«Պապիրուս»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
չ հայերեն անվանում |
||
Տող 13. | Տող 13. | ||
{{ |
{{Անավարտ}} |
16:22, 30 Դեկտեմբերի 2016-ի տարբերակ
Պապիրուս (հուն․՝ πάπυρος), գրելու համար նախատեսված թղթանման նյութ, որն արտադրվում էր նախկինում Նեղոս գետի ափերին աճող պապիրուս բույսի (Cyperus papyrus) միջուկից։ Այն լնայնորեն օգտագործվում էր Հին Եգիպտոսում սկսած մ․թ․ա․ 3-րդ հազարամյակից և անտիկ աշխարհում հայտնվել է մ․թ․ա․ 7-րդ դարում։ Կիրառվում էր հիմնականում մինչև 7-րդ դարը, երբ արաբների կողմից Եգիպտոսի գրավումից հետո այն դժվարամատչելի դարձավ ու նրան փոխարինելու եկավ մագաղաթը, իսկ հետագայում՝ թուղթը։
Չորային կլիմայում, օրինակ Եգիպտոսում, պապիրուսը, որը կազմված է ցելյուլոզից, կայուն է։ Սակայն խոնավ պայմաններում բորբոսասնկերի պատճառով պապիրուսն արագորեն քայքայվում է։ Գրադարաններում պապիրուսնեը պահպանվել են արձանների տեսք ունեցող փայտե արկղերում։ Պապիրուսները դասակարգվել են ըստ առարկայի կամ հեղինակի[1]։
Պապիրուսը դեռևս օգտագործվում է ճահիճների շրջակայքում բնակվող համայնքների կողմից։ Որոշ դեպքերում պապիրուսի վաճառքից ստացված գումարը կազմում է ընտանիքի եկամտի մինչև 75%֊ը[2]։ Հատկապես Արևելյան և Կենտրոնական Աֆրիկայում համամեմատաբար տարածված է պապիրուսի օգտագործումը որպես հումք։ Օրինակ պապիրուսից պատրաստում են զամբյուղներ, ձկան թակարնդեր, գլխարկներ և այլն[3]։ Պապիրուսն օգտագործվում է նաև կառուցելու առաստաղներ, պարաններ և ցանկապատեր։ Նաև չնայած էնէերգիայի ստացման այլընտրանքային աղբյուրների առկայությանը, պապիրուսը դերևս օգտագործվում է որպես վառելիք[4]։
Ծանոթագրություններ
- ↑ Murray, Stuart (2009). The Library: An Illustrated History. New York, NY: Skyhorse. էջեր 10–12. ISBN 9781602397064.
- ↑ (Maclean et al. 2003b; c)
- ↑ Langdon, S. 2000. Papyrus and its Uses in Modern Day Russia, Vol. 1, pp. 56–59.
- ↑ Maclean, I.M.D., R. Tinch, M. Hassall and R.R. Boar. 2003c. Towards optimal use of tropical wetlands: an economic evaluation of goods derived from papyrus swamps in southwest Uganda. Environmental Change and Management Working Paper No. 2003-10, Centre for Social and Economic Research into the Global Environment, University of East Anglia, Norwich