«Հայպետնախագիծ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ հայերեն անվանում
Տող 6. Տող 6.




{{Stub}}
{{Անավարտ}}

13:48, 30 Դեկտեմբերի 2016-ի տարբերակ

Հայպետնախագիծ, Հայկական ՍՍՀ Պետշինի պետական նախագծային ինստիտուտ։ Հիմնադրվել է 1954 թ-ին, Երևանում։ Սինչև 1960 թ-ը կոչվել է «Հայբնակքաղշիննախագիծ»։ Ինստիտուտում մշակվում են հանրապետության քաղաքների, շրջկենտրոնների, բանավանների գլխավոր հատակագծեր (բացի Երևանից) և կառուցապատման, զանգվածային շինարարության և կարևորագույն շենքերի ու համալիրների նախագծեր։ 1958 թ-ից մշակվում են նաև բնակելի հասարակական շենքերի տիպային նախագծեր։ Հայպետնախագծում մշակված նախագծերով են կառուցվել «Հրազդան» մարզադաշտը, «Ռոսիա» կինոթատրոնի, Երիտասարդության պալատի շենքերը, Արևմտյան օդանավակայանը, Եղեռնի զոհերի հուշարձանը Երևանում, Սռավյանի անվան թատրոնի, հյուրանոցի շենքերը Լենինականում, Բյուրականի աստղադիտարանի կառույցները, Մեծամոր ավանը և այլն։ Ինստիտուտն ունի ճարտարապետական զոնալ արվեստանոցներ, ինչպես նաև նախագծերի բազմացման ու թողարկման բաժիններ։ 1962 թ-ից «Հայպետնախագիծը» արվեստանոց ունի Լենինականում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 201