«Լիլիա Բրիկ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 173. Տող 173.


== Երկրորդ ամուսնություն․ Վիտալի Պրիմակով ==
== Երկրորդ ամուսնություն․ Վիտալի Պրիմակով ==
[[Պատկեր:Primakov001.jpg|thumb|200px|[[Վիտալի Պրիմակով]]]]
[[Պատկեր:Primakov Vitaly Markovich (1925).jpg|thumb|200px|[[Վիտալի Պրիմակով]]]]
Լիլիա Բրիկի և զորապետ [[Վիտալի Պրիմակով]]ի ծանոթության վերաբերյալ տարբեր պատմություններ կան։ Դրանցից մեկը պատմել է Վասիլի Քաթանյանի որդին՝ Վասիլի Վասիլևիչը․ ըստ նրա տվյալների՝ Բրիկն առաջին անգամ հանդիպել է Պրիմակովին 1920-ական թվականների սկզբին պոետական երեկոյի ժամանակ։ Մայակովսկու մահվան մասին Վիտալին իմացել է [[Տոկիո]]յում և վերադառնալով [[Մոսկվա]]՝ սկսել է այցելել Լիլիայի տուն{{sfn|Валюжевич|2015|с=46}}։ Ըստ մեկ այլ լեգենդի, որը ներկայացված է հրապարակախոս [[Արկադի Վակսբերգ]]ի «Լիլիա Բրիկ։ Կյանք և ճակատագիր» գրքում, նրանց հարաբերությունները սկսվել են 1930 թվականին մի թատրոնի մոտ, երբ Լիլիան, զգալով հարգարժան զինվորականի՝ իր հանդեպ ունեցած հետաքրքրությունը, «կարծես թե ուղիղ ասաց․ «Ավելի լավ է ծանոթանալ անկողնում»{{sfn|Валюжевич|2015|с=46—47}}{{sfn|Ваксберг/2|1999|с=276}}։ 1930 թվականի աշնանը Պրիմակովն արդեն ապրում էր Բրիկների հետ Գենդրիկովի նրբանցքում{{sfn|Валюжевич|2015|с=47}}։
Լիլիա Բրիկի և զորապետ [[Վիտալի Պրիմակով]]ի ծանոթության վերաբերյալ տարբեր պատմություններ կան։ Դրանցից մեկը պատմել է Վասիլի Քաթանյանի որդին՝ Վասիլի Վասիլևիչը․ ըստ նրա տվյալների՝ Բրիկն առաջին անգամ հանդիպել է Պրիմակովին 1920-ական թվականների սկզբին պոետական երեկոյի ժամանակ։ Մայակովսկու մահվան մասին Վիտալին իմացել է [[Տոկիո]]յում և վերադառնալով [[Մոսկվա]]՝ սկսել է այցելել Լիլիայի տուն{{sfn|Валюжевич|2015|с=46}}։ Ըստ մեկ այլ լեգենդի, որը ներկայացված է հրապարակախոս [[Արկադի Վակսբերգ]]ի «Լիլիա Բրիկ։ Կյանք և ճակատագիր» գրքում, նրանց հարաբերությունները սկսվել են 1930 թվականին մի թատրոնի մոտ, երբ Լիլիան, զգալով հարգարժան զինվորականի՝ իր հանդեպ ունեցած հետաքրքրությունը, «կարծես թե ուղիղ ասաց․ «Ավելի լավ է ծանոթանալ անկողնում»{{sfn|Валюжевич|2015|с=46—47}}{{sfn|Ваксберг/2|1999|с=276}}։ 1930 թվականի աշնանը Պրիմակովն արդեն ապրում էր Բրիկների հետ Գենդրիկովի նրբանցքում{{sfn|Валюжевич|2015|с=47}}։



09:21, 12 Դեկտեմբերի 2016-ի տարբերակ

Լիլիա Բրիկ
Лиля Брик
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 30 (նոյեմբերի 11), 1891[1]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 4, 1978(1978-08-04)[1][2][3][…] (86 տարեկան)
Մահվան վայրՊերեդելկինո, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԿանանց բարձրագույն դասընթացներ և Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտությունկինոռեժիսոր, քանդակագործ, կինոդերասանուհի, գրող, արձակագիր, թարգմանչուհի և հիշատակագիր
ԱմուսինՕսիպ Բրիկ, Վիտալի Պրիմակով և Վասիլի Քաթանյան
 Lilya Brik Վիքիպահեստում

Լիլիա Յուրիի Բրիկ (ռուս.՝ Лиля Юрьевна Брик, ծնված՝ Լիլիա (Լիլի) Ուրիի Կագան, հոկտեմբերի 30, 1891, Մոսկվա[4] - օգոստոսի 4, 1978, Մոսկվա[5]), «ռուսական ավանգարդի» մուսա, 20-րդ դարի ամենահայտնի գրական-գեղարվեստական սալոնի տիրուհի, հուշագրությունների հեղինակ, ռուս գրող Վլադիմիր Մայակովսկու ստեղծագործությունների հասցեատեր, որը մեծ դեր է խաղացել պոետի կյանքում։ Լիլիա Բրիկի կենսագրությունը միահյուսված է Էլզա Տրիոլեի, Օսիպ Բրիկի, Վիտալի Պրիմակովի, Վասիլի Քաթանյանի, տարբեր երկրների արվեստի ու գրականության բազում գործիչների ճակատագրերի հետ։ Բրիկը Մոսկվայում ստեղծեց Մայակովսկու առաջին թանգարանը (հետագայում լուծարվեց)։ 1950-ական թվականների վերջերից գրաքննությունը ձգտում էր հեռացնել Բրիկի ազգանունը Մայակովսկու կենսագրությունից։ Ինքնասպան է եղել 1978 թվականին։

Կենսագրություն

Լիլիան (աջից) և Էլզա Տրիոլեն, 1900 թ․

Լիլիան ծնվել է Ուրի և Ելենա (օրիորդական ազգանունը՝ Բերման) Կագանների ընտանիքում։ Հայրն իրավաբան էր, որը զբաղվում էր հրեաների իրավունքների պաշտպանությամբ Մոսկվայում․ բացի այդ նա, որպես Ավստրիայի դեսպանատան իրավաբանական խորհրդատու, ֆինանսական և վարչական հարցերում օգնում էր հյուրախաղերով ժամանած արտիստներին և ձեռնարկություններին[6]։ Մայրը ծնվել է Ռիգայում, սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում, որը չի կարողանում ավարտել վաղ ամուսնության և դուստրերի՝ Լիլիի ու Էլզայի ծնվելու պատճառով[7]։

Կագանների դուստրերը տնային լավ կրթություն են ստացել․ աղջիկները մանուկ հասակից խոսում էին ռուսերեն և գերմաներեն, տնային դաստիարակչուհու շնորհիվ ազատ խոսում էին ֆրանսերեն, դաշնամուր նվագում, մասնակցում ծնողների կողմից կազմակերպված երաժշտական և գրական երեկոներին։ 1905 թվականին Լիլիան սկսեց հաճախել գիմնազիայի 5-րդ դասարան, որը տեղակայված էր Պոկրովկա փողոցում՝ Շուվալով-Գոլիցինների կալվածքում[7]։ Ուսուցիչները նշում էին աշակերտուհու՝ մաթեմատիկայի հանդեպ հակումը և խորհուրդ էին տալիս նրա հորը զարգացնել դստեր ընդունակությունները։ 1908 թվականին ավարտելով գիմնազիան` Լիլիան ընդունվեց Կանանց բարձրագույն դասընթացների մաթեմատիկայի ֆակուլտետ։ Երբ գիտության հանդեպ հետաքրքրությունը փոխվեց արվեստով տարվածությամբ, նա թողեց դասընթացները և ընդունվեց Մոսկվայի ճարտարապետական ինստիտուտ, որտեղ սկսեց ուսումնասիրել գեղանկարչության և քանդակագործության հիմունքները։ Քանդակագործության ուսումնասիրությունները շարունակվեցին 1911 թվականին Մյունխենի արվեստանոցներից մեկում[8]։

Առաջին ամուսնություն․ Օսիպ Բրիկ

Լիլիա Բրիկը և Օսիպ Բրիկը, 1912 թ․

Ապագա ամուսնու հետ Լիլին ծանոթացավ պատանեկան տարիներին, երբ 17-ամյա Օսիպ Բրիկը, որը հեռացվել էր Մոսկվայի 3-րդ գիմնազիայից «հեղափոխական պրոպագանդայի» համար, սկսեց ղեկավարել քաղտնտեսության հիմունքներն ուսումնասիրող խմբակ, ուր հաճախում էր նաև Լիլին։ Օսիպը՝ «Պավել Բրիկը, այրին և որդին» առևտրական ընկերության տիրոջ տղան, 7 տարի թեթև սիրահետում էր Լիլիային, սակայն նրանք հաճախ չէին հանդիպում[7]։ Վճռորոշ խոստովանությունը տեղի ունեցավ 1911 թվականին, երբ Լիլին վերադարձավ Մյունխենից․ Օսիպը ծնողներին ուղղված նամակում գրում էր․ «Ես փեսացու եմ։ Հարսնացուս, ինչպես արդեն կռահում եք, Լիլի Կագանն է»[8]։

1912 թվականի գարնանը կայացավ զույգի հարսանիքը (արարողությունը վարում էր Մոսկվայի ռաբունին), որից հետո երիտասարդ ընտանիքը սկսեց բնակվել Լիլիի ծնողների վարձած 4 սենյականոց բնակարանում, որը գտնվում էր Բոլշոյ Չերնիշևսկի նրբանցքում[9]։ Օսիպ Բրիկը, որը Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետն ավարտելուց հետո աշխատում էր մարջանների վաճառքով զբաղվող հոր ընկերությունում, հաճախ էր ուղևորվում Սիբիր և Միջին Ասիա․ Լիլիան, որպես կանոն, ուղեկցում էր ամուսնուն[10]։ Նրանց հետաքրքրությունն արևելյան էկզոտիկայի նկատմամբ այդ ժամանակ այնքան մեծ էր, որ ամուսինները լրջորեն քննարկում էին Թուրքեստան տեղափոխվելու հնարավորությունը, սակայն տեղափոխվել չկարողացան սկսված պատերազմի պատճառով[9]։

1914 թվականին Օսիպ Բրիկը ծառայության անցավ Պետրոգրադի ավտոմոբիլային վաշտում (այնտեղ էր հայտնվել օպերային երգիչ Լեոնիդ Սոբինովի հովանավորությամբ)։ Լիլիան, որն ամուսնու հետ տեղափոխվել էր ռուսական մայրաքաղաք, Ժուկովսկի 7 հասցեում գտնվող իրենց բնակարանում ստեղծագործ մտավորականների համար սալոն հիմնեց։ Սալոնի մշտական այցելուների թվին էին դասվում ֆինանսիստ Լև Գրինկրուգը, պոետներ Վլադիմիր Մայակովսկին, Վասիլի Կամենսկին, Դավիդ Բուրլյուկը, Վելիմիր Խլեբնիկովը, գրականագետներ Ռոման Յակոբսոնը և Վիկտոր Շկլովսկին, բալետի պարուհիներ Եկատերինա Գելցերը և Ալեքսանդրա Դորինսկայան, ում մոտ Լիլիան պարի դասերի էր գնում։ Հյուրերը քննարկում էին գրական և քաղաքական խնդիրներ, երաժշտական գործիքներ էին նվագում, ժամանակ էին անցկացնում թղթախաղի սեղանի շուրջ․ հատուկ կարևոր պարտիաների օրերին դռան վրա փակցվում էր «Այսօր Բրիկները ոչ ոքի չեն ընդունում» ցուցանակը[11]։

Ինչպես գրում էր գրականագետ Բենգտ Յանֆելդտը, Լիլիան «սալոնի հոգին» էր, մինչդեռ Օսիպը «սալոնի ինտելեկտուալ զսպանակը»։ Պոետ Նիկոլայ Ասեևը զույգի բնակարանը նկարագրում էր՝ որպես ձգողականության կենտրոն, որտեղ միաձուլվում էին «ձեռքով ներկած մատերիան» և «տիրուհու վառ աչքերը», ով յուրաքանչյուր հարցի շուրջ իր սեփական կարծիքն ուներ[11]։ Լիլիայի պնդմամբ՝ նրա ամուսնական հարաբերությունները Բրիկի հետ ավարտվել են 1915 թվականին, սակայն նա մնաց իր մտերիմ բարեկամն իր ողջ կյանքի ընթացքում․

Ես սիրում էի, սիրում եմ և կսիրեմ նրան եղբորից ավելի, ամուսնուց ավելի, որդուց ավելի։ Այսպիսի սիրո մասին ես չեմ կարդացել և ոչ մի բանաստեղծության մեջ, ոչ մի տեղ։ Ես նրան մանկուց եմ սիրում, նա անբաժան է ինձնից։ Այդ սերը չի խանգարել Մայակովսկու հանդեպ իմ սիրուն[12]։

Բրիկը և Մայակովսկին

Առաջին հանդիպում․ «Վարտիքավոր ամպը» պոեմ

Վլադիմիր Մայակովսկի, 1910 թ․

Մայակովսկու «Ես ինքս» ինքնակենսագրականում 1915 թվականի հուլիսին Բրիկի հետ հանդիպումը սահմանվում է որպես «ամենաուրախ օր»։ Սակայն պոետը Կագանների ընտանիքում ավելի շուտ էր հայտնվել․ 1913 թվականի աշնանը նա ծանոթացավ Լիլիի կրտսեր քրոջ՝ Էլզայի հետ[13]։ Ինչպես հետագայում պատմում էր Էլզան՝ վերադառնալով արձակուրդից Ֆինլանդիայից՝ նա այցելեց իր վաղեմի ծանոթներին՝ Խվասներին, որտեղ այդ օրը շատ մարդ էր հավաքվել։ Հյուրընկալության ժամանակ համընդհանուր ուշադրությունն իր վրա սևեռեց «անսովոր խոշորամարմին, սև թավշյա բլուզով» մի մարդ, որը սկսեց բարձր կարդալ «Իրերի խռովություն»-ը։ Պոետի հետ անմիջական ծանոթությունը տեղի ունեցավ արվեստանոցում թեյախմության ժամանակ։ Երեկոյան Մայակովսկին տուն ճանապարհեց 17-ամյա գիմնազիստուհուն[14]։

Ավելի ուշ Վլադիմիրը, որն սկսել էր սիրահետել Էլզային, ծանոթացավ աղջկա ծնողների հետ․ Լիլային, որն ամուսնու հետ տեղափոխվել էր Պետրոգրադ, չէր հանդիպել[15]։ Հրապարակախոս Դմիտրի Բիկովի նկատառմամբ՝ Լիլիի կրտսեր քույրը գրեթե միակ մարդն էր Մայակովսկու շրջապատում, ում «նա ոչինչ չի ձոնել, ոչ մի բանաստեղծական տող»[16]։ Սակայն, հնարավոր է, հենց նրա ազդեցությամբ է պոետը գրել «Լսե՛ք, չէ՞ որ, եթե աստղերը վառում են, նշանակում է՝ դա մեկին պետք է» բանաստեղծությունը, որն առաջինը կարդաց Էլզան[17]։

1915 թվականի ամռանը Լիլիան Պետրոգրադից տեղափոխվեց Մոսկվա, որպեսզի այցելի հիվանդ հորը։ Այդ ժամանակ էլ նա ծանոթացավ Մայակովսկու հետ, որը եկել էր Կագանների տուն, որպեսզի Էլզային զբոսանքի հրավիրի։ Իր կրտսեր քրոջը սիրահետող մարդու հետ ակնթարթային հանդիպումը, Լիլիայի խոստովանությամբ, իր վրա որևէ տպավորություն չգործեց․ ավելին, անհանգստության առիթ տվեց․ «Կես ժամ եմ նստում, մի ժամ, անձրև է գալիս, իսկ նրանք դեռ չկան․․․ Ծնողներս վախենում են ֆուտուրիստներից, հատկապես, երբ նա գիշերները անտառում իրենց աղջկա հետ մենակ է»[18]։ Մեկ ամիս անց պոետը և Էլզան հայտնվեցին Բրիկների՝ Պետրոգրադի բնակարանում․ այնտեղ «Վարտիքավոր ամպը» պոեմի առաջին ընթերցման ժամանակ արմատապես փոխվեց 2 քույրերի ճակատագիրը․ երբ Մայակովսկին արտաբերեց «Ի՞նչ է, կարծում եք, թե զառանցում է ինքը մալարիա՞ն: Այս կատարվել է և – Օդեսայում», բոլոր ներկաները կտրվեցին իրենց գործերից «և մինչև վերջ աչքերը չէին հեռացնում չտեսնված հրաշքից»[18]։ Սեղանի շուրջ պոետը թույլտվություն խնդրեց տան տիրուհուց նրան պոեմ նվիրել և առաջին էջում գրառում թողեց․ «Լիլիա Յուրիի Բրիկին»[19]։

Սովորական խոսակցություն սկսվեց, սակայն բոլորն արդեն հասկացել էին․ անուղղելի բան էր պատահել, դեռ պարզ չէր՝ լավ, թե վատ, սակայն անկասկած նշանակալի բան, հնարավոր է՝ մեծ բան։ Դա վերաբերվում էր պոեմին, հանդիպմանը և այն ամենին, ինչ կատարվում էր պատուհաններից այն կողմ, որը հանկարծ էպիկական երանգ ստացավ[19]։

Խմբագիրներից ոչ ոք չհամաձայնվեց տպագրել «Վարտիքավոր ամպը», և Օսիպ Բրիկը (ըստ Դմիտրի Բիկովի՝ Մայակովսկու ստեղծագործական կենսագրության գլխավոր անձը[20]) իր հաշվին տպագրեց պոեմը։ Այն հրատարակվեց 1915 թվականի աշնանը 1050 տպաքանակով՝ «Քեզ, Լիլյա՛» գրառմամբ։ Մայակովսկին, որն արդեն չէր կարողանում ապրել Լիլիայից հեռու, բնակություն հաստատեց Պետրոգրադում՝ սկզբում հյուրանոցում, այնուհետև՝ Նադեժդինսկայա փողոցում՝ Բրիկների տնից ոչ շատ հեռու[6]։

Պետրոգրադյան շրջան

Լիլիա Բրիկ։ Նկարը՝ Վ․ Մայակովսկու, 1916 թ․

Բոհեմական կյանքին վարժված Մայակովսկու կյանքը փոխվեց ՊետրոգրադումՆիկոլայ Ասեևի վկայությամբ՝ պոետը «սկսեց կարգի բերել թվում էր թե օտարի օջախը, ինչպես սեփականը»։ Նա Բրիկների տուն բերեց իր ֆուտուրիստ ընկերներին[9], սակայն միաժամանակ սկսեց ընկալել «այլ շրջանակի» մարդկանց կյանքի տարրերը․ օրինակ՝ Լիլիայի պնդմամբ հրաժարվեց վառ, սկանդալային հագուստից․ նրա զգեստապահարանում հայտնվեցին կոստյումներ, վերարկուներ և գավազան[21]։ Այդ ժամանակաշրջանում Լիլիան դարձավ Վլադիմիրի ստեղծագործական կյանքի գլխավոր կերպարը․ նրան նվիրեց մի շարք քնարական ստեղծագործություններ, այդ թվում՝ Օսիպ Բրիկի միջոցներով տպագրված «Ողնաշարի սրնգափողը» («Ողնաշար-ֆլեյտա») պոեմը[22]։ Ինչպես պնդում էր Լիլիան՝ սկզբում նա սիրում ու գնահատում էր Մայակովսկուն միայն ինչպես պոետ․ նրանց անձնական հարաբերությունները շատ դժվար էին զարգանում․

Վոլոդյան պարզապես չսիրահարվեց ինձ․ նա հարձակվեց ինձ վրա, դա հարձակում էր։ Երկուսուկես տարի ես բառացիորեն ոչ մի ազատ ակնթարթ չունեի։ Ինձ վախեցնում էր նրա համառությունը, հասակը, նրա վիթխարիությունը, անզուսպ, անսանձ կիրքը։ Նրա սերն անսահման էր[23]։

Բրիկի կենսագրության որոշ տարրեր Մայակովսկու մոտ վերածվել են «քնարական մարմնավորում» են ստացել․ այսպիսով, իմանալով, որ Լիլիայի և Օսիպի ամուսնական առաջին գիշերվա նախօրեին Ելենա Կագանը նրանց բնակարան էր տարել փրփրուն գինի և մրգեր՝ պոետը գրեց «Ամեն ինչին» բանաստեղծությունը, որտեղ հետազոտողները հայտնաբերեցին Մայակովսկու գրեթե «պատանեկան ռեակցիան» վերջին իրադարձություններին և իր սիրելիի նախկին կյանքի նկատմամբ տանջող խանդը[24][25]։

1917 թվականի դեկտեմբերին Մայակովսկին, ով հնարավորություն ստացավ աշխատել կինեմատոգրաֆում, մեկնեց Մոսկվա։ Դա նրա առաջին երկար բաժանումն էր Բրիկից[26]։ Պետրոգրադ ուղարկված նամակներում նա գրում էր․ «Ինձ բավականաչափ տհաճ է։ Կարոտում եմ։ Հիվանդ եմ։ Բարկանում եմ։», «Խնդրում եմ գրիր, ես ամեն առավոտ կարոտով եմ զարթնում․ «Ի՞նչ, Լիլյա՛»[27]։ 1918 թվականի մայիսին Լիլիան եկավ Մոսկվա՝ մասնակցելու կինոնկարահանումների․ Պետրոգրադ վերադարձան միասին։ Սկզբում Մայակովսկին գրանցվեց Բրիկների տանը՝ Ժուկովսկի փողոցում, այնուհետև երեքը միասին տեղափոխվեցին ամառանոց։ Ավելի ուշ Լիլիան հիշում էր․ «Միայն 1918 թվականին ես կարող էի վստահությամբ ասել Օ․ Բ․-ին մեր սիրո մասին․․․ Մենք բոլորս որոշեցինք երբեք չբաժանվել միմյանցից և ապրեցինք մեր կյանքը որպես մտերիմ ընկերներ»[26]։

Ձևավորված «եռակի միությունը» եզակի երևույթ չէր ռուսական գրական աշխարհում․ նույն ձևով էր դասավորվել նաև Իվան Տուրգենևի և Պոլինա Վիարդոյի կյանքը։ Ալեքսանդր Գերցենը իր ընտանեկան «կոնֆիգուրացիայի» մասնակիցներին անվանում էր «4 աստղիկներ և ոնց էլ մեզ մի դասավորի, մենք փայլելու ենք»։ Նույն ձև էին նաև Նիկոլայ Շչելգունովի, նրա կնոջ և նրանց տանը հաստատված պոետ Միխայիլ Միխայլովի հարաբերությունները, որը ժամանակակիցները ընդունում էին որպես «տարօրինակ ռուսական սիրավեպ»[28]։ Որոշակի ժամանակաշրջանում «տարօրինակ ընտանիք» հասկացությունը տարածվեց նաև Ալեքսանդր Բլոկի, Լյուբով Մենդելեևի և Անդրեյ Բելիի վրա։ Ըստ Դմիտրի Բիկովի՝ Բրիկների և Մայակովսկու համար ամենամոտ մոդելը դարձավ Նիկոլայ Նեկրասովի և Ավդոտիա Պանաևայի հարաբերությունների պատմությունը։ Պոետն ամեն կերպ ձգտում էր գրավել Ավդոտիայի ուշադրությունը, այդ թվում՝ ինքնասպանության սպառնալիքով և արդյունքում կարողացավ նրան դարձնել իր համախոհը՝ նրան ներգրավելով «Սովրեմեննիկ»-ում աշխատանքի[29]։

Կյանքը Մոսկվայում

Վլադիմիր Մայակովսկին և Լիլիա Բրիկը, 1915 թ․

1919 թվականի գարնանը Բրիկները և Մայակովսկին վերադարձան Մոսկվա։ Պոլուելեկտովի նրբանցքում նրանց վարձած չջեռուցվող բնակարանի մասին ավելի ուշ պոետը պատմեց «Լավ է» պոեմում՝ «12 քառակուսի արշինանոց կացարան։ Բնակարանում չորսն են՝ Լիլիան, Օսյան, ես ու Շչենիկ շունը»։ Սեթեր ցեղատեսակի Շչեն անունով շանը Մայակովսկին գտել էր Մերձմոսկովյան շրջանում․ ըստ Լիլիայի հավաստիացման՝ շունն ու պոետը նման էին․ «երկուսն էլ մեծ թաթեր և գլուխ ունեն»։ Աշնանը Մայակովսկին աշխատանքի անցավ Ռուսական հեռագրական գործակալությունում․ պոետը պլակատներ էր նկարում և ծաղրական գրառումներ կատարում դրանց։ Լիլիան, որը գունազարդում էր ագիտացիոն տեսլականների ուրվագծերը, հանդես էր գալիս որպես Մայակովսկու օգնական[30]։

Նրա գործուն մասնակցությունը պոետի կյանքին երևան եկավ այն ժամանակ, երբ 1921 թվականին, երբ Վլադիմիր Մայակովսկին որոշ խնդիրներ ուներ «Միստերիա-բուֆ»-ի և «150 000 000» պոեմի տպագրման հետ, Բրիկը մեկնեց Ռիգա՝ գտնելու հրատարակիչներ, որոնք պատրաստ էին տպագրելու Մայակովսկու և նրա ֆուտուրիստ ընկերների գրքերը։ Նրանց ստեղծագործությունները պրոպագանդելու համար Լիլիան գրեց և տպագրեց 2 հոդված Լատվիայում ՌԽՖՍՀ տպագիր «Նոր ուղի» թերթում[31]։

Նկար Մայակովսկու նամակից Լիլիա Բրիկին՝ թվագրված 1923 թվականի փետրվարի 19 և «Մոսկվա, Ռեդինգի բանտ» հետդարձի հասցեով[32]

Հարաբերություններում ճգնաժամ նկատվեց 1922 թվականի ձմռանը․ Լիլիա Բրիկը Մայակովսկուն առաջարկեց բաժանվել 2 ամսով, որովհետև իր համար ձանձրալի էր նման կենցաղ վարելը։ Բաժանումը պետք է տևեր մինչև 1923 թվականի փետրվարի 28-ը, և Բրիկը բաժանումը տարավ բավականին հանգիստ, մինչդեռ Մայակովսկու համար բաժանումը վերածվեց «կամավոր տաժանակրության»․ նա կանգնում էր սիրելիի տան մոտ, նամակներ գրում նրան, Նիկոլայ Ասեևի միջոցով նվերներ փոխանցում, այդ թվում՝ խորհրդանշական, օրինակ՝ թռչուն վանդակի մեջ[33]։ Էլզային գրած նամակում Լիլիան հաղորդում էր, որ «նա գիշեր-ցերեկ քայլում է պատուհաններիս տակ, ոչ մի տեղ չի գնում և 1300 տողանոց քնարական պոեմ է գրել»[34]․ խոսքը գնում էր «Այս մասին» պոեմի մասին, որն այնուհետև տպագրվեց «Նրան և ինձ» ձոնով։ Երբ Լիլիայի սահմանած «կալանքի ժամկետն» ավարտվեց, Բրիկը և Մայակովսկին հանդիպեցին կայարանում, գնացք նստեցին և մեկնեցին Պետրոգրադ[35]։ Հարկադիր «մեկուսացման» ժամանակ վարած օրագրում պոետը գրել է․

Ես սիրում եմ, սիրում՝ չնայած ոչ մի բանի և շնորհիվ ամեն ինչի, սիրել եմ, սիրում եմ և կսիրեմ․ կոպիտ կլինես ինձ հետ, թե քնքուշ, իմն ես, թե օտարինը։ Միևնույնն է՝ սիրում եմ։ Ամեն․․․ Սերը կյանք է, դա է գլխավորը։ Դրանից երես են թեքում և՛ բանաստեղծությունները, և՛ գործերը և՛․․․ Առանց քեզ (ոչ թե առանց քեզ, երբ «ինչ-որ տեղ ես մեկնել», այլ ներքուստ առանց քեզ) ես ավարտվում եմ։ Այդպես է եղել միշտ, այդպես է և հիմա[36]։

Մասնակցությունը Արվեստների ձախ ճակատին

Վերևի շարքում՝ Վլադիմիր Մայակովսկին Լիլիայի նվերով՝ Բուլկա բուլդոգի հետ, Օսիպ Բրիկը, Բորիս Պաստեռնակը, Սերգեյ Տրետյակովը, Վիկտոր Շկլովսկին, Լև Գրինկրուգը, Օսիպ Բեսկինը և Արվեստների ձախ ճակատի քարտուղար Պյոտր Նեզնամովը։ Նստած են՝ Էլզա Տրիոլեն, Լիլիա Բրիկը, Ռաիսա Կուշները, Ելենա Պաստեռնակը, Օլգա Տրետյակովան, 1925 թ․

Լիլիայի կողմից առաջարկված 2 ամսյա ընդմիջումը Մայակովսկուն բաժանեց իր սիրելիից, բայց ոչ Օսիպից, որը 1922-1923 թվականներին գրեթե ամեն օր այցելում էր պոետին Լյուբյանսկի միջափողոցում գտնվող նրա բնակարան (Վլադիմիրն ընդհանուր բնակարանից այնտեղ էր տեղափոխվել «կամավոր տաժանակրության» ժամանակ), որպեսզի գրականագետների ստեղծագործական նոր միության ծրագիր քննարկի և մշակի[37]։ Արվեստների ձախ ճակատ անունն ստացած միության ղեկավար դարձավ Մայակովսկին, սակայն դրա գլխավոր գաղափարախոսն ու իրական կազմակերպիչը, ըստ հետազոտողների, ստվերում մնացած Օսիպ Բրիկն էր[38][20]։ Նա հմտորեն ուղղորդում էր իր մտերիմների ստեղծագործ էներգիան ճիշտ հունով և այդ պատճառով «Արվեստների ձախ ճակատ» ամսագրի առաջին համարում տպագրվեց և՛ «մեկուսացման» ժամանակ գրված «Այս մասին» պոեմը, և՛ Կարլ Ավգուստ Վիտֆոգելի «Փախստականը» ողբերգությունը՝ Լիլիայի թարգմանությամբ[37]։

Արվեստների ձախ ճակատի գլխամասերը դարձան սկզբում Բոլշայա Օլենիա փողոցում գտնվող ամառանոցը, այնուհետև Գենդրիկովի նրբանցքում պոետի ստացած 4 սենյականոց բնակարանը, որի դռան վրա պղնձե ցուցանակ էր կախված՝ «Բրիկ։ Մայակովսկի» գրառմամբ։ Արվեստների ձախ ճակատի երեքշաբթի օրերին տեղի ունեցող միջոցառումներին սովորաբար շատ հյուրեր էին գալիս, որոնք կարդում և բուռն քննարկում էին իրենց ամսագրի նոր հրատարակության ստեղծագործությունները[39]։

