«Սպիտակագլուխ անգղ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 1. Տող 1.
{{taxobox
{{taxobox
| name = Սպիտակագլուխ անգղ
| name = Սպիտակագլուխ անգղ
| image file = Gyps fulvus 2 Luc Viatour.jpg
| image file =
| image title =
| image title =
| image descr =
| image descr =

15:57, 1 հունվարի 2017-ի տարբերակ

Սպիտակագլուխ անգղ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Բազեանմաններ
Ընտանիք Ճուռակներ
Լատիներեն անվանում
Gyps fulvus
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

  Տարածվածություն

Սպիտակագլուխ անգղ (լատին․՝ Gyps fulvus), ճուռակների ընտանիքի գիշատիչ թռչուն։ Նստակյաց է, քիչ տարածված։

Ընդհանուր բնութագիրը

Մարմնի երկարությունը 95-105 սմ է, թևերի բացվածքը՝ 240-280 սմ, կենդանի զանգվածը՝ 6-8 կգ։ Խոշոր անգղ է, գլուխը՝ փոքր, թռչում է՝ երկար վիզը ներս քաշած, թևերը՝ լայն բացած։ Հասուն թռչնի գլուխը, վիզը բաց մոխրագյուն են, վզի հիմքում կա նուրբ փետուրների սպիտակ օձիք, մարմինը բաց դարչնագույն է, թևատակի ծածկողների բաց գույնի զոլերը ցայտերանգ են՝ մուգ թափահարողների համադրությամբ։ Երիտասարդ թռչունը նման է հասունին, սակայն մարմինը վերևից ավելի մուգ է, ներքևից՝ թևատակի ավելի բաց գույնի զոլերով։ Գետնից պոկվում է թափավազքով, սավառնում մեծ բարձրություններում՝ վեր պարզած թևերով, հաճախ՝ փոքր խմբերով։

Սնման ձևը և տարածվածությունը

Լեշի վրա հավաքված անհատները նախահարձակ են միմյանց նկատմամբ։ Իշխում է գիշանգղի վրա։ ՀՀ-ում տարածված է խոշոր ժայռագոյացումներով լեռնազանգվածներում՝ Սյունիքի մարզից Տավուշի մարզ։ Սնվում է լեշերով (հատկապես՝ ներքին օրգաններով և փափուկ հյուսվածքներով)։ Սպիտակագլուխ անգղը կենդանի որսի չի հետապնդում, գոյության միակ նախապայմանը դաշտում լեշերի առկայությունն է, որն արդի պայմաններում խիստ կրճատվել է, ուստի ողջ տարվա ընթացքում լրացուցիչ կերակրման կարիք ունի։ Օգտակար է որպես բնական սանիտար։

Սերունդը և նրա խնամքը

Բույնը հիմնականում գաղութային է (տրամագիծը՝ 40-46 սմ)՝ ճյուղերից, խոտաբույսերից, լաթերից։ Բնադրում է ժայռերի խորշերում, քիվերին, ճեղքերում։ Ձվադրում է փետրվար-մարտ ամիսներին, հազվադեպ՝ ապրիլին։ Դնում է 90 մմ տրամագծով, սպիտակ 1-2 ձու։ Թխսակալում են արուն և էգը՝ 55 օր։ Ձագերը բներում հայտնվում են ապրիլ-մայիս ամիսներին, բնից հեռանում՝ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին (110-117, հազվադեպ՝ 122-124 օրականում), կերակրվում են ծնող թռչունի փսխման զանգվածով։ Այդ շրջանում բները լցվում են անտանելի գարշահոտությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։