«Խաչեն (բերդ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 5. Տող 5.


[[Կատեգորիա:Հայկական բերդեր և ամրոցներ (Արցախ)]]
[[Կատեգորիա:Հայկական բերդեր և ամրոցներ (Արցախ)]]
[[Կատեգորիա:9-րդ դարի հայկական բերդեր և ամրոցներ]]





17:30, 17 Դեկտեմբերի 2016-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաչեն (այլ կիրառումներ)

Խաչեն, բերդ Մեծ Հայքի Արցախ նահանգի Վերին Խաչեն կամ Ծար գավառում, Թարթառ գետի վերին ավազանում (1979 թվականի դրությամբ Ադրբեջանի Քյալբաջարի շրջանում)։ Հիշատակում է Մովսես Կաղանկատվացին IX դարի 1-ին կեսին, Արցախի Առանշահիկների և Ուտիքի Միհրանյանների միջև տեղի ունեցած միջտոհմական պայքարի կապակցությամբ։ Խաչենը պատկանում էր Վերին Խաչենի տեր Ատրներսեհին՝ Մահլ Սմբատյանի որդուն։ Հավանաբար բերդն իսպառ ավերվել է սելջուկ-թուրքերի ասպատակություններից (XII դարի 1-ին կես), քանի որ հետագա դարերի գրավոր աղբյուրներում չի հիշատակվում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։