie. Վերցված է September 26, 2012-ին.
  2. This was the last theatrical release to be distributed under the Buena Vista label. Future releases would be under the Walt Disney Pictures/Productions label.
  3. 3D release
  4. Special Edition
  5. Collectors Edition

Աղբյուրներ