«Շախսեյ-վախսեյ»–ի խմբագրումների տարբերություն
չ +անավարտ։ Special:Permalink/4212167#Անավարտի կաղապար, մաս N oգտվելով ԱՎԲ |
չ հայերեն անվանում |
||
Տող 4. | Տող 4. | ||
{{ |
{{Անավարտ}} |
15:23, 30 Դեկտեմբերի 2016-ի տարբերակ
Շախսեյ-վախսեյ (պարսկական Շա՜հ Հուսեյն, վա՜խ Հուսեյն ողբից), շիա մուսուլմանների մոլեռանդ ողբահանդես՝ նվիրված Հուսեյն իմամի հիշատակին։ Նշվում է հիջրեթի մուհառմա ամսի 10-ին (680-ի այդ օրը Օմայան զորքերի դեմ Քերբելայի մարտում նահատակվել է Հուսեյնը՝ Ալի խալիֆայի որդին)։ Շախսեյ-վախսեյի թատերայնացված արարողությունների ժամանակ (2—3 օր) ներկայացվում են Հուսեյնի կյանքի ու նահատակման պատկերներ, մոլեռանդ հավատացյալներն իրենց խոշտանգում են սրերով, դաշույններով, խարազանում ծանր շղթաներով ևն։ 14-րդ դարից նշվում է պաշտոնապես։ Հետադեմ իշխանություններն ու հոգևորականները Շախսեյ-վախսեյի վայրենի սովորույթը օգտագործել են հավատացյալների մեջ կրոն, մոլեռանդություն և այլադավան ժողովուրդների դեմ թշնամանքներ բորբոքելու համար։ Շախսեյ-վախսեյը պահպանվում է Իրանում և այլուր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 415)։ |