«Խեղճ Սաշան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 97. Տող 97.
|}
|}


== Մրցանակներ և անվանակարգումներ ==
== Մրցանակներ և անվանակարեր ==
* [[1998]] թվական - [[Կինոտավր]].
* [[1998]] թվական - [[Կինոտավր]].
** հաղթող «Լավագույն տղամարդու դեր» անվանակարգում - Ալեքսանդր Զբրուև
** հաղթող «Տղամարդու լավագույն դերակատարում» անվանակարգում - Ալեքսանդր Զբրուև
** գլխավոր մրցանակի անվանակարգում
** ներկայացվել է գլխավոր մրցանակի
* [[1998]] թվական - [[ՏԵՖԻ]]
* [[1998]] թվական - [[ՏԵՖԻ]]
** հաղթանակ «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում
** հաղթանակ «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում

08:15, 17 հունվարի 2017-ի տարբերակ

Խեղճ Սաշան
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Ժանրկատակերգություն
Թվական1997
ԼեզուՌուսերեն
ՌեժիսորՏիգրան Քեոսայան
ՊրոդյուսերԻվան Դեմիդով
Դավիդ Քեոսայան
Տատյանա Վորոնովիչ
Սցենարի հեղինակՍերգեյ Բելոշնիկով
Վլադիմիր Բրագին
ԴերակատարներՅուլիա Չերնովա
Ալեքսանդր Զբրուև
Վերա Գլագոլևա
Նինա Ռուսլանովա
Բորիս Սիչկին
ՕպերատորՅուրի Լյուբշին
ԵրաժշտությունԱրտեմի Արտեմև
ՆկարիչներՎիկտոր Յուշին
ԿինոընկերությունGold Vision
МНВК «ТВ-6 Москва»
Տևողություն01:35:10
IMDbID 0135155

«Խեղճ Սաշան» (ռուս.՝ «Бе́дная Са́ша»), Տիգրան Քեոսայանի լիրիկական Ամանորյա կատակերգություն, Ալեքսանդր Զբրուևի և Վերա Գլագոլևայի մասնակցությամբ։ Մտնում է Ամանորյա ֆիլմերի ցանկի մեջ, որոնք նկարահանվել են հատուկ ձմեռային արձակուրդների համար և այդ ժամանակաշրջանում հաճախ ցուցադրվում են հեռուստատեսությամբ։

Սյուժե

1990-ական թվականների երկրորդ կես։ Մոսկվա, Նոր տարվա նախաշեմ։ Ցրված և դժբախտ, սակայն տաղանդավոր և ազնիվ կողոպտիչ Բերյոզկինը (ազատազրկման է դատապարտվել նրա համար, որ կողոպտել է բանկը, այնտեղից վերցնելով ոչ թե հսկայական գումար, այլ միայն «իր» մի քանի հազարը, որը նա երբևիցե գցել էր իր հաշվին) բանտից արձակուրդ է դուրս գալիս ձմեռային տոնակատարությունների ժամանակ։ Իր հետ նա գումար է տանում, որկ նրան հանձնել է մաֆիոզ բոսը։ Բերյոզկինը շփոթված կորցնում է օբշյակի գումարը և այժմ նրան հաշվեհարդար է սպասվում։ Նա փորձում է կախվել, սակայն նրան փրկում է թափառաշրջիկ Արիստարխը, ով Ձմեռ Պապ է աշխատում։ Արիստարխի հետ միասին Բերյոզկինը փորձում է կողոպտել բանկի կառավարչուհու հարուստ բնակարանը, սակայն ընկնում է թակարդը, որը տեղադրել էր տանտիրուհու դուստր Սաշան։

Սաշան դժբախտ երեխա է, ով ունի ամեն ինչ, բացի մայրական ուշադրության։ Բիզնես-վումեն Օլգան մշտապես զբաղված է՝ նա կառավարում է բանկը, այդ պատճառով հաճախ ստիպված է լինում մեկնել գործնական ուղևորությունների։ Իսկ Սաշան պատրաստ է ազատվել հարստությունից և բարեկեցությունից, որպեսզի ապրի ինչպես սովորական երեխաները՝ տնային մայրիկի հետ։ Բերյոզկինին շանտաժի ենթարկելով բնակարան ներխուժելու և անկիզելի պահարանը բացելու տեսագրությամբ, աղջիկը նրանից պահանջում է կողոպտել մոր բանկը։ Որպեսզի նրան դարձնի տան այցելու, նա Բերյոզկինի հագցնում է պատշաճ հագուստ և նրան ներկայացնում է որպես իր ինֆոմատիկայի նոր ուսուցիչ։ Արիսհարխը այդ ընթացքում «չեզոքացնում է» Սաշայի դաստիրակչուհուն՝ նրան սիրահարեցնելով իր վրա։ Իսկ Բերյոզկինին սկսում է թվալ, որ Սաշայի մայր Օլգան իր առաջին պատանեական սերն է, ում նա փնտրում էր ամբողջ կյանքի ընթացքում։

Պատահական խոսակցությունից Բերյոզկինը և Սաշան իմանում են, որ տիրուհու օգնական Կրիշկինը մեղսակիցների հեի միասին նույնպես մտադրություն ունեն թալանել բանկը և սպանել կառավարչուհուն։ Ոստիկանությունում հերոսներին չեն հավատում և այդ ժամանակ, որպեսզի խափանեն թշնամիների պլանները, երյոզկինը նրանց մոտ կողոպտիչ է վարձվում և չեզոքացնում է օգնականներին։ Սակայն պարագլուխ Կրիշկինին հաջողվում է փախչել։ Շտապելով օդանավակայան՝ զգուշացնելու մորը, Սաշան ընկնում է անպիտանի թակարդը։

Կրիշկինը սկսում է շանտաժի ենթարկել բանկիրուհուն, նրանից պահանջելով իրեն հանձնել ամբողջ գումարկ և փաստաթղթերը, որոնք երաշխավորում են նրա անվտանգությունը։ Երբ Բերյոզկինը և Սաշայի մայրը ժամանում են հանդիպման, նա փորձում է սպանել նրանց որպես վկաներ, սակայն նրա ոտքերի տակ է ընկնում օճառի կտորը, որը Բերյոզկինը օգտագործել էր կախվելու համար։ Հանցագործին ձերբակալում են, իսկ Բերյոզկինը ստիպված է վերադառնալ բանտ ևս մեկ տարով։ Սաշան և նրա մայրը կսպասեն նրա վերադարձին։

Դերերում

Դերասան Դեր
Ալեքսանդր Զբրուև Վլադիմիր Սերգեևիչ Բերյոզկին
Յուլիա Չերնովա Սաշա
Վերա Գլագոլևա Սաշայի մայրը, Օլգա Վասիլևնա
Բորիս Սիչկին Արիստարխ Ռաստոպչին
Օլգա Վոլկովա Ամալիա Արկադևնա, Սաշայի դաստիրակչուհին
Վալերի Գարկալին Կոլյա Կրիշկին
Նինա Ռուսլանովա Բերյոզկինի նախկին կինը
Արմեն Ջիգարխանյան ուղղիչ գաղութի պետ
Սպարտակ Միշուլին «Կորյավի», օրենքով գող
Վլադիմիր Գրանով Վանյա
Անատոլի Ժուրավլյով Սերյովա Սոխատով, պահնորդ-ավազակ
Իգոր Վորոբյով Գոլուբև, պահնորդ-ավազակ
Սերգեյ Գաբրիելյան Վենյա, պահնորդ-ավազակ
Վլադիմիր Դոլինսկի Գլխավոր ինժեներ
Ռոման Մադյանով Ենթասպա, բանտի պահնորդ
Գեորգի Մարտիրոսյան Գնդապետ

Նկարահանող խումբ

Ռեժիսոր Տիգրան Քեոսայան
Սցենարիստներ Սերգեյ Բելոշնիկով, Վլադիմիր Բրագին
Օպերատոր Յուրի Լյուբշին
Նկարիչ Վիկտոր Յուշին
Երաժշտություն Արտեմի Արտեմև

Մրցանակներ և անվանակարեր

  • 1998 թվական - Կինոտավր.
    • հաղթող «Տղամարդու լավագույն դերակատարում» անվանակարգում - Ալեքսանդր Զբրուև
    • ներկայացվել է գլխավոր մրցանակի
  • 1998 թվական - ՏԵՖԻ
    • հաղթանակ «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում
  • 1998 - «Արտեկ» մանկական ֆիլմերի Մոսկովյան կինոփառատոն
    • Մեծ մանկական ժյուրիի մրցանակ «Լավագույն դերասանուհի-աղջիկ» անվանակարգում - Յուլիա Չերնովա

Սաունդթրեք

Исполнитель Песня
Ալյոնա Սվիրիդովա «Կլինի ինչպես միշտ» («Будет так всегда»)
Ալեքսանդր Շևչենկո «Կլինի այնպես, ինչպես դու ես ցանկանում» («Будет всё, как ты захочешь»)
Մաքսիմ Ֆադեև «Քույրիկ» («Сестричка»)
Չիժ & Co «Սիրո մասին» («О любви»)
Լոլիտա Միլյավսկայա «Ֆասոն» («Фасон»)
Իգոր Սարուխանով «Ջութակ-աղվես» («Скрипка-лиса»)

Հետաքրքիր փաստեր

  • Երաժշտությունը, որը լսում են Սաշան և Ամալիա Արկադևնան, Անտոնիո Վիվալդիի ստեղծագործություններից մեկն է՝ Համերգ № 4 ֆա մինոր «Ձմեռ»։

Արտաքին հղումներ