«Կալիֆոռնիա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 7. Տող 7.
|Flaglink=Կալիֆոռնիայի դրոշ
|Flaglink=Կալիֆոռնիայի դրոշ
|Seal=Seal of California.svg
|Seal=Seal of California.svg
|Seallink=[[Կալիֆոռնիայի զինանշան|Զինանշանը]]
|Seallink=Կալիֆոռնիայի զինանշան
|Map=Map of USA CA.svg{{!}}300px
|Map=Map of USA CA.svg{{!}}300px
|Capital=[[Սակրամենտո]]
|Capital=[[Սակրամենտո]]

12:31, 17 Դեկտեմբերի 2016-ի տարբերակ

Այս հոդվածը ԱՄՆ-ի նահանգի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Կալիֆոռնիա (այլ կիրառումներ)։
Կալիֆոռնիայի Նահանգ
State of California
Կալիֆոռնիա նահանգի դրոշը Կալիֆոռնիա նահանգի կնիքը
Կալիֆոռնիայի դրոշ Կալիֆոռնիայի զինանշան
Միացիալ Նահանգների քարտեզը ընգծված Կալիֆոռնիա նահանգով
Միացիալ Նահանգների քարտեզը ընգծված Կալիֆոռնիա նահանգով
Մայրաքաղաք Սակրամենտո
Ամենամեծ քաղաք Լոս Անջելես
Մակերես  3րդ (ԱՄՆ-ում)
 - Ամբողջ 423 970 կմ2
 - Լայնք 400 կմ
 - Երկարություն 1 240 կմ
 - Լայնություն 32° 32′ N - 42° N
 - Երկայնություն 114° 8′ W - 124° 26′ W
Բնակչություն  1ին (ԱՄՆ-ում)
 - Ամբողջ (2010) 37 253 956
Միության մուտք  սեպտեմբերի 9 1850 (31-րդ)
Նահանգապետ Ջերի Բրաուն
Ժամային գոտի UTC-8/UTC-7
Կրճատ անվանում CA
Կայք ca.gov

Կալիֆոռնիա, նահանգ ԱՄՆ-ի արևմտյան մասում։ Տարածքը 423 հազար կմ քառակուսի։ Վարչական կենտրոնը՝ Սակրամենտո։ Կոչվել է հարևան թերակղզու անունով, որը պատկանում է Մեքսիկային։ Նահանգից տարբերելու համար թերակղզին հաճախ անվանում են Ստորին կամ Հին Կալիֆորինիա։ Կալիֆոռնիան Ալյասկաից և Տեխասից և հետո իր մեծությամբ ԱՄՆ-ի երրորդ նահանգն է։

Պատմություն

Ժամանակին Կալիֆոռնիան Ամերիկայի նվաճողների համար եղել է բաղձալի երկիր։ Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափերով նավարկելով դեպի հյուսիս՝ իսպանացիները 16-րդ դարում հասան Կալիֆոռնիայի ափերին։ Այդ ժամանակավանից Կալիֆոռնիան դարձավ իսպանական գաղութ և այդպես մնաց մինչև 1821 թվականը։ Սակայն, երբ Մեքսիկան Իսպանիայից անջատվեց, Կալիֆոռնիան մտավ Մեքսիկայի կազմի մեջ։ 1846 թվականին ԱՄՆՄեքսիկայից խլեց Կալիֆոռնիան, երբ այնտեղի գետերից մեկում ոսկի հայտնաբերվեց։ Այդ ժամանակ մարդկային մի հեղեղ հոսեց դեպի Կալիֆոռնիա. մարդիկ գնում էին բախտ որոնելու։ Ոսկու տենդով էր բռնվել նաև Կալիֆոռնիայի խաղաղ կյանքով ապրող բնակչությանը։ Կարճ ժամանակամիջոցում առափնյա մասը փաստորեն ամայացավ։ Այնտեղ խարիսխ գցած նավերն անտեր մնացին, որովհետև ոսկու տենդով բռնված անձնակազմը ձգտում էր դեպի երկրի խորքերը, դեպի Սիերա-Նևադա։ Սիերա-Նևադայի լանջերում նորանոր բնակավայրեր, ավելի ճիշտ՝ ճամբարներ էին ստեղծվում։ Սակայն շուտով ոսկին սպառվեց, դրա հետ էլ կամաց-կամաց թուլացավ ոսկու տենդը։ Երկրի խորքերը հասած մարդկանց մի մասը ետ դարձավ, մյուս մասը հրապուրվեց Կալիֆոռնիայի բնությամբ։ Կազմակերպվեցին ֆերմաներ, աստիճանաբար զարգացավ գյուղատնտեսությունը, կառուցվեցին գործարաններ, ստեղծվեցին աշխույժ նավահանգիստներ, հայտնի դարձան նավթային մեծ պաշարներ և այլն։ 1850 թվականին Կալիֆոռնիան պաշտոնապես ինքնուրույն նահանգ հայտարարվեց և մտավ ԱՄՆ-ի կազմի մեջ։

Բնակչություն

Կալիֆոռնիա նահանգի մոտ տասներկու միլիոնանոց բնակչությունը խայտաբղետ է։ Դեռ 16-րդ դարից գաղթած իսպանական վերաբնակիչների թվին ավելացան նորանոր ժողովուրդներ թե եվրոպական և թե ասիական երկրներից։ Կալիֆոռնիայի բնիկների մի մասն անհետացել է, իսկ մյուս մասը քշվել է լեռների խորքերը։

Հայերը Կալիֆոռնիայում

Իր ժամանակին այնտեղ են գաղթել նաև հայերը։ Կալիֆոռնիայի հայ գաղութն ունի տասնամյակների պատմություն։ Առաջին անգամ հայերը այստեղ են եղել 1881 թվականին։ Պարբերաբար, հատկապես առաջին համաշխարհային պատերազմից հետո, նրանց համալրվել են նորանոր գաղթականներով, որոնք բնակություն են հաստատել Լոս-Անջելեսում, Ֆրեզնո քաղաքում ու նրա շրջակայքում։ 1926 թվականին Կալիֆոռնիայում կար մոտ 20000 հայ, իսկ մեր օրերում Կալիֆոռնիայում է բնակվում ամերիկահայության մոտ 40 տոկոսը, 1.000.000 ամերիկահայ։ Կալիֆոռնիա նահանգի նշանավոր քաղաքներից են Սան-Ֆրանցիսկոն և Լոս Անջելեսը։

Քաղաքներ

Հոլիվուդ

Տրանսպորտ

Արտաքին հղումներ

  • CA.gov – Պաշտոնական կայք

Գրականություն

  • Արևմտյան կիսագնդի երկրները, Կ. Ավետիսյան