«Հայեր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 46. Տող 46.
|քանակ12 = 100.000
|քանակ12 = 100.000
|հղում12 =
|հղում12 =
|երկրամաս33 = {{դրոշավորում|Իսրայել}}
|երկրամաս29 = {{դրոշավորում|Իսրայել}}
|քանակ33 = 25.000(8.000 առաքելական)
|քանակ29 = 25.000(8.000 առաքելական)
|հղում33 =<ref name="Astourian-2007"/>
|հղում29 =<ref name="Astourian-2007"/>
|երկրամաս13 = {{դրոշավորում|Հորդանան}}
|երկրամաս13 = {{դրոշավորում|Հորդանան}}
|քանակ13 =5.000-70.000
|քանակ13 =5.000-70.000

04:32, 4 հունվարի 2017-ի տարբերակ

Հայեր
Հայերի բաշխումը Հայկական բարձրավանդակում՝

     Հայկական բնակավայրերը այսօր

Հայկական բնկավայրերը 20-րդ դարի սկզբին՝      50%-ից ավելի     25-50%     25%-ից պակաս
Ընդհանուր քանակ

48.000.000

Բնակեցում
Հայաստան Հայաստան 2.96 միլիոն [1]
Ռուսաստան Ռուսաստան 1.2 միլիոն / 2.5 միլիոն [2][3]
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 1.500.000
Ֆրանսիա Ֆրանսիա 300.000 / 600.000 [4][5]
Իրան Իրան 150.000 [6][7]
Վրաստան Վրաստան (Աբխազիա Աբխազիա) 250.000 (առանց Աբխազիայի) (67.000) [8][9]
Լիբանան Լիբանան 250.000 [8]
Սիրիա Սիրիա 3.000 [10]
ԼՂՀ ԼՂՀ 137.000 [11]
Արգենտինա Արգենտինա 140.000 [12]
Ուկրաինա Ուկրաինա 130.000 / 300.000 [8]
Լեհաստան Լեհաստան 100.000
Հորդանան Հորդանան 5.000-70.000 [13]
Ուզբեկստան Ուզբեկստան 80.000
Կանադա Կանադա 40.000 / 60.000 [14]
Թուրքիա Թուրքիա 60.000 [15]
Ավստրալիա Ավստրալիա 60.000
Իսպանիա Իսպանիա 50.000
Գերմանիա Գերմանիա 50.000-60.000
Բրազիլիա Բրազիլիա 45.000
Հունաստան Հունաստան 36.000
Թուրքմենստան Թուրքմենստան 30.000
Բուլղարիա Բուլղարիա 30.000
Իրաք Իրաք 20.000
Ուրուգվայ Ուրուգվայ 20.000
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն 18.000
Մալթա Մալթա 10.000
Իսրայել Իսրայել 25.000(8.000 առաքելական) [8]
Լեզու(ներ)
Հայերեն (Արևմտահայերեն և Արևելահայերեն)
Հավատք(ներ)

Քրիստոնեություն:
առաքելականներ ·կաթոլիկներ ·բողոքականներ ·ուղղափառներ
Թուրքիայում և այլ վայրերում նաև՝

Իսլամ:
սուննիներ ·ալավիներ
Բարեկամական էթնիկ խմբեր
Հույներ
Ծագել են
Հայկական լեռնաշխարհում

Հայեր, ազգ, որի մայրենի լեզուն հայերենն է, պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին: Այսօր գոյություն ունեն հայկական 2 պետություններ՝ Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը: Հայերը համարվում են բնիկ ազգ Հայկական լեռնաշխարհում: Հայերի թիվը աշխարհում կազմում է ավելի քան 13 միլիոն։

