«Համր վկա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 36. Տող 36.
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}


[[Կատեգորիա:Ագաթա Քրիստիի գրքեր]]
[[Կատեգորիա:Ագաթա Քրիստիի վեպեր]]

12:14, 9 հունվարի 2017-ի տարբերակ

Համր վկա
անգլ.՝ Dumb Witness, անգլ.՝ Poirot Loses a Client[1] և պորտ.՝ Poirot Perde uma Cliente
ՀեղինակԱգաթա Քրիստի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդետեկտիվ
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Էրքյուլ Պուարո
Նկարագրում էԲերկշիր
ՇարքԷրքյուլ Պուարոյի կանոնը
ՆախորդՍպանություն անցողիկ բակում
ՀաջորդՄահ Նեղոսի վրա
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչCollins Crime Club
Հրատարակման տարեթիվհուլիսի 5, 1937

«Լուռ վկա» (անգլ.՝ Dumb Witness), վեպ, որի հեղինակը Ագաթա Քրիստին է։ Գրվել է և առաջին անգամ հրառտարակվել Collins Crime Club֊ի կողմից 1937 թվականին։ Վեպը բելգիացի խուզարկու Էրքյուլ Պուարոյի շարքերից է։ Դա նախավերջին վեպն է, որտեղ պատմությունը ներկայացվում է նավապետ Գաստինգսի կողմից։

Հաղորդագրություն

Գիրքը սկսվում է արտասովոր հաղորդագրությամբ․

Սիրելի ընկեր և անքմահաճ ուղեկից Փիթեր շանն եմ նվիրում

Սյուժե

Վեպի գործողությունները տեղի են ունենում Բերքշիրում՝ տիկին Արունդելի կալվածքում․ ծեր կին, որը շրջապատված է ընչաքաղց բարեկամներով։ Արունդելը ընկնում է աստիճաններից, և բոլորը կարծում են, որ նա սայթաքել է նրա կողմից սիրված ֆոքսերիեր Բոբի թողած գնդակի պատճառով։ Արունդելը մահանում է, և նրա ամբողջ ունեցվածքն անցնում է տիկին Լոուսոնի համագործակցուհուն։ Էրքյուլ Պուարոն ստանում է նամակ՝ գրված Արունդելի մահից առաջ, և չնայած արդեն շատ ուշ էր նրա կյանքը փրկելու համար, դեռ կա ժամանակ մարդասպանին փնտրելու համար։ Պուարոն սկսում է աշխատել ամենաանսովոր վկայի՝ Բոբ շան հետ։ Հանցանքը քննելով՝ Պուարոն և Գաստինգսը կապվում են շան հետ, իսկ վեպի վերջում Բոբը դառնում է Գաստինգսի նոր կենդանին։

Վեպի հերոսներ

  • Էրքյուլ Պուարո՝ բելգիացի խուզարկու
  • Նավապետ Գաստինգս՝ Պուարոյի ընկերը և օգնականը
  • Թերեզա Արունդել Տիկին Արունդելի զարմուհին
  • Բժիշկ Ռեքս Դոնալդսոն՝ Թերեզայի ամուսինը
  • Չարլզ Արունդել՝ տիկին Արունդելի զարմիկը
  • Բելլա Թանիոս տիկին Արունդելի զարմուհին
  • Բժիշկ Ջեկոբ Լոուսոն՝ Բելլայի ամուսինը
  • Վիլգելմինա Լոուսոն՝ տիկին Արունդելի համագործակցուհին և ժառանգորդը
  • Վիտ քույրեր՝ էքստրասենսներ

Ագաթա Քրիստիի ուրիշ աշխատությունների հետ կապեր

Վեպի 18-րդ գլխում Էրքյուլ Պուարոն հիշեցնում է իր քննած ուրիշ սպանությունների մասին․ «Ռոջեր Էկրոյդի սպանությունը»(1926), «Մահ ամպերում» (1935), «Առեղծվածային դեպք Սթայլզի մասին» (1920) և «Երկնագույն գնացքի գաղտնիքը»։

Էկրանավորում

1996 թվականին վեպը էկրավավորվեց բրիտանական «Ագաթա Քրիստիի Պուարոն» հեռուստասերիալի էպիզոդներից մեկում՝ Դևիդ Սուշեի գլխավորությամբ։ Ֆիլմը նկարահանվել է Մեծ Բրիտանիայի ամենագեղեցիկ վայրերից մեկում՝ Լճային երկրամասում[2]։

Վեպի և էկրանավորման փոփոխությունները

  • Փոխված են Պուարոյի և Արունդել ընտանիքի առաջին հանդիպման հանգամանքները։ Ֆիլմում Ֆիլմում նրանք հանդիպում են լճի մոտ, իսկ վեպում այդպիսի բան չկա։
  • Վիտ քույրերը վերափոխվում են քույր Տրիպների, և նրանց դերերը թեթևակի փոխվում են։
  • Վեպում տիկին Արունդելը ինքն է փոխում կտակը՝ այն վերագրելով Մինիին, ֆիլմում դա նրան Պուարոն է խորհուրդ տալիս, որպեսզի նա կարողանա իրեն ապահովել։
  • Արաբելա Տանիոսը ինքնասպանություն չի գործում, ինչպես գրքում։
  • Արաբելան որոշ ժամանակով մի տեղափոխվում Տրիպ քույրերի մոտ։

Ծանոթագրություններ