«Արամյան դպրոց»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
-Կատեգորիա:Հայերը Իրանում, ± 2 կատեգորիաներ ՀոթՔաթ գործիքով
չ Hayk.arabaget տեղափոխեց էջը «Արամյան դպրոց (Իրան)»-ից «Արամյան դպրոց»
(Տարբերություն չկա)

19:39, 12 Դեկտեմբերի 2016-ի տարբերակ


Արամյան դպրոց
Տեսակդպրոց
Հիմնադրված է1851[1]
Լուծարված է1936[1]
Անվանված էՆերսես Շնորհալի[1]
ՏնօրենՀակոբ Կերկերյան
ԵրկիրԻրան
ՏեղագրությունԹավրիզ[1]

Արամյան դպրոց, երկսեռ, ութամյա դպրոց։ Հիմնվել է 1851 թվականին, Թավրիզի Ղալա թաղամասի եկեղեցու բակում՝ Սահակ եպսիսկոպոս Սաթունյանի նախաձեռնությամբ։ Մինչև 1875 թվականը կոչվել է Ներսիսյան (ի պատիվ Ներսես Շնորհալիի), հետագայում՝ իրանահայ բարերար Արամյանի անունով։

Սկզբում արական դպրոց էր, 1887 թվականին տեղափոխվելով Թումանյանցների միջոցներով կառուցված Աննայան դպրոցի շենքը և միանալով օրիորդաց դպրոցին՝ դարձել է երկսեռ և կոչվել Արամյան-Աննայան ազգային դպրոց։ 1852 թվականին ունեցել է 60 աշակերտ, հաջորդ տարի՝ 100։ Հետագայում աշակերտների թիվը հասել է 240-260-ի։

Դասավանդվել են հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, պարսկերեն և այլ առարկաներ։ Ուսուցումը հայերեն էր։ Դպրոցի առաջին տեսուչը Տեր Հովսեփ քահանան էր։ Գործել է մինչև 1936 թվականը։ 1851-1875 թվականներին կոչվել է Ներսիսյան (Ներսես Շնորհալու անունով), այնուհետև՝ Արամյան դպրոց։

1909 թվականին, թեմական–կենտրոնական միջնակարգ դպրոցի հիմնադրումից հետո, Արամյան դպրոց դարձավ նրա նախապատրաստականներից մեկը։ Արամյան դպրոց մեծ գործ է կատարել պարսկահայերի լուսավորության ասպարեզում։ Սինչև 1936 վարժարանը տվել է շուրջ 1300 ընթացավարտ։ Ավարտողները հնսւրավորություն են ունեցել ուսումը շարունակել Թավրիզի թեմական–կենտրոնական միջնակարգ դպրոցում։ Արամյան դպրոցում դասավանդել են Րաֆֆին և Հ. Աճաոյանը։

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.