«Լեռնահայաստանի հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Հետ է շրջվում 4705271 խմբագրումը, որի հեղինակն է՝ Sondrion (քննարկում) մասնակիցը
Տող 70. Տող 70.
Պատմաբանների կարղիքով, Գարեգին Նժդեհի ղեկավարությամբ Զանգեզուրի գյուղացիության մղած գոյամարտն ունի պատմական նշանակություն։ Ըստ նրանց, այս գոյամարտի շնորհիվ է, որ այսօր Զանգեզուրը մաս է կազմում այսօրվան [[Հայաստանի Հանրապետություն|Հայաստանի Հանրապետությանը]]։
Պատմաբանների կարղիքով, Գարեգին Նժդեհի ղեկավարությամբ Զանգեզուրի գյուղացիության մղած գոյամարտն ունի պատմական նշանակություն։ Ըստ նրանց, այս գոյամարտի շնորհիվ է, որ այսօր Զանգեզուրը մաս է կազմում այսօրվան [[Հայաստանի Հանրապետություն|Հայաստանի Հանրապետությանը]]։


'''Երկամյա կռիվների ընթացքում Լեռնահայաստանը տվեց 28 զոհ և քիչ ավելի վիրավորներ: Մինչդեռ թուրքա-բոլշեվիկյան զորքերի կորուստները կազմեցին 15 հազար սպանված և 7 հազար գերի:'''

'''Կարմիր բանակից Նժդեհին են անցել 200 գնդացիր, 7 հրանոթ, շուրջ 10 հազար  հրացան, մեծ քանակությամբ ռազմամթերք, կենդանիներ , մարտական դրոշներ:'''

'''Նժդեհն ու իր զինվորները Տաթևի ձորից վայր են նետում 200 թուրք-բոլշեվիկների:'''

'''Հայկական պատմական Սիսիան աշխարհի 200-ից ավելի թրքաբնակ գյուղեր դատարկվում են. Բնակչությունը կամ սրի է քաշվում, կամ տեղահան արվում: Գյուղերը վերաբնակեցվում են իրենց բնիկ տերերով և վերամիավորվում Սյունիքի:'''

'''Այս հաղթական հերոսամարտերի շնորհիվ է, որ այսօր ունենք  Հայոց պետականություն և բացառապես հայաբնակ Զանգեզուր  ու Արցախ:'''
[[Կատեգորիա:Սյունիքի պատմություն]]
[[Կատեգորիա:Սյունիքի պատմություն]]
[[Կատեգորիա:Հայ ազատագրական շարժում]]
[[Կատեգորիա:Հայ ազատագրական շարժում]]

11:18, 18 Դեկտեմբերի 2016-ի տարբերակ


Լեռնահայաստանի Հանրապետություն
 Հայաստանի Առաջին Հանրապետություն 1920 - 1921 Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն 
Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն 
Քարտեզ

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Գորիս (դե ֆակտո)
Լեզու հայերեն
Իշխանություն
Կառավարիչ Գարեգին Նժդեհ

Լեռնահայաստանի Հանրապետություն (1920-1921 թթ.) չճանաչված հայկական հանրապետություն Հարավային Կովկասում։

Պատմություն

Լեռնահայաստանի Հանրապետության կառավարիչ՝ Գարեգին Տեր-Հարությունյան «Նժդեհ», 1921 թ.

1920 թ.- դեկտեմբերի 25-ին Տաթևի վանքում հրավիրվեց համազանգեզուրյան առաջին համագումարը։ Որոշվեց Զանգեզուրը ժամանակավորապես հռչակել անկախ պետություն, մինչև պարզ կդառնար Հայաստանի Հանրապետությանը միանալու հնարավորությունը։ Նորաստեղծ հանրապետության սպարապետ դարձավ Գարեգին Նժդեհը։ 1921 թ.-ի ապրիլի 27-ին դարձյալ Տաթևի վանքում կայացավ համազանգեզուրյան երկրորդ համագումարը, որը երկրամասը կոչեց Լեռնահայաստան։ Սպարապետ Նժդեհը դարձավ վարչապետ և պարգևատրվեց «Խուստուփյան արծիվ» շքանշանով։ Համագումարի կազմը (95 մարդ) հայտարարվեց Լեռնահայաստանի պառլամենտ։ Լեռնահայաստանը վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն՝ Սիմոն Վրացյանի վարչապետությամբ։ Նման անվանումն ուղղակի հակադրվում էր Խորհրդային Հայաստանին և մարտահրավեր էր նետում նրան։

