«Գանձասար»–ի խմբագրումների տարբերություն
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- <ref +<ref) |
|||
Տող 85. | Տող 85. | ||
== Ծանոթագրություններ == |
== Ծանոթագրություններ == |
||
{{Ծանցանկ}} |
{{Ծանցանկ}} |
||
{{Հայկական եկեղեցիներ}} |
|||
[[Կատեգորիա:Մարտակերտի շրջանի շենքեր և կառույցներ]] |
[[Կատեգորիա:Մարտակերտի շրջանի շենքեր և կառույցներ]] |
08:44, 1 հունվարի 2017-ի տարբերակ
- Այս հոդվածը Արցախի վանական համալիրի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Գանձասար (այլ կիրառումներ)։
Գանձասար | |
---|---|
Գանձասարի մայր տաճարը | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք և մշակութային արժեք |
Երկիր | ԼՂՀ |
Տեղագրություն | գ. Վանք, Մարտակերտի շրջան, ԼՂՀ |
Տարածաշրջան | Գանձասար |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Արցախի |
Օծման թվական | 1240 հուլիսի 20 |
Հոգևոր կարգավիճակ | Գործող |
Հիմնական ամսաթվերը | 13-րդ դար |
Հիմնադիր | Ջալալ Ա |
Ճարտարապետական տիպ | Վանք |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 1216 |
Կառուցման ավարտ | 1238 |
Հիմնադրված | 13-րդ դար |
Առաջին հիշատակում | 10-րդ դար |
Gandzasar Վիքիպահեստում | |
gandzasar.com |
Գանձասար, վանական համալիր Արցախի Հանրապետությունում, Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում, պատմական Մեծ Հայքի Արցախ նահանգի Մեծ Առանք գավառում։ Իր անունն ստացել է Վանք գյուղի դիմաց գտնվող բլրի անունից, որի ընդերքում կան արծաթի և այլ մետաղների հանքեր։
Գանձասարը առաջնորդարան էր և Խաչենի իշխանների տոհմական տապանատունը։ Հասան-Ջալալյան տոհմի իշխանների հոգածության շնորհիվ Գանձասարը պահպանել է հոգևոր կենտրոնի իր դերը։ Վանքն ունեցել է հարուստ ձեռագրատուն, դպրանոց, որտեղ ստեղծվել են բարձրարժեք ձեռագրեր, կրթվել են հոգևոր գործիչներ, որոնք իրենց նպաստն են բերել Խաչենի և հարակից շրջանների մտավոր և մշակութային կյանքի զարգացմանը։
Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցվել է 1216 – 1238 թվականներին Հասան-Ջալալ իշխանի կողմից[1]։ Գանձասարը 1400 – 1816 թվականներին Աղվանից կաթողիկոսների նստավայրն էր[2]։ 1923 թվականից՝ Ադրբեջանին բռնակցվելուց հետո, ցավոք, չի գործել, և միայն հնարավոր է եղել այն նորոգել 1993-1997 թվականներին։ Ըստ ուսումնասիրությունների՝ 1214 թվականին Ներքին Խաչենի կամ Խոխոնաբերդի իշխանություը Վախթանգ II-ից (Տանգիկ) հետո ժառանգում է նրա ավագ որդին՝ Հասան (Հայկազ) Ջալալը և նրանից սերված տոհմը կոչվում է Հասան Ջալալի տոհմ։ Պատմական աղբյուրներում նրան մի շարք տիտղոսներ են տրվել՝ «Մեծ իշխան», «Իշխանաց իշխան տեր Խաչենոյ և Առանայ», «Թագավոր Ջալալ Դովլա», «Բարեպաշտ արքա Ջալալ» և այլն։ Ըստ Կիրակոս Գանձակեցու՝ նրա հայրը՝ Վախթանգ Տանգիկը, վախճանվելիս որդուն՝ Հասան Ջալալին և իր կնոջը՝ Խորիշահին, որ Բագրատունյաց տոհմից իշխանաց իշխան Սարգիս ամիրսպասալար Զաքարյանի դուստրն էր, կտակել է՝ «զի շինեսցուք եկեղեցի ի գերեզմանատ հարց մերոց ի Գանձասար», որի կառուցումն սկսվել է 1216 թվականին և ավարտվել 1238 թվականին և օծվել 1240 թվականին՝ Վարդավառի մեծ տոնին, որի ժամանակ ներկա են եղել Աղվանքի Ներսես կաթողիկոսը, Վանական Վարդապետը, իշխաններ, եպիսկոպոսներ, Հայաստանի վանքերի շատ առաջնորդներ և 700 քահանա։ Սակայն խաղաղ ժամանակներին հաջորդող դաժան օրերի ընթացքում Մամքանի փառաբանված ամուսինը՝ Ջալալը, 1261 թվականին ողբերգական վախճան է ունենում, և կինը որոշում է կառուցել Գանձասարի գավիթը, որտեղ էլ ամփոփել են ամուսնու աճյունը։ Մխիթար Գոշը և Կիրակոս Գանձակեցին վկայում են, որ Գանձասարի վանքի գավիթը եղել է իշխանական տոհմի ներկայացուցիչների գերեզմանատունը։ Գավիթը խաչվող կամարներով է ծածկված և իր հատակագծային-ծավալային հորինվածքով նման է Հաղպատի վանքի ժամատանը և Մշկավանքի գավթի ձևերին։
1260 թվականին Թիֆլիսը (Տփղիս) լքած վրաց թագավոր Դավթին՝ Լաշայի որդուն, ու Վրաստանի ժողովրդին փրկելու համար և թաթարների դեմ ապստամբություն կազմակերպելու պատրվակով ոստիկան Արղունը ձերբակալում է թագուհի Գոնցային, Հասան Ջալալին, Զաքարե ամիրսպասալարի որդուն՝ Շահնշահին և ուրիշներին։ Փրկագնով բոլորն ազատվում են, բացի Մեծն Ջալալից, ում Արղունը ստիպում է ուրանալ հավատը և «եդեալ փայտ ի պարանոց նորա և երկաթ յոտս նորա», տանում Ղազվին (Իրան)։ Հասան Ջալալը հավատափոխ չի լինում, որի համար 1261 թվականին Արղունի դահիճներն «անդամ առ անդամ հոշոտեցին նրան»։ Հասան Ջալալ Դոլայի մարմնի վրա լույս է իջնում, և մի պարսիկ, տեսնելով այդ, հավատում է, որ նա սուրբ է, հավաքում է մարմնի մասերը և պահում մի ցամաք ջրհորի մեջ։ Հասան Ջալալի Աթաբեկ-Իվանե որդին նահատակված հոր մասունքները բերում է հայրենիք և ամփոփում մոր՝ Մամքանի՝ արդեն կառուցած վանքի գավթում։ Առ այսօր Ջալալ Մեծի տապանաքարը գտնվում է Գանձասարի վանքի գավթում։
17-րդ դարում Գանձասարի կաթողիկոսները սերտ համագործակցել են Արցախի մելիքությունների ազատագրական ոգորումներին։ XVIII դար այն դարձել է ազատագրական շարժումների կենտրոն։ Դարասկգբին Եսայի Հասան-Ջալալյան կաթողիկոսի շուրջն էին համախմբվել շարժման ղեկավար գործիչները։ Ազատագրական շարժման կենտրոնի դերը պահպանել է մինչև 1815 թվականը, երբ ցարական կառավարության հրահանգով Գանձասարի կաթողիկոսությունը վերացավ, իսկ նրան փոխարինած միտրոպոլիտության աթոռանիստը դարձավ Շուշին։
Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հյուսիսային պատին Հովասափ Միայնակեցին 1240 թվականին արձանագրել է Հասան Ջալալ Մեծի Ուխտը։ Ըստ Հասան Ջալալ Մեծի 27 տողից բաղկացած կտակի՝ երբ սկսվում է Գանձասարի կառուցումը և քարագործ վարպետները հասնում են արևելյան լուսամուտին, մայրը՝ Խորիշահը, Աբգար թագավորի կնոջ՝ Հեղինեի նման, գնում է Երուսաղեմ և մինչև իր կյանքի ավարտը ճգնում է Սուրբ Հարություն տաճարում։ Ըստ իր կտակի՝ նա եկեղեցիներին ազատում է հարկերից և միաբանության կամքով և Աղվանքի Ներսես կաթողիկոսի հայրապետությամբ նշանակում Սուրբ Պատարագներ։ Գանձասարի վանքը մոտ 1400 թվականին դարձել է Աղվանից կաթողիկոսության աթոռանիստը։ Այս վանքում կաթողիկոսների հետ հանդիպումներ են ունեցել 16-17-րդ դարերի հայ ազատագրական շարժման նշանավոր գործիչներ Իսրայել Օրին և Հովսեփ Էմինը։ Այստեղ շատ հիշարժան գրքեր են գրվել՝ 15-րդ դարում Մատթեոս Մոնողոնի տաղերի ժողովածուն, որտեղ ներառված է Ալեքսանդր Մակեդոնացու չափածո պատմությունը, իսկ 18-րդ դարում՝ Հովհաննես Բ կաթողիկոսի «Դատաստանագիրքը»։
Ըստ պատմական փաստերի՝ Գանձասարում են ամփոփված Հովհաննես Մկրտչի գլուխը, Հովհաննես Մկրտչի հոր՝ Զաքարիայի արյունը, Գրիգոր Լուսավորչի «Օրէնուսույց սուրբ ծնոտը», Լուսավորչի թոռ Գրիգորիսի, սուրբ Պանտալեոն բժշկի և այլ նահատակների սուրբ նշխարները։
Արտաքին հղումներ
- Հայոց լեռների գանձերը - Գանձասար
- www.Գանձասար.com
- Գանձասար վանքի մասին հաղորդում Վեմ ռադիոկայանի կողմից
Ծանոթագրություններ
- ↑ Artsakh: A Photographic Journey by Hrair Khatcherian, p.13.
- ↑ Hewsen, Robert H. (2001). Armenia: a historical atlas. The University of Chicago Press. էջ 159. ISBN 0-226-33228-4.