Մարդաբանակ գծեր

Հայերը պատկանում են եվրասիական (եվրոպեոիդ) ռասայի արմենոիդ մարդաբանական տիպին: Հայերը՝ որպես էթնիկական կազմավորում, առաջացել են հնդեվրոպական ընդհանրական լեզվի տրոհման հետևանքով։ Ժամանակակից գիտությունը հնդեվրոպական լեզվաընտանիքի հայրենիքը համարում է Հայկական լեռնաշխարհը, նրան հարակից Հյուսիսային Միջագետքը, Փոքր Ասիայի արևելյան և Իրանական բարձրավանդակի հյուսիսարևմտյան մասերը։ Մարդաբանական ուսումնասիրությունների համաձայն՝ այդ ժամանակաշրջանից Հայկական լեռնաշխարհը բնակեցված է եղել արմենոիդ տիպին պատկանող ցեղերով։ Այդ բնորոշ տիպի կրողը ներկայումս հայ ժողովուրդն է։

Ծագում

Ըստ Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ վկայված ավանդության՝ Հայաստան անունը կապվում է առասպելական Հայկ նահապետի անվան հետ, որը հայոց երկրի հիմքն է դրել։ Ներկայումս գիտական շրջաններում ընդունված է հայ ժողովրդի ինքնանվանումը կապել խեթական արձանագրություններում հիշատակվող Հայասա երկրի հետ, որը, ենթադրաբար, զբաղեցրել է Փոքր Հայքի արևելյան մասի և Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի տարածքը։

Ընդունված տեսակետ

Նեոլիթյան դարաշրջանից էնեոլիթին (պղնձաքար) անցման ժամանակաշրջանում (մ.թ.ա. V-IV հազարամյակ) հնդեվրոպական ցեղերի մի մասը տեղաշարժվելով՝ Հայկական լեռնաշխարհից ու Փոքր Ասիայից տարածվել են Եվրոպա, Միջին Ասիա ու Հնդկաստան, մյուս մասը (այդ թվում՝ խեթական, հայկական, հունական և իրանական ցեղերը) մնացել են նախահայրենիքի տարածքում։ Այս բոլորը վկայում են հայերի տեղաբնիկության մասին։ Հայկական էթնոսի ձևավորման տնտեսական նախադրյալները ստեղծվել են էնեոլիթի ժամանակաշրջանից։ Այժմ ապացուցված է, որ վաղ անասնապահական և երկրագործական մշակույթների (առանձին հացահատիկային բույսերի և խաղողի տեսակներ, թանկարժեք քարեր, վանակատ (օբսիդիան), պղինձ, երկաթ և այլն) գյուտերը և նրանց մշակման հնագույն կենտրոնները եղել են Հայկական լեռնաշխարհում, որտեղ գերիշխող էին հայկական ցեղերը։ Պղնձի և անագի հանքերի ինտենսիվ մշակմամբ հայկական ցեղերն անցան բրոնզի դարաշրջանին (III-II հազարամյակ)։

Մ.թ.ա. II հազարամյակի վերջին և I հազարամյակի սկզբին Հայկական լեռնաշխարհում բնակվող ցեղերը, որոնք սեպաձև արձանագրություններում հիշատակվում են տարբեր անուններով, արդեն դրսևորվում էին որպես պետ-քաղաքական կազմավորումներ։ Հայերի, որպես ժողովրդի, կազմավորման բարդ և երկարատև ընթացքն ավարտվել է Վանի թագավորության ժամանակաշրջանում (մ.թ.ա. IX-VI դդ), երբ այդ միասնական և կայուն պետականության ներքո Հայկական լեռնաշխարհի ցեղերը հասել են տարածքա-քաղաքական միասնության։ Արդեն մ.թ.ա. VII դ. վերջի և VI դ. սկզբնաղբյուրներում (Հին կտակարանի մի շարք գրքերում, աքեմենյան արձանագրություններում, հին հունական հեղինակների երկերում) Հայկական լեռնաշխարհը ներկայացվում է որպես հայերով բնակեցված միատարր երկիր։ [փա՞ստ]

Չնայած այն հանգամանքին, որ հեռավոր անցյալում տեղի ունեցած հայ ժողովրդի ձևավորման շատ մանրամասներ անհնարին է լուսաբանել ամբողջությամբ և ստուգապես, ժամանակակից գիտությունը գտնում է, որ հայ ժողովրդի կազմավորումը, անկասկած, տեղի է ունեցել Հայկական լեռնաշխարհում, դրան մասնակցել են զանազան ցեղեր ու ցեղամիություններ, որոնք աստիճանաբար միաձուլվել են մի միասնական ժողովրդի մեջ։ Այդ բարդ գործում առաջատար դեր են խաղացել այն ցեղերը, որոնց լեզուն պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին։ Հետազոտողները (Գ. Ղափանցյան, Ս. Երեմյան, Ե. Ֆոռեր) առանձնացնում են Հայկական լեռնաշխարհում բնակված Հայասա (Խայաշա) ցեղամիությունը, որից, ինչպես ենթադրում են նրանք, ծագում է հայերի ինքնանվանումը՝ հայ (խայ)։ Ըստ Շումմերական արձանագրությունների հայ ազգը եղել է արդեն մ.թ.ա. 21-րդ դարից սկսած։ Շումմերական դիցաբանության գլխավոր Աստվածը եղել է Հայյա, որն էլ՝ ըստ Շումմերների, ստեղծել է հայ ազգը։ Ըստ արձանագրությունների՝ հայերը համարվել են աստվածային ազգ և շումմերները պաշտել են նրանց, սակայն իրականում շումմերները ատել են հայերին, քանի որ վերջիններս հզոր ցեղ էին և շատ խորամանկ։ Ըստ մի արձանագրության՝ շումմերական արքան հրամայում է, որ տաճարի շինության համար գնան և քար բերեն Սուբբուրից (շումմերներն այդպես էին անվանում Հայաստանը)։ Քարավանը ճանապարհ է ընկնում և իր հետ վերցնում է բազում գանձեր, որպեսզի վճարի քարի դիմաց, սակայն, երբ նրանք հասնում են Հայաստան, հայերն ասում են, որ նրանց բերած ոսկին բավարար չէ այդքան քարին, քանի որ քարը շատ թանկարժեք է և դժվարությամբ է ձեռք բերվում։ Շումմերները վերադառնում են իրենց երկիր, սակայն ճանապարհին ուժասպառ եղած ուղտերից շատերը սատկում են, ինչպես նաև մահանում են շատ մարդիկ։ Արքան բարկանում է և հրամայում է վերցնել ավելի շատ ոսկի և անհապաղ վերադառնալ Հայաստան առանց հանգստի։ Ճանապարհին նույնպես շատերը զոհվում են, և Հայաստան է հասնում նրանց շատ քիչ մասը։ Հայերն ասում են, որ նրանց ուղտերը չեն կարող այդքան ծանրությունը տանել և նրանց տված ոսկու փոխարեն տալիս են շատ քիչ քանակությամբ քար։ Սուբբուրից բացի շումմերները հայերին անվանում էին Արատտա, որն էլ ըստ երևույթին Արարատ անվան սկզբնաձևն է։ Ըստ շումմերական դիցաբանության՝ Հայյա Աստվածն ուներ 7 որդի և մեկ դուստր։ Դուստրը ամենափոքրն էր, հետևապես՝ ութերորդ երեխան էր։ Հետաքրքրական է այն, որ դստեր անունը Ութթու էր։

Լեզու

«Մեր լեզուն մեր պատմությունն է»: Յ. Գրիմմ «Հայերի լեզուն՝ հայերենը, ուրույն ճյուղ է հնդեվրոպական լեզվաընտանիքում»,-գրել է գերմանացի լեզվաբան-հայագետ Հ. Հյուբշմանը «Հայերենի տեղը հնդեվրոպական լեզուների մեջ»(1875 թ.) հոդվածում։[16] Հնագույն հայկական մատենագրական երկերում գրի են առնվել ոչ միայն ժամանակի գրական հայերենն ու ժողովրդական խոսվածքի նմուշներ, այլև բանավոր գրականության այնպիսի պատառիկներ, որոնցում մասնագետները տեսնում են հայոց լեզվի ավելի վաղ շրջանի մասունքներ։ լեզվաբան արևելագետ Վ. Վ. Իվանովը «Վահագնի ծնունդը» բանաստեղծական պատառիկի մեջ հայտնաբերել է նախագրային հայերենի իրողություններ։[17]

Կրոն

Հայերը քրիստոնյաներ են[18]: Քրիստոնեությունը Հայաստան մուտք է գործել I-III դարերում, 301 թվականին այն հռչակվել է պետական կրոն։ Մինչ այդ հայերը եղել են հեթանոս: Որոշ հայեր դավանում են կաթոլիկություն, բողոքականություն, ինչպես նաև հեթանոսություն, իսլամ:

Թվաքանակ

Ներկայումս աշխարհում հայերի ընդհանուր թվաքանակն մոտ 10 միլիոն է։ Հայերը կազմում են Հայաստանի Հանրապետության (2,9 միլիոն) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (141 հզ) բնակչության գերակշռող մասը։ Ուշ միջնադարում առաջացած հայկական գաղթավայրերը Մեծ եղեռնից ու 1990-ականների ճգնաժամից հետո համալրվել են հարյուր հազարավոր հայերով։ Աշխարհի բոլոր ծագերում հիմնվել են հայ գաղութներ, որոնք պատմական իրադարձությունների բերումով կամ նվազել են, կամ ստվարացել։

Հայոց սփյուռքը
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Հայեր հոդվածին

Տես նաև

Արտաքին հղումներ

"ՀամաՀայկական Էլ. Գրադարան" կայքի Հայեր Բաժնի գրքերը

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայեր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայեր» հոդվածին։

Հղումներ և ծանոթագրություններ

  1. 2011 թվականի մարդահամարի տվյալները, մշտական բնակչության կտրվածքով
  2. Итоги Всероссийской переписи населения 2010 года в отношении демографических и социально-экономических характеристик отдельных национальностей
  3. В России проживает более 2,5 млн армян
  4. The Education for Development Institute maintains an extensive site about Armenia that includes information about the Armenian diaspora in various countries. Their numbers generally agree with other sources when those are available; where we don’t have a more authoritative source, we are following their numbers.
  5. «French in Armenia 'genocide' row». Վերցված է 2007 թ․ ապրիլի 21-ին.
  6. armeniadiaspora.com
  7. looklex.com
  8. 8,0 8,1 8,2 8,3 Կաղապար:Astourian 2007
  9. The authorities in Abkhazia intentionally decrease the number of Armenians
  10. The Encyclopedia of the Orient states that 160,000 Apostolic Armenians and 30,000 Catholic Armenians live in Syria. That number together makes up 190,000. արխիվացված 11 Փետրվար 2011
  11. http://www.president.nkr.am/am/nkr/statePower/
  12. http://www.armeniaforeignministry.com/index_arm.html
  13. The Encyclopedia of the Orient states that 70,000 Armenians live in Jordan.
  14. http://www12.statcan.ca/census-recensement/2006/dp-pd/hlt/97-562/pages/page.cfm?Lang=E&Geo=PR&Code=01&Table=2&Data=Count&StartRec=1&Sort=3&Display=All&CSDFilter=5000
  15. joshuaproject.net TU արխիվացված 11 Փետրվար 2011
  16. Բ. Ուլուբաբյան, Զրուցարան,,Ա,Ծաղկաքաղ Հայոց Պատմության, Երևան, 1987, էջ 16
  17. Вяч. Вс. Иванов,Выделение разных хронологических слоев в древнеармянском и проблема первоначальной структуры текста гимна Вахагну.ՊԲՀ,1983,№ 4, 22-43
  18. «Հայերի և Հայաստանի մասին». Ժողովուրդ: Էջ 16. Թիվ 5(408), 1990 թ.:. {{cite journal}}: Unknown parameter |month= ignored (օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։