«Սոսնձակեռնեխ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ փոխարինվեց: [[File: → [[Պատկեր:
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-== *Տարածվածությունը *== +== Տարածվածություն ==)
Տող 12. Տող 12.
[[ՀՀ]]-ում բնադրվող, չվող թռչուն է, իսկ առանձին վայրերում՝ նստակյաց։ Բնադրման շրջանում նախապատվությունը տալիս է սաղարթավոր և [[գիհի|գիհու]] [[անտառ]]ներին։ Գրանցված է Արագածում, Փամբակում, Բարգուշատի լեռներում, Գուգարքում, Զանգեզուրում, Վայքում։ Փոքր քանակությամբ, նոյեմբերից մինչև ապրիլ, հանդիպում է Երևանի շրջակա այգիներում և անտառային գոտում։ Բույնը սարքում է ծառերի ճյուղերին՝ չոր խոտերից։ Ապրիլ-մայիս ամիսներին դնում է 4-5 վարդագույն՝ մոխրագույն պտերով [[ձու|ձվեր]]։ Զգույշ թռչուն է։ Երգը նման է սուլոցի։ Ամռանն ուտում է [[միջատ]]ներ և [[թրթուր]]ներ, իսկ ձմռանը՝ չորացած [[հատապտուղ]]ներ։

== Տարածվածություն ==
== Տարածվածությունը ==
Տարածված է [[Անգլիա]]յում, [[Պորտուգալիա]]յում, [[Փոքր Ասիա]]յում, [[Պակիստան]]ում, հյուսիսարևմտյան [[Աֆրիկա]]յում, Բայկալում, [[Միջին Ասիա]]յի լեռնային շրջաններում, [[Պեչորա]]յի ափերից մինչև [[Օբ]] գետը, դեպի հարավ՝ [[Ուկրաինա]]յում, [[Ղրիմ]]ում, [[Կովկաս]]ում։<ref>{{cite book|author=Մ. Ս. Ադամյան|title=Հայաստանի թռչունները|publisher=«Արևիկ»|location=Երևան|year=1988|page=էջ 41}}</ref>

11:50, 30 Դեկտեմբերի 2016-ի տարբերակ

Սոսնձակեռնեխ (Turdus viscivorus), կեռնեխների ընտանիքի պատկանող թռչուն։

Նկարագրությունը

Սոսնձակեռնեխի մարմնի վերին մասը մոխրագույն է, պոչի ծածկող փետուրները ունեն դեղին երանգ, թևի թափահարող փետուրները մոխրասև են, որովայնը սպիտակ է՝ շիկավուն երանգով և կաթիլանման մոխրասև պտերով։ Կրծքի վրա պտերն ավելի են խոշորանում, ձուլվելով մեկը մյուսին, պոչը մոխրագույն է, եզրային զույգ փետուրների ծայրերն ունեն սպիտակավուն պտեր։ Կտուցը դարչնագույն է, ոտքերը՝ դեղնավուն։ Քաշը՝ 95-142 գ, թևի երկարությունը՝ 142-171 մմ։

Կենսակերպը

Turdus viscivorus

ՀՀ-ում բնադրվող, չվող թռչուն է, իսկ առանձին վայրերում՝ նստակյաց։ Բնադրման շրջանում նախապատվությունը տալիս է սաղարթավոր և գիհու անտառներին։ Գրանցված է Արագածում, Փամբակում, Բարգուշատի լեռներում, Գուգարքում, Զանգեզուրում, Վայքում։ Փոքր քանակությամբ, նոյեմբերից մինչև ապրիլ, հանդիպում է Երևանի շրջակա այգիներում և անտառային գոտում։ Բույնը սարքում է ծառերի ճյուղերին՝ չոր խոտերից։ Ապրիլ-մայիս ամիսներին դնում է 4-5 վարդագույն՝ մոխրագույն պտերով ձվեր։ Զգույշ թռչուն է։ Երգը նման է սուլոցի։ Ամռանն ուտում է միջատներ և թրթուրներ, իսկ ձմռանը՝ չորացած հատապտուղներ։

Տարածվածություն

Տարածված է Անգլիայում, Պորտուգալիայում, Փոքր Ասիայում, Պակիստանում, հյուսիսարևմտյան Աֆրիկայում, Բայկալում, Միջին Ասիայի լեռնային շրջաններում, Պեչորայի ափերից մինչև Օբ գետը, դեպի հարավ՝ Ուկրաինայում, Ղրիմում, Կովկասում։[1]

Աղբյուրներ

  1. Մ. Ս. Ադամյան (1988). Հայաստանի թռչունները. Երևան: «Արևիկ». էջ էջ 41.