«Խտաչափ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ հայերեն անվանում
Տող 7. Տող 7.




{{Stub}}
{{Անավարտ}}

12:57, 30 Դեկտեմբերի 2016-ի տարբերակ

Խտաչափ, հեղուկների կամ գազերի խտությունը չափելու սարք։ Տարբերում են կշռային (պիկնոմետր), ստատիկ (արեոմետր) և դինամիկ խտաչափեր։ Կշռային խտաչափի գործողության սկզբունքը հիմնված է որոշակի ծավալի հեղուկի անմիջական կշռման վրա։ Ստատիկ խտաչափում միջավայրի խտությունը որոշվում է նրա մեջ ընկղմված լողանը դուրս մղող արքիմեդյան ուժով։ Դինամիկ խտաչափի աշխատանքը հիմնված է արտահոսման օրենքի վրա (գազերի խտությունները հակադարձ համեմատական են միևնույն ճնշման և ջերմաստիճանի դեպքում բարակ պատի նեղ անցքերից արտահոսող գազերի արագությունների քառակուսուն)։ Հեղուկների խտությունը չափելու համար կիրառվում են նաև ռադիոիգոտոպային, վիբրացիոն և ուլտրաձայնային խտաչափեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։