«Արվեստների ձախ ճակատ» ամսագիրը պատմության մեջ մտավ ոչ միայն Դմիտրի Պետրովսկու հուշագրությունների, Իսահակ Բաբելի «Օդեսական պատմվածքներ»-ի, Օսիպ Բրիկի, Վիկտոր Շկլովսկու, Բորիս Էյխենբաումի, Սերգեյ Տրետյակովի գրական տեսության վերաբերյալ հոդվածների հրատարակմամբ, այլև «ընտանեկան ընկերության» համբավով։ Երբեմն այդ «ընտանեկությունն» արտահայտվում էր ուղիղ ձևով (օրինակ՝ Օսիպ Բրիկի «Ճանապարհի վատ ընկեր» պատմվածքի գլխավոր հերոսուհու կերպարում իրազեկ ընթերցողները հեշտ ճանաչեցին Լիլիային)[40], երբեմն էլ՝ անուղղակի․ համարից համար բաժանորդները ծանոթանում էին Բրիկներ-Մայակովսկի ընտանիքի կենցաղի ժամանակագրությանը[41]։ Երբեմն գլխամասում ընթացող քննարկումները վերածվում էին հակամարտության։ Այսպիսով, Լիլիան, 10 տարի անց, հիշում էր, թե ինչպես 1926 թվականին քննարկումներից մեկի ժամանակ խառնվեց Պաստերնակին վերաբերող երկխոսությանը և Վիկտոր Շկլովսկուց ստացավ հետևյալ պատասխանը․ «Դու տնային տնտեսուհի ես։ Դու այստեղ թեյ ես լցնում»։ Ըստ որոշ վարկածների՝ Մայակովսկին, որը հետևում էր այդ տեսարանին, «կանգնած էր անշարժ, կարեկցող դեմքի արտահայտությամբ»[20], ըստ մեկ այլ վարկածի (արտահայտված գրականագետ Բենեդիկտ Սարնովի կողմից)՝ «Վոլոդյան դուրս արեց Վիտյային տնից։ Արվեստների ձախ ճակատից ևս»[42]։

Ճանապարհորդություններ

1920-ական թվականներին Մայակովսկին և Բրիկները շատ էին ճանապարհորդում՝ ինչպես միասին, այնպես էլ առանձին։ 1922 թվականի ամռանը Լիլիան մեկնեց Բեռլին, այնուհետև Անգլիայում այցելեց Ելենա Կագանին, որն աշխատում էր խորհրդային «Արկոս» առևտրական ներկայացուցչությունում։ Հոգնելով գրական բանավեճերից, որոնք գրեթե անպակաս էին իրենց Մոսկվայի բնակարանից, Բրիկը թարգմանչուհի Ռիտա Ռայտին ուղղած նամակում բացահայտ խոստովանում էր․ «Անչափ ուրախ եմ, որ այստեղ ֆուտուրիստներ չկան»[43]։ Աշնանը Գերմանիա ժամանեցին Օսիպն ու Մայակովսկին․ Վլադիմիրի համար Բեռլին այցելությունն առաջին օտարերկրյա մեծ ճամփորդությունն էր․ դրանից առաջ միայն մի անգամ կարճատև այցելությամբ եղել էր Ռիգայում։ Ըստ Բորիս Պաստեռնակի՝ նա «փոքր երեխայի նման հուսախաբ էր, հուզված և հիացած քաղաքի կենդանի մեծությամբ»։ Լիլիայի համար, որը Մայակովսկուն ու Բրիկին դիմավորեց կայարանում, պոետն ամեն օր մեծ ծաղկեփունջ էր պատվիրում․ սնվում էին լավ ռեստորաններում, իսկ ապրում «Կուրֆյուրստեն հոթել»-ում, որը տեղակայված էր քաղաքի կենտրոնում։ Ծրագրի գործնական մասը ժամանակակից գրականությանը վերաբերող բանաստեղծական ընթերցումներին և քննարկումներին մասնակցելն էր[44]։

Կես տարի առաջ երեքը միասին կրկին մեկնեցին Գերմանիա․ այս անգամ որպես փոխադրամիջոց ընտրել էին ինքնաթիռը՝ «Մոսկվա-Քյոնիգսբերգ» չվերթով։ Իրենց կյանքի այս առաջին թռիչքը հիշվեց նրանով, որ Մայակովսկու ճամպրուկից (ուղեբեռը առանձին «օդանավով» էր բերվում) ժանդարմները ձեռագրեր առգրավեցին։ Բացի այդ, երբ ուղևորներն օդում էին, ամրոպ սկսեց, որի մասին պոետը պատմել է իր հետևյալ տողերում․ «Օդի փոսեր։ Ուժգին դմդմբում ենք։ Շուրջը կայծակ է։ Աչքերը կկոցեց Նյուբոլդը։ Շարժիչի որոտը։ Ականջի մեջ և վրա։ Բայց ոչ զայրույթ։ Ոչ ցավ»[45][46]։ Ավելի ուշ Բրիկներն ու Վլադիմիրը տեղափոխվեցին Նորդերնայ առողջավայր․ ինչպես հիշում է նրանց միացած Վիկտոր Շկլովսկին․ «Մայակովսկին երեխայի նման խաղում էր ծովի հետ»[45]։

1928 թվականին, երբ պոետը մեկնեց Փարիզ, Լիլիան իր նամակներից մեկում նրան հիշեցրեց Ռենո ավտոմեքենայի մասին, որի գնման մասին նրանք մի քանի ամիս շարունակ խոսում էին։ Բրիկի տված ցուցումները հստակ էին․ «1) ապահովիչներ՝ առջևից և հետևից, 2) հավելյալ ներարկիչ կողքից, 3) էլեկտրական մաքրիչ առջևի ապակու համար, 4) լապտեր հետևում՝ «ստոպ» գրառմամբ»։ Չնայած որոշ հոնորարների հետ կապված բարդություններին՝ Մայակովսկին կատարեց Լիլիայի խնդրանքը․ Մոսկվա առաքվեց 4 տեղանի սև-մոխրագույն ավտոմեքենա։ Բրիկը հետագայում գրեց, որ այդ ժամանակ հավանաբար նա խորհրդային մայրաքաղաքի միակ բնակչուհին էր, որը ղեկին էր նստել․ «Բացի ինձնից ավտոմեքենա էր վարում միայն ֆրանսիական դեսպանի կինը»[47]։

Մայակովսկու կյանքի վերջին տարիներ

Վ․ Մայակովսկու պատկերը, Էլլի Ջոնս

Լիլիայի պնդմամբ դեռևս Մայակովսկու մահից 5 տարի առաջ նրանք ինտիմ հարաբերություններ չեն ունեցել։ 1925 թվականին (մեկ այլ տվյալներով՝ 1924 թվականին[48]) Վլադիմիրին ուղղված նամակներից մեկում Բրիկը նկատեց, որ նախկին զգացմունքներն սկսեցին հանգչել․ «Ինձ թվում է, որ դու էլ արդեն ինձ սիրում ես շատ ավելի քիչ և շատ չես տանջվի»[49]։ Որոշակի պահից Օսիպ Բրիկն ընդհանուր ընկերների հետ զրույցներում սկսեց հիշատակել, որ «Վոլոդյային իր սեփական տունն է հարկավոր»։ Սակայն «սեփական բույնն» ունենալու բոլոր փորձերը ձախողվում էին․ «Լիլիա․․․ Արծաթե դարի կին էր և շատ բան էր պատրաստ տանել․․․ Իսկ նոր կանայք տանել չէին կարողանում ոչ այդ ճնշումները, ոչ էլ պոռթկումները, և երբ նա պահանջում էր, որ նրանք այդ պահին և հենց այդ ժամանակ գնային նրա մոտ, նրանք, ինչպես Տատյանա Յակովլևան, ընտրում էին վիկոնտին կամ ինչպես Նորա Պոլոնսկայան՝ գնում էին «Մեր երիտասարդությունը» պիեսի փորձին»[50]։

ԱՄՆ ուղևորության ժամանակ Մայակովսկին ծանոթացավ 12-ամյա տարագիր Ելիզավետա Զիբերտի հետ (Էլլի Ջոնս)․ 1926 թվականի հունիսին նա դուստր ունեցավ, որին պոետը ճանաչեց որպես իր երեխա[51]։ Ինչպես ենթադրում է Բենգտ Յանգֆելդտը՝ երիտասարդ կինը, որը ծնվել էր Ուրալի գյուղերից մեկում և հեղափոխության ժամանակ բազում զրկանքներ ունեցել, գրավեց պոետին որոշումների կայացման իր անկախ դատողություններով և ինքնուրույնությամբ․ նա «Էլլիի մեջ տեսնում էր երկրորդ Լիլիին»[52]։ Հելեն անունն ստացած դստերը Մայակովսկին միայն մի անգամ է տեսել․ դա պատահեց Նիսում, որտեղ Էլլի Ջոնսը եկել էր հանգստանալու 1928 թվականի աշնանը։ Ըստ ուսումնասիրողների տվյալների՝ հանդիպումը կարճ էր և «ոչ հաջող»[53]։

1926 թվականի մայիսին պոետը սիրավեպ սկսեց Նատալիա Բրյուխանենկոյի հետ, որն աշխատում էր հրատարակչական գրադարաններից մեկում։ Նրանց հարաբերությունները շարունակվեցին մոտ 2 տարի։ 1927 թվականի օգոստոսի վերջին Մայակովսկին և Բրյուխանենկոն միասին ճանապարհորդում էին Ղրիմում, որտեղ պոետը հյուրախաղ ուներ[54]։ Նատալիա Ալեքսանդրովնայի հուշերում՝ սիրահետումների ժամանակ Վլադիմիրը ցույց էր տալիս թափ, որը հասնում էր «գիգանտոմանիայի»․ փորձում էր ձեռք բերել քաղաքային զբոսայգում վաճառվող լոտոների բոլոր տոմսերը, սիրելիին նվիրում էր վիթխարի, ծաղկամաններում չտեղավորվող ծաղկեփնջեր, նվիրում էր «Յալթայի բոլոր օծանելիքները»։ Բաժանումը տեղի ունեցավ 1928 թվականի գարնանը, երբ այցելելով հիվանդ Մայակովսկուն Գենդրիկովի նրբանցք, Բրյուխանենկոն լսեց․ «Ես Լիլիային եմ սիրում։ Մնացածին կարող եմ վերաբերվել միայն լավ կամ շատ լավ, սակայն սիրել կարող եմ միայն երկրորդ տեղում»[55]։

Տատյանա Յակովլևայի հետ Մայակովսկին ծանոթացավ Ֆրանսիայում Էլզա Տրիոլեի միջոցով, որը պոետի նոր սիրելիին բնութագրեց որպես միանգամայն ակտիվ մարդ․ «Նրա մեջ երիտասարդ խիզախություն կար, լի կենսահաստատություն, նա խոսում էր խեղդվելով, լողում էր, թենիս խաղում, հաշվում երկրպագուների քանակը»[56]։ Յակովլևան միակ կինն էր Վլադիմիրի շրջապատում, ում նկատմամբ Բրիկը խանդի պես բան էր զգում․ «Լիլիային խոցեց պոետի «ստեղծագործական դավաճանությունը»․ Տատյանա Ալեքսեևնային էր նվիրվել 2 ստեղծագործություն՝ «Նամակ Փարիզից Կոստրով ընկերոջը սիրո էության մասին» և «Նամակ Տատյանա Յակովլևային»»[57]։ Այդուհանդերձ Դմիտրի Բիկովը կասկածում էր, որ հետևյալ տողերի ետևում «Ձեռքերի, շուրթերի համբույրում, ինձ մտերիմ մարմնի դողերում, իմ հանրապետությունների կարմիր գույնը, նույնպես պետք է բոցավառվի» իսկական կիրք է թաքնված «Ահա այս ի՞նչ սիրո խոստովանություն է։ Եվ ինչպես կարող է սիրո դողի մեջ բոցավառվի հանրապետությունների գույնը»[58]։

1929 թվականի դեկտեմբերին Յակովլևան դարձավ ֆրանսիացի վիկոնտ դյու Պլեսսիի կինը․ այդ ժամանակ Մայակովսկին արդեն տարվել էր Վերոնիկա Պոլոնսկայայով[59]։ Վլադիմիր Մայակովսկու հետ ծանոթության պահին Միխայիլ Յանշինի կինը 21 տարեկան էր և իր կյանքի գլխավոր իրադարձությունը երիտասարդ դերասանուհին համարում էր ՄԳԱԹ-ի «Մեր երիտասարդությունը» ներկայացման մեջ դեր ստանալը։ Իր հուշերում Վերոնիկա Վիտոլդովնան խոստովանում էր, որ պոետի հետ հաճախ էր հանդիպում, սակայն ժամադրությունները հիմնականում «մարդկանց ներկայությամբ էին լինում, քանի որ ամուսինս սկսեց կասկածել մեզ»[60]։

1930 թվականի փետրվարին Լիլիան և Օսիպը ճանապարհորդության մեկնեցին Եվրոպա[61]։ Վերջին մեծ նամակը, որը գրել էր Մայակովսկին նրանց, մարտի 19-ին էր․ պոետը պատմում էր Մեյերխոլդի թատրոնում տեղի ունեցած «Բաղնիք» ներկայացման պրեմիերայի մասին, խոսում էր առօրյա գործերից, վերջում խնդրանք էր․ «Գրե՛ք, հարազատնե՛րս և շուտ վերադարձեք»։ Լիլիան նրան հեռագրեր էր ուղարկում տարբեր քաղաքներից՝ Բեռլինից, Լոնդոնից, Ամստերդամից, հիշատակում էր, որ անհանգստացած է նրա լռությամբ, նույնիսկ ահաբեկում էր․ «Եթե անմիջապես չգրես՝ կբարկանամ»[62]։

Ապրիլի 14-ին Բրիկները տուն վերադառնալիս Նիդերլանդների մայրաքաղաքից Վլադիմիրի համար նվերներ գնեցին՝ սիգարներ, փողկապներ, բամբուկե գավազան[63]։ Ամստերդամից Մոսկվա գնաց բացիկ հետևյալ գրությամբ․ «Այնքա՜ն լավ ծաղիկներ են այստեղ աճում։ Իսկական գորգեր՝ վարդակակաչներ, հակինթներ, նարցիսներ»[64]։ Մայակովսկին չհասցրեց կարդալ գրությունը․ հենց նույն օրը ինքնասպանություն գործեց[65]։

Լիլիա Բրիկը Մայակովսկու պոեզիայում

Լիլիա Բրիկ։ Լուսանկարը՝ Օսիպ Բրիկի։

Ըստ Դմիտրի Բիկովի՝ եթե իրական Բրիկին «ստեղծել և դաստիարակել էր» Օսիպը, ապա գրական Լիլիային «հորինել» էր Մայակովսկին, և նա, լինելով ճկուն և դյուրըմբռնող անձ, «չէր դիմադրում իր երկու պիգմալիոններին»[66]։ 1915 թվականից մինչև պոետի և Տատյանա Յակովլևայի հանդիպումը, Լիլիան Վլադիմիր Մայակովսկու քնարական բոլոր ստեղծագործությունների գլխավոր հերոսուհին էր․ նրան է ձոնված մինչև 1928 թվականը գրված բոլոր պոեմները[23]։ Այսպիսով, շուտով Բրիկների հետ ծանոթությունից հետո պոետը գրեց «Ողնաշար-ֆլեյտա»-ն՝ ողբերգական սիրո մասին մի պոեմ, որտեղ հեղինակը դուրս հորդեց փոթորկված իր կիրքը «բոցավառվող փոխաբերությունների» օգնությամբ․ «Հոգիս անդնդի վրա ձգեցի պարանով, աճպարարություն անելով բառերով՝ ճոճվեցի դրա վրա»[67]։

1916 թվականին գրած «Լիլիչկա» բանաստեղծությունը, որտեղ պոետը «թագադրում էր» սիրելիին[24], գրաքննադատ Յուրի Կարաբչիևսկին անվանեց «ամենաիսկականը այն ամենից, ինչ գրել էր Մայակովսկին»[68]։ Բենեդիկտ Սարնովը խոստովանում էր, որ այդ ստեղծագործության հենց առաջին ընթերցումից նա «ֆիզիկապես զգաց, թե ինչպիսի անսովոր և ոչ մի ուրիշ բանի նման չէր Մայակովսկու սերն իր Լիլիի հանդեպ»[42]։

1918 թվականին հրատարակված «Մարդը» պոեմում «էքզիստենցիալ թեման» գոյակցում է կենցաղային մանրամասնությունների հետ, որոնց մեջ կրկին զգացվում է Լիլիայի ներկայությունը․ «Նրան ակնարկները բազմաթիվ են, կոնկրետ հասեատիրոջից (նույնիսկ բնակարանի համարը) մինչև Մայակովսկու ստեղծագործությունների թվարկում»[69]։ 1922 թվականի սկզբին Վլադիմիրը գրեց «Սիրում եմ» պոեմը․ դա մի այնպիսի ժամանակաշրջան էր, երբ Բրիկի հետ հարաբերությունները թվում էին լիովին ներդաշնակ, այդ պատճառով գրականագետները ստեղծագործությունը բնութագրում են որպես Մայակովսկու ամենալուսավոր արարումներից մեկը[70]։

«Այդ մասին» պոեմի գաղափարը, որը Դմիտրի Բիկովի կարծիքով դարձավ «և՛ թռիչք, և՛ նրա բարձրագույն արարում»[71], ձևավորվեց Մայակովսկու մոտ 1922 թվականի ամռանը․ «Ես ինքս» ինքնակենսագրականում Վլադիմիրը այսպես ուրվագծեց ապագա ստեղծագործության հակիրճ պլանը․ «Մտածված է․ սիրո մասին։ Վիթխարի պոեմ», ավելի ուշ նախերգանքում պոետը ցույց տվեց, որ հասունացող գաղափարը երկար ժամանակ հանգիստ չէր տալիս իրեն․ «Այս թեման դանակի պես կոկորդիս էր հասել»[72]։

Սակայն ստեղծագործության վրա անմիջական աշխատանքն սկսվեց Լիլիայի հետ հարկադիր բաժանման ժամանակ։ Անդրադառնալով պոեմին՝ Մայակովսկին օրագրում գրառում կատարեց․ «Այժմ ես զգում եմ, որ ինձ լիովին պոկել են կյանքից, որ այլև ոչինչ և երբեք չի լինի։ Առանց քեզ կյանք չկա»[71]։ Պոեմի սևագրությունում հիշատակվում էր քնարական հերոսուհու անունը՝ Լիլիա․ վերջնական տարբերակում հայտնվեց «նա» դերանունը․ «Անկողնում նա։ Նա պառկած է։ Նա։ Սեղանին հեռախոս։ «Նա» և «նա»՝ իմ բալլադը»[73]։

Լիլիայի մասին պատմությունը ընդգրկված է նաև «Լավ է» հոկտեմբերյան պոեմի մեջ, որը կապված է հեղափոխության 10-ամյակի հետ․ ստեղծագործության մեջ 1919-1920 թվականների ձմռան մասին հիշողություններ են, երբ Բրիկները և Մայակովսկին ապրում էին Պոլուեկտովի նրբանցքի իրենց սառը տանը[74]։

Կինեմատոգրաֆիական փորձեր

«Ժապավենով շղթայվածը» կինոնկարի գովազդային պաստառը, 1918

1918 թվականի մարտին սկսելով նկարահանվել «Օրիորդը և խուլիգանը» ֆիլմում՝ Մայակովսկին հաղորդեց Պետրոգրադում գտնվող Լիլիային․ «Ֆիլմում եմ խաղում։ Ինքս եմ գրել սցենարը։ Գլխավոր դերում»[27]։ Բրիկը պատասխան նամակում գրեց․ «Սիրելի Վոլոդենկա, խնդրում եմ, սիրելի՛ս, ինձ ու քեզ համար սցենար գրիր»[75]։ Մեկ ամիս անց «Էկրանի աշխարհը» թերթը ընթերցողին տեղեկացրեց «Նեպտուն» ստուդիայի կողմից ձեռք բերված պոետի նոր սցենարի մասին, որը կոչվում էր «Ժապավենով շղթայվածը»։ Սյուժեի հիմքում անհանգիստ նկարչի և էկրանից իջած բալետի պարուհու հանդիպումների պատմությունն էր․ գլխավոր հերոսների կերպարները ստեղծվել էին հաշվի առնվելով ապագա դերասանների՝ Մայակովսկու և Լիլիայի դերասանական ներդաշնակությունը[76]։

Կինոնկարը բավականին արագ նկարահանվեց․ Բրիկը նկարահանման հրապարակում իրեն անկաշկանդ էր զգում և երբեմն նույնիսկ հանգստացնում էր Վլադիմիրին[77]։ Սակայն սիրո էկրանային պատմությունը հանդիսատեսին չհասավ, քանի որ կինոընկերության հրդեհի ժամանակ կինոժապավենը ոչնչացվեց։ Այդուհանդերձ, Մայակովսկու շնորհիվ, որը մոնտաժի արհեստանոցից տուն էր բերում կտրտված կտորներ, Լիլիային հաջողվեց պահպանել նախնական նկարահանումների մի մասը։ Արդյունքում նա այդ դրվագները փոխանցեց իտալացի պոետ-ավանգարդիստ Ջաննի Տոտիին, որը դրանց հիման վրա ստեղծեց «Ժապավենով շղթայված»-ի լիամետրաժ տարբերակը[78]։

1929 թվականին Բրիկն արդեն ինքը հանդես եկավ կինոնկար ստեղծողի դերում․ ռեժիսոր Վիտալի Ժեմչուժնու հետ նա ոչ միայն գրեց «Ապակե աչք» փաստագրական-խաղարկային ֆիլմի սցենարը, այլև մասնակցեց դրա ստեղծմանը՝ որպես բեմադրիչ[79]։ Ֆիլմը «ցելյուլոիդ կրքերի» նմանակումն էր, որոնցով լի էր տվյալ ժամանակաշրջանի սևուսպիտակ կինեմատոգրաֆիան[80]։ Նկարահանումներին մասնակցելու համար Լիլիան հրավիրեց Վերոնիկա Պոլոնսկայային՝ այդպիսով նպաստելով Մայակովսկու և ՄԳԱԹ-ի երիտասարդ դերասանուհու ծանոթությանը, որը մեկ տարի անց համալրեց պոետի ընտանիքի անդամների ցանկը[81]։

«Ապակե աչք» ֆիլմի էկրան բարձրանալուց անմիջապես հետո Բրիկը «Մեժռաբպոմֆիլմ»-ին առաջարկեց «Սեր կամ պարտք կամ Կարմենը» սցենարը։ Իր հուշերում Լիլիան պատմում էր, որ իր նոր գաղափարը շատ էր դուր եկել Մայակովսկուն, որը երազում էր հերթական կինոնմանակման մեջ խաղալ խուլիգանի դեր։ Ենթադրվում էր, որ աշխատանքին կմիանան պոետի ընկերներն ու մտերիմ ծանոթները․ ապագա ֆիլմի մասնակիցները պատրաստ էին հրաժարվել հոնորարից․ նրանց պետք էր միայն նկարահանման հրապարակ։ Սակայն նախագիծը չիրականացվեց․ Գլխավոր խաղացանկային կոմիտեի անդամները դժգոհ էին նրանից, որ ֆիլմի հեղինակները մտադիր էին «1800 մետրի ողջ ընթացքում հագցնել և մերկացնել, համբուրել և խեղդել, ձերբակալել և ազատ արձակել, մխել Կարմենին․ և ոչ միայն մի եղանակով, այլ 4»։ Գլխավոր խաղացանկային կոմիտեի նիստի արձանագրությունն ավարտվում էր հետևյալ որոշմամբ․ «Կտրականապես մերժել սցենարը՝ առանց որևէ փոփոխությունների իրավունքի»[82]։

Մայակովսկու 80-ամյակի նախօրեին ռեժիսոր Սերգեյ Յուտկևիչը սկսեց «Մայակովսկին և կինոն» հեռուստաֆիլմի նկարահանումները, որտեղ ծրագրվում էր հավաքել պոետի բոլոր կինոաշխատանքների կտորները՝ ներառյալ «Ժապավենով շղթայվածը»։ Գաղափարին դեմ էր տնօրենը և Մայակվսկու թանգարանի կուսկազմակերպիչը, որը դիմեց ԽՄԿԿ Կենտկոմին՝ խնդրանքով, որ ուշադրություն դարձնեն կինոնկարին, որտեղ «հեղափոխության մունետիկը, պոեզիայում Լենինի կուսակցության լիազոր ներկայացուցիչը․․․ հանդես է գալիս խուլիգանի և կարոտած նկարչի դերում»․ «Կարևորը, ինչ ցանկանում էր Ս․ Յուտկևիչը, խորհրդային հանդիսատեսին ցույց տալն էր, թե ինչպես էր Լիլիա Բրիկը նստում Մայակովսկու ծնկներին»։ Արդյունքում ֆիլմի աշխատանքները դադարեցվեցին[83]։

Լիլիա Բրիկի սիրավեպերը

Պատկեր:Lilya Brik 1924.jpg
Լիլիա Բրիկ

Երիտասարդ տարիքում Լիլիան բազմիցս կարդացել է Չերնիշևսկու «Ի՞նչ անել» վեպը և կարծում էր, որ նրա հերոսների կյանքը՝ պայմանականություներից և այնպիսի «հին կենցաղի վերապրուկներից» զուրկ, ինչպիսին է խանդը, պետք է ընդօրինակելի լինի[7]։ Հասուն տարիքում սիրո մասին հարցերին պատասխանելիս Բրիկը ասում էր․ «Ես միշտ մեկին եմ սիրել։ Միայն Օսյային․․․ միայն Վոլոդյային․․․ միայն Պրիմակովին․․․ միայն Վասկային․․․»[84]։ Գեղարվեստական քննադատ Նիկոլայ Պունինը, որը պաշտում էր Լիլիային և չէր թաքցնում դա, նրան անվանում էր «ամենահմայիչ կինը, որը շատ բան գիտի մարդկային և զգայական սիրո մասին»։ Գրող Բենիամին Կավերինը, որը Բրիկին տեսել էր 1920 թվականին Վիկտոր Շկլովսկու տանը, նրա մասին պատմում էր որպես «գրավիչ, աննման գեղեցիկ, դուրեկան կին»[85]։ Շկլովսկին իր հերթին ասում էր, որ Լիլիան կարող էր իրեն թույլ տալ լինել ցանկացած ձևի՝ «կանացի, քմահաճ, հպարտ, դատարկ, անկայուն, սիրահարված, խելացի»[82]։

Սկզբունքներից մեկը, որ Բրիկները և Մայակովսկին համատեղ ընդունեցին 1918 թվականին «ընտանիքի» անդամներին որոշակի ազատության տրամադրումն էր․ «Ցերեկները պատկանում են յուրաքանչյուրին՝ ըստ իրենց հայեցողության, գիշերը բոլորը հավաքվում են ընդհանուր տանիքի տակ»։ Այդ պատճառով Լիլիան ոչ մի դրամա չէր տեսնում այն բանում, որ իր սիրավեպը 42-ամյա կուսակցական գործիչ Ալեքսանդր Կրասնոշչյոկովի հետ զարգանում էր բոլորի աչքի առաջ։ Հարաբերությունները, որոնց մասին «բամբասում էր ողջ Մոսկվան», ընդհատվեցին Կրասնոշչյոկովի ձերբակալմամբ․ նրան մեղադրում էին նորաստեղծ Արդյունաբերական բանկում ֆինանսական գործողությունների իրականացման ժամանակ կատարած չարաշահումների մեջ[86]։ 1923 թվականի սեպտեմբերին Ալեքսանդր Միխայլովիչը ձերբակալվեց և տեղափոխվեց Լեֆորտովի բանտ[87]։ Նրա 13-ամյա դստերը՝ Լուելային, Բրիկն իր տուն տարավ[88]։ Աղջկա հետ նա ուտելիք էր տանում Կրասնոշչյոկովին, իսկ Մայակովսկուն գրած նամակներում խոստովանում էր․ «Չեմ կարող թողնել Ա․ Մ․-ին քանի դեռ նա բանտում է»[89]։

Կրասնոշչյոկովին համաներում շնորհեցին 1925 թվականին, սակայն զույգը չվերադարձավ նախկին հարաբերություններին․ Բրիկը տարվեց կինոռեժիսոր Լև Կուլեշովով։ Բենգտ Յանգֆելդտի խոսքերով 28-ամյա Կուլեշովը, որն այդ ժամանակ նկարահանել էր այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Պարոն Վեստի արտասովոր արկածները բոլշևիկների երկրում»-ը և «Մահվան ճառագայթը», այնպես էր հմայվել Բրիկով, որ նրան մադրիգալներ նվիրեց[90]։ 1927 թվականի ամռանը սիրահարները ճանապարհորդության մեկնեցին Կովկաս, այցելեցին Թիֆլիս, եղան Մախինջաուրի առողջարանային գյուղում։ Այնուհետև նրանց ճամփան անցնում էր Խարկովով, որի կայարանում Լիլիային սպասում էր Մայակովսկին։ Ճամպրուկը պատուհանից դուրս շպրտելով՝ նա դուրս եկավ գնացքից և պոետի հետ ուղևորվեց տեղի հյուրանոցը՝ այնտեղ Վլադիմիր Վլադիմիրովիչը ողջ գիշեր Լիլիայի համար կարդում էր «Լավ է» հոկտեմբերյան պոեմի նոր գլուխները[91]։

1929 թվականին Բրիկի կյանքում հայտնվեց Յուսուպ Աբդրահմանովը, որը քաղաքական գործիչ էր Ղրղզստանից։ Գործուղման մեջ լինելով Մոսկվայում՝ նա պոետ-ֆուտուրիստ Բորիս Կուշների հետ եկավ Բրիկներ-Մայակովսկու տուն՝ Գենդրիկովի նրբանցք և հմայվեց տանտիրուհով։ Ամռանը նրանք միասին մի քանի օր անցկացրին Լենինգրադում և Պավլովսկում։ Բրիկը նրան հրավիրեց նաև Մայակովսկու ստեղծագործական գործունեության 20-ամյակին նվիրված տոնակատարությանը։ Հյուրերի հիշելով «Յուսուպը աչքը չէր կտրում Լիլիից, որը կիսամերկ զգեստով էր», որը նրա համար Փարիզից բերել էր Մայակովսկին[92]։ Ուսումնասիրողները պնդում էին, որ Բրիկի բոլոր երկրպագուներից ամենաառեղծվածայինը Յուսուպ Աբդրահմանովն էր[93]։

Առնչությունը հատուկ ծառայություններին

Յակով Ագրանով

Բրիկների՝ քաղաքական հատուկ ծառայությունների հետ առնչություն ունենալու բամբասանքները գրական համայնքում սկսեցին շրջանառվել 1920-ական թվականներից։ Այսպիսով, այս թեմայի ուսումնասիրմամբ զբաղվող Բենգտ Յանգֆելդտը արտաբերեց Բորիս Պաստեռնակի նույն արտահայտությունը, որ նա «վախեցավ», երբ լսեց, թե Լիլիան ինչ է ասում սալոնի հյուրերին․ «Սպասե՛ք, շուտով կընթրենք, հենց Օսյան [կգա] Չեկից»[Ն 1]։ Մայակվոսկի-Բրիկների բնակարանի դռան վրա որոշ ժամանակ կախված էր ենթադրաբար Սերգեյ Եսենինի կողմից գրված մի էպիգրամա․ «Կարծում եք՝ այստեղ ապրում է Բրի՞կը՝ լեզու ուսումնասիրո՞ղը։ Այստեղ ապրում է լրտեսը և Չեկի հետաքննիչը»[95]։ Գրող Լիդիա Չուկովսկայան «Գրառումներ Աննա Ախմատովայի մասին» գրքում պատմում էր, թե ինչպես է Աննա Անդրեևնան հրաժարվել ընտրյալների խմբակից, որոնք հավաքվում էին Լիլիի շուրջ․ «Գրականությունը հետաձգվել էր, թողնվել էր միայն Բրիկների սալոնը, որտեղ գրողները հանդիպում էին չեկիստների հետ»[96]։

Վերակառուցման տարիներին, երբ բացվեցին քիչ հասանելի արխիվները, հրապարակախոս Վալենտին Սկորյատինը «Ժուռնալիստ»-ի (1990, № 5) էջերում հրապարակեց արխիվներում պահված ԽՍՀՄ արտաքին գործերի ժողկոմի նյութերի մասին տեղեկություններ, որոնց համաձայն Օսիպ Մաքսիմովիչին էր պատկանում ГПУ № 24541, իսկ Լիլիային՝ № 15073 վկայականները[97][98]։ Օսիպ Բրիկը, ուսումնասիրողների տվյալներով, 1920 թվականի հունիսից մինչև 1924 թվականի հունվար ամիսը համարվում էր գաղտնի բաժնի 7-րդ բաժանմունքի աշխատակից։ Սակայն աշխատանքից հեռացվում է որպես դասալիք՝ «չեկիստական գործողություններին մասնակցելուց խուսափելու» համար (արխիվներում գտնվել են ծառայությունից ազատվելու մասին բժիշկների կողմից ստորագրված բազմաթիվ տեղեկանքներ)[99]։ Լիլիան վկայականը ստացել էր 1922 թվականին, ինչպես ենթադրում էր Բենգտ Յանգֆելդտը, այդ փաստաթուղթը, որը գրանցվել էր Բրիկի՝ Անգլիա մեկնելուց 5 օր առաջ, չէր վկայում նրա՝ Պետական քաղաքական կառավարությունում գործունեություն ծավալելը․ հավանաբար այն անհրաժեշտ է եղել արտասահմանյան անձնագրի ձևակերպումն արագացնելու համար[100]։ Այս կարծիքին էր նաև հրապարակախոս Արկադի Բակսբերգը, ով կարծում էր, որ վկայագրի ստացման պատմության մեջ խոսքը չի գնում Լիլիայի՝ պետական անվտանգության մարմիններում աշխատելու մասին, այլ երկրից դուրս գալու փաստաթղթեր ստանալու «իրավական հիմք»-ի մասին[101]։

Այնուամենայնիվ Բրիկների և Մայակովսկու շրջապատում քիչ չէին չեկիստները։ Քաղաքական հատուկ ծառայություններին պոետի լոյալ վերաբերվելու մասին են վկայում 1920-ական թվականներին նրա գրած հետևյալ տողերը՝ «Ձերժինսկու զինվորներն են մեզ պահպանում», «Բռնի՛ր թշնամուն, գաղտնիապահներ» և այլն[102]։ Գեղանկարչուհի Ելիզավետա Լավինսկայայի հիշելով՝ որոշակի պահից «լեֆովյան «երեքշաբթիներին» սկսեցին հայտնվել նորանոր մարդիկ՝ Ագրանովը կնոջ հետ, Վոլովիչը, ևս մի քանի վայելուչ երիտասարդներ՝ անհասկանալի մասնագիտությամբ»[103]։ Սալոն եկած Պետական քաղաքական միացյալ կառավարման հատուկ բաժնի պետ Ագրանովին ներկաներին ներկայացրեց անձամբ Մայակովսկին, ով հաղորդեց, որ Յակով Սաուլովիչը պետանվտանգությունում զբաղվում է գրական հարցերով»[104]։

Դառնալով Լիլիա Բրիկի սալոնի մշտական այցելու՝ Ագրանովը մտավ Մայակովսկու մոտ ծանոթների շրջանակ (որոշ տվյալներով Վլադիմիր Մայակովսկին չեկիստին անվանում էր «Յանեչկա» և «Ագրանիչ»), իսկ հետո՝ պոետի մահից հետո, ամենաակտիվ մասնակցությունն ուներ նրա թաղմանը․ «մի խումբ ընկերների» կողմից ստորագրված մահախոսականում Յակով Սաուլովիչի ազգանունն առաջին տեղում էր[105]։ Բամբասանքները սալոնի տիրուհուն և նրա ազդեցիկ հյուրին «հատուկ հարաբերություններով» էին կապում․ օրինակ՝ Մայա Պլիսեցկայան գրում էր, որ Լիլիա Բրիկը «չեկիստ Ագրանովի սիրուհին էր»[106]։ Այս տեղեկությունը ժխտեց գրող Վասիլի Քաթանյանն իր հուշերի գրքում, որտեղ նա գրում է Լիլիայի բառերը՝ պետանվտանգության կոմիսարի հետ իր ունեցած հարաբերությունների մասին․

Ես չեմ լսել, որ մեր անուններն ինչ-որ ձևով կապեն։ Դա ավելի ուշ ի հայտ եկավ, երբ Ագրանովին գնդակահարեցին։ Բայց ընդհանրապես հենց ես սիրալիր խոսում էի որևէ տղամարդու հետ կամ ընդհակառակը մերժում էի նրան, անմիջապես հայտնվում էր «Լիլիա Բրիկը և NN» թեմայով հորինվածք, որը տարածվում էր քաղաքով՝ համեմված մանրամասնություններով[107]։

Մայակովսկու մահից հետո

Ժառանգության հարցեր

Գրական ակումբը Մայակովսկու թաղման օրը, ապրիլի 17, 1930

Մայակովսկու մահվան մասին լուրը Լիլիան և Օսիպն իմացան Բեռլինում 1930 թվականի ապրիլին․ ԽՍՀՄ վերադառնալու ճանապարհին նրանք կանգ առան մի հյուրանոցում, որի դռնապանը նրանց հեռագիր փոխանցեց․ «Այսօր առավոտյան Վոլոդյան ինքնասպան եղավ»[63]։ Բրիկներն անմիջապես դիմեցին խորհրդային լիազոր ներկայացուցչություն, որտեղ վերջիններիս օգնեցին արագ վիզա ձևակերպել․ Լիլիան հեռախոսով կապվեց հեռագիրն ուղարկած Յակով Ագրանովի հետ և խնդրեց, որ պոետի թաղումը հետաձգեն մինչև իրենց ժամանումը Մոսկվա[108]։ Ապրիլի 17-ին Բրիկները ժամանեցին Խորհրդային Միության մայրաքաղաք և Բրյանսկի կայարանից միանգամից ուղևորվեցին Վորովսկու փողոց՝ սգո ժապավեններով զարդարված գրողների ակումբ։ Ինչպես հիշում էր նրանց մտերիմ ծանոթ Լուելա Կրասնոշչյոկովան․ «Լիլին մի քանի օրվա մեջ այնքան էր փոխվել, որ դժվար էր նրան ճանաչել»[109]։ Ալեքսանդրա Ալեքսեևնան՝ Մայակովսկու մայրը, Վասիլի Քաթանյանի վկայությամբ՝ դիմավորեց Լիլիային հետևյալ բառերով․ «Եթե Դուք այստեղ լինեիք, նման բան չէր պատահի»[110]։

Մի խումբ մոսկվացիների հետ (ըստ Յուրի Օլեշայի՝ դագաղով բեռնատարի հետևից գնում էր մոտ 60000 մարդ) Օսիպն ու Լիլիան հասան մինչև Դոնսկոյ վանք։ Դիակիզարանի դարպասների մոտ հրմշտոց սկսվեց, որի ժամանակ ձիավոր ոստիկանը բարձրաձայն արտաբերեց «Բրիկ» ազգանունը․ «Պարզվում է՝ Ալեքսանդրա Ալեքսեևնան չէր ցանկանում հրաժեշտ տալ որդուն և թույլ տալ դիակիզումն իրականացնել առանց Լիլիայի»[111]։

Թաղումից մի քանի օր անց Լիլիային կանչեցին դատախազություն, որտեղ, գտնված ստացականից դատելով, նրան հանձնեցին «Վ․ Մայակովսկու սենյակում հայտնաբերված գումարը՝ 2113 ռուբլի, 82 կոպեկը և 2 ոսկե մատանի»[112]։ Այնուհետև հերթը հասավ սենյակում գտնված փաստաթղթերի և լուսանկարների քննմանը, որտեղ ինքնասպան էր եղել պոետը, ինչպես նաև ժառանգության հարցերին։ Մահվանից առաջ Վլադիմիր Մայակովսկին գրառում էր թողել, որտեղ նշում էր, որ իր ընտանիքը՝ «Լիլիա Բրիկը, մայրը, քույրերը և Վերոնիկա Պոլոնսկայան են», բացի այդ տեքստում խնդրում էր սկսած բանաստեղծությունները հանձնել Բրիկներին․ «նրանք գլուխ կհանեն»[113]։

Մեկ ամիս անց Վասիլի Քաթանյանի և Նիկոլայ Ասեևի ստորագրությամբ 3 դիմում ներկայացվեց ԽՍՀՄ կենտգործկոմ և ՌԽՖՍՀ լուսժողկոմ (ուղղված գերատեսչության ղեկավար Անդրեյ Բուբնովին)։ Առաջին երկու նամակներում գրականագետները խնդրում էին պոետի ստեղծագործական ժառանգության իրավունքը հանձնել «նրա ընտանիքին, որը բաղկացած էր կնոջից՝ Լիլիա Բրիկից, մորից՝ Ալեքսանդրա Ալեքսեևնայից և քույրերից»։ Երրորդ նամակում հակիրճ նշվում էր, որ Ասեևը և Քաթանյանը գործում են «հանգուցյալ Վ․ Մայակովսկու կնոջ, մոր և քույրերի համաձայնությամբ»[114]։ Վերարտադրելով այդ նամակների բովանդակությունը՝ գրականագետ Անատոլի Վալյուժևիչն ուշադրություն դարձրեց նրան, որ Վերոնիկա Պոլոնսկայան այնտեղ ընդհանրապես չի հիշատակվում, այն դեպքում, երբ Լիլիան է անվանվում Վլադիմիր Մայակովսկու կին․

Լիլիային Մայակովսկու կինն էր համարում նաև Իոսիֆ Ստալինը, երբ 1937 թվականին «հայրենիքի դավաճանների կանանց» ցանկում գրեց․ «Ձեռք չենք տա Մայակովսկու կնոջը»[115]։

1930 թվականի հունիսին «Իզվեստիա» թերթը հրապարակեց ՌԽՖՍՀ ժողկոմխորհի որոշումը «ընկեր Վլադիմիր Մայակովսկու հիշատակը հավերժացնելու մասին»։ Փաստաթղթի համաձայն՝ ՌԽՖՍՀ պետհրատարակչությունը պետք է «Լիլիա Բրիկի վերահսկողությամբ» լույս ընծայեր պոետի ստեղծագործությունների ամբողջական ժողովածուն։ Մայակովսկու գրական ժառանգության իրավունքը բաժանվեց Լիլիայի (առաջին մաս) ու պոետի մոր և քույրերի (երկրորդ մաս) միջև։ Բացի այդ, կառավարությունն առանձին հրաման արձակեց, որը վերաբերում էր բնակարանային հարցին[116]։

Մայակովսկու տունը Գենդրիկովի նրբանցքում

Մայակովսկու մահից 5 տարի առաջ պետությունը նրան 4 սենյականոց բնակարան տրամադրեց Գենդրիկովի նրբանցք, 13/15 հասցեում։ Ստանալով հրամանագիրը՝ պոետը դիմեց բնակարանային ընկերություն՝ իր բնակարանում Լիլիա և Օսիպ Բրիկներին գրանցելու խնդրանքով։ Խնդրանքը բավարարվեց․ բնակարանի բնակիչներից յուրաքանչյուրն իր տրամադրության տակ ստացավ ոչ մեծ սենյակ․ չորրորդ սենյակը, որը գտնվում էր Վլադիմիր Մայակովսկու սենյակի հարևանությամբ, հյուրասենյակի և ճաշասենյակի դեր էր կատարում[117]։ Պոետի մահից հետո բնակարանը որոշ ժամանակ մնաց Բրիկների մոտ[118]։

Բացի այդ, Մայակովսկին ինքնասպանությունից մի քանի ամիս առաջ բնակարանային կոոպերատիվ էր մուտք գործել և հասցրել էր կատարել առաջին վճարը։ Հետագայում բոլոր վճարները կատարեցին Բրիկները․ շինարարության ավարտից հետո Սպասոպեսկովի նրբանցքում գտնվող 3 սենյականոց բնակարանը գրվեց Լիլիայի անունով։ Լուծվեց նաև Մայակովսկու 12 մետրանոց սենյակի հարցը, որը գտնվում էր Լյուբյանսկի միջափողոցում․ այն փոքր էր մշտական բնակության համար, և պոետն այն օգտագործում էր որպես աշխատասենյակ։ 1930 թվականի հունիսին Մոսկվայի գործադիր կոմիտեն փաստաթուղթ հրապարակեց, որի համաձայն` այդ սենյակը պատկանում էր քաղաքացի Լիլիա Բրիկին[119]։

Մայակովսկու հիշատակի հավերժացում։ Նամակներ Ստալինին

Լիլիան մեծ ոգևորությամբ անցավ Մայակովսկու ստեղծագործությունների լիարժեք ժողովածուի նախապատրաստական աշխատանքներին։ Որպես գլխավոր խմբագիր՝ նա ոչ միայն աշխատում էր յուրաքանչյուր հատորի բովանդակության վրա, այլև վերահսկում էր ձևավորումը․ մասնավորապես՝ առաջարկում էր կրկնաթերթին W և M տառերը դնել․ գրաֆիկական խորհրդանիշ, որը Լիլիան հորինել էր պոետի հետ ծանոթության առաջին ամիսներին, այս տառերն էին նաև փորագրված Մայակովսկուն նվիրած «ամուսնական» մատանու վրա[120][121]։ Հրատարակությանը ծանրակշիռ երանգ հաղորդելու համար Լիլիան 1931 թվականի հունվարին նամակով դիմեց Ստալինին, որտեղ հիշեցնում էր, որ վերջինս ներկա էր Բոլշոյ թատրոնում Մայակովսկու «Լենին» պոեմի ընթերցմանը․ «Դիմում ենք Ձեզ մի քանի բառով Ձեր տպավորությունները գրելու խնդրանքով»[122]։ Կրեմլից այդ խնդրանքին ոչ մի արձագանք չհետևեց[123]։

Լիլիայի համար մյուս կարևոր աշխատանքը Գենդրիկովի նրբանցքում Մայակովսկու գրադարան-թանգարան ստեղծելն էր։ 1933 թվականին նա նախաձեռնությանը միացրեց ընկերներին՝ Վասիլի Քաթանյանին, Նիկոլայ Ասեևին, Սեմյոն Կիրսանովին, որոնք Զամոսկվորեչիեի շրջխորհուրդ նամակ ուղարկեցին՝ ապագա հաստատության մանրամասն ծրագրով։ Բնակարանը, որտեղ ապրում էին Մայակովսկին և Բրիկները, համաձայն այդ նախագծի, պետք է վերականգնվի «նախկին տեսքով»․ տանը պետք է բացվեր գրադարան և գրական խմբակներ, իսկ բակի ծածկապատշգամբում՝ ամառային ընթերցասրահ[124]։

Բոլոր ուղղություններով տարվող աշխատանքները դանդաղ էին ընթանում, և 1935 թվականի նոյեմբերին Լիլիան պատրաստեց երկրորդ դիմումը Ստալինին։ Նամակում Բրիկը հաղորդում էր, որ լինելով Վլադիմիր Մայակովսկու արխիվի, սևագրերի, ձեռագրերի և անձնական իրերի պահնորդը՝ նա ամեն ինչ անում է, որ «Մայակովսկու հանդեպ աճող հետաքրքրությունը որոշ չափով բավարարվի»։ Այնուհետև Լիլիան թվում էր հիմնական խնդիրները, որոնց հետ ստիպված էր առնչվել․ պոետի մահից հետո 6 տարիների ընթացքում հաջողվեց հրատարակել նրա ստեղծագործությունների ակադեմիական ժողովածուների միայն կեսը, տպագրման ենթակա բանաստեղծությունների և պոեմների միահատորյակը նույնիսկ պատրաստ չէ, երեխաների համար գրքերն ընդհանրապես չեն տպագրվում, Մոսկվայի իշխանությունները հրաժարվեցին միջոցներ տրամադրել Գենդրիկովի նրբանցքում գրադարան ստեղծելու համար։ Նամակն ավարտվում էր հետևյալ բառերով․ «Ես մենակ չեմ կարող հաղթահարել այս բյուրոկրատական անհետաքրքրվածությունը և դիմադրությունը»[125][126]։

Ստալինը դիմումին բավականին օպերատիվ արձագանքեց․ նամակի հենց առաջին էջում կարգադրում էր․ «Ընկեր Եժո՛վ, շատ եմ խնդրում Ձեզ ուշադրություն դարձնել Բրիկի նամակին։ Մայակովսկին կար և մնում է մեր խորհրդային ժամանակաշրջանի լավագույն և տաղանդավոր պոետը»։ Հետագայում Լիլիան պատմում էր, որ 2 օր անց Կրեմլից զանգ ստացավ, այնուհետև կայացավ նրա հանդիպումը կուսակցական գործիչ Եժովի հետ, որը «միանգամայն հուղված էր, ասաց, որ նա շատ է սիրում Վոլոդյային, որ հաճախ է նրան կարդում»։ Զրույցի ընթացքում գրասենյակ մտավ «Իզվեստիա»-ի խմբագիրը՝ Բորիս Տալը, որը «գրի առեց այն ամենը, ինչ պետք է արվեր և հրատարակվեր»[127]։

Արդեն դեկտեմբերին Տալը լայնածավալ ծրագիր պատրաստեց, որով նախատեսվում էր հրատարակել պոետի գրքերը բազում տպաքանակով, հիմնել Մայակովսկու տուն-թանգարանը, Հաղթանակի հրապարակը վերանվանել Մայակովսկու անվան, հրատարակել Վլադիմիր Մայակովսկու կտավները, նրա ստեղծագործություններն ընդգրկել դպրոցական ծրագրում[128]։ Պոետի կանոնականացումն այնքան ակտիվ էր արվում, որ Բորիս Պաստեռնակն արդյունքում նշեց․ «Մայակովսկու սկսեցին հարկադրաբար «ներմուծել», ինչպես կարտոֆիլը՝ Եկատերինայի օրոք»[129]։ Լիլիա Բրիկը գիտեր Պաստեռնակի այդ արտահայտության մասին և ընդհանուր առմամբ համաձայն էր դրա հետ․

Նամակս օգնեց, թեև․․․ Տվյալ ժամանակաշրջանի ավանդույթների համաձայն՝ Մայակովսկուն սկսեցին մատուցել միտումնավոր, միակողմանի, նրան ամորձատեցին։ Ստալինի գովերգը նրա մասին մի կույտ կեղծ գրքեր ծնեց։ Եվ այդ սահմանափակ Մայակովսկուն «բռնի ներդնում էին»՝ այդ առումով Պաստեռնակը ճիշտ է[130]։

Երկրորդ ամուսնություն․ Վիտալի Պրիմակով

Վիտալի Պրիմակով

Լիլիա Բրիկի և զորապետ Վիտալի Պրիմակովի ծանոթության վերաբերյալ տարբեր պատմություններ կան։ Դրանցից մեկը պատմել է Վասիլի Քաթանյանի որդին՝ Վասիլի Վասիլևիչը․ ըստ նրա տվյալների՝ Բրիկն առաջին անգամ հանդիպել է Պրիմակովին 1920-ական թվականների սկզբին պոետական երեկոյի ժամանակ։ Մայակովսկու մահվան մասին Վիտալին իմացել է Տոկիոյում և վերադառնալով Մոսկվա՝ սկսել է այցելել Լիլիայի տուն[131]։ Ըստ մեկ այլ լեգենդի, որը ներկայացված է հրապարակախոս Արկադի Վակսբերգի «Լիլիա Բրիկ։ Կյանք և ճակատագիր» գրքում, նրանց հարաբերությունները սկսվել են 1930 թվականին մի թատրոնի մոտ, երբ Լիլիան, զգալով հարգարժան զինվորականի՝ իր հանդեպ ունեցած հետաքրքրությունը, «կարծես թե ուղիղ ասաց․ «Ավելի լավ է ծանոթանալ անկողնում»[132][133]։ 1930 թվականի աշնանը Պրիմակովն արդեն ապրում էր Բրիկների հետ Գենդրիկովի նրբանցքում[134]։

Մենք միասին ապրել ենք 6 տարի, նա միանգամից ներգրավվեց մեր գրական շրջապատ․․․ Պրիմակովը գեղեցիկ էր՝ պարզ մոխրագույն աչքեր, ճերմակափայլ ժպիտ։ Ուժեղ, սպորտային, հրաշալի հեծելազորային, գերազանց չմշկորդ։ Նա բարձրագույն կրթություն ուներ, լավ էր տիրապետում անգլերենին, փայլուն հռետոր, բարի և կարեկից անձ[135]։
- Լիլիա Բրիկ

Լիլիա Բրիկի և Պրիմակովի կյանքը գրեթե լի էր անվերջ ուղևորություններով։ Այսպես, 1930 թվականի դեկտեմբերին ամուսինները մեկնեցին Սվերդլովսկ։ Ուրալում բնակվելու մասին Բրիկը պատմել է Օսիպ Բրիկին ուղղված իր բազմաթիվ նամակներում․ «Ջուրը տաքացնում եմ պրիմուսում և լվացվում ռեզինե թասում։ Ինքդ էլ հասկանում ես, որ սրա մասին չէի ես երազում»[136]։ Այնուհետև Վիտալի Մարկովիչն ամառային զորաշարժի մեկնեց Մերձվոլգյան զինվորական շրջան, իսկ Լիլիան, որը հետևեց ամուսնուն Կազան, հայտնեց Բրիկին, որ նրանք ապրում են ոչ մեծ ֆաներային տանը՝ դաշտային հեռախոսով և էլեկտրականությամբ[137]։ Նրանց ուղերթների թվում էին մտնում Ռոստովը, Կիսլովոդսկը, Բեռլինը, Համբուրգը։ Լիլիան ներգրավվեց զինվորականների ընտանիքի շրջանակ, լավ հարաբերություններ ծավալեց Իերոնիմ Ուբորևիչի և Միխայիլ Տուխաչևսկու հետ, որը ծանոթության ժամանակ խոստովանեց, որ վաղ երիտասարդ տարիքում հետաքրքրվում էր ֆուտուրիզմով և Մայակովսկու ստեղծագործություններով[138]։

Պատկեր:LiliBrik 1932.jpg
Լիլիա Բրիկը Գերմանիայում։ Լուսնակարը՝ Վ․ Պրիմակովի։

1935 թվականի գարնանը Պրիմակովը դարձավ Լենինգրադի զինվորական շրջանի բանակի փոխհրամանատարը։ Նա ստացավ ծառայողական բնակարան՝ Ռիլեև 11 հասցեում։ Որոշ ժամանակ անց այս բնակարան Մոսկվայից տեղափոխվեցին Օսիպ Բրիկը և Եվգենիա Սոկոլովան՝ կինոռեժիսոր Վիտալի Ժեմչուժնու կինը[139]։ Նման կենցաղը շատ ժամանակակիցների մոտ զարմանք էր առաջացնում, օրինակ՝ կինոռեժիսոր Կամիլ Յարմատովը, որը Օսիպի հրավերով եկել էր Բրիկ-Պրիմակովների տուն և այնտեղ տեսել «փոխադարձ համակրանքով միմյանց կապված ընկերախմբի», գրում է․ «Ոչ մի կերպ չի տեղավորվում ուղեղիս մեջ։ Ես ինձ զգում էի ընտանեկան ոլորտի նորագույն ձեռքբերումներից անհուսալի հետամնաց»[140]։

1936 թվականի օգոստոսին Պրիմակովը ձերբակալվեց Լենինգրադի ամառանոցում։ Այնտեղ և Ռիլեևի հասցեում գտնվող բնակարանը խուզարկվեց, որից հետո Վիտալիին տեղափոխեցին Մոսկվա և նետեցին Լեֆորտովոյի բանտ[141]։ 1937 թվականի հունիսի 11-ին դատարանը նրան դատապարտեց գնդակահարության[142]։ «Ժողովրդի թշնամիների» և նրանց ընտանիքի անդամների ձերբակալությունները շարունակվեցին, և Օսիպն առաջարկեց մտերիմներին որոշ ժամանակով հեռանալ Մոսկվայից։ Սեպտեմբերի սկզբին նա Եվգենիա Սոկոլովայի հետ մեկնեց Կոկտեբել, իսկ Լիլիան Վասիլի Քաթանյանի հետ՝ Յալթա։ Այնտեղից նա գրում էր Բրիկին, որ նրան հաջողվել է տեղավորվել մի մեծ սենյակում, որից տեսարան էր բացվում դեպի ծովը․ «Վասյան շատ ուշադիր է․ նախաճաշի ժամանակ է միայն իր մոտ գնում, իսկ մնացած ժամանակն անց է կացնում ինձ հետ, բազում վարդեր էլ ունեմ»[143]։

Վասիլի Աբգարովիչի որդու հիշողություններով 1957 թվականին Լիլիան մեծ ցնցում ապրեց ստանալով ռեպրեսիայի ենթարկված ամուսնու գործի վերաքննման տեղեկանքը․ փաստաթղթում նշված էր, որ «Վ․ Պրիմակովը հետմահու արդարացվել է»[144]։ Միևնույն ժամանակ Պրիմակովի խորթ որդին՝ Յուրի Վիտալիևիչը, գրել է, որ «Լ․ Բ․-ն միակ մարդն էր, ով լավ էր ճանաչում Վիտալի Մարկովիչին և ով մատն անգամ չշարժեց, որպեսզի օգնի արդարացնել նրան, վերականգնի նրա մասին պատմական ճշմարտությունը»[145]։ Բրիկն ինքն ավելի ուշ խոստովանեց․

Ես չեմ կարող ինձ ներել, որ կային պահեր, երբ ես հակված էի հավատալու Վիտալիի մեղավորությանը։ Մեզ մոտ էին գալիս նրա աշխատակիցները, զինվորականները, նույն Ուբորևիչը․․․ Եվ ես մտածում էի․ իսկ ինչո՞ւ ոչ։ Որն էլ իրոք կարող էր ծուղակ լինել, որևէ բարձր բանսարկություն․․․ Եվ ես չեմ կարողանում ներել ինձ այդ մտքերը[146]։

Երրորդ ամուսնություն։ Վասիլի Քաթանյան

Վասիլի Քաթանյանի հետ Լիլիա Բրիկն ապրեց 40 տարի։ Նրանց սիրավեպն սկսվեց 1937 թվականի աշնանը և նրանով էր բարդ, որ իր նոր ընտրյալն ընտանիք ուներ։ Քաթանյանի կինը՝ երգչուհի և լրագրող Գալինա Քաթանյան-Կլեպացկայան, 1920-ական թվականներից շփվում էր Մայակովսկու և Բրիկների հետ․ Լիլիայի հետ նա ջերմ հարաբերություններ ուներ։ Գալինա Դմիտրիևնան իր «Ազորյան կղզիներ» հուշագրքում այսպես է նկարագրել Մայակովսկու կյանքի ընկերակցի հետ ծանոթանալու պահը․ «Առաջինը տպավորությունը Լիլիայից․ բայց նա գեղեցիկ չէ՝ մեծ գլուխ, կուզիկ է․․․ Բայց նա ժպտաց ինձ, և նրա ամբողջ դեմքը բոցավառվեց և լուսավորվեց, և ես իմ առջև գեղեցկուհու տեսա՝ մեծ ընկույզի աչքեր, հրաշալի ձև ունեցող բերան, նշաձև ատամներ․․․ Նրա մեջ ինչ-որ թովչանք կար, որը ձգում էր առաջին հայացքից»։ Ամուսնալուծության նախաձեռնողը Գալինա Քաթանյանն էր, որը չցանկացավ, որ իր ամուսինը, ըստ Բրիկների «անձնական հարաբերություններում եսասիրության և նիհիլիզմի գաղափարախոսության» դավանանքի, ապրեր 2 տանը[147]։

Եթե նախորդ ամուսնությունում Լիլիայի շրջապատը հիմնականում կազմված էր զինվորականներից, ապա դառնալով Քաթանյանի կինը՝ նա կրկին սկսեց հանդիպումներ կազմակերպել գրական համայնքի ներկայացուցիչների հետ․ խոսքը գնում է նախ և առաջ երիտասարդ պոետների՝ Դավիդ Սամոյլովի, Սերգեյ Նարովչատովի, Միխայիլ Կուլչիցկու, Պավել Կոգանի, Նիկոլայ Գլազկովի հետ։ Նրա բնակարանում հավաքված Մոսկվայի փիլիսոփայության, գրականության և պատմության ինստիտուտի և Մոսկվայի այլ բուհերի ուսանողները բանաստեղծություններ էին կարդում, բանավիճում, կիսվում ծրագրերով․ Բրիկն առանձնացնում էր Կուլչիցկուն և Գլազկովին՝ նրանց ստեղծագործությունների մեջ տեսնելով երիտասարդ Մայակովսկու խռովքը[148]։ Լիլիայի կազմակերպած պոետական երեկոներից մեկից հետո Միխայիլ Կուլչիցկին ծնողներին ուղղված նամակում պատմեց ոչ միայն տանտերերի հյուրասիրության մասին («Կար թեյ կաթնաշոռով կարկանդակով, սարդինա, կոտլետներ, պաշտետ և մի գրաֆին օղի՝ նարնջի կեղևով»), այլև որ նրանց տանը «բանաստեղծությունների քանակից հնարավոր չէ հոգնել»[149]։

Բրիկ-Քաթանյանի բնակարանը ձևավորվել էր Լիլիայի ճաշակով, որտեղ, ինչպես գրում էր Վասիլի Աբգարովիչի որդին, «ներդաշնակվում էին բուրժուականությունն ու սոցիալիստական հայացքները»[150]։ Կուբիզմի ոճով արված պատերին Մայակովսկու կտավների մոտ կախված էին աֆրիկական ժողովրդական նկարներ․ նա սիրում էր նախշապատ գորգեր, հին կավե սպասք, ֆիկուս, կարող էր լաթերից «գյուղական» վարագույր կարել լուսամուտի համար։ Լիլիայի սենյակում խեցեգործական դազգահ կար, որի մոտ քիչ ժամանակ չէր անցկացնում․ նրա քանդակները սիրողական մակարդակի էին, թեև դրանցից մեկը, որն արվել էր Նատան Ալտմանի ղեկավարությամբ, ավելի ուշ հայտնվեց Լուի Արագոնի թանգարանում[151]։ Երբ առօրյայում ի հայտ եկան կերոսինե լամպեր, Բրիկն սկսեց հավաքել դրանք․ շուտով, Վասիլի Քաթանյան կրտսերի վկայությամբ, նրա ծանոթների մոտ տարածվեց նման լուսակալների ունենալը[152]։

Կուտուզովի պողոտա 12, Մոսկվա

1950-ական թվականների սկզբին Բրիկը և Քաթանյանը տեղափոխվեցին նոր բնակարան՝ Կուտուզովի 12 հասցեում։ Որոշ ժամանակ անց նրանց հարևանները դարձան Մայա Պլիսեցկայան և Ռոդիոն Շչեդրինը[153]։ Ինչպես հիշում էր Մայան Միխայլովնան, Շչեդրինին և Վասիլի Աբգարովիչին միավորում էին համատեղ ստեղծագործական նախագծերը, իսկ Լիլիան երիտասարդ տարիներին պարի դասերի էր հաճախել, նրանց միավորում էր բալետի հանդեպ սերը․

Բրիկների տանը միշտ հափշտակիչ հետաքրքիր էր։ Դա գեղարվեստական սալոն էր, որոնք մինչ հեղափոխական Ռուսաստանում քիչ չէին։ Սակայն բոլշևիկները, որոնք դաժանորեն վերացրել էին բոլոր «մտավորական բաները», ռուսական «սալոնականներին» ուղարկեցին նախնիների մոտ․․․ 1950-ական թվականների վերջում, կարծում եմ, դա միակ սալոնն էր Մոսկվայում[106]։

Պատերազմի տարիներ։ Օսիպ Բրիկի մահը

1941 թվականի հուլիսին Բրիկները, Վասիլի Քաթանյանը և Եվգենիա Սոկոլովան սկսեցին նախապատրաստվել տարհանման։ Վլադիմիր Մայակովսկու ձեռագրերը, նկարները և անձնական իրերը, որոնք գտնվում էին Սպասոպեսկովսկի նրբանցքի նրա բնակարանում, ժամանակավորապես պահ տրվեցին Մայակովսկու թանգարանում[154]։ Որպեսզի արդարացնեն «ընտանիքում» Եվգենիա Սոկոլովայի ներկայությունը՝ Օսիպ Մաքսիմովիչը աշխատանքային համաձայնագիր ստորագրեց, ըստ որի Սոկոլովան կատարելու էր գրական քարտուղարի պարտականություններ․ այս իրավական ակտը պահանջվում էր տարհանման փաստաթղթեր ստանալու համար[155]։ Օգոստոսին նրանք չորսով ժամանեցին Մոլոտով և տեղավորվեցին Վերին Կուրիա քաղաքամերձ ավանում։ Բարեկամներին ուղղված նամակներում Լիլիա Բրիկը հայտնում էր, որ նրանց 2 ոչ մեծ սենյակներ են հատկացրել հարևան տներում․ Օսիպ Բրիկն ու Քաթանյանն աշխատանքի տեղավորվեցին «Զվեզդա» մարզային թերթ, սննդի հարցը ևս լուծվեց․ «Տանտերերը մեզ տալիս են կաթ, մեղր և ձու[156]»։

Աշնանը բավականին համեստ նշվեց Լիլիա Յուրիևնայի 50-ամյակը․ Օսիպ Մաքսիմովիչը նրան նոր բանաստեղծություն ձոնեց, Վասիլի Աբգարովիչը նվիրեց «մեքենագիր բնանկար», Եվգենիա Սոկոլովան մի կտոր շոկոլադե սալիկ նվիրեց[157]։ Լիլիա Բրիկի նամակներում նշված իրադարձություններից էին Քաթանյանի «Մայակովսկու գրական կենսագրությունը փաստերով և տվյալներով» գրքի առաջադրվելն էր Ստալինյան մրցանակի, ինչպես նաև իր կողմից գրված «Շչեն» մանկական պատմվածքի տպագրության հանձնումը[158]․ Մայակովսկին երբեմն ստորագրում էր «Շչեն», երբ իրեն պատկերում էր փոքր շնիկի տեսքով[159]։

Նկար Մայակովսկու՝ Լիլիա Բրիկին ուղղված նամակից, օգոստոս, 1927 թ․

Շուտով պատմվածքը գրավեց ԽՄԿԿ Կենտկոմի ագիտացիայի և պրոպագանդայի բաժնի պետ Գեորգի Ալեքսանդրովի ուշադրությունը, որը զայրացավ այն բանից, որ «շնիկը համեմատվում է Մայակովսկու հետ»[160]։ 1943 թվականի գարնանը ԽՄԿԿ Կենտկոմի ընդունած «Մոլոտովի մարզային հրատարակչության աշխատանքի մասին» որոշման մեջ նշվում էր, որ ընկերությունը «վատնում է թուղթը»՝ հրատարակելով այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են «Բրիկի ճղճիմ պատմվածքները»[161]։ Տասնամյակներ անց «Շչեն»-ի վերաբերյալ բացասական արձագանք հնչեց նաև Յուրի Կարաբչիևսկու «Մայակովսկու հարությունը» գրքի էջերից, որը ուշադրություն էր հրավիրում այն բանի վրա, որ 1920-ական թվականներին պատմվածքի հերոսները ցրտի պատճառով ապրում էին միասին մի փոքր սենյակում․ հեղինակը հարց էր բարձրացնում, թե ինչպես կարող են ընդունել երեխաները «այդ եռակի կենցաղավարությունը»[162]։

1942 թվականի նոյեմբերին Լիլիա Բրիկն ու Վասիլի Աբգարովիչը վերադարձան Մոսկվա՝ «քանդված բնակարան՝ կոտրված լուսամուտներով»[163]։ Այնտեղ նրանց այցելեց ռազմաճակատ մեկնող Միխայիլ Կուլչիցկին։ Նա կարդաց նախօրեին գրած բանաստեղծությունը՝ «Мечтатель, фантазёр, лентяй-завистник! / Что? Пули в каску безопасней капель?» և թղթի վրա ինքնագիր թողեց․ «Լ․ Յու․ Բրիկին, ով ինձ բացահայտեց»։ Մեկ ամիս անց պոետը զոհվեց[164]։ Հաջորդ ցնցումը Լիլիային սպասում էր 1945 թվականի փետրվարին, երբ հանկարծամահ եղավ Օսիպ Բրիկը։ Մահը վրա հասավ, երբ Բրիկը ստուդիայից վերադառնում էր տուն։ Բազմատիրաժ «Տասովեց» թերթում տեղ գտած մահախոսականի տակ ստորագրեց մի քանի տասնյակ մարդ․ Գրականության ինստիտուտում անց կացվող հոգեհանգստին ներկա էին Վսևոլոդ Պուդովկինը, Սերգեյ Յուտկևիչը, Վիկտոր Շկլովսկին, Սամուիլ Մարշակը[165]։ Քրոջը՝ Էլզա Տրիոլեին ուղղված նամակում Լիլիան, որը Լուելա Կրասնոշչյոկովայի վկայությամբ, մի քանի օր «ոչինչ չէր կերել»[166], խոստովանում էր․

Ինձ համար այնպես չէ, որ մահացել է իմ սիրելի, մոտ մարդը, երբ դժվար է, անփոխանցելի, այլ պարզապես Օսիայի հետ մահացա և ես․․․ Ես ոչ մի հուշ չունեմ առանց Օսիայի։ Մինչև նա ոչինչ չկար։ Պարզվեց, որ նրա հետ է կապված ամեն ինչ, յուրաքանչյուր մանրուք։ Մի խոսքով, ոչ թե պարզվեց, այլ ես միշտ էլ գիտեի դա և ամեն օր ասում էի նրան․ «Արժե ապրել միայն այն բանի համար, որ դու կաս այս աշխարհում»։ Իսկ այժմ ես ի՞նչ անեմ[167]։

Այն մասին, որ կորստի ցավը բավականին երկար ժամանակ չէր բթանում, վկայում է Ֆաինա Ռանևսկայայի օրագրի գրառումը, որը պատմում էր Լիլիա Բրիկի հետ հանդիպաման մասին 1948 թվականին, որը դերասանուհու մոտ էր եկել Մայակովսկու հատընտիր ստեղծագործությունների հատորով և պոետի սիրողական լուսանկարով։ Ռանևսկայայի խոսքերով՝ զրույցի ժամանակ Լիլիան խոստովանեց, որ կհրաժարվեր այն ամենից, ինչ կար իր կյանքում, նույնիսկ Մայակովսկուց, որպեսզի վերադարձներ Օսիպ Մաքսիմովիչին․ «Ես պետք է լինեի միայն Օսիայի հետ»[168]։

Լիլիա Բրիկը և Էլզա Տրիոլեն

Էլզա Տրիոլե, 1925

Քրոջն ուղղված նամակներից մեկում Լիլիան նշել է․ «Պատմությունը մեզ յուրաքանչյուրիս տվել է մեկական պոետ»։ Էլզա Կագանը, ում բարեհաճությանն էին ցանկանում արժանանալ Վասիլի Կամենսկին, Ռոման Յակոբսոնը, Վիկտոր Շկլովսկին, 1918 թվականին ամուսնացավ սպա Անդրե Տրիոլեի հետ և մեկնեց Փարիզ։ Երբ Ֆրանսիայի մայրաքաղաք ժամանեց Մայակովսկին, նա ուղեկցում էր պոետին որպես էքսկուրսավար և թարգմանչուհի։ Վլադիմիր Վլադիմիրովիչի շնորհիվ Էլզա Տրիոլեն ծանոթացավ սյուրռեալիստների շարժման երիտասարդ առաջնորդ Լուի Արագոնի հետ, որը դարձավ նրա երկրորդ ամուսինը։ Միասին նրանք ապրեցին ավելի քան 40 տարի։ Արագոնի՝ կնոջն ուղղված «Էլզայի աչքերը» բանաստեղծությունը հետազատողները համեմատում էին Մայակովսկու՝ Լիլիային ուղղված «Լիլիչկա» բանաստեղծության հետ[169]։

Քույրերը, չնայած իրենց բաժանող հեռավորությանը, արտասովոր մոտ էին․ նրանք միշտ նամակներ էին գրում միմյանց, գրքերով և ամսագրերով ծանրոցներ էին ուղարկում իրար, կիսվում էին նորություններով, քննարկում ծրագրեր։ Էլզան ֆրանսերեն թարգմանեց Մայակովսկու, Շկլովսկու, Չեխովի, Խլեբնիկովի, Ցվետաևայի մի շարք բանաստեղծություններ[170]․ նա կազմեց նաև «Ռուսական պոեզիայի հատընտիր»-ը, որտեղ ներառեց հարյուրավոր բանաստեղծություններ՝ Լոմոնոսովից մինչև Բելլա Ախմադուլինա՝ հեղինակների հակիրճ կենսագրությամբ[171]։

Էլզայի նամակները վկայում էին խորհրդային գրական-թատերական կյանք նրա լիովին ըկղմված լինելու մասին․ «Հուսով եմ, որ իմ հոդվածը «Լիտերատուրնայա գազետա»-ում հրապարակվել է» (1959)[172], «Սիրելի Լիլիա, Վասյա, ստացա ձեր նամակը և Սևերյանինի 2 բանաստեղծությունները» (1962)[173], «Այդ ի՞նչ ներկայացում է Մայակովսկու մասին Տագանկայում։ Շնորհակալություն Էյզենշտեյնի 4-րդ հատորի համար։ Մեյերխոլդը դեռ չեմ ստացել» (1967)[174]։ 1962 թվականին Էլզան հաղորդեց քրոջը, որ Փարիզի հետիոտնային կամուրջներից մեկի մոտ Արագոնի հետ տեսել է ասֆալտին նկարված «Դրա մասին» գրքի շապիկը՝ Մայակովսկու և Լիլիա Բրիկի մեծ պատկերներով։ Ասֆալտին արված պատկերներն առիթ հանդիսացան Անդրեյ Վոզնեսենսկու համար, որ վերջինս գրի «Ինչպե՞ս եք Ձեզ զգում, պոե՛տ, Ձեր սիրելիի հետ» բանաստեղծությունը[175]։

Հարաբերությունները մտավորականների հետ

Պոետ Վիկտոր Սոսնորան իր հուշերում գրել է, որ Լիլի Բրիկը մեծ շրջապատ ուներ․ նա կարողանում էր ընկերություն անել, անշահախնդիր օգնել, նվերներ անել։ Այդուհանդերձ «ընկերներին ինքն էր ընտրում»․ երբ անձն «անցնում էր իր բարյացակամության սահմանը», նա, որպես կանոն, ինքն էր խզում հարաբերությունները։ Այսպես խզվեցին նրա հարաբերությունները պոետ Նիկոլայ Գլազկովի հետ, ում Բրիկը խնամակալում էր մինչպատերազմական ժամանակներից, Նիկոլայ Չերկասովի և բալետի պարուհի Մայա Պլիսեցկայայի հետ[176]։

Գեղարվեստական հետաքրքրություններ

Նատալյա Գոնչարովան և Միխայիլ Լարիոնովը, 1913 թ․

«Ռուսական ավանգարդիզմի մուսայի»[177] գեղարվեստական հակումները ձևավորվեցին երիտասարդ տարիքում և տարիների ընթացքում քիչ փոխվեցին։ Լիլիա Բրիկը չէր հետաքրքրվում պերեդվիժնիկներով․ 19-րդ դարի գեղանկարիչներից առանձնացնում էր Պավել Ֆեդոտովին և Ալեքսեյ Վենեցիանովին[178], նոր ժամանակաշրջանի վարպետներից՝ Միխայիլ Կուլակովին, Դմիտրի Կրասնոպևցևին, Անատոլի Զվերևին[179]։ Իրեն հոգեհարազատ էր համարում Միխայիլ Լարիոնովին և Նատալիա Գոնչարովային, սակայն մինչտարագրման ժամանակաշրջանում չհասցրեց ծանոթանալ նրանց հետ։ Բրիկի առաջին հանդիպումը ռուս ավանգարդիստ զույգի հետ տեղի ունեցավ 1950-ական թվականներին Փարիզում․ հետագայում ժամանելով Ֆրանսիա՝ նա ջանում էր հնարավորության դեպքում այցելել վերջիններիս։ Գոնչարովան նրան նվիրեց իր մի քանի աշխատանքները, ինչպես նաև Փարիզի ցուցահանդեսի կատալոգը՝ «Իմ թանկագին ընկերուհի Լիլիային» մակագրությամբ․ Լարիոնովը, ում արհեստանոց էր գալիս Բրիկը, երբ վերջինս հիվանդ էր, նրան նվիրեց 1920-ական թվականներին արված նկարներ՝ «Դյագիլև», «Ապոլիներ», «Մայակովսկի»[180]։

