«Ելիսեյան պալատ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 23. Տող 23.
[[1816]] թվականին Ելիսեյան պալատը գնել է [[Լյուդովիկոս XVIII]]–ը։
[[1816]] թվականին Ելիսեյան պալատը գնել է [[Լյուդովիկոս XVIII]]–ը։


[[1848]] թվականին պալատը պաշտոնապես հռչակվել է Ֆրանսիայի երկրորդ հանրապետության նախագահ [[Նապոլեոն III]]–ի նստավայր, ով իրեն կայսր էր հռչակել։ Ելիսեյան պալատը, կայսրի ցանկություններին համապատասխան, վերանորոգվել է 1853—1867 թվականներին ճարտաապետ Լակրուայի կողմից։ Այդ ժամանակներից սկսած՝ պալատի արտաքին տեսքն այլևս չի փոփոխվել։
[[1848]] թվականին պալատը պաշտոնապես հռչակվել է Ֆրանսիայի երկրորդ հանրապետության նախագահ [[Նապոլեոն III]]–ի նստավայր, ով իրեն կայսր էր հռչակել։ Ելիսեյան պալատը, կայսրի ցանկություններին համապատասխան, վերանորոգվել է 1853—1867 թվականներին ճարտարապետ Լակրուայի կողմից։ Այդ ժամանակներից սկսած՝ պալատի արտաքին տեսքն այլևս չի փոփոխվել։


== Պատկերասրահ ==
== Պատկերասրահ ==

15:58, 31 Դեկտեմբերի 2016-ի տարբերակ

Ելիսեյան պալատ
ֆր.՝ Palais de l'Élysée
Գլխավոր մուտք
Երկիր`Ֆրանսիա Ֆրանսիա
Ճարտարապետական ոճ`կլասիցիզմ
Ճարտարապետ`Արման–Կլոդ Մոլլե
Կառուցման
ժամանակաշրջան`
1718—1722
Քարտեզ
Քարտեզ

Ելիսեյան պալատ (ֆր.՝ Palais de l'Élysée), Ֆրանսիայի նախագահի նստավայրը Փարիզում։ Գտնվում է Փարիզի 8–րդ շրջանում՝ Ֆոբուր Սենտ Օնորե փողոցում։ Մյուրատի դահլիճում տեղի են ունենում Ֆրանսիայի նախարարների խորհրդի նիստերը։ Պալատի շրջակա այգիներում Բաստիլի գրավման օրը՝ հուլիսի 14–ին, տեղի են ունենում տոնակատարություններ՝ Ֆրանսիայի Հանրապետության օրվա առթիվ։

Ելիսեյան պալատում նախագահը հանրապետական գվարդիայի հանդիսավոր պահակախմբով ընդունում է այլ պետությունների ղեկավարներին։

Պատմություն

Պալատը կառուցվել է 1718—1722 թվականներին ճարտարապետ Արման–Կլոդ Մոլլեի նախագծով կոմս Էվրյոյի և նրա կնոջ համար որպես մայրաքաղաքային նորաձև առանձնատուն (hôtel de l'Élysée)։ Կոմսի մահից հետո՝ 1753 թվականին, այն ձեռք է բերել Լյուդովիկոս XV–ը մարքիզուհի Պոմպադուրի համար, որն էլ ընդարձակել է նրա տարածքը։ 1764 թվականին մարքիզուհու մահից հետո պալատն անցել է թագավորի հեռավոր ազգականներին։

Նապոլեոն Բոնապարտի օրոք պալատն առաջին անգամ օգտագործվել է կառավարության պահանջների համար։ 1805 թվականին պալատը ձեռք է բերել Մյուրատը[1]։ Վերջինիս՝ Նեապոլ մեկնելուց հետո այնտեղ հաստատվել է կայսրը։

1816 թվականին Ելիսեյան պալատը գնել է Լյուդովիկոս XVIII–ը։

1848 թվականին պալատը պաշտոնապես հռչակվել է Ֆրանսիայի երկրորդ հանրապետության նախագահ Նապոլեոն III–ի նստավայր, ով իրեն կայսր էր հռչակել։ Ելիսեյան պալատը, կայսրի ցանկություններին համապատասխան, վերանորոգվել է 1853—1867 թվականներին ճարտարապետ Լակրուայի կողմից։ Այդ ժամանակներից սկսած՝ պալատի արտաքին տեսքն այլևս չի փոփոխվել։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելիսեյան պալատ» հոդվածին։