«ԽՍՀՄ հուշադրամներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 182. Տող 182.
|-
|-
|rowspan="2" width="25px"|<center>1967
|rowspan="2" width="25px"|<center>1967
|rowspan="2" width="250px"|<center>[[Պատկեր:20 копійок 1967 аверс.jpg|125px]][[Պատկեր:USSR-1967-20copecks-CuNi-SovietPower50-b.jpg|125px]]
|rowspan="2" width="250px"|<center>[[Պատկեր:USSR-1967-20copecks-CuNi-SovietPower50-a.jpg|125px]][[Պատկեր:USSR-1967-20copecks-CuNi-SovietPower50-b.jpg|125px]]
! Խորհրդային իշխանության 50-ամյակ
! Խորհրդային իշխանության 50-ամյակ
|-
|-

20:45, 7 հունվարի 2017-ի տարբերակ

ԽՍՀՄ զինանշանը
ԽՍՀՄ զինանշանը

Հիշատակային և հոբելյանական մետաղադրամները (կամ պարզապես՝ հուշադրամներ), ինչպես նաև՝ ներդրումային մետաղադրամները, թողարկվել են ԽՍՀՄ Պետական բանկի կողմից՝ 1965-1991 թվականներին։ Ի տարբերություն հիմնական շրջանառու մետաղադրամների՝ դրանք թողարկվել են ի հիշատակ նշանակալից իրադարձությունների, պատմական հուշարձանների ու նշանավոր գործիչների՝ ունենալով հավաքորդական, դրամագիտական և ներդրումային նշանակություն[ն 1][ն 2]։

ԽՍՀՄ Պետական բանկի կողմից թողարկված բոլոր հուշադրամները հատվել են պետական դրամահատարաններում՝

Վիճակագրություն

1965-1991 թվականների ընթացքում թողարկվել են մետաղադրամների ? տարատեսակներ, այդ թվում ?-ը՝ մելքիորից, ?-ը՝ արծաթից, ?-ը՝ ոսկուց։

Մետաղադրամների թողարկման ամփոփ աղյուսակ ըստ տարեթվի և նյութի
1965 1967 1970 1975 1977 1978 1979 1980 1981 1982 1983 1984 1985 1986 1987 1988 1989 1990 1991 Ընդամենը
Մելքիոր 1 5 6
Արծաթ-925 0
Ոսկի-916 0
Ոսկի-999 0
Ընդամենը 1 5 6

ԽՍՀՄ և միջազգային հանրություն

1965
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 20-ամյակ

Դիմերես․ վերևում՝ ԽՍՀՄ զինանշանը, ներքևում՝ պետության անվանումը՝ ռուս.՝ «СССР», անվանական արժեքը՝ ռուս.՝ «ОДИН РУБΛЬ»: Եզերվում է կետերից շրջագծով։
Դարձերեսը՝ ազատարար զինվորի հուշարձանը Բեռլինում, հոբելյանական տարելիցը (ռուս.՝ XX ЛЕТ), եզրով՝ ռուս.՝ «ПОБЕДА НАД ФАШИСТСКОЙ ГЕРМАНИЕЙ» գրառումը: Դրամաշուրթը՝ հարթ, գրառումով՝ ռուս.՝ «ОДИН РУБЛЬ ★ 9 МАЯ 1965»։
Անվանական արժեքը՝ 1 ռուբլի: Նյութը՝ մելքիոր: Քաշը՝ 9.85 գ։ Տրամագիծը՝ 31.00 մմ։ Հատված քանակը՝ 60 միլիոն հատ։ Էսքիզները՝ Նիկոլայ Սոկոլովի և Ալեքսանդր Կոզլովի։ Հատվել է Լենինգրադի դրամահատարանում UNC և BU (11 250 հատ) որակներով։

1988 թվականին վերաթողարկվել են համանման դիզայնով (դրամաշուրթը՝ հարթ, գրառումով՝ ռուս.՝ «ОДИН РУБЛЬ ★ 1988 • Н»), 31.00 տրամագծով ու 12.80 գ քաշով «հատուկ վերաթողարկման դրամներ» (ռուս.՝ новодел, անգլ.՝ restrike): Հատվել է 55 000 հատ հուշադրամ՝ Լենինգրադի դրամահատարանում proof-like որակով:
1967
Խորհրդային իշխանության 50-ամյակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը՝ եզրավորված տիեզերանավի թռիչքի ուղեծրերով, հոբելյանական տարեթվերը՝ «1917-1967»։
Դարձերեսը՝ հուշարձանը տիեզերքի նվաճողներին Մոսկվայում՝ արևի ճառագայթների ֆոնի վրա, անվանական արժեքը: Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 կոպեկ: Նյութը՝ մելքիոր: Քաշը՝ 2.05 գ։ Տրամագիծը՝ 17.27 մմ։ Հատված քանակը՝ 50 միլիոն հատ։ Էսքիզները՝ Յուրի Լուկյանովի։ Հատվել է Լենինգրադի դրամահատարանում UNC և BU (211 250 հատ) որակներով։

1967
Խորհրդային իշխանության 50-ամյակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը և անվանական արժեքը։
Դարձերեսը՝ «Բանվորը և կոլտնտեսուհին» հուշարձանը և հոբելյանական տարեթվերը՝ «1917-1967»: Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 15 կոպեկ: Նյութը՝ մելքիոր: Քաշը՝ 3.40 գ։ Տրամագիծը՝ 19.56 մմ։ Հատված քանակը՝ 50 միլիոն հատ։ Էսքիզները՝ Պ․Դ․ Վոլկովի։ Հատվել է Լենինգրադի դրամահատարանում UNC և BU (211 250 հատ) որակներով։

1967
Խորհրդային իշխանության 50-ամյակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը և անվանական արժեքը, հոբելյանական տարեթվերը՝ «1917-1967», ռուս.՝ «ПЯТЬДЕСЯТ ЛЕТ СОВЕТСКОЙ ВЛАСТИ» գրառումը։
Դարձերեսը՝ «Ավրորա» հածանավը, անվանական արժեքը: Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 20 կոպեկ: Նյութը՝ մելքիոր: Քաշը՝ 4.35 գ։ Տրամագիծը՝ 21.84 մմ։ Հատված քանակը՝ 50 միլիոն հատ։ Էսքիզները՝ Վ․Կ․ Նիկիտինի։ Հատվել է Լենինգրադի դրամահատարանում UNC և BU (211 250 հատ) որակներով։

1967
Խորհրդային իշխանության 50-ամյակ

Դիմերեսը՝ աջ ձեռքը բարձրացրած Վլադիմիր Լենինի պատկերը՝ մուրճի ու մանգաղի և հնգագագաթ աստղի ֆոնի վրա, պետության անվանումը՝ ռուս.՝ «СССР»։
Դարձերեսը՝ պետական զինանշանը ու անվանական արժեքը, եզրով վերևում՝ ռուս.՝ «ПЯТЬДЕСЯТ ЛЕТ СОВЕТСКОЙ ВЛАСТИ» գրառումը։ Դրամաշուրթը՝ հարթ, գրառումով՝ «• ★»։
Անվանական արժեքը՝ 50 կոպեկ: Նյութը՝ մելքիոր: Քաշը՝ 6.45 գ։ Տրամագիծը՝ 25.00 մմ։ Հատված քանակը՝ 50 միլիոն հատ։ Էսքիզները՝ Ի․Ս․ Կռիլկովի։ Հատվել է Լենինգրադի դրամահատարանում UNC և BU (211 250 հատ) որակներով։

1967
Խորհրդային իշխանության 50-ամյակ

Դիմերեսը՝ աջ ձեռքը բարձրացրած Վլադիմիր Լենինի պատկերը՝ մուրճի ու մանգաղի և հնգագագաթ աստղի ֆոնի վրա, պետության անվանումը՝ ռուս.՝ «СССР»։
Դարձերեսը՝ պետական զինանշանը, անվանական արժեքը՝ ռուս.՝ «ОДИН РУБЛЬ», եզրով՝ ռուս.՝ «ПЯТЬДЕСЯТ ЛЕТ СОВЕТСКОЙ ВЛАСТИ» գրառումը։ Դրամաշուրթը՝ հարթ, գրառումով՝ ռուս.՝ «1917-1967 ★ СЛАВА ВЕЛИКОМУ ОКТЯБРЮ»։
Անվանական արժեքը՝ 1 ռուբլի: Նյութը՝ մելքիոր: Քաշը՝ 11.25 գ։ Տրամագիծը՝ 31.00 մմ։ Հատված քանակը՝ 52.5 միլիոն հատ։ Էսքիզները՝ Ի․Ս․ Կռիլկովի։ Հատվել է Լենինգրադի դրամահատարանում UNC և BU (211 250 հատ) որակներով։

1988 թվականին վերաթողարկվել են համանման դիզայնով (դրամաշուրթը՝ հարթ, գրառումով՝ ռուս.՝ «1917-1967 ★ 1988 • Н ★ СЛАВА ВЕЛИКОМУ ОКТЯБРЮ»), 31.00 տրամագծով ու 12.80 գ քաշով «հատուկ վերաթողարկման դրամներ»: Հատվել է 55 000 հատ հուշադրամ՝ Լենինգրադի դրամահատարանում proof-like որակով:

Նշումներ

  1. Հուշադրամները թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, հատվում եմ փոքր քանակով և առանձնանում են թեմատիկ բազմազանությամբ։ Շրջանառության մեջ գործնականում չեն հանդիպում, սակայն հանդիսանում են օրինական վճարամիջոց իրենց անվանական արժեքով[1][2]։
  2. ???????։

Ծանոթագրություններ

  1. Коллекционные монеты; xxx (ռուս.) /վերցված է 2016-11-19/
  2. Коллекционные монеты; xxx (ռուս.) /վերցված է 2016-12-18/

Գրականություն

  • Cuhaj G.S., Michael T., 2014 Standard Catalog of World Coins 1901-2000 (41st Ed.), Iola, «Krause Publications», 2013, էջ 1982 — 1824-1842 էջ, ISBN 978-1-4402-3567-2։

Արտաքին հղումներ

  • ԽՍՀՄ մետաղադրամների կատալոգ; rucoins.info (ռուս.)
  • ԽՍՀՄ հոբելյանական և հիշատակային մելքիորե մետաղադրամների կատալոգ; shiraliv.ru (ռուս.)
  • ԽՍՀՄ հիշատակային մետաղադրամներ; moneta-russia.ru (ռուս.)