«Շամիրամի կախովի այգիներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ հայերեն անվանում
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 8. Տող 8.
{{Աշխարհի յոթ հրաշալիքներ}}
{{Աշխարհի յոթ հրաշալիքներ}}
{{ՎՊԵ|Hanging Gardens of Babylon}}
{{ՎՊԵ|Hanging Gardens of Babylon}}
{{Անավարտ}}


[[Կատեգորիա:Բաբելոն]]
[[Կատեգորիա:Բաբելոն]]


{{Անավարտ}}

16:12, 12 հունվարի 2017-ի տարբերակ

Շամիրամի կախովի այգիները

Շամիրամի կախովի այգիներ, Հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը։ «Շամիրամի կախովի այգիներ»ը Հին Բաբելոնին բնորոշ առանձնահատկությունն է։ Այն մարդկանց հպարտության աղբյուրն էր։ Ասում են, որ այգիները ճարտարագիտության մեջ եղել են ականավոր սխրագործության արդյունք․ հարկերով բարձրացող այգիների շարք՝ որտեղ կային ծառերի, որթատունկերի և թփուտների տեսակներ։ Այգիները կարծես նման էին մեծ կանաչ լեռան՝ կառուցված լինելով աղյուսներից։ Այս այգիները գտնվել են Բաբելոն քաղաքում։ Ըստ պատմական տեղեկությունների՝ Նաբուգոդոնոսոր II թագավորն այն կառուցել է Քրիստոսից առաջ 600 թվականին՝ իր սիրելի կնոջ՝ Մարաստանի թագուհի Ամիտիսի համար, ով շատ էր կարոտում իր երկրի կանաչ լեռներն ու անտառները։ Ցանկանալով թեթևացնել հայրենիքի կարոտը՝ Նաբուգոդոնոսոր թագավորը նվիրեց նրան մի ամբողջ օազիս, որը հիշեցնում էր Մարաստանի լեռներն իրենց հարուստ բուսականությամբ։ Այս գեղեցիկ այգիներն ավերվել են ջրհեղեղից[փա՞ստ]։ Առասպելը դրանք դարձրեց «Շամիրամի կախովի այգիներ»՝ վերագրելով դրանք Ասորեստանի կիսաառասպելական թագուհի Շամիրամին, որը թագավորել է Նաբուգոդոնոսոր արքայից շատ ավելի առաջ։ Որոշ գիտնականների կարծիքով դրանք կառուցվել են ոչ թե Նինվեում, այլ Նոր Նինվեում՝ Սինաքերիբ թագավորի կողմից։

Պարտեզներն աճում էին միջնաբերդում և բարձրանում ամֆիթատրոնի ձևով՝ հարկ առ հարկ։ Այգիները կործանվել են մ․թ․ա․ 538 թ պարսկական արշավանքների հետևանքով։