«Գազար»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ես էլ եմ սիրում գազար, բայց էդ կապ չունի :D
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- <ref +<ref)
Տող 48. Տող 48.
Բժշկության մեջ օգտագործել են գազարի [[սերմ]]երը, արմատը և տերևները։
Բժշկության մեջ օգտագործել են գազարի [[սերմ]]երը, արմատը և տերևները։


Հայկական բժշկության մեջ գազարն օգտագործել են [[ստամոքս]]ի, [[լյարդ]]ի, [[փայծախ]]ի բորբոքային հիվանդությունների, [[սեռական թուլություն|սեռական թուլության]], [[ջրգողություն|ջրգողության]], գոտկային ցավերի, արգանդի բորբոքումների, աղեփքանքի, [[մարսողության խանգարում|մարսողության խանգարման]], ականջացավի, [[թոքաբորբ]]երի, սննդախանգար խոցերի, [[աչքի սպիտակափառություն|աչքի սպիտակափառության]], [[դաշտանի խանգարում|դաշտանի խանգարման]], [[երիկամի բորբոքում]]ների, [[ջղացավություն|ջղացավության]] և [[ձվաբջջի թերզարգացում|ձվաբջջի թերզարգացման]] բուժման համար։ <ref>{{cite book|author=Հ.Ս.Հարությունյան|title=Միջնադարյան հայկական բժշկարանների դեղաբույսեր|publisher=«Լույս»|location=Երևան|year=1990|page=էջ 36}}</ref>
Հայկական բժշկության մեջ գազարն օգտագործել են [[ստամոքս]]ի, [[լյարդ]]ի, [[փայծախ]]ի բորբոքային հիվանդությունների, [[սեռական թուլություն|սեռական թուլության]], [[ջրգողություն|ջրգողության]], գոտկային ցավերի, արգանդի բորբոքումների, աղեփքանքի, [[մարսողության խանգարում|մարսողության խանգարման]], ականջացավի, [[թոքաբորբ]]երի, սննդախանգար խոցերի, [[աչքի սպիտակափառություն|աչքի սպիտակափառության]], [[դաշտանի խանգարում|դաշտանի խանգարման]], [[երիկամի բորբոքում]]ների, [[ջղացավություն|ջղացավության]] և [[ձվաբջջի թերզարգացում|ձվաբջջի թերզարգացման]] բուժման համար։<ref>{{cite book|author=Հ.Ս.Հարությունյան|title=Միջնադարյան հայկական բժշկարանների դեղաբույսեր|publisher=«Լույս»|location=Երևան|year=1990|page=էջ 36}}</ref>


== Դասակարգում ==
== Դասակարգում ==

11:57, 30 Դեկտեմբերի 2016-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գազար (այլ կիրառումներ)
Գազար
Գազար
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Հովանոցածաղկավորներ
Ընտանիք Հովանոցավորներ
Ցեղ Գազար
Լատիներեն անվանում
Daucus
L., 1753
Տիպիկ ներկայացուցիչներ


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Գազար (լատին․՝ Daucus), նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի երկամյա, հազվադեպ՝ միամյա կամ բազմամյա բույսերի ցեղ։

Հայտնի է մոտ 60, Հայաստանի Հանրապետությունում՝ 1 տեսակ՝

Կենսաբանական նկարագիր

Գազար մշակովի Բուսաբանական նկարագիրը Լինդմանի «Bilder ur Nordens Flora» գրքից, 1917-1926

Գազարի արմատը հաստ է, մսալի, կոնուսաձև կամ գլանաձև։ Գազարը լինում է դեղին, կարմիր կամ սև գույնի։ Ցողունը բարձրանում է մինչև 60 սմ, ճյուղավորված է։ Տերևները բազմափետրավոր են։ Ծաղիկները մանր են, հավաքված բարդ հովանոցում, առանց ծաղկաբաժակի։ Պսակը փոքր է, կազմված հինգ մանր պսակաթերթերից։ Առէջները հինգն են։ Գազարը ծաղկում է ամռան սկզբին։

Երկամյա բույս է։ Առաջին տարում ձևավորվում են տերևային վարդակը և արմատապտուղը, երկրորդում՝ ծաղկում է և սերմ տալիս։ Արմատապտուղը մսալի է, գլանաձև, իլիկաձև՝ բութ կամ սուր ծայրով, կարմիր, սպիտակ, դեղին, երբեմն՝ մուգ կապտավուն։ Տերևները բարդփետրաձև են՝ խիստ կտրտված, նշտարաձև բլթակներով։ Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ մանր, սպիտակ, բաց վարդագույն։ Ծաղկում է հունիս-օգոստոսին։ Պտուղը երկսերմիկ է։

Հայաստանում

Մշակության մեջ տարածված է գազար մշակովին (D. sativus)։ Օգտագործում են սննդի մեջ (թարմ, եփած, պահածոյած) և որպես դեղամիջոց՝ սակավարյունության, հիպերտոնիկ հիվանդության և այլ դեպքերում։

Հանդիպում է Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է թփուտներում, խոտածածկ լանջերին, առաջացնում է գազարի ինքնուրույն բուսուտներ, երբեմն աղբոտում է ցանքերը։

Քիմիական կազմ

Գազարը պարունակում է կարոտիններ, ածխաջրեր, հանքային աղեր, եթերայուղեր, վիտամիններ (C, B1, B2), կարոտին (A-նախավիտամին)։։ Գազարի ծաղիկներից անջատվում են անտիոցիանային միացություններ և ֆլավնոիդներ (կվերցիտին և կեպֆերոլ)։ Արմատասաղմը պարունակում է կարոտին, ֆետոեն, ֆիտոֆլուեն, լիկոպին, վիտամիններ, պանտոնենաթթու, ինչպես նաև ֆլավնոիդներ, անտոցիանիդներ, ճարպայուղ։

Ավանդական բժշկության մեջ

Բժշկության մեջ օգտագործել են գազարի սերմերը, արմատը և տերևները։

Հայկական բժշկության մեջ գազարն օգտագործել են ստամոքսի, լյարդի, փայծախի բորբոքային հիվանդությունների, սեռական թուլության, ջրգողության, գոտկային ցավերի, արգանդի բորբոքումների, աղեփքանքի, մարսողության խանգարման, ականջացավի, թոքաբորբերի, սննդախանգար խոցերի, աչքի սպիտակափառության, դաշտանի խանգարման, երիկամի բորբոքումների, ջղացավության և ձվաբջջի թերզարգացման բուժման համար։[2]

Դասակարգում

  8 ընտանիկ համաձայն APG II համակարգի   Ավելի քան 20 տեսակ  
         
  порядок Зонтикоцветные     դաս Գազար     մոտ 60 տեսակ
               
  отдел Цветковые, или Покрытосеменные     семейство Зонтичные     դաս Սրնգենի    
             
  ծաղկավոր բույսերի 44 կարգ   ավելի քան 300 տեսակ   տեսակ Մշակովի գազար
     

Տեսակներ

Դասը ընդգրկում է մոտ 30 տեսակ[3]։ Որոշ տեսակներ[4].

Ծանոթագրություններ

  1. Сведения о роде Daucus в базе данных Index Nominum Genericorum Международной ассоциации по таксономии растений (IAPT). (англ.)
  2. Հ.Ս.Հարությունյան (1990). Միջնադարյան հայկական բժշկարանների դեղաբույսեր. Երևան: «Լույս». էջ էջ 36.
  3. 28 по данным The Plant List: Daucus
  4. По данным сайта GRIN (см. ссылку GRIN в карточке растения).

Գրականություն

  • Галеев Н. А. Промышленное возделывание моркови. — Уфа: Башк. кн. изд-во, 1985. — 136 с.
  • Морковь — статья из Большой советской энциклопедии

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։