Նորանոր դիմումներ էին արվում Նժդեհին և շարունակվում բանակցությունները նրա հետ՝ կռվին վերջ տալու պայմանների շուրջը։ Այդ պայմանների բավարարման նպատակ ուներ ՌԿ(բ) կ Կովկասյան բյուրոյի պլենումի 1921 թ. հունիսի 3-ի որոշումը, որով Հայաստանին հանձնարարվում էր հայտարարություն անել այն մասին, որ Արցախը պատկանում էր Խորհրդային Հայաստանին։

Այդ ժամանակ Զանգեզուրի գոյամարտը Խորհրդային Անդրկովկասում «հակահեղափոխական» պայքարի վերջին օջախն էր, որի մարումը կարևոր նշանակություն ուներ Խորհրդային Ռուսաստանի համար՝ Անդրկովկասի վրա իր ազդեցությունը ամրապնդելու տեսակետից։

Հաշտության խաղաղ միջոցներ գտնելու հետ մեկտեղ խորհրդային ուժերը պատրաստվում էին վճռական մարտական գործողությունների։ Այդ ուժերը (Կովկասյան առանձին բանակը արևելքից՝ Ադրբեջանից, և կարմիր բանակի Երևանյան խմբավորումը արևմուտքից) 1921 թ. հունիս-հուլիսին զարգացրին ռազմական գործողությունները Զանգեզուրի պաշտպանների դեմ։ Հուլիսի կեսերին Գարեգին Նժդեհը փոքրաթիվ մասնակիցներով թողեց Սյունիքի և Հայաստանի սահմանները, հայտարարելով, որ եթե Սյունիքը չմնա Հայաստանին, ինքը կվերադառա պայքարը շարունակելու համար։

Հայերի համար, Զանգեզուրի գոյամարտը ազգային-ազատագրական պայքարի դրսևորում էր, որը մղվում էր երկրամասը Ադրբեջանի մաս կազմելու վտանգից պաշտպանելու համար։

Պատմաբանների կարղիքով, Գարեգին Նժդեհի ղեկավարությամբ Զանգեզուրի գյուղացիության մղած գոյամարտն ունի պատմական նշանակություն։ Ըստ նրանց, այս գոյամարտի շնորհիվ է, որ այսօր Զանգեզուրը մաս է կազմում այսօրվան Հայաստանի Հանրապետությանը։

Երկամյա կռիվների ընթացքում Լեռնահայաստանը տվեց 28 զոհ և քիչ ավելի վիրավորներ: Մինչդեռ թուրքա-բոլշեվիկյան զորքերի կորուստները կազմեցին 15 հազար սպանված և 7 հազար գերի:

Կարմիր բանակից Նժդեհին են անցել 200 գնդացիր, 7 հրանոթ, շուրջ 10 հազար  հրացան, մեծ քանակությամբ ռազմամթերք, կենդանիներ , մարտական դրոշներ:

Նժդեհն ու իր զինվորները Տաթևի ձորից վայր են նետում 200 թուրք-բոլշեվիկների:

Հայկական պատմական Սիսիան աշխարհի 200-ից ավելի թրքաբնակ գյուղեր դատարկվում են. Բնակչությունը կամ սրի է քաշվում, կամ տեղահան արվում: Գյուղերը վերաբնակեցվում են իրենց բնիկ տերերով և վերամիավորվում Սյունիքի:

Այս հաղթական հերոսամարտերի շնորհիվ է, որ այսօր ունենք  Հայոց պետականություն և բացառապես հայաբնակ Զանգեզուր  ու Արցախ: