«Բալկանյան դաշինք»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 6. Տող 6.


Ռուսների կողմից Սերբիայի և Բուլղարիայի վրա ճնշման ֆոնին տեղի ունեցավ Ալբանիայի ապստամբությունը 1911 թվականին, որը նպաստեց լիգայի ձևավորմանը: 1912 թվականի մայիսին Ալբանիան հաջողությամբ նվաճեց [[Սկոպյե]]ն և շարժվեց [[Մոնաստիր]]ի ուղղությամբ` ստիպելով թուրքերին ճանաչել [[Ալբանիա]]յի ինքնավարությունը 1912 թվականի հունիսին: Սերբիայի համար դա աղետալի էր, քանի որ նրանք հույս ունեին արշավել դեպի հյուսիս Ավստրո-Հունգարիայի կողմից Բոսնիայի և Հերցեգովինայի անեքսավորումից հետո: Այժմ Սերբիան միակ արշավանքի ուղղությունը տեսնում էր դեպի հարավ, վերջ տալով Ալբանական վիլայեթի ստեղծման հուսերին: Այժմ սերբերը ստիպված էին պայքարել անկախ ալբանական պետության ստեղծման դեմ: Մյուս կողմից Բուլղարիան օգտագործեց սերբերի այս խառնաշփոթը, որպեսզի իր համար նպաստավոր համաձայնության գա [[Վարդար Մակեդոնիա]]յի հարցում: Այսպիսով երկու երկրների միջև կնքվեց վերջնական դաշնություն ուղղված Օսմանյան Թուրքիայի դեմ, հաղթանակի դեպքում Բուլղարիային կմնար ամբողջ Մակեդոնիան [[Կրիվա Պալանկա]]-[[Օհրիդ]] գծից հարավ: Սերբերին պետք է բաժին հասներ հարավային գիծը, ներառյալ Կոսովոն և արևմուտքը [[Ադրիատիկ ծով]]ի ափով: Այս տարածքը ներառում էր ներկայիս Ալբանիայի հյուսային մասը` սերբերին տալով ելք դեպի ծով: Մյուս կողմից Սերբիան պատրաստ էր փոխանակել Մակեդոնիան Ալբանիայի հետ, մտահղացում, որը կարևոր նշանակություն ունեցավ Լիգայի փլուզման հարցում 1913 թվականին, երբ Մեծ տերությունները բացի Ալբանական պետության ստեղծումից մերժեցին սերբերին նրա այլ տարածքային պահանջները այս ուղղությամբ:
Ռուսների կողմից Սերբիայի և Բուլղարիայի վրա ճնշման ֆոնին տեղի ունեցավ Ալբանիայի ապստամբությունը 1911 թվականին, որը նպաստեց լիգայի ձևավորմանը: 1912 թվականի մայիսին Ալբանիան հաջողությամբ նվաճեց [[Սկոպյե]]ն և շարժվեց [[Մոնաստիր]]ի ուղղությամբ` ստիպելով թուրքերին ճանաչել [[Ալբանիա]]յի ինքնավարությունը 1912 թվականի հունիսին: Սերբիայի համար դա աղետալի էր, քանի որ նրանք հույս ունեին արշավել դեպի հյուսիս Ավստրո-Հունգարիայի կողմից Բոսնիայի և Հերցեգովինայի անեքսավորումից հետո: Այժմ Սերբիան միակ արշավանքի ուղղությունը տեսնում էր դեպի հարավ, վերջ տալով Ալբանական վիլայեթի ստեղծման հուսերին: Այժմ սերբերը ստիպված էին պայքարել անկախ ալբանական պետության ստեղծման դեմ: Մյուս կողմից Բուլղարիան օգտագործեց սերբերի այս խառնաշփոթը, որպեսզի իր համար նպաստավոր համաձայնության գա [[Վարդար Մակեդոնիա]]յի հարցում: Այսպիսով երկու երկրների միջև կնքվեց վերջնական դաշնություն ուղղված Օսմանյան Թուրքիայի դեմ, հաղթանակի դեպքում Բուլղարիային կմնար ամբողջ Մակեդոնիան [[Կրիվա Պալանկա]]-[[Օհրիդ]] գծից հարավ: Սերբերին պետք է բաժին հասներ հարավային գիծը, ներառյալ Կոսովոն և արևմուտքը [[Ադրիատիկ ծով]]ի ափով: Այս տարածքը ներառում էր ներկայիս Ալբանիայի հյուսային մասը` սերբերին տալով ելք դեպի ծով: Մյուս կողմից Սերբիան պատրաստ էր փոխանակել Մակեդոնիան Ալբանիայի հետ, մտահղացում, որը կարևոր նշանակություն ունեցավ Լիգայի փլուզման հարցում 1913 թվականին, երբ Մեծ տերությունները բացի Ալբանական պետության ստեղծումից մերժեցին սերբերին նրա այլ տարածքային պահանջները այս ուղղությամբ:

[[Պատկեր:Balkans at 1905.jpg|thumb|250px|left|Բալկանները Բալկանյան լիգայի ստեղծման ժամանակ, Բալկանյան պատերազմներից առաջ:]]
Բուլղարիան իր անկախությունը ձեռք բերելուց հետո երկար ժամանակ օսմանյան տարածքների հաշվին ընդարձակման քաղաքականություն էր մշակել: [[Արևելյան Ռումելիա]]յում տեղիունեցած հաջող հեղաշրջումից հետո, Բուլղարիան գրագետ սցենար մշակեց Մակեդոնիայի հաշվին ընդարձակվելու ուղղությամբ: Իրականում Բուլղարիան Մակեդոնիայի տարածքում ստեղծեց ազատագրական շարժում, որը պետք է հասներ Մակեդոնիայի ինքավարությանը, որից հետո նախագծվում էր Մակեդոնիայի կցումը Բուլղարիային: Հասկանալով Բուլղարիայի մտադրությունների մասին Սերբիան և Հունաստանը հրահրեցին Մակեդոնիայում պարտիզանական պատերազմ ուղղված Բուլղարիայի շահերի դեմ: Հակամարտությունը ավարտվեց երբ [[Երիտթուրքեր]]ը եկան իշխանության և սկսեցին բարեփոխումներ իրականացնել օսմանյան բոլոր տարածքներում: Բուլղարիան դրանից հետո որոշեց ընդլայնվել պատերազմի միջոցով` կառուցելով մեծ բանակ և համարելով իրեն Բալկանների [[Պրուսիա]]<ref>[http://www.mirrorservice.org/sites/ftp.ibiblio.org/pub/docs/books/gutenberg/1/4/4/7/14477/14477-h/14477-h.htm Emile Joseph Dillon, "''The Inside Story of the Peace Conference''", Ch. XV]</ref>: Սակայն պարզ էր, որ Բուլղարիան միայնակ չէր կարող կռվել օսմանցիների դեմ և անհրաժեշտ էր դաշինք: Դաշնություն կնքելով Բուլղարիան նախագծում էր սերբերին կենտրոնացնել Մակեդոնիայում, իսկ իր զորքերը ուղղել դեպի Թրակիա, իր խոշոր [[Ադրիանապոլիս]] և [[Կոստանդնուպոլիս]] քաղաքներով:


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

09:26, 22 Դեկտեմբերի 2016-ի տարբերակ

Բալկանյան երկրների սահմանները երկու Բալկանյան պատերազմներից առաջ:

