«Սպամ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: si:ස්පෑම් (ඉලෙක්ට්‍රොනික)
Տող 88. Տող 88.
[[ro:Spam]]
[[ro:Spam]]
[[ru:Спам]]
[[ru:Спам]]
[[si:ස්පෑම් (ඉලෙක්ට්‍රොනික)]]
[[simple:Spamming]]
[[simple:Spamming]]
[[sk:Spam]]
[[sk:Spam]]

12:33, 2 Հունիսի 2011-ի տարբերակ

Լցոն (անգլերեն՝ spam) — առևտրական, քաղաքական և այլ ձև գովազդի առաքում կամ այլ տեսակի հաղորդագրությունների առաքում դեպի նրանց, ովքեր չեն ցանկանում ստանալ այն։ Մի որոշ տեսակի հաղորդագրությունների զանգվածային առաքման օրինականությունը, որոնց համար չի պահանջվում ստացողների համաձայնությունը, կարող է հաստատված լինել օրենսդրությամբ։ Օրինակ՝ հաղորդագրություններ տարերային աղետների մերձեցման մասին, քաղաքացիների զանգվածային զորահավաքի մասին և այլն։ «Լցոն» տերմինի ընդունված իմաստը գործածվում է էլեկտրոնային նամակների առաքման նկատմամբ։

Տերմինի ստուգաբանությունը

Պատկեր:SpamInACan.jpg
Պահածո խոզապուխտ (Լցոն)
Պատկեր:Շշի այժմյա տեսքը.JPG
Փաթեթի այժմյա տեսքը

Սկզբնապես «SPAM» բառը հայտնվեց 1936 թվականին: Այն վերծանվում էր որպես SPiced hAM (Համեմած խոզապուխտ ) և հանդիսանում էր Hormel Foods ընկերության ապրանքանիշը — կծու աղացած խոզի միս։ «SPAM» բառը ձանձրացնող գովազդի իմաստ ստացավ համանուն անվանմամբ ծիծաղաշարժի պատճառով՝ Մոնթի Փայթոն ծաղրախմբի «Մոնթի Փայթոնի թռչող կրկեսը» հեռուստաշարից (1969): Ծիծաղաշարժի իմաստը վերածվում է նրան, որ մի սրճարանում բոլոր ճաշատեսակները պարունակում են «լցոն» («spam»): Երբ ծաղրաշարժի գլխավոր հերոսը, որն եկել է սրճարան իր կնոջ հետ, խնդրում է մատուցել իրենց կերակուր առանց «լցոնի»՝ մատուցողը բերում է կերակուր «լցոնիի չնչին պարունակությամբ»: Այցելուն զայրանում է, և վիկինգների երգչախումբը, որոնք նստած են հարևվան սեղանների շուրջ, սկսում է երգել փառաբանական երգ «լցոնի» մասին, ինչից հետո սկսվում է թոհուբոհը: Ծիծաղաշարժի վերջում՝ հերոսի կինը բացականչում է՝ «Ես չե՛մ սիրում լցոն»: (անգլերեն՝ «I don’t like spam!»): Ծիծաղաշարժի գործող անձերի դերերում նաև նշված էր «լցոն» բառը: Ի մի գումարյալ այդ բառն օգտագործվում է ծիծաղաշարժում ավելի քան հարյուր անգամ:[1][2]

Այլ բացատրությամբ, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մնացել էր տվյալ պահածոների մեծ քանակի պաշար, որը մատակարարում էին Ամերիկայի զինվորների համար: Որպեսզի վաճառել իրենց ոչ առաջին թարմության արտադրանքը, Hormel Foods ընկերությունը կատարեց, առաջին իր տեսակի մեջ, գովազդային արարողություն: «Լցոն» բառն աչքի էր ընկնում ամեն անկյունում, բոլոր էժանագին խանութների ցուցափեղկերից, գրված էր ավտոբուսների և տրամվայների վրա: Այդ բառը կարելի էր կարդալ թերթերում և շենքերի ճակատների վրա: «SPAM» պահածոների գովազդն անընդհատորեն փոխհաղորդվում էր ռադիոյով: 1986 թ. Usenet֊ի համաժողովներում հայտնվեցին բազում միատեսակ հաղորդագրություններ ոմն Դեյվ Ռոդեսի կողմից, որը գովազդում էր նոր ֆինանսական բուրգ: Վերնագիրն ասում եր՝ «Վաստակի՛ր կույթ փող», իսկ նամակներում գրված էր հրահանգը, թե ինչպես անել այն: Հեղինակը նախանձելի համառությամբ շարունակում էր կրկնօրինակել իր գրվածքները, և նրանք այնքան զզվեցրեցին բաժանորդներին, որ նրանց սկսեցին համեմատել ծիծաղաշարժում գովազդվող պահածոների հետ:

Այսպիսով, «լցոն» բառը ստացավ նոր իմաստ, որը հետո մտավ համակարգչային տերմինաբանության մեջ՝ զզվեցնող գովազդային առաքումների անվանման համար:

Ծանոթագրություններ

  1. Ծիծաղաժարժի գրվածքը
  2. Monty Python — Ծիծաղաշարժներ YouTube-ում

Տես նաև

Հղումներ

Փայքար լցոնի դեմ
Անվճար ԾԱ
  • Spamassassin — մաղման ծրագրեր
  • POPFile — բազմահիմքային բաց լցոնամաղ, իրականացված POP3/SMTP/NNTP-proxy ձևերով։ Գրվածքների դասակարգման համար օգտագործվում է Բեյեսի թեորեման։ Փոստային սպասարկիչի հետ կապակցվելու համար օգտագործվում է նրա XMLRPC-միջերեսը (մասնավորապես օգտագործվում է Eserv-ում)։ Ռուսական նկարագիր POPFile:
Անվճար ծառայություններ փոստը մաղելու համար