«Ատամհատիկ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ հայերեն անվանում
+պատկեր
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:Ատամհատիկի շոկոլադ.jpg|thumb|right|Շոկոլադ նախատեսված ատամհատիկի համար]]
'''Ատամհատիկ''' ('''ակռահատիկ''' կամ էլ '''ատամնահատիկ'''), [[հայ]]կական ծես, որը կատարվում է մանկան առաջին [[ատամ]]ը դուրս գալուց հետո։ Ըստ ծեսի, մանկան նստեցնում են սեղանի վրա, գլխի վրա պահում մի կտոր, և կտորի վրա լցնում [[խաշել|խաշած]] [[ցորեն]]ի, [[լոբի|լոբու]], [[սիսեռ]]ի, [[գարի|գարու]], և այլ հատիկներ։ Մանկան դիմաց դրված են լինում տարբեր առարկաներ, որոնցից այն, որ մանուկը առաջինը ձեռք տա՝ խորհրդանշելու է նրա ապագա [[մասնագիտություն]]ը։

10:38, 12 հունվարի 2017-ի տարբերակ

Շոկոլադ նախատեսված ատամհատիկի համար

Ատամհատիկ (ակռահատիկ կամ էլ ատամնահատիկ), հայկական ծես, որը կատարվում է մանկան առաջին ատամը դուրս գալուց հետո։ Ըստ ծեսի, մանկան նստեցնում են սեղանի վրա, գլխի վրա պահում մի կտոր, և կտորի վրա լցնում խաշած ցորենի, լոբու, սիսեռի, գարու, և այլ հատիկներ։ Մանկան դիմաց դրված են լինում տարբեր առարկաներ, որոնցից այն, որ մանուկը առաջինը ձեռք տա՝ խորհրդանշելու է նրա ապագա մասնագիտությունը։

Տարբեր հայկական շրջաններում, ծեսը տարբեր անուններով է կոչվում՝ Շիրակում և Ջավախքում անվանվում է ակռահատիկ, Մուշում՝ ակվասորիկ, Սյունիքում՝ ատամսուրիկ, Սիսիանում՝ կեղքահատիկ, Վայոց Ձորում՝ կեռահատիկ, Արարատյան դաշտում հատիկ կամ ատամ սուր, Ղարաբաղում՝ կճեխաշ։

Ըստ ազգագրագետ Սամվել Մկրտչյանի, ատամհատիկը պտղաբերության և առատության խորհրդանիշ է։ Հին արարողության ժամանակ, մանկան առաջ դրվում էին երեք իր՝ սանր, հայելի և դանակ։ Սանրը մանկան հավասար ատամներ ունենալու, հայելին առատության և պտղաբերության նշան էր, իսկ դանակն ուժի։[1] Հայաստանի որոշ շրջաններում ծեսը կատարվում է երգերով, որոնք նկարագրում են երեխայի ապագա ճակատագիրը և գործունեությունը։[2]

Ծանոթագրություններ