Բալկանյան լիգա մի քանի համաձայնագրերի արդյունքում 1912 թվականին ստեղծված դաշինք Հունաստանի, Բուլղարիայի, Սերբիայի և Չեռնոգորիայի միջև ուղղակի ընդդեմ Օսմանյան կայսրության[1], արը այդ ժամանակ դեռ վերահսկում էր Բալկանյան թերակղզու որոշ մասին: Բալկանները 1900-ականների սկզբից գտնվում էին իրարանցման մեջ, երբ տեղի ունեցավ Մակեդոնիայի պարտիզանական պայքարը Երիտթուրքական հեղափոխությունից հետո, այնուհետև սկսվեց Բոսնիական ճգնաժամը: 1911 թվականին սկսվեց Իտալո-թուրքական պատերազմը, ինչը ավելի թուլացրեց Օսմանյան կայսրությունը: Ռուսների ազդեցության տակ գտնվող Սերբիան և Բուլղարիան դաշնություն կնքեցին 1912 թվականի մարտի 13-ին, որը սկզբնական շրջանում ուղղված էր Ավստրո-Հունգարիայի դեմ [2], սակայն ավելացրեցին գաղտնի կետ, որով դաշինքը ուղղեցին Օսմանյան կայսրության դեմ[3]: Այնուհետև նմանատիպ դաշնություն Սերբիան կնքեց նաև Չեռնոգորիայի հետ, իսկ Բուլղարիան` Հունաստանի հետ: Լիգան հաղթեց Առաջին Բալկանյան պատերազմում, որը սկսվել էր 1912 թվականի հոկտեմբերին, և վերահսկողություն տարածել Օսմանյան կայսրության գրեթե ամբողջ եվրոպական տարածքի վրա: Սակայն այս հաղթանակից հետո դաշնակից երկրները համաձայնության չեկան որոշ տարածների բաժանման հարցում, հատկապես Մակեդոնիայի հարցում, ինչի արդյունքում Լիգան կազմալուծվեց և քիչ ժամանակ անց 1913 թվալանի հունիսի 16-ին Բուլղարիան հարձակվեց իր նախկին դաշնակիցների վրա` սկսելով Երկրորդ Բալկանյան պատերազմը:

Նախապատմություն

Ղրիմի պատերազմից (1853–1856) հետո, Ռուսաստանը հասկացավ, որ այլ Մեծ տերությունները ջանք չեն խնայի կանխելու նրա մուտքը Միջերկրական ծով: Որպես այլընտրանք, Ռուսաստանը սկսեց բարեկամական հարաբերություններ հաստատել Բալկանյան թերակղզու ժողովուրդների հետ: Այս քաղաքականության շարժիչ ուժը դարձավ Պանսլավիկ շարժումը, ինչը դարձավ Ռուսաստանի արտաքին քաղաքականության բաղադրիչներից մեկը մինչև 1917 թվականը[4]: Աշխատելով այս ուղղությամբ, հաղթական 1877-1878 թվականների Ռուս-թուրքական պատերազմից հետո ռուսները հիմնեցին ինքնավար Բուլղարիայի տարածաշրջանը: Նույն կերպ փրկելով սերբերին թուրքերի լծից 1876 թվականին, ռուսները ստիպեցին երկու տարի անց ճանաչել Սերբիայի անկախությունը[5] Այնուամենայնիվ չնայած ռուսների պաշտպանությանը, այս երկու երկրները ժամանակի ընթացքում անհանդուրժողականության ֆոնի վրա ունեցան կարճատև պատերազմ միմյանց միջև: Եվրոպական տերություններին հակընդեմ, հատկապես Ավստրո-Հունգարիայի կողմից հրահրված Բոսնիական ճգնաժամից հետո, ռուսները ձեռնամուխ եղան բալկաններում ստեղծելու սլավոնական դաշինք ուղղված Ավստրո-Հունգարիայի և Օսմանյան կայսրության դեմ: Ռուսները դիվանագիտական լծակների շնորհիվ ստիպեցին երկու երկրներին (Բուլղարիա և Սերբիա) հասնել համաձայնության և կնքել դաշինք:

