«Ակացիա»–ի խմբագրումների տարբերություն
չ ավելացվեց Կատեգորիա:Դեղաբույսեր ՀոթՔաթ գործիքով |
չ հայերեն անվանում |
||
Տող 51. | Տող 51. | ||
{{ |
{{Անավարտ}} |
10:30, 30 Դեկտեմբերի 2016-ի տարբերակ
Ակացիա | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Acacia
Mill., 1754
|
||||||||||
Հոմանիշներ | ||||||||||
Տիպիկ ներկայացուցիչներ | ||||||||||
Acacia scorpioides (L.) W.Wight, 1905= | ||||||||||
|
Ակացիա (լատին․՝ Acacia), ակակի, կակիա, բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի ծառերի, թփերի, հազվադեպ՝ խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 750 տեսակ։ ՀՀ-ում գրեթե ամենուր աճում է ակացիա սպիտակ (Robinia pseudoacacia)) կամ ակացիա կեղծ տեսակը։
Բնութագիր
Խոշոր, գեղազարդիչ ծառ է (բարձր․ 25-30 մ), լայն գլանաձև սաղարթով։ Տերևները բարդ, կրկնակի փետրաձև են։ Ծաղիկները սպիտակ են կամ դեղնավուն, հոտավետ՝ հավաքված ողկյուզաձև ծաղկաբույլերում։ Պտուղը մանր սերմերով ունդ է։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Մեղրատու է։ Դեղաբույս է․ պարունակում է A և C վիտամիններ, եթերայուղեր, խեժ, աղաղանյութեր, ներկանյութեր։ Չորա- և ցրտադիմացկուն է։ Օգտագործվում է կանաչապատման և անտառաբարելավող տնկարկների ստեղծման համար, ամուր և արժեքավոր բնափայտը՝ կահույքագործության մեջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |