«Հրաչյա Քեշիշյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-== *Կենսագրությունը *== +== Կենսագրություն ==)
Տող 53. Տող 53.
| 2014
| 2014
|-
|-
| Մեր սրտի տնակը
| [[Մեր սրտի տնակը]]
| 2014
| 2014
|-
|-

09:10, 4 հունվարի 2017-ի տարբերակ

Հրաչյա Քեշիշյան
Ծնվել էօգոստոսի 15, 1970(1970-08-15) (53 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտացումկինոռեժիսոր
Պարգևներ«Armenian music awards» (1999, 2007)
Մոկովյան միջազգային փառատոն (2003)
«AMWA» (2005)
Հայաստանի Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն (2005, 2007)
IMDbID 4175092

Հրաչյա Քեշիշյան (օգոստոսի 15, 1970(1970-08-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռեժիսոր, պրոդյուսեր, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր։

Կենսագրություն

Հրաչյա Քեշիշյանը ծնվել է 1970 թվականի օգոստոսի 15-ին Երևանում։

1990-1993 թվականներին Հեռուստառադիոպետկոմում աշխատել է որպես ռեժիսոր։ 1993-1998 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարարության լրատվության և քարոզչության վարչության հեռուստահաղորդումների բաժնի պետ։ 1996-2000 թվականներին եղել է «Արտ 13» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը, իսկ 2000-2010 թվականներին՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը։ 1999-2010 թվականներին եղել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության բազմաթիվ հաղորդումների և շոու-ծրագրեր ռեժիսորը՝ «Ուշ երեկոյան», «Առաջին ծրագիր», «Բաց նախագիծ», «Օտար խաղեր», «Բանաձև», «Եվրապոլիս», «Թոփ 10», «Թեժ 10», «Երկու աստղ», «Երգ երգոց»։ 2003-2009 թվականներին եղել է Հայաստանի Ազգային երաժշտական մրցանակաբաշխության, իսկ 2006-2008 թվականներին «Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթի հայաստանյան մասի պրոդյուսերը։

2010 թվականին եղել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահի գլխավոր խորհրդականը։

2011 թվականին ղեկավարել է «ATV» հեռուստաընկերությունը։

2012 թվականին եղել է «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը և տնօրենը։

Ռեժիսորական աշխատանքներ

ՖԻԼՄ ԹՎԱԿԱՆ
Նախագիծ «Ոսկե աչքը» 2014
Մեր սրտի տնակը 2014
Thank You, հայրիկ 2014
Գարեգին Նժդեհ 2013
Խաչագողի հիշատակարանը 2010
Երեք ընկեր 2009
Սպանված աղավնի 2009
Տաքսի «Էլի Լավա» նովել «Ծանոթ և անծանոթ սեր» 2009
Ոչինչ չի մնա 2008
«Մի տխրիր» կարճամետրաժ երաժշտական ֆիլմ 1998
«Էսքիզներ» 10 մասանոց փաստագրական ֆիլմաշար 1996
«Մահապարտները» փաստագրական ֆիլմ 1995
«Բոլոր գետերը հոսում են» փաստագրական ֆիլմ 1994

Պրոդյուսերական աշխատանքներ

ՖԻԼՄ ԹՎԱԿԱՆ
Նախագիծ «Ոսկե աչքը» 2014
Մեր սրտի տնակը 2014
Գարեգին Նժդեհ 2013
Խաչագողի հիշատակարանը 2010
Երեք ընկեր 2009
Սպանված աղավնի 2009
Ոչինչ չի մնա 2008
Մի վախեցիր 2007

Սցենարական աշխատանքներ

  • Ոչինչ չի մնա (2008)

Մրցանակներ

Հրաչյա Քեշիշյանը բազմաթիվ միջազգային ու հայաստանյան մրցանակների դափնեկիր է իր հեղինակած ֆիլմերի, ինչպես նաև երաժշտական տեսահոլովակների համար։

ՄՐՑԱՆԱԿ ԹՎԱԿԱՆ
Pomegranate Film Festival 2014
Окно в Европу 2014
Armenian music awards 1999, 2007
AMWA 2005
Հայաստանի Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն 2005, 2007

Պարգևներ

2011 թվականին պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով[1]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