«Թամար Հովհաննիսյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎Կենսագրություն: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 73. Տող 73.
[[Կատեգորիա:Հոկտեմբերի 9 ծնունդներ]]
[[Կատեգորիա:Հոկտեմբերի 9 ծնունդներ]]
[[Կատեգորիա:Երևան քաղաքում ծնվածներ]]
[[Կատեգորիա:Երևան քաղաքում ծնվածներ]]
[[Կատեգորիա:Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի շրջանավարտներ]]

17:58, 12 Դեկտեմբերի 2016-ի տարբերակ

Թամար Հովհաննիսյան
Ծնվել էհոկտեմբերի 9, 1954 (69 տարեկան)
ԾննդավայրԵրևան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
ՄասնագիտությունԴերասանուհի
ռեժիսոր
սցենարիստ
Ծնողներհայր՝ Հրաչյա Հովհաննիսյան
Ամուսին(ներ)Մհեր Մկրտչյան

Թամար Հրաչյայի Հովհաննիսյան (1954, հոկտեմբերի 9, Երևան), հայ դերասանուհի, ռեժիսոր, սցենարիստ։

Արձակագիր Հրաչյա Հովհաննիսյանի դուստրն է, դերասան Մհեր Մկրտչյանի կինը, բանաստեղծ Դավիթ Հովհաննեսի քույրը։

Կենսագրություն

1971-1975 թթ. սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում՝ Կիմ Արզումանյանի արվեստանոցում։ 1975-1988 թթ. եղել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի։ Առաջին անգամ խաղացել է Վարդան Աճեմյանի բեմադրած «Ծանր է Հիպոկրատի գլխարկը» ներկայացման մեջ։ Խաղացել է նաև Վամպիլովի «Ավագ որդի», Նաիրի Զարյանի «Հացավան», Վիլյամ Սարոյանի «Քո կյանքի ժամանակը», Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ», «Պաղդասար աղբար», Պանյոլի «Հացթուխի կինը» և այլ ներկայացումներում։

1988 թվականին Մհեր Մկրտչյանի հետ համատեղ հիմնադրել է արտիստական թատրոն, որը հետագայում անվանել է Մկրտչյանի անունով։ 1994-1996 թթ. եղել է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը, որի ընթացքում բեմադրել է ներկայացումներ և կերտել մի շարք դերեր։

Խաղացել է նաև մի շարք հեռուստաֆիլմերում։ 1986 թվականին Մինսկի հեռուստաֆիլմերի միջազգային փառատոնի ժամանակ Գորկու «Հատակում» պիեսում Նաստյայի դերի համար արժանացել է լավագույն կանացի դերակատարում մրցանակի։

Հյուրախաղերով հանդես է եկել Սիրիայում, Լիբանանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում։

1996-2013 թվականներին բնակվել է ԱՄՆ-ում։ 1997-2002 թթ. Նյու Յորքի «Թեքեյան» մշակութային միությանը կից հիմնել և ղեկավարել է «Մհեր Մկրտչյան» թատերախումբը, բեմադրել է Է. դե Ֆիլիպպոյի «Ֆիլումենա Մարտուրանո», Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» և այլ ներկայացումներ։ 2007 թվականին Լոս Անջելեսում անգլերեն լեզվով բեմադրել է Վիլյամ Սարոյանի «Փինգ-փոնգ խաղացողները» և «Հեյ, ով կա այդտեղ» պիեսները՝ մեկ բեմադրությամբ, 2008 թվականին՝ «Իմ սիրտը լեռներում է» պիեսը։ 2013 թվականին վերադարձել և հաստատվել է Երևանում[1][2]։ Դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։

Ֆիլմեր

«Երկունք» 1976
«Թթենի» 1979
«Ապրեցեք երկար» 1979
«Ավտոմեքենան տանիքի վրա» 1980
«Մայրական տունը» 1980
«Խոսք» 1987
«Ընկեր Փանջունի» 1993

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