«Թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 2. Տող 2.
'''Թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր''', տարբեր [[միներալ]]ային կազմով գոյացումներ, որոնց բնորոշ են պայծառ փայլը, գունագեղությունը, թափանցիկությունը (երբեմն՝ անթափանց), կարծրությունը, լուսաբեկող ու երեսակվող հատկությունները։
'''Թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր''', տարբեր [[միներալ]]ային կազմով գոյացումներ, որոնց բնորոշ են պայծառ փայլը, գունագեղությունը, թափանցիկությունը (երբեմն՝ անթափանց), կարծրությունը, լուսաբեկող ու երեսակվող հատկությունները։


Հստակ, պայծառ փայլը պայմանավորված է բեկման բարձր ցուցիչով, իսկ ճառագայթաարտացոլումը՝ բազմանիստ կողավորմամբ։ [[Հանքավայր]]երը ծագումնաբանորեն կապված են [[մագնեզիում]]ով ու [[երկաթ]]ով հարուստ խորքային [[մագմա]]յի ([[ալմաստ]], [[Մալախիտ հուն.-հայ.Մոլոշաքար]], [[լաբրադորիտ]] և այլն) և [[գրանիտ]]ային պեգմատիտների ([[ծովակն]], [[տոպազ]], [[զմրուխտ]], [[ամազոնիտ]] և այլն) բյուրեղացման հետ։ Առաջանում են [[Հանքային ջուր|հանքային ջրերից]] ([[արևակն]], լեռնային բյուրեղապակի, [[փիրուզ]], [[ագաթ]] և այլն), ինչպես նաև փոխակերպային հանքավայրերում ([[լատ.ռուբին-հայ.-Սուտակն]], [[սապֆիր]], [[լազուրիտ]], [[նռնաքար]],[[հուն.-Խրիզոլիթ-հայերեն-Հրեաշիր]] և այլն)։
Հստակ, պայծառ փայլը պայմանավորված է բեկման բարձր ցուցիչով, իսկ ճառագայթաարտացոլումը՝ բազմանիստ կողավորմամբ։ [[Հանքավայր]]երը ծագումնաբանորեն կապված են [[մագնեզիում]]ով ու [[երկաթ]]ով հարուստ խորքային [[մագմա]]յի ([[հուն.-Ալմաստ,հուն.-Ադամանդ,ֆր.բրիլիանտ,հայ.-Շողակն,]], [[Մալախիտ հուն.-հայ.Մոլոշաքար]], [[լաբրադորիտ]] և այլն) և [[գրանիտ]]ային պեգմատիտների ([[ծովակն]], [[տոպազ]], [[զմրուխտ]], [[ամազոնիտ]] և այլն) բյուրեղացման հետ։ Առաջանում են [[Հանքային ջուր|հանքային ջրերից]] ([[արևակն]], լեռնային բյուրեղապակի, [[փիրուզ]], [[ագաթ]] և այլն), ինչպես նաև փոխակերպային հանքավայրերում ([[լատ.ռուբին-հայ.-Սուտակն]], [[սապֆիր]], [[լազուրիտ]], [[նռնաքար]],[[հուն.-Խրիզոլիթ-հայերեն-Հրեաշիր]] և այլն)։


== Հայաստանում ==
== Հայաստանում ==

14:18, 4 հունվարի 2017-ի տարբերակ

Թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, տարբեր միներալային կազմով գոյացումներ, որոնց բնորոշ են պայծառ փայլը, գունագեղությունը, թափանցիկությունը (երբեմն՝ անթափանց), կարծրությունը, լուսաբեկող ու երեսակվող հատկությունները։

Հստակ, պայծառ փայլը պայմանավորված է բեկման բարձր ցուցիչով, իսկ ճառագայթաարտացոլումը՝ բազմանիստ կողավորմամբ։ Հանքավայրերը ծագումնաբանորեն կապված են մագնեզիումով ու երկաթով հարուստ խորքային մագմայի (հուն.-Ալմաստ,հուն.-Ադամանդ,ֆր.բրիլիանտ,հայ.-Շողակն,, Մալախիտ հուն.-հայ.Մոլոշաքար, լաբրադորիտ և այլն) և գրանիտային պեգմատիտների (ծովակն, տոպազ, զմրուխտ, ամազոնիտ և այլն) բյուրեղացման հետ։ Առաջանում են հանքային ջրերից (արևակն, լեռնային բյուրեղապակի, փիրուզ, ագաթ և այլն), ինչպես նաև փոխակերպային հանքավայրերում (լատ.ռուբին-հայ.-Սուտակն, սապֆիր, լազուրիտ, նռնաքար,հուն.-Խրիզոլիթ-հայերեն-Հրեաշիր և այլն)։

Հայաստանում

ՀՀ տարածքում հայտնի են ագաթի, քաղկեդոնի (Տավուշի, Լոռու, Սյունիքի մարզեր), մեղեսիկի, լեռնային բյուրեղապակու, սարդիոնի (Տավուշի մարզ), նեֆրիտի, ուվարովիտի (Գեղարքունիքի մարզ), փիրուզի, մալաքիտի (Լոռու, Սյունիքի մարզեր), արծաթափայլ վանակատի, արևակնի (Կոտայքի, Արարատի մարզեր) թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի հանքավայրերը։

Հայկական լեռնաշխարհում թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր օգտագործվել են դեռևս բրոնզի դարում, որի վկայությունն են Լճաշենի, Օշականի, Գառնիի պատմական հուշարձանների դամբարանադաշտերից պեղված զարդաքարերն ու պաշտամունքային առարկաների հարուստ հավաքածուները։ Միջնադարյան Հայաստանում թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր օգտագործվել են իշխանություն խորհրդանշող (գահ, թագ, խույր, գավազան) և պերճանքի առարկաներ զարդարելու համար (Լճաշենի պեղումներից գտնվել են փիրուզազարդ կոճակներ)։

Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը բաժանվում են 3 կարգի՝

  • թանկարժեք ոսկերչական
  • կիսաթանկարժեք ակնագործական
  • գեղազարդիչ երեսպատման