«Նոր տարվա գիշեր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 29. Տող 29.
* [http://www.life.com/image/first/in-gallery/53581/new-years-around-the-world#index/0 New Year's Around the World] - slideshow by ''[[Life magazine]]''
* [http://www.life.com/image/first/in-gallery/53581/new-years-around-the-world#index/0 New Year's Around the World] - slideshow by ''[[Life magazine]]''
{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}

== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}


[[Կատեգորիա:Ձմեռային տոներ]]
[[Կատեգորիա:Ձմեռային տոներ]]

17:23, 19 Դեկտեմբերի 2016-ի տարբերակ

Նոր տարվա գիշեր

Տեսակտոն և հսկում
Ենթադաստոն
Ամսաթիվդեկտեմբերի 31
Անվանված էԱմանոր և Սեղբեստրոս I

Ըստ Գրիգորյան օրացուցի Նոր տարվա գիշերը տարվա վերջին օրն է՝ դեկտեմբերի 31-ը։ Շատ երկրներում Նոր տարվա գիշերը տոնում են հասարակության հետ, որտեղ մարդիկ պարում են, ուտում, խմում են ալկոհոլային խմիչքներ և անում են հրավառություններ Նոր տարին նշելու համար։ Ընդհանրապես տոնը լինում է կեսգիշերին՝ հունվարի 1-ին։ (Նոր տարվա օր)։ Սամաոն և Կրիբաթիի որոշ մասերը առաջին վայրերն են, որտեղ դիմավորում են Նոր տարին Միացյալ Նահանգներում։

Հյուսիսային Ամերիկա

Կանադա

Նոր տարվա տոները և ավանդույթները Կանադայում, ըստ տարածաշրջանների տարբեր են լինում։ Նոր տարվա գիշերը (անվանում են Նոր տարվա Օր կամ Veille du Jour de l'An՝ ֆրանսերենով) ընդհանուր առմամբ հասարակական տոն է։ Շատ քաղաքներում, ինչպիսիք են Տորոնտոն և Նիագարան՝ Օնտարիոյում, Էդմոնտոն և Քալգարին՝ Ալբերտայում, Վանկուվերը, Բրիտանական Կոլումբիան և Մոնրեալը։ Այս երկրներում Նոր տարին նշում են մեծ տոնախմբությամբ, որտեղ լինում են համերգներ, ուշ գիշերային խնջույքներ, սպորտային երեկոներ, հրավառություններ։

Եվրոպա

Ֆրանսիա

Ֆրանսիայում Նոր տարին սովորաբար տոնում են le Réveillon de la Saint-Sylvestre խնջույքով։ Խնջույքն իր մեջ ներառում է հատուկ ծովային ուտելիքներ, հիմնականում ոստրե և շամպայն։ Տոնակատարությունը կարող է լինել շատ հասարակ՝ ընթրիք մտերիմների, հարազատների, ընտանիքի անդամների հետ։

Նոր տարվա Գիշերը (le Jour de l'An) ընկերները և ընտանիքը միմյանց հետ փոխանակվում են Ամանորյա համբույրներով և ցանկություններով։ Որոշ մարդիկ էլ պաղպաղակ են ուտում։ [1]

Տոնակատարությունը ավարտվում է Հունվարի 6-ին։

Իտալիա

Նոր տարին Իտալիայում համարվում է դիտորդական ավանդական ծես, հիմնականում հագնում են կարմիր զգեստներ։ Հարավային շրջանում հին ավանդույթներին օգտագործում են հին, անպետքական իրեր՝ դրանք փակցնելով պատուհանին։

Ընթրիքը՝ ըստ ավանդույթի, ուտում են ընկերների և հարազատների հետ։ Հիմնականում եփում են զամփոն, որը պատրաստում են խոզի մսից, և ոսպ։ 8։30-ին նախագահը իր շնորհավորական նամակն է կարդում ուղղված իտալացիներին։ Իսկ կեսգիշերին հրավառություններ են լինում ամբողջ քաղաքում։

Մակեդոնիա

Նոր Տարվա գիշերը տոնվում է ամբողջ Մակեդոնիայում: Նոր Տարվա օրը տոնվում են ամբողջօրյա հրավառության շոուներով: Այդ օրը նշում են ընտանիքի կամ ընկերների հետ՝ տանը կամ ռեստորաններում, ակումբներում, սրճարաններում կամ հյուրանոցներում: Օրվա տոնի արթիվ երեխաները ստանում են նվերներ: Երեկոյան տոնակատարությունը իր մեջ ներառում է սննունդ, երգ, պարում են Մակեդոնիայի ազգային երաժշտության ներքո, ինչպես նաև ժամանակակից երաժշտության: Նոր Տարվա գիշերը տոնվում է դեկտեմբերի 31-ին և հունվարի 14, ըստ Մակեդոնիական Ուղղափառ Օրացույցի:

Շվեդիա

Շվեդիայում, Նոր Տարվա գիշերը սովորաբար տոնում են ընտանիքի կամ ընկերների հետ: Կեսգիշերից մի քանի ժամ առաջ ու հետո, մարդիկ սովորաբար լավ ժամանակ են անցկացնում, ուտում են հատուկ ընթրիք, հիմնականում երեք կերակուր: Ամանորյա գիշերը տոնվում է մեծ հրավառությամբ՝ ամբողջ երկրում, հիմնականում քաղաքներում: 18-ից բարձր տարիքի մարդկանց թույատրվում է գնել հրավառություններ, որոնք վաճառվում են տեղական խանութներում կամ մասնավոր անձանք կողմից: Կեսգիշերին հրավառություններ անելու կամ նայելու ընթացքում, մարդիկ սովորաբար շամպայն են խմում:

Աղբյուրներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոր տարվա գիշեր» հոդվածին։

Ծանոթագրություններ

  1. «New Year's Day in France».