«Կրետե»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 60. | Տող 60. | ||
Կրետեն ունի հարուստ [[Հին հունական առասպելներ|դիցաբանություն]], որը մեծապես կապված է հին հունական աստվածների և մասամբ նաև՝ մինոսյան քաղաքակրթության հետ։ |
Կրետեն ունի հարուստ [[Հին հունական առասպելներ|դիցաբանություն]], որը մեծապես կապված է հին հունական աստվածների և մասամբ նաև՝ մինոսյան քաղաքակրթության հետ։ |
||
* Իդա լեռան Իդայոն քարանձավում է ծնվել [[Զևս]] աստվածը, ում մայրը՝ [[Հռեա]]ն փախել էր իր ամուսին [[Քրոնոս]]ից։ |
* Իդա լեռան Իդայոն քարանձավում է ծնվել [[Զևս]] աստվածը, ում մայրը՝ [[Հռեա]]ն փախել էր իր ամուսին [[Քրոնոս]]ից։ |
||
* Պաքսիմադիա կղզիները [[Արտեմիս]] ստվածուհու և [[ |
* Պաքսիմադիա կղզիները [[Արտեմիս]] ստվածուհու և [[Ապոլլոն]] աստծո ծննդավայրն են։ Փաիստոսում տարածված էր նրանց մոր՝ Լետոն աստվածուհու պաշտամունքը։ |
||
* [[Աթենաս]] աստվածուհին լողացել է Վուլիսմենի լճում։ |
* [[Աթենաս]] աստվածուհին լողացել է Վուլիսմենի լճում։ |
||
* Զևս աստվածը Կրետեում շանթահարեց կղզին ահաբեկող հսկա մողեսին։ Մողեսը վայրկենապես քարացավ և դարձավ Դիա անունով կղզին։ Կղզին երևում է [[Կնոսոս]]ից և ունի հսկայական մողեսի ձև։ |
* Զևս աստվածը Կրետեում շանթահարեց կղզին ահաբեկող հսկա մողեսին։ Մողեսը վայրկենապես քարացավ և դարձավ Դիա անունով կղզին։ Կղզին երևում է [[Կնոսոս]]ից և ունի հսկայական մողեսի ձև։ |
||
* Լեֆկաի կղզյակները [[ |
* Լեֆկաի կղզյակները [[սիրեններ]]ի և [[մուսա]]ների մրցույթի հետևանք են։ Մուսաներն այնքան էին վշտացել պարտության համար, որ պոկոտեցին իրենց մրցակիցների թևերի փետուրները։ Սիրենները սպիտակեցին և թափվեցին ծովի մեջ Ապտերայի («անփետուր») մոտ և Լեֆկաի ծովախորշում ձևավորեցին կղզիներ։ |
||
* Հերակլեսն իր հրաշագործություններից մեկի ժամանակ Կրետեի ցուլին տարավ [[Պելոպոնես]]։ |
* Հերակլեսն իր հրաշագործություններից մեկի ժամանակ Կրետեի ցուլին տարավ [[Պելոպոնես]]։ |
||
* ևրոպայի ու Զևսի ամուսնությունից ծնվեցին երեք որդի՝ [[Մինոսյան քաղաքակրթություն|Մինոսյան քաղաքակրթության]] հիմնադիրներ [[Հռադամանթիս]]ը և [[Մինոս]]ը և [[Լիկիայում]] իր պետությունը հիմնած [[Սարպեդոն]]ը։ |
* ևրոպայի ու Զևսի ամուսնությունից ծնվեցին երեք որդի՝ [[Մինոսյան քաղաքակրթություն|Մինոսյան քաղաքակրթության]] հիմնադիրներ [[Հռադամանթիս]]ը և [[Մինոս]]ը և [[Լիկիայում]] իր պետությունը հիմնած [[Սարպեդոն]]ը։ |
||
* Մահից հետո Մինոս թագավորը դարձավ Հադեսի մեռյալների դատավոր։ |
* Մահից հետո Մինոս թագավորը դարձավ Հադեսի մեռյալների դատավոր։ |
||
* Կնոսոսի պալատի լաբիւրինթոսի հետ է կապված [[ |
* Կնոսոսի պալատի լաբիւրինթոսի հետ է կապված [[Թեսևս]]ի և [[Մինոտավրոս]]ի [[առասպել]]ը, որում Թեսևսը տապալում է Մինոտավրոսին։ |
||
* Մինոս արքայի մոտ գերի ընկած [[ |
* Մինոս արքայի մոտ գերի ընկած [[Իկարոս]]ն ու [[Դեդալոս]]ը նրանից ազատվելու համար պատրաստեցին թևեր, ամրացրին իրենց վրա և թռան երկինք։ |
||
== Կրետեում ծնված նշանավոր մարդիկ == |
== Կրետեում ծնված նշանավոր մարդիկ == |
14:47, 12 Դեկտեմբերի 2016-ի տարբերակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կրետե (այլ կիրառումներ)
Կրետե | |
---|---|
Տեսակ | կղզի և տուրիստական վայր |
Երկիր | Հունաստան |
Վարչատարածքային միավոր | Կրետեի շրջան |
Վայր | Եգեյան ծով |
Տեղադրություն | Միջերկրական ծով |
Երկարություն | 254 կմ |
Լայնություն | 60 կմ |
Մակերես | 8335,88 կմ² |
Բնակչություն | 623 065 մարդ (2011)[1] |
<div style="font-size:88%;line-height:1.2em;position:absolute;z-index:2;left:52.896540740741%;top:Արտահայտության սխալ․ < անսպասելի օպերատոր։%"> | |
Կրետե[2] (հուն․՝ Κρήτη Կրիտի), Հունաստանի ամենամեծ և ամենախիտ բնակեցված կղզին: Ըստ տարածքի՝ 88-րդն է աշխարհում և հինգերորդը Միջերկրական ծովում՝ Սիցիլիայից, Սարդինիայից, Կորսիկայից և Կիպրոսից հետո:
Կրետե կղզին հարակից մի շարք մանր և միջին չափի կղզիների հետ միասին կազմում է Կրետեի պերիֆերիան (հուն․՝ Περιφέρεια Κρήτης), որը հանդիսանում է Հունաստանի Հանրապետության 13 վարչատարածքային միավորներից մեկը: Կրետեի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Հերակլիոնն է՝ 623,065 մարդ բնակչությամբ (ըստ 2011 թվականի տվյալների):
Կրետեն կարևոր դեր ունի Հունաստանի տնտեսության և մշակույթի մեջ: Կրետեի Մինոսյան քաղաքակրթությունը, որ գոյատևել է մ.թ.ա. 2600 թվականից մինչև մ.թ.ա. 1400 թվականը, համարվում Եվրոպայի ամենահին քաղաքակրթությունը, իսկ Կրետեի ծովապետությունը՝ հնագույն քաղաքակրթության օրրաներից մեկը[3] :
Անվանում
Կրետեի մասին առաջին հիշատակումներն եղել են մ.թ.ա. 18-րդ դարի սիրիական Մարի քաղաք-պետությանը նվիրված աշխատությունում[4], նեո-ասորեստանյան գրառումներում և Աստվածաշնչում: Կրետե կղզու անվանումը հիշատակված է նաև հինեգիպտական գրառումներում, որտեղ այն նշվում է կեդտիու անվանումով:
Կղզու ներկայիս անվանումը հիշատակված է միկենյան հունական տեքստերում[5]՝ «𐀐𐀩𐀳» գրությամբ (Կե-րե-տե, հետագա հունարենում՝ «Κρῆτες», որը «Κρής» բառի հոգնակին է[6]): Հին հունարեն լեզվով Կրետե կղզու մասին առաջին գրվածքը հանդիպում է «պատմության հոր»՝ հին հույն պատմիչ Հոմերոսի «Ոդիսականը» ստեղծագործության մեջ[7][8]: Դրա ստուգաբանությունն անհայտ է: Լատիներենով կղզին անվանվում է ժամանակակից Կրետե (լատին․՝ Creta) անվամբ:
Կրետեի բնօրինակ արաբերեն անվանումն է Իքրիթիշ (արաբ․՝ اقريطش): Կրետեի էմիրության հիմնադրումից հետո նրա մայրաքաղաքը կոչվել է Ռաբդ ալ-Հանդաք (արաբ․՝ ربض الخندق): Ներկայումս այդ քաղաքը կոչվում է Հերակլիոն:
Հետագայում կղզին կոչվել է նաև Քսանդաքս (հուն․՝ Χάνδαξ) կամ Քսանդակաս (հուն․՝ Χάνδακας): Օսմանյան կայսրության տիրապետության տարիներին հին թուրքերեն լեզվով քաղաքն անվանվել է գիրիտ (كريت):
Աշխարհագրական բնութագիրը
Կղզու մակերեսը կազմում է 8261 կմ2 (Գավդոս եւ Դիա կղզիների հետ միասին` 8336 կմ2)։
Բնակչությունը կազմում է 623 հազար մարդ։ Կրետեն որպես Հունական մարզ բաժանված է 4 նոմերի կամ տարածաշրջանային միավորի։ Դրանք են Չանիան, Լասիթին, Ռեթիմնոն, Հերակլիոնը։
Կրետեն առասպելաբանության մեջ
Կրետեն ունի հարուստ դիցաբանություն, որը մեծապես կապված է հին հունական աստվածների և մասամբ նաև՝ մինոսյան քաղաքակրթության հետ։
- Իդա լեռան Իդայոն քարանձավում է ծնվել Զևս աստվածը, ում մայրը՝ Հռեան փախել էր իր ամուսին Քրոնոսից։
- Պաքսիմադիա կղզիները Արտեմիս ստվածուհու և Ապոլլոն աստծո ծննդավայրն են։ Փաիստոսում տարածված էր նրանց մոր՝ Լետոն աստվածուհու պաշտամունքը։
- Աթենաս աստվածուհին լողացել է Վուլիսմենի լճում։
- Զևս աստվածը Կրետեում շանթահարեց կղզին ահաբեկող հսկա մողեսին։ Մողեսը վայրկենապես քարացավ և դարձավ Դիա անունով կղզին։ Կղզին երևում է Կնոսոսից և ունի հսկայական մողեսի ձև։
- Լեֆկաի կղզյակները սիրենների և մուսաների մրցույթի հետևանք են։ Մուսաներն այնքան էին վշտացել պարտության համար, որ պոկոտեցին իրենց մրցակիցների թևերի փետուրները։ Սիրենները սպիտակեցին և թափվեցին ծովի մեջ Ապտերայի («անփետուր») մոտ և Լեֆկաի ծովախորշում ձևավորեցին կղզիներ։
- Հերակլեսն իր հրաշագործություններից մեկի ժամանակ Կրետեի ցուլին տարավ Պելոպոնես։
- ևրոպայի ու Զևսի ամուսնությունից ծնվեցին երեք որդի՝ Մինոսյան քաղաքակրթության հիմնադիրներ Հռադամանթիսը և Մինոսը և Լիկիայում իր պետությունը հիմնած Սարպեդոնը։
- Մահից հետո Մինոս թագավորը դարձավ Հադեսի մեռյալների դատավոր։
- Կնոսոսի պալատի լաբիւրինթոսի հետ է կապված Թեսևսի և Մինոտավրոսի առասպելը, որում Թեսևսը տապալում է Մինոտավրոսին։
- Մինոս արքայի մոտ գերի ընկած Իկարոսն ու Դեդալոսը նրանից ազատվելու համար պատրաստեցին թևեր, ամրացրին իրենց վրա և թռան երկինք։
Կրետեում ծնված նշանավոր մարդիկ
- Էլ Գրեկո` Վերածննդի դարաշրջանի նկարիչ;
- Նանա Մուսկուրի` երգչուհի;
- Օդիսեաս Էլիտիս` բանաստեղծ, 1979 թ. գրականության Նոբելյան մրցանակակիր;
- Գեորգիոս Սամարաս` ֆուտբոլիստ;
- Էլեֆթերիոս Վենիզելոս՝ Հունաստանի նախկին վարչապետ։
Աղբյուրներ
- ↑ Απογραφή Πληθυσμού - Κατοικιών 2011 (հուն.) — Ελληνική Στατιστική Αρχή, 2011.
- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 51. ISBN 99941-56-03-9.
- ↑ Հին Կրետե Օքսֆորդի գրադարանն օնլայն՝ դասականներ
- ↑ Stephanie Lynn Budin, The Ancient Greeks: An Introduction (New York: Oxford UP, 2004), 42.
- ↑ O. Dickinson, The Aegean Bronze Age (Cambridge, UK: Cambridge UP, 1994), 241-244.
- ↑ «The Linear B word ke-re-si-ji». Palaeolexicon. Word-study tool for ancient languages.
- ↑ Book 14, line 199; Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon
- ↑ Edwin L. Brown, "Linear A on Trojan Spindlewhorls, Luvian-Based ϜΑΝΑΞ at Cnossus", in Qui miscuit utile dulci: Festschrift Essays for Paul Lachlan MacKendrick, eds., Gareth Schmeling, Jon D. Mikalson, 1998, p. 62.