«Արամ Ինճիկյան»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:ԵՊՀ շրջանավարտներ ՀոթՔաթ գործիքով |
|||
Տող 73. | Տող 73. | ||
[[Կատեգորիա:Բանասիրական գիտությունների դոկտորներ]] |
[[Կատեգորիա:Բանասիրական գիտությունների դոկտորներ]] |
||
[[Կատեգորիա:ԽՍՀՄ գրողների միության անդամներ]] |
[[Կատեգորիա:ԽՍՀՄ գրողների միության անդամներ]] |
||
[[Կատեգորիա:ԵՊՀ շրջանավարտներ]] |
06:24, 29 Դեկտեմբերի 2016-ի տարբերակ
Արամ Ինճիկյան | |
---|---|
Ծնվել է | 1910 դեկտեմբերի 29 |
Ծննդավայր | Ախալցխա[1][2] |
Վախճանվել է | մարտի 22, 1975 | (տարիքը 64)
Վախճանի վայր | Երևան |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրականագետ և դասախոս |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1932) և Երևանի պետական համալսարան (1937)[1] |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր[1] |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Աշխատավայր | ԱրմՖԱՆ[1], Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ և ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ |
Պարգևներ | |
Արամ Ինճիկյան Վիքիդարանում |
Արամ Ինճիկյան (1910, դեկտեմբերի 29 - 1975, մարտի 22), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970), ՀՍՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1980, ետմահու, «Հայ նոր գրականության պատմություն» կոլեկտիվ աշխատության համար), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1937-ից։
Կենսագրություն
Ծնվել է Ախալցխա քաղաքում։ 1929 - 1932 թվականներին ուսուցչություն է արել Գորիսի և Ալավերդու շրջաններոմ, միաժամանակ հեռակա սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետում։ 1932-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի լեզվագրական ֆակուլտետի երրորդ կուրս և համալսարանն ավարտել 1933-ին։ 1933-1934 թվականներին հայոց լեզու և գրականություն է դասավանդել Ախալցխայի գյուիղատնտեսական տեխնիկումում, միաժամանակ աշխատել «Դեպի սոցիալիզմ» թերթի խմբագրությունում։ 1934-1937 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում։ 1937-1938 թվականներին որպես կրտսեր գիտաշխատող պաշտոնավարել է պաշտոնավարել է պատմության և գրականության ինստիտուտում։ 1938-1940 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել 1939-1940-ի սպիատակ ֆինների դեմ մղած կռիվներին։
1941-1942 թվականներին որպես ավագ գիտաշխատող պաշտոնավարել է ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի լեզվի և գրականության ինստիտուտում։ 1942-ին զորակոչվել է բանակ և մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1946-ին «Արա Գեղեցիկի առասպելը և նրա գրական մշակումները» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ Նույն թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող, 1958-1975-ին տեքստաբանության բաժնի վարիչ։ 1970-ին «Թումանյան. կյանքը և ստեղծագործության պատմությունը. 1869-1899» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։
Ռուսերեն առանձին գրքով լույս է տեսել նրա «Ավետիք Իսահակյան» (Երևան, 1956) գործը։
Մասնակցել է Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Պերճ Պռոշյանի, Միքայել Նալբանդյանի, Մկրտիչ Պեշիկթաշլյանի երկերի գիտական հրատարակություններին՝ կազմելով առանձին հատորների տեքստեր և ծանոթագրություններ։ Աշխարհաբարի է վերածել Ռափայել Պատկանյանի Նոր Նախիջևանյան պատմվածքների շարքը։ 1975-ին արժանացել է ՀՍՍՀ ԳԱ նախագահության վաստակագրին։ Մահացել է 1975-ի մարտի 22-ին։[3]
Մատենագրություն
- Ծատուրյանի կյանքը, Երևան, 1940, 115 էջ։
- Ավետիք Իսահակյան, Երևան, 1940, 65 էջ։
- Միքայել Նալբանդյան, Երևան, 1954, 175 էջ։
- Միքայել Նալբանդյանի կյանքի և գործունեության տարեգրությունը, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1954, 400 էջ։
- Ավետիք Իսահակյան, Երևան, 1955, 220 էջ։
- Մտերիմներ և մտորումներ (էջեր հայ գրականության պատմությունից), Երևան, 1967, 341 էջ։
- Հովհաննես Թումանյան (կյանքի և ստեղծագործության պատմությունը. 1869-1899), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1969, 596 էջ։
- Ավետիք Իսահակյան, Երևան, «Սովետական գրող», 1977, 257 էջ։
- Միքայել Նալբանդյանի կյանքի և գործունեության տարեգրությունը, 2-րդ հրատարակություն, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1979, 400 էջ։
Ա. Ինճիկյանի կատարած թարգմանությունները (ռուսերենից)
- Անտոն Չեխով, Ընտիր երկեր (գրքի մեջ մտնող «Ճայը» պիեսը թարգմանել է Ա.Ինճիկյանը), Երևան, Հայպետհրատ, 1948, 540 էջ։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
- ↑ Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1981. էջ էջ 162-163.
- Ախալցխա քաղաքում ծնվածներ
- Թոխմախի գերեզմանատանը թաղվածներ
- ՀՊՄՀ շրջանավարտներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հայ գրականագետներ
- 1910 ծնունդներ
- 1975 մահեր
- Բանասիրական գիտությունների դոկտորներ