«Մոնոգամիա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎Ակնարկ: փոխարինվեց: <ref → <ref oգտվելով ԱՎԲ
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-https://books.google.com/ +https://books.google.am/)
Տող 7. Տող 7.
* Ամուսնական (կամ ընտանեկան) մոնոգամիան վերաբերվում է ամուսնական միությանը, որը բաղկացած է միայն երկու անձից:
* Ամուսնական (կամ ընտանեկան) մոնոգամիան վերաբերվում է ամուսնական միությանը, որը բաղկացած է միայն երկու անձից:
* Սոցիալական մոնոգամիան դիտարկում է միմյանց հետ ապրող երկու զուգընկերոջ, որոնք սեռական հարաբերություն են ունենում միմյանց հետ և համագործակցում են հիմնական ռեսուրսների՝ բնակարանի, սննդի և գումարի ձեռքբերման հարցում:
* Սոցիալական մոնոգամիան դիտարկում է միմյանց հետ ապրող երկու զուգընկերոջ, որոնք սեռական հարաբերություն են ունենում միմյանց հետ և համագործակցում են հիմնական ռեսուրսների՝ բնակարանի, սննդի և գումարի ձեռքբերման հարցում:
* Սեքսուալ մոնոգամիան վերաբերվում է երկու զուգընկերոջ, որոնք միմյանց հետ գտնվում են բացառիկ սեռական հարաբերության մեջ և չունեն ոչ մի այլ սեռական զուգընկեր<ref name="Reichard,2003">{{cite book |first1=Ulrich H. |last1=Reichard |chapter=Monogamy: past and present |url=https://books.google.com/books?id=zIu2K6KFsXEC&pg=PA3 |pages=3–25 |year=2003 |editor1-first=Ulrich H. |editor1-last=Reichard |editor2-first=Christophe |editor2-last=Boesch |title=Monogamy: Mating Strategies and Partnerships in Birds, Humans and Other Mammals |publisher=Cambridge University Press |isbn=978-0-521-52577-0}}</ref>:
* Սեքսուալ մոնոգամիան վերաբերվում է երկու զուգընկերոջ, որոնք միմյանց հետ գտնվում են բացառիկ սեռական հարաբերության մեջ և չունեն ոչ մի այլ սեռական զուգընկեր<ref name="Reichard,2003">{{cite book |first1=Ulrich H. |last1=Reichard |chapter=Monogamy: past and present |url=https://books.google.am/books?id=zIu2K6KFsXEC&pg=PA3 |pages=3–25 |year=2003 |editor1-first=Ulrich H. |editor1-last=Reichard |editor2-first=Christophe |editor2-last=Boesch |title=Monogamy: Mating Strategies and Partnerships in Birds, Humans and Other Mammals |publisher=Cambridge University Press |isbn=978-0-521-52577-0}}</ref>:
* Գենետիկ մոնոգամիան վերաբերվում է սեքսուալ մոնոգամիային՝ հայրության գենետիկ ապացույցով<ref name="Reichard,2003"/>:
* Գենետիկ մոնոգամիան վերաբերվում է սեքսուալ մոնոգամիային՝ հայրության գենետիկ ապացույցով<ref name="Reichard,2003"/>:



05:26, 13 հունվարի 2017-ի տարբերակ

Մոնոգամիա (հունարեն՝ /məˈnɒɡəmi/ mə-nog-ə-mee), միամուսնություն, ընտանիքի և ամուսնության ձև, որի ժամանակ անձն իր կյանքի ընթացքում կամ ժամանակի ցանկացած հատվածում ունի միայն մեկ զուգընկեր, հակադարձում է բազմակնությանը, բազմամուսնությանը, պոլիգամիային[1]: Մոնոգամիա եզրույթն օգտագործվում է նաև որպես սոցիալական վարքագիծ որոշ կենդանիների դեպքում:

Ակնարկ

Շատ կարևոր է հստակ պատկերացում ունենալ մոնոգամիայի անվանացանկի մասին, քանի որ գիտնականները տվյալ տերմինն օգտագործում են տարբեր հարաբերություններ նկարագրելիս: Կենսաբանները, մարդաբանները և վարքագծային բնապահպանները հաճախ են օգտագործում այդ տերմինը որպես սեռական, ինչու չէ նաև գենետիկական հարաբերությունների տեսակ[2]: Ներկայիս հետազոտողները, օգտագործելով էվոլյուցիայի տեսությունը՝ դիտարկում են միակնությունը ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների վարքագծում: Նրանք առաջ են քաշում մոնոգամիայի չորս հիմնական ասպեկտներ.

  • Ամուսնական (կամ ընտանեկան) մոնոգամիան վերաբերվում է ամուսնական միությանը, որը բաղկացած է միայն երկու անձից:
  • Սոցիալական մոնոգամիան դիտարկում է միմյանց հետ ապրող երկու զուգընկերոջ, որոնք սեռական հարաբերություն են ունենում միմյանց հետ և համագործակցում են հիմնական ռեսուրսների՝ բնակարանի, սննդի և գումարի ձեռքբերման հարցում:
  • Սեքսուալ մոնոգամիան վերաբերվում է երկու զուգընկերոջ, որոնք միմյանց հետ գտնվում են բացառիկ սեռական հարաբերության մեջ և չունեն ոչ մի այլ սեռական զուգընկեր[3]:
  • Գենետիկ մոնոգամիան վերաբերվում է սեքսուալ մոնոգամիային՝ հայրության գենետիկ ապացույցով[3]:

Երբ մշակութային կամ սոցիալական մարդաբանները և հասարակական գիտության այլ ներկայացուցիչներն օգտագործում են «մոնոգամիա» եզրույթը, նրանք նկատի են ունենում սոցիալական կամ ամուսնական մոնոգամիան[2][3]: Ամուսնական մոնեգամիան կարելի է բաժանել երկու խմբի․

  • Ամուսնություն կյանքի ընթացքում միայն մեկ անգամ,
  • Ամուսնութուն միաժամանակ միայն մեկ մարդու հետ, ի տարբերություն բազմամուսնությանը:

Մոնոգամիայն իրավական ասպեկտները մարդկանց ուսուցանում է իրավագիտությունը: Մոնոգամիայի փիլիսոփայական ասպետկներն ուսումնասիրում է փիլիսոփայական մարդաբանությունը և կրոնների փիլիսոփայությունը, ինչպես նաև աստվածաբանական առարկաները:

Մոնոգամիան մարդկանց մոտ

Սոցիալական մոնոգամիա

Կաշուբների տարեց զույգի բրոնզե արձան Գդինյայում, Լեհաստան

Համաձայն մարդկային հարաբերությունների տարածքային քարտեզագրմանը, ամբողջ աշխարհում հետազոտված 1231 մարդկային մշակութային համայնքներից 186-ում եղել է մոնոգամիա, 453-ը ունեցել են բազմակնություն կյանքի որոշակի շրջանում, 588-ը ունեցել են բավական հաճախ բազմակնություն, և 4-ը ունեցել է բազմամուսնություն:

Կենդանիների մոնոգամիա

Կարապները զույգ են կազմում կյանքի ողջ ընթացքի համար և զուգընկեր փոխել հնարավոր է միայն մեկի մահվան դեպքում

Կենդանիների մոնոգամիան հարաբերություն է տարբեր սեռերի միջև, որը բնութագրվում է արուի կողմից առավել երկար կամ պակաս շարունակական ժամանակահատվածում հարաբերություն միայն մեկ էգի հետ և սովորաբար միասին հոգ են տանում իրենց ժառանգների մասին: Մոնոգամիան առավել տարածված է թռչունների մոտ, հատկապես՝ կարապների, արագիլների, արծիվների, անգղների մոտ, որոնց միությունը տևում է մի քանի տարի, որոշ դեպքերում ձգվում է ողջ կյանքի ընթացքում, մյուսների մոտ՝ միայն մեկ սեզոնի համար:

Կաթնասունների մոտ մոնոգամ են աղվեսները, գայլերը, փորսուղները, սպիտակ կզաքիսները, կուղբերը: Մոնոգամիան նկատվել է նաև միջատների որոշ տեսակների մոտ:

Ծանոթագրություններ

  1. Cf. "Monogamy" in Britannica World Language Dictionary, R.C. Preble (ed.), Oxford-London 1962, p. 1275:1. The practice or principle of marrying only once. opp. to digamy now rare 2. The condition, rule or custom of being married to only one person at a time (opp. to polygamy or bigamy) 1708. 3. Zool. The habit of living in pairs, or having only one mate; The same text repeats The Shorter Oxford English Dictionary, W. Little, H.W. Fowler, J. Coulson (ed.), C.T. Onions (rev. & ed.,) Oxford 1969, 3rd edition, vol.1, p.1275; OED Online. March 2010. Oxford University Press. 23 Jun. 2010 Cf. Monogamy in Merriam-Webster Dictionary
  2. 2,0 2,1 Low B.S. (2003) Ecological and social complexities in human monogamy. Monogamy: Mating Strategies and Partnerships in Birds, Humans and Other Mammals:161–176.
  3. 3,0 3,1 3,2 Reichard, Ulrich H. (2003). «Monogamy: past and present». In Reichard, Ulrich H.; Boesch, Christophe (eds.). Monogamy: Mating Strategies and Partnerships in Birds, Humans and Other Mammals. Cambridge University Press. էջեր 3–25. ISBN 978-0-521-52577-0.

Արտաքին հղումներ

Misattributed paternity rates and non-paternity rates (անգլ.)