Մի բնակարանից մյուսը տեղափոխվելիս Լիլիա Բրիկն անձամբ էր հետևում, որ Ալեքսանդր Տիշլերի «Լավ վերաբերմունք ձիերի նկատմամբ» նկարը չվնասվի․ այն Մայակովսկու համանուն բանաստեղծության պատկերազարդումն էր։ Բրիկը համարում էր, որ պոետի կամ նրա քնարական հերոսի կերպարը, որն իր ձեռքերում էր պահում ձիուն և գրեթե միախառնվում էր նրան, կարող էր Վլադիմիր Մայակովսկու հուշարձանի համար հիմք հանդիսանալ։ Տիշլերը հաճախ էր գալիս Բրիկի մոտ և զրույցի ժամանակ գրեթե միշտ մատիտով էսքիզներ էր անում։ Նրա գնալուց հետո տանտիրուհին այդ էսքիզները շրջանակի մեջ էր դնում և նվիրում ընկերներին[181]։

1924 թվականին ժամանելով քրոջ մոտ Փարիզ՝ Լիլիան ծանոթացավ Ֆերնան Լեժեի հետ, որն այդ ժամանակ դեռ հայտնի չէր[182]։ Նրանց հաջորդ հանդիպումը կայացավ 3 տասնամյակ անց։ Լեժեն Լիլիային ներկայացրեց իր կնոջը՝ նկարչուհի Նադյա Խոդասևիչին։ Նադյայի կյանքի պատմությունը, ում նկարելու ցանկությունը ստիպեց մեկնել նախ Լեհաստան, այնուհետև Ֆրանսիա, այնքան հուզեց Բրիկին, որ նա օգնեց Ֆերնան Լեժեի կնոջը գտնել իր բարեկամներին Բելառուսի Զեմբին գյուղում։ Լիլիան հրավիրում էր Նադյային Մոսկվա, նրանք միասին հաճախում էին թատրոններ և ցուցահանդեսներ, մեկնեցին Կաննի կինոփառատոն։ Ըստ Վասիլի Քաթանյան կրտսերի՝ նրանց հարաբերությունները խզվեցին ԽՍՀՄ մշակույթի նախարար Եկատերինա Ֆուրցևայի ներկայությամբ՝ Նադյայի ռեպլիկայից հետո․ «Արագոններին և Բրիկներին չի կարելի վստահել, քանի որ նրանք անհուսալի հակախորհրդատուներ են»[183]։

Լիլիա Բրիկը ներկա էր լինում Մարտիրոս Սարյանի բոլոր ցուցահանդեսներին, որ տեղի էր ունենում մայրաքաղաքում։ Երևանից ժամանելով Մոսկվա՝ նա կանգ էր առնում իր բնակարանում, որը գտնվում էր Բրիկների բնակարանի դիմաց․ նկարչի հետ հեռախոսով խոսելիս նա կանգնում էր պատուհանի առջև և ոչ միայն տեսնում էր իր զրուցակցին, այլև նրա բնակարանի խորքում կախված Աննա Ախմատովայի նկարը։ Սարյանի բնակարանից հաճախ էին առաքում հայկական խոհանոցի ուտեստներ․ ի պատասխան Լիլիան նրան իտալական լիկյոր էր հյուրասիրում, որը մայրքաղաքի խանութներում էր հայտնվել հետպատերազմական տարիներին։ Նրա նկարների հավաքածուում 2 նկար կար, որ նվիրել էր Սարյանը[184]։

1968 թվականին, երբ նշվում էր Մայակովսկու 75-ամյակը, Պաբլո Պիկասոն, ծանոթանալով պոետի հետ նրա արտասահմանյան ուղևորություններից մեկի ժամանակ, Բրիկին ուղարկեց իր նկարը նախատեսված «Լիլիչկա» բանաստեղծության համար և Lili և Wolodia գրառմամբ «Երաժիշտների դադարք» փորագրանկարը լինոլեումի վրա։ Նկարիչը լավ հարաբերություններ ուներ Էլզա Տրիոլեի հետ, որը քրոջն ուղղված նամակներից մեկում ասում էր․ «Երեկ Պիկասոն էր եկել, ես նրան կերկարեցի քո ուղարկած ծանրոցի ուտելիքով։ Պիկասոն ասում է, որ մենք միշտ համեղ ուտելիք ենք ունենում, բայց այդ ուտելիքը միշտ դու ես մեզ ուղարկում»։ ԽՍՀՄ-ում կուբիզմի հիմնադրի անունը տալը մինչև «երկաթե վարագույրի» ընկնումն արգելված էր, և Լիլիա Բրիկը, ձգտելով իր ընկերներին ծանոթացնել նրա՝ արվեստի վերաբերյալ հայացքներով, ռուսերեն թարգմանեց Պիկասոյի հոդվածներից մեկը[185]։

Լիլիայի ընկերությունը Մարկ Շագալի հետ սկսվեց տարագրությունից շատ առաջ։ Երբ երկար բաժանումից հետո նրանք հանդիպեցին Փարիզում, Բրիկը նկարչից խնդրեց «Մայակովսկու բանաստեղծությունների հիման վրա մի երևակայական պատկեր նկարել»։ Շագալը պոետի մասին գրաֆիկական շարք ստեղծեց, որի մի մասն ավելի ուշ փոխանցվեց Ա․ Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարան։ Լիլիա Բրիկը և Մարկ Շագալը միմյանց գրքեր, բացիկներ, լուսանկարներ էին ուղարկում։ Շագալից վերջին նամակը եկավ 1978 թվականի օգոստոսին Կուտուզովի պողոտա և հասցեագրված էր Վասիլի Քաթանյանին․ «Ինչպես արտահայտեմ մեր տխրությունը և ինչպես հաղորդեմ մեր զգացմունքները Լիլիայի կորստի առթիվ․․․»[186]։

Լիլիա Բրիկը և գրականագետները

1920 թվականին Ռուսաստանից արտագաղթած Դավիդ Բուրլյուկի հետ Լիլիա Բրիկը կարողացավ վերականգնել հարաբերությունները վաղ խրուշչյովյան ձնհալի տարիներին․ սկզբում Լիլիան նրան ԱՄՆ ոչ մեծ փաթեթ ուղարկեց՝ նշելով իր հասցեն, այնուհետև ԽՍՀՄ գրողների միության օգնությամբ կազմակերպեց նրա ժամանումը Մոսկվա։ Այն հարցին, թե ինչու պետք է Գրողների միությունը ֆինանսավորի պոետի այցը ԽՍՀՄ, Լիլիան պատասխանեց, որ երիտասարդ ժամանակ Դավիդ Դավիդովիչը «աղքատ Վոլոդյային 50-անոց կոպեկներ էր տալիս, որպեսզի վերջինս կարողանա բանաստեղծություններ գրել՝ առանց սովամահ լինելու»։ Բուրլյուկը խորհրդային միության մայրաքաղաք ժամանեց 1956 թվականին կնոջ հետ․ Բրիկը, որը հանդես էր գալիս էքսկուրսավարի դերում, վաղեմի ընկերոջը ցույց էր տալիս քաղաքը։ Առավել հաճախ հյուրերն այցելում էին Տրետյակովյան պատկերասրահ․ ըստ Վասիլի Քաթանյան կրտսերի՝ ֆուտուրիզմի համահիմնադիրներից մեկը, որը կոչ էր անում «Ապտակել հասարակական ճաշակին» և դասականներին դուրս շպրտել «արդիականության գնացքից», երկար ժամանակ կանգնում էր Կրամսկոյի և Լևիտանի նկարների առջև[187]։

Ախմատովայի հետ հարաբերությունները միանշանակ չէին։ Լիլիա Յուրիևնան հետաքրքրվում էր Աննա Անդրեևնայի պոեզիայով, անգիր գիտեր նրա բանաստեղծություններից շատերը։ Մինչպատերազմական շրջանում նրանք ժամանակ առ ժամանակ հանդիպում էին, այնուհետև դադարեցրեցին շփվել[188]։ Անատոլի Նայմանին ուղղված նամակում՝ թվագրված 1960 թվական, Ախմատովան որոշ չափով բացատրեց օտարացման պատճառները․ «Բրիկների սալոնը պլանաչափորեն պայքարում էր ինձ հետ՝ մեղադրանք ներկայացնելով ներքին տարագրության մեջ, որից նաև մատնության թեթև հոտ էր գալիս»[189]։ Այդուհանդերձ, Աննա Ախմատովայի երրորդ ամուսինը՝ գրաքննադատ Նիկոլայ Պունինը, որն Օսիպ Բրիկի և Մայակովսկու հետ աշխատում էր «Իսկուստվո կոմունի» թերթում, ջերմությամբ էր հիշում Լիլիա Յուրիևնայի հետ հանդիպման մասին․ «Չեմ զղջում, չեմ լացում, սակայն Լիլիա Բ-ն կենդանի է մնացել իմ կյանքում, և ես երկար կհիշեմ նրա հայացքը և արժեքավոր է նրա կարծիքն իմ մասին։ Եթե մենք հանդիպած լինեինք 10 տարի առաջ, դա կլիներ լարված, երկար և ծանր սիրավեպ»[190]։

Լիդիա Չուկովսկայան պատկանում էր այն մարդկանց թվին, որոնք միանգամայն սառն էին գնահատում Բրիկների տան մթնոլորտը։ 1930-ական թվականների կեսերին նա եկավ Լիլիա Յուրիևնայի մոտ, որպեսզի նրա հետ քննարկի Լենինգրադի «Դետգիզ» հրատարակչատանը տպագրվող Մայակովսկու հատընտիր ժողովածուն։ Ըստ Լիդիա Կորնեևնայի՝ բնակարանի տիրուհին «առանց որևէ հետաքրքրության» վերաբերվեց բանաստեղծությունների մասին զրույցին, հյուրին «հետ մղեց» նաև «սեղանին դրված աքարները» և «տան ամբողջ ոճը»[191]։ Գրեթե նույն արձագանքն ունեցավ Վառլամ Շալամովը, որը 1935 թվականին Սպասոպեսկովսկի նրբանցք եկավ, որպեսզի Բրիկների մոտ փաստաթղթագրի Մայակովսկու մասին հիշողությունները։ Գրողին զարմացրեց դռան «Պրիմակով» մակագրությամբ ցուցանակը, որը փորագրված էր նույն տառատեսակով, ինչ որ նախկին «Մայակովսկի» մակագրությունը․ «Չգիտեմ ինչու ցավ զգացի, տհաճ էր։ Այլևս այդ բնակարան չվերադարձա»[192]։

Վաթսունականցիների մեջ Բրիկն առանձնացնում էր Վիկտոր Սոսնորային և Անդրեյ Վոզնեսենսկուն։ Ըստ Սոսնորայի հուշերի՝ 1962 թվականին Լիլիա Յուրիևնան ինքը մոտեցավ երիտասարդ պոետին, որը մասնակցում էր Երգիծական թատրոնում կայացող ստեղծագործական երեկոյին և վերջինիս հրավիրեց ընթրիքի իր տուն[176]։ Հետագա տարիներին նա մշտապես աջակցում էր Վիկտոր Ալեքսանդրովիչին, կարողացավ կազմակերպել նրա՝ Փարիզ մեկնումը, մտցրեց գրականագետների միջազգային շրջան[193]։ Վոզնեսենսկու հետ ընկերությունը ևս սկսվեց Բրիկի նախաձեռնությամբ, որը կարդալով նրա «Եռանկյունի տանձ» գիրքը՝ անձամբ զանգահարեց հեղինակին[194]։

Ես սկսեցի հաճախել նրա սալոն։ Սալոնի մշակույթն այժմ մոռացված է, այն փոխարինվել են «փարթները» և «խնջույքները»։ Նրա սալոն էին հաճախում Սլուցկին, Գլազկովը, Սոսնորան, Պլիսեցկայան, Շչեդրինը, Զարծին, Պլուչեկին, Կլոդ Ֆրիուն։ Ժամանում էր նաև Արագոնը։ Նա ճաշակի յուօրինակ տաղանդ ուներ։ Նա պոետների մի քանի սերունդների համար կամերտոն էր։ Դու գնում էիր նրա սալոն ոչ թե փողկապդ ցուցադրելու, այլ կարդալու քո նոր ստեղծագործությունը[194]։
- Անդրեյ Վոզնեսենսկի

Ընկերությունը Մայա Պլիսեցկայայի և Ռոդիոն Շչեդրինի հետ

Մայա Պլիսեցկայա, 1974

Մայա Պլիսեցկայային Բրիկն առաջին անգամ տեսավ բեմում 1948 թվականին և միանգամից գնահատեց «նրա յուրօրինակ գեղեցկությունը»։ Լիլիա Յուրիևնան երիտասարդ բալետ պարուհուն հրավիրեց ամանորը նշել իր տանը և դեկտեմբերի 31-ին, «Բախչիսարայի շատրվանը» խորեոգրաֆիկ պոեմում կատարելով Զարեմայի դերը՝ Պլիսեցկայան ժամանեց Սպասոպեսկովսկի նրբանցք։ Այդ օրվանից սկսվեց նրանց ընկերությունը[195]։ Ինչպես հիշում էր Մայա Միխայլովնան՝ եթե Բրիկը և Քաթանյանը Մոսկվայում էին, այցելում էին նրա բոլոր ներկայացումները․ որպես կանոն, բեմ էին բարձրացնում ծաղիկների մի մեծ զամբյուղ[196]։ Էլզա Տրիոլեին ուղղված նամակում Լիլիա Յուրիևնան միշտ հաղորդում էր, որ «Մայան փետրվարին Փարիզ չի մեկնում․․․ Նա հիմա նոր բալետ է պատրաստում»[197], «վերջերս «Մայա Պլիսեցկայա» ֆիլմի շնորհանդեսն էր։ Հաջողությունը շռնդալից էր»[198]։

Բրիկ-Քաթանյանների տանը կայացավ Պլիսեցկայայի և Շչեդրինի առաջին հանդիպումը։ Ըստ Ռոդիոն Կոնստանտինովիչի՝ երբ իրեն՝ Մոսկվայի Պ․ Չայկովսկու անվան կոնսերվատորիայի ուսանողին, հայտնեցին Լիլիա Յուրիևնայի համար կատարել իր «Ձախ մարշ»-ը՝ գրված Մայակովսկու բանաստեղծության հիման վրա, նա զարմացավ, որ պոետի մուսան կենդանի է․ «Նրա անվան շուրջ լեգենդներ էին հյուսված։ Բարի և ոչ այնքան։ Եվ երիտասարդ լինելով՝ թվում էր, թե այդ ամենը տեղի է ունեցել նախորդ դարում․․․ Նրանց սալոնում ես ծանոթացա Մայա Պլիսեցկայայի՝ իմ Մեծն Կնոջ հետ»[199]։

Բրիկը և Էլզա Տրիոլեն եռանդով օգնում էին Պլիսեցկայային նրա ստեղծագործական կենսագրության տարբեր փուլերում։ Երբ Ալեքսանդր Զարխին սկսեց «Աննա Կարենինայի» նկարահանումները, Լիլիա