«Ուժի մոմենտ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (4) oգտվելով ԱՎԲ
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 5. Տող 5.
:<math>\vec M = [\vec r, \vec F]</math>։
:<math>\vec M = [\vec r, \vec F]</math>։


Ուժի մոմենտը հաշվում են
Ուժի մոմենտը հաշվում են
:<math> M = F sin \alpha</math>
:<math> M = F sin \alpha</math>



18:49, 14 հունվարի 2017-ի տարբերակ

Ուժի մոմենտ, մեխանիկական մեծություն, որը բնութագրում է պինդ մարմնի վրա ներգործող ուժի պտտական ազդեցությունը։ Տարբերում են ուժի մոմենտ բևեռի (կետի) և առանցքի նկատմամբ։

Սահմանում

O բևեռի նկատմամբ ուժի մոմենտը վեկտորական մեծություն է, որը հավասար է Օ բևեռից ուժի կիրառման կետը տարած շառավիղ-վեկտորի և ուժի վեկտորի վեկտորական արտադրյալին.

։

Ուժի մոմենտը հաշվում են

բանաձևով, որտեղ և վեկտորների կազմած անկյունն է, իսկ -ն՝ ուժի բազուկը, որը հավասար է ուժի ազդման գծի և Օ կետի միջև եղած հեռավորությանը։

Ուժի մոմենտը առանցքի նկատմամբ () սկալյար մեծություն է, որը հավասար է ուժի մոմենտի վեկտորի պրոյեկցիային а առանցքի վրա՝ այդ առանցքի ցանկացած O կետի նկատմամբ (-ի արժեքը կախված չէ O բևեռի ընտրությունից а առանցքի վրա)։ Ուժի մոմենտները բևեռի նկատմամբ գումարվում են երկրաչափորեն, իսկ առանցքի նկատմամբ՝ հանրահաշվորեն։

Չափման միավորներ

Միավորների միջազգային համակարգում ուժի մոմենտը չափվում է Ն·մ-ով։

Ոլորող մոմենտ

Ոլորող մոմենտը նյութերի դիմադրությունում ուժային գործոն է, որն առաջ է բերում ողորման դեֆորմացիա։ Արտահայտվում է ուժի և երկարության արտադրյալով։ Ոլորող մոմենտի ագդման հետևանքով կոնստրուկցիայի տարրերի լայնական կտրվածքներում առաջանում են շոշափող լարումներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «Ուժի մոմենտ» հոդվածից (հ․ 12, էջ 204 )։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «Ոլորող մոմենտ» հոդվածից (հ․ 8, էջ 609 )։