«Ջին Արթուր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (6) oգտվելով ԱՎԲ
Տող 77. Տող 77.
[[Կատեգորիա:Ամերիկացի դերասանուհիներ]]
[[Կատեգորիա:Ամերիկացի դերասանուհիներ]]
[[Կատեգորիա:Ամերիկացի կինոդերասանուհիներ]]
[[Կատեգորիա:Ամերիկացի կինոդերասանուհիներ]]

[[Կատեգորիա:1900 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1991 մահեր]]
[[Կատեգորիա:1991 մահեր]]
[[Կատեգորիա:Հոկտեմբերի 17 ծնունդներ]]
[[Կատեգորիա:Հոկտեմբերի 17 ծնունդներ]]

12:56, 16 հունվարի 2017-ի տարբերակ

Ջին Արթուր
անգլ.՝ Jean Arthur
1940 թ. լուսանկար
Ծնվել էհոկտեմբերի 17, 1900(1900-10-17)[1][2][2][…]
ԾննդավայրՊլատտսբուրգ, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էհունիսի 19, 1991(1991-06-19)[1][2][2][…] (90 տարեկան)
Մահվան վայրԿարմել, Կալիֆորնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԱզգությունԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասանուհի, համալսարանի դասախոս, թատրոնի դերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Ակտիվ շրջան1923-1953
Ժանրերվեսթեռն
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0000795
ԿինոՊոիսկID 187831

Ջին Արթուր (անգլ.՝ Jean Arthur, իսկական անուն ազգանունը՝ Գլեդիս Ջորջիանա Գրին, հոկտեմբերի 17, 1900, Պլատտսբուրգ, Նյու Յորք, ԱՄՆ - հունիսի 19, 1991, Կարմել, Կալիֆորնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, 1930-1940 ական թթ. ամենահայտնի կատակերգակ դերասանուհիներից մեկը ամերիկյան կինոյում։

Կենսագրություն և կարիերա

Ջին Արթուրը ծնվել է 1900 թվականին Նյու Յորքում։ 1920-ական թթ. աշխատել է որպես մոդել Նյու Յորքում։ 1923 թվականին խաղացել է իր առաջին դերը Ջոն Ֆորդի «Կամեո Կիրբի» ֆիլմում։

Խաղացել է ընդհանուր թվով 90-ից ավելի ֆիլմերում՝ հատկապես հաջող հանդես գալով կատակերգություններում։ 1944 թվականին Օսկարի է ներկայացվել «Ինչքան շատ, այնքան ուրախ» ֆիլմի համար։ Նկարահավել է ռեժիսոր Ֆրենկ Կապրայի շատ ֆիլմերում և հայտնի է հատկապես «Միստր Դիդսը տեղափոխվում է քաղաք» (1936), «Քո հետ չես տանի» (1938) և «Միստր Սմիթը գնում է Վաշինգտոն» (1939) ֆիլմերից։

Նրա վերջին աշխատանքը կինոյում 1953 թվականին նկարահանված «Շեյն» ֆիլմն էր, որը ի դեպ նրա մասնակցությամբ միակ գունավոր ֆիլմն էր։ Կինոդերասանուհի կարիերայի ավարտից հետո սկսում է հանդես գալ թատրոնում, երբեմն խաղալով նաև Բրոդվեյում։ Նաև դասավանդել է Վասսարի քոլեջում, որտեղ նրա աշակերտներից է եղել նաև Մերիլ Սթրիփը։

Կյանքի վերջին տարիները անցկացրել է Կալիֆորնիայի առափնյա քաղաքներից մեկում՝ Կարմելում, որտեղ և մահացել է 1991 թվականին, սրտի անբավարարվածությունից։

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջին Արթուր» հոդվածին։
  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 Internet Broadway Database — 2000.