Ռուսների կողմից Սերբիայի և Բուլղարիայի վրա ճնշման ֆոնին տեղի ունեցավ Ալբանիայի ապստամբությունը 1911 թվականին, որը նպաստեց լիգայի ձևավորմանը: 1912 թվականի մայիսին Ալբանիան հաջողությամբ նվաճեց Սկոպյեն և շարժվեց Մոնաստիրի ուղղությամբ` ստիպելով թուրքերին ճանաչել Ալբանիայի ինքնավարությունը 1912 թվականի հունիսին: Սերբիայի համար դա աղետալի էր, քանի որ նրանք հույս ունեին արշավել դեպի հյուսիս Ավստրո-Հունգարիայի կողմից Բոսնիայի և Հերցեգովինայի անեքսավորումից հետո: Այժմ Սերբիան միակ արշավանքի ուղղությունը տեսնում էր դեպի հարավ, վերջ տալով Ալբանական վիլայեթի ստեղծման հուսերին: Այժմ սերբերը ստիպված էին պայքարել անկախ ալբանական պետության ստեղծման դեմ: Մյուս կողմից Բուլղարիան օգտագործեց սերբերի այս խառնաշփոթը, որպեսզի իր համար նպաստավոր համաձայնության գա Վարդար Մակեդոնիայի հարցում: Այսպիսով երկու երկրների միջև կնքվեց վերջնական դաշնություն ուղղված Օսմանյան Թուրքիայի դեմ, հաղթանակի դեպքում Բուլղարիային կմնար ամբողջ Մակեդոնիան Կրիվա Պալանկա-Օհրիդ գծից հարավ: Սերբերին պետք է բաժին հասներ հարավային գիծը, ներառյալ Կոսովոն և արևմուտքը Ադրիատիկ ծովի ափով: Այս տարածքը ներառում էր ներկայիս Ալբանիայի հյուսային մասը` սերբերին տալով ելք դեպի ծով: Մյուս կողմից Սերբիան պատրաստ էր փոխանակել Մակեդոնիան Ալբանիայի հետ, մտահղացում, որը կարևոր նշանակություն ունեցավ Լիգայի փլուզման հարցում 1913 թվականին, երբ Մեծ տերությունները բացի Ալբանական պետության ստեղծումից մերժեցին սերբերին նրա այլ տարածքային պահանջները այս ուղղությամբ:

Բալկանները Բալկանյան լիգայի ստեղծման ժամանակ, Բալկանյան պատերազմներից առաջ:

Բուլղարիան իր անկախությունը ձեռք բերելուց հետո երկար ժամանակ օսմանյան տարածքների հաշվին ընդարձակման քաղաքականություն էր մշակել: Արևելյան Ռումելիայում տեղիունեցած հաջող հեղաշրջումից հետո, Բուլղարիան գրագետ սցենար մշակեց Մակեդոնիայի հաշվին ընդարձակվելու ուղղությամբ: Իրականում Բուլղարիան Մակեդոնիայի տարածքում ստեղծեց ազատագրական շարժում, որը պետք է հասներ Մակեդոնիայի ինքավարությանը, որից հետո նախագծվում էր Մակեդոնիայի կցումը Բուլղարիային: Հասկանալով Բուլղարիայի մտադրությունների մասին Սերբիան և Հունաստանը հրահրեցին Մակեդոնիայում պարտիզանական պատերազմ ուղղված Բուլղարիայի շահերի դեմ: Հակամարտությունը ավարտվեց երբ Երիտթուրքերը եկան իշխանության և սկսեցին բարեփոխումներ իրականացնել օսմանյան բոլոր տարածքներում: Բուլղարիան դրանից հետո որոշեց ընդլայնվել պատերազմի միջոցով` կառուցելով մեծ բանակ և համարելով իրեն Բալկանների Պրուսիա[6]: Սակայն պարզ էր, որ Բուլղարիան միայնակ չէր կարող կռվել օսմանցիների դեմ և անհրաժեշտ էր դաշինք: Դաշնություն կնքելով Բուլղարիան նախագծում էր սերբերին կենտրոնացնել Մակեդոնիայում, իսկ իր զորքերը ուղղել դեպի Թրակիա, իր խոշոր Ադրիանապոլիս և Կոստանդնուպոլիս քաղաքներով:

Ծանոթագրություններ

  1. «Wars of the World; First Balkan War 1912-1913». OnWar.com. December 16, 2000. Վերցված է 2009-08-14-ին.
  2. Crampton (1987) Crampton, Richard (1987). A short history of modern Bulgaria. Cambridge University Press. էջ 62. ISBN 978-0-521-27323-7.
  3. «Balkan Crises». cnparm.home.texas.net/Wars/BalkanCrises. August 14, 2009. Վերցված է 2009-08-14-ին.
  4. Tuminez, Astrid S. (2000). Russian nationalism since 1856: ideology and the making of foreign policy. Rowman & Littlefield Publishers, Inc. էջ 89. ISBN 978-0-8476-8884-5.
  5. Frucht, Richard C. (2005). Eastern Europe: An Introduction to the People, Lands, and Culture. ABC-CLIO. էջեր 538–9. ISBN 978-1-57607-801-3.
  6. Emile Joseph Dillon, "The Inside Story of the Peace Conference", Ch. XV

Տես նաև

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։