«Ագարակ (քաղաք)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 65. Տող 65.
{{Սյունիքի մարզ}}
{{Սյունիքի մարզ}}
{{Բնակավայրեր Արաքսի վրա}}
{{Բնակավայրեր Արաքսի վրա}}

[[Կատեգորիա:Հայաստանի քաղաքներ]]

12:57, 31 Դեկտեմբերի 2016-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ագարակ (այլ կիրառումներ)
Քաղաք
Ագարակ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիք
ՔաղաքապետՄխիթար Զաքարյան
Հիմնադրված է1949[1] թ.
Մակերես6±1 կմ²
ԲԾՄ650 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն4300 մարդ (2015)
Ազգային կազմհայեր
Տեղաբնականունագարակցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ286
Փոստային դասիչ3403
Ագարակ (քաղաք) (Հայաստան)##
Ագարակ (քաղաք) (Հայաստան)

Ագարակ, փոքր արդյունաբերական քաղաք Հայաստանի Սյունիքի մարզի հարավ-արևմտյան մասում, ծովի մակերևույթից 650 մ բարձրության վրա։ Իրանի հետ սահմանից 2-3 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք է՝ Արաքս գետի ձախ ափին մարզկենտրոնից 80 կմ հարավ-արևմուտք։

Մշտական բնակչությունը 2015 թվականի դրությամբ կազմել է 4300 մարդ, որի գերակշռող մեծամասնությունը աշխատում է «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում և նրան սպասարկող մանր հիմնարկ-ձեռնարկություններում։ Քաղաքը հիմնադրվել է 1949 թ., որպես բանվորական ավան։ Ագարակի հիմնադրումը կապված է այս տարածքում օգտակար հանածոների հայտնաբերման և մշակման հետ։

Պատմություն

Քաղաքը հիմնադրվել է 1949 թ.՝ պղնձամոլիբդենային հանքավայրի պաշարների շահագործումն իրականացնելու ակնկալիքով։ Նույն թվականի գարնանը Արաքս գետի ձախ ափին կառուցվեց առաջին փայտյա տնակը և այդ ժամանակվանից սկսվեց կոմբինատին կից ավանի կառուցումը, որը ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության 1954 թ. մայիսի 18-ի հրամանագրով դասվեց ՀԽՍՀ քաղաքատիպ ավանների շարքը։

Քաղաքի կարգավիճակ է ստացել 1990-ական թվականներին։

Աշխարհագրություն

Ագարակը Իրանի տարածքից

Ագարակը Սյունիքի մարզի և Հայաստանի ամենահարավային քաղաքն է, որը երեք կողմից շրջապատված է բարձրաբերձ լեռներով, իսկ մի կողմում սահմանային Արաքս գետն է[2]։ Բնական այս դիրքին լրացնելու են գալիս քաղաքական-աշխարհագրական, տնտեսա-աշխարհագրական և տրանսպորտային դիրքերը։

Ագարակ քաղաքը միաժամանակ սահմանակից է երկու պետական միավորների՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը։

Ագարակով են անցնում Հայաստան Իրան միջպետական ճանապարհը և էլէկտրահաղորդման բարձրավոլտ գծերը, Երևան-Նախիջևան-Բաքու ներկայումս չգործող երկաթգիծը և ավտոճանապարհը։

Հասարակական կառույցներ

  • Ագարակի արվեստի մանկական դպրոց
  • Ագարակի մշակույթի պալատ

Բնակչություն

Տարի 1972 1979 2001 2009 2011 2015
Բնակիչ 3800 4073 4801 4872 4908 4300[3]

Քույր քաղաքներ

Տես նաև

Ծանոթագրություններ