«Ժոսլեն II (Եդեսիայի կոմս)»–ի խմբագրումների տարբերություն
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- <ref +<ref) |
|||
Տող 65. | Տող 65. | ||
== Մայրաքաղաքի գրավում == |
== Մայրաքաղաքի գրավում == |
||
[[Պատկեր:Battle of Edeesa 1146.jpg|մինի|ձախից|220px|1146 թվականի Եդեսիայի ճակատամարտը]] |
[[Պատկեր:Battle of Edeesa 1146.jpg|մինի|ձախից|220px|1146 թվականի Եդեսիայի ճակատամարտը]] |
||
[[1144]] թվականին օգտվելով Ժոսլենի բացակայությունից, Զանգի ամիրան պաշարում է [[Եդեսիա]]ն։ Առավելապես հայաբնակ այս քաղաքը զարգացած էին արհեստները և առևտուրը։ Քաղաքի հայ և հույն պաշտպաններին հաջողվում է մեկ ամիս դիմադրել Զանգիներին, և միայն [[դեկտեմբերի 24]]-ին է հաջողվում գրավել քաղաքը։ Ըստ ժամանակագիր Միքայել Սիրիացու քաղաք ներխուժած մուսուլմանները կազմակերպում են քրիստոնեական բնակչության սպանդը |
[[1144]] թվականին օգտվելով Ժոսլենի բացակայությունից, Զանգի ամիրան պաշարում է [[Եդեսիա]]ն։ Առավելապես հայաբնակ այս քաղաքը զարգացած էին արհեստները և առևտուրը։ Քաղաքի հայ և հույն պաշտպաններին հաջողվում է մեկ ամիս դիմադրել Զանգիներին, և միայն [[դեկտեմբերի 24]]-ին է հաջողվում գրավել քաղաքը։ Ըստ ժամանակագիր Միքայել Սիրիացու քաղաք ներխուժած մուսուլմանները կազմակերպում են քրիստոնեական բնակչության սպանդը<ref><span style="font-size: 90%;">[http://www.vostlit.info/Texts/rus4/Mychel_Syr/frametext3.htm Միքայել Սիրիացի. Ժամանակագրություն]</span></ref>։ Ժոսլենը շարունակում է ղեկավարել կոմսության մնացորդները [[Տուրբեսսել]] քաղաքից։ |
||
[[1146]] թվականին Զանգիի մահից հետո Ժոսլենը փորձում է ետ վերադարձնել կորցրած տարածքները, սակայն [[աթաբեկ]] [[Նուր ալ-Դին Մահմուդ|Նուր ալ-Դին]]ը հաղթում է խաչակիրներին, իսկ կոմսը հրաշքով է փրկվում գերեվարվելուց։ Այնուամենայնիվ [[1150]] թվականին Ժոսլենը գերեվարվում է և տեղափոխվում է [[Հալեպ]], որտեղ մինչև մահը պատանդ է պահվում։ Ժոսլենը տանջամահ է լինում [[1159]] թվականին Հալեպում։ Սկզբում Ժոսլենին գերեվարող թուրքմեն զինվորը չգիտեր, որ գերեվարել է կոմսին և պատրաստվում էր նրան քրիստոնյաներին վաճառել, սակայն արաբական գյուղերից մեկում հանգրվանելու ժամանակ ինչ-որ հրեա ճանաչում է կոմսին և դրա մասին տեղեկացնում թուրքմեն զինվորին վերջինս ոգևորվելով կոմսին հասցնում է [[Հալեպ]]։ Քաղաքագլուխը գնում է Ժոսլենին և հավատափոխ լինելու առաջարկը մերժելուց հետո կոմսին զնդան է նետում։ Կոմսը պարբերաբար կտտանքների էր ենթարկվում, բայց հավատարիմ էր մնում [[Քրիստոնեություն|քրիստոնեությանը]] մինչև մահը։ |
[[1146]] թվականին Զանգիի մահից հետո Ժոսլենը փորձում է ետ վերադարձնել կորցրած տարածքները, սակայն [[աթաբեկ]] [[Նուր ալ-Դին Մահմուդ|Նուր ալ-Դին]]ը հաղթում է խաչակիրներին, իսկ կոմսը հրաշքով է փրկվում գերեվարվելուց։ Այնուամենայնիվ [[1150]] թվականին Ժոսլենը գերեվարվում է և տեղափոխվում է [[Հալեպ]], որտեղ մինչև մահը պատանդ է պահվում։ Ժոսլենը տանջամահ է լինում [[1159]] թվականին Հալեպում։ Սկզբում Ժոսլենին գերեվարող թուրքմեն զինվորը չգիտեր, որ գերեվարել է կոմսին և պատրաստվում էր նրան քրիստոնյաներին վաճառել, սակայն արաբական գյուղերից մեկում հանգրվանելու ժամանակ ինչ-որ հրեա ճանաչում է կոմսին և դրա մասին տեղեկացնում թուրքմեն զինվորին վերջինս ոգևորվելով կոմսին հասցնում է [[Հալեպ]]։ Քաղաքագլուխը գնում է Ժոսլենին և հավատափոխ լինելու առաջարկը մերժելուց հետո կոմսին զնդան է նետում։ Կոմսը պարբերաբար կտտանքների էր ենթարկվում, բայց հավատարիմ էր մնում [[Քրիստոնեություն|քրիստոնեությանը]] մինչև մահը։ |
12:33, 30 Դեկտեմբերի 2016-ի տարբերակ
Ժոսլեն II Josselin II | |||
| |||
---|---|---|---|
1131 - 1150 | |||
Նախորդող | Ժոսլեն I | ||
Հաջորդող | Ժոսլեն III | ||
Մասնագիտություն՝ | միապետ, քաղաքական գործիչ և կառավարիչ | ||
Ազգություն | ֆրանսիացի | ||
Դավանանք | Կաթոլիկություն | ||
Ծննդյան օր | 1113 | ||
Ծննդավայր | Ֆրանսիա | ||
Վախճանի օր | 1159 | ||
Վախճանի վայր | Հալեպ | ||
Դինաստիա | Կուրտենե | ||
Հայր | Ժոսլեն I | ||
Մայր | Բեատրիս Ռուբինյան | ||
Ամուսին | Բեատրիս Սաոնցի | ||
Զավակներ | Ժոսլեն, Ագնես դը Կուրտենե, Իզաբել դե Կուրտենե | ||
Ժոսլեն II դը Կուրտենե (ֆր.՝ Josselin II de Courtenay, ծնվել է 1113 թվականին մահացել 1159-ին Հալեպում, հանդիսանում Եդեսիայի կոմսության վերջին կառավարիչը։ Եդեսիայի կոմս Ժոսլեն I-ի և Կիլիկյան Հայաստանի իշխան Կոստանդին Ա-ի դուստր Բեատրիս Ռուբինյանի որդին։
Եդեսիայի կոմս
1125 թվականին Ազազի ճակատամարտում մուսուլմանները գերեվարում են Ժոսլենին, սակայն տարիներ անց Երուսաղեմի արքա Բալդուին II-ի ջանքերով ազատ է արձակվում։ 1131 թվականին նրա հայր Ժոսլեն I-ը Դանեշմանդի ամիրայության դեմ մարտում վիրավորվում է, իսկ հետագայում վախճանվում։ Հոր մահից հետո Ժոսլենը ժառանգում է գահը։
Այդ ժամանակ կոմսությանը կից ստեղծվում է Զանգիների ամիրայությունը, որը միավորում է Մոսուլը և Հալեպը։ Ժոսլենը լուրջ ուշադրություն չէր դարձնում կոմսության սահմանները ուժեղացնելու հարցին, քանի որ «զբաղված էր» Տրիպոլիի կոմսության հետ վիճաբանելով։ 1138 թվականին Ժոսլենը Անտիոքի դքսության և Բյուզանդական կայսր Հովհաննես II Կոմնենոսի միացյալ ուժերով փորձում է պարտության մատնել Իմադ ալ-Դին Զանգիին, սակայն հաջողության չի հասնում։
Մայրաքաղաքի գրավում
1144 թվականին օգտվելով Ժոսլենի բացակայությունից, Զանգի ամիրան պաշարում է Եդեսիան։ Առավելապես հայաբնակ այս քաղաքը զարգացած էին արհեստները և առևտուրը։ Քաղաքի հայ և հույն պաշտպաններին հաջողվում է մեկ ամիս դիմադրել Զանգիներին, և միայն դեկտեմբերի 24-ին է հաջողվում գրավել քաղաքը։ Ըստ ժամանակագիր Միքայել Սիրիացու քաղաք ներխուժած մուսուլմանները կազմակերպում են քրիստոնեական բնակչության սպանդը[1]։ Ժոսլենը շարունակում է ղեկավարել կոմսության մնացորդները Տուրբեսսել քաղաքից։
1146 թվականին Զանգիի մահից հետո Ժոսլենը փորձում է ետ վերադարձնել կորցրած տարածքները, սակայն աթաբեկ Նուր ալ-Դինը հաղթում է խաչակիրներին, իսկ կոմսը հրաշքով է փրկվում գերեվարվելուց։ Այնուամենայնիվ 1150 թվականին Ժոսլենը գերեվարվում է և տեղափոխվում է Հալեպ, որտեղ մինչև մահը պատանդ է պահվում։ Ժոսլենը տանջամահ է լինում 1159 թվականին Հալեպում։ Սկզբում Ժոսլենին գերեվարող թուրքմեն զինվորը չգիտեր, որ գերեվարել է կոմսին և պատրաստվում էր նրան քրիստոնյաներին վաճառել, սակայն արաբական գյուղերից մեկում հանգրվանելու ժամանակ ինչ-որ հրեա ճանաչում է կոմսին և դրա մասին տեղեկացնում թուրքմեն զինվորին վերջինս ոգևորվելով կոմսին հասցնում է Հալեպ։ Քաղաքագլուխը գնում է Ժոսլենին և հավատափոխ լինելու առաջարկը մերժելուց հետո կոմսին զնդան է նետում։ Կոմսը պարբերաբար կտտանքների էր ենթարկվում, բայց հավատարիմ էր մնում քրիստոնեությանը մինչև մահը։
Ժառանգներ
Ժոսլենը ուներ երեք զավակ՝
- Ժոսլեն III-ը հորից ժառանգում է Եդեսիայի կոմսի տիտղոսը։
- Ագնես դը Կուրտենե 1158 թվականին ամուսնանում է Երուսաղեմի արքա Ամորի I-ի հետ։
- Իզաբել դե Կուրտենեն 1159 թվականին ամուսնանում է Կիլիկյան Հայաստանի իշխան Թորոս Բ-ի հետ[2]։
Թոռներ
Ծոռ
Ծանոթագրություններ
- ↑ Միքայել Սիրիացի. Ժամանակագրություն
- ↑ Ստեփանենկո Վ. Պ. // Ռուբինյանները և Եդեսիայի կոմսերը XII դարում: Սվերդլովսկ, 1990. 151—159 էջեր [1] արխիվ (ռուսերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոսլեն II (Եդեսիայի կոմս)» հոդվածին։ |
|