«ԱՄՆ-ի անկախության հռչակագիր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ հայերեն անվանում
Տող 13. Տող 13.




{{Stub}}
{{Անավարտ}}

10:42, 30 Դեկտեմբերի 2016-ի տարբերակ

Ջոն Թրամբալ. «Անկախության հռչակագիր», 1817 թվական
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անկախության հռչակագիր (այլ կիրառումներ)

Անկախության հռչակագիր 1776, Հյուսիսային Ամերիկայի հեղափոխական ազատագրական պատերազմի ժամանակ՝ անգլիական գաղութների (13 նահանգների) ներկայացուցիչների Ֆիլադելֆիայի Մայրցամաքային 2-րդ կոնգրեսում, հուլիսի 4-ին ընդունված հռչակագիր, որն ազդարարում էր գաղութների անջատումն Անգլիայից և Ամերիկայի Միացյալ Նահանգների ստեղծումը։

Պատմություն

Անկախության հռչակագիրը կազմված էր 18-րդ դարի ֆրանսիական լուսավորիչների գաղափարների ոգով՝ Թ. Ջեֆերսոնի նախագծի հիման վրա։ Անկախության հռչակագիրը հռչակում էր բոլոր մարդկանց հավասարությունն օրենքի առջև, ժողովրդի գերիշխանությունը և ժողովրդի իրավունքները ոտնահարող կառավարության դեմ նրա ապստամբելու իրավունքը ևն։ Քննարկման ժամանակ Հարավի ստրկատեր հողատերերի պահանջով հռչակագիրյի նախագծից հանվեց ստրկությունը և ստրկավաճառությունը դատապարտող կետը։ Անկախության դեկլերացիաի հաստատված տարբերակը համապատասխանում էր բուրժուազիայի և ստրկատերերի դասակարգային շահերին։ Չնայած դրան, Անկախության հռչակագիրը իր ժամանակի համար առաջադիմական և հեղափոխական փաստաթուղթ էր, ժողովրդական զանգվածների լուրջ նվաճում, որը որոշակի ազդեցություն ունեցավ ֆրանսիական բուրժուական հեղափոխության և ազգային-ազատագրական շարժման վրա Լատինական Ամերիկայում։

Կ. Մարքսը Անկախության դեկլերացիա անվանել է «մարդու իրավունքների առաջին հռչակագիրն»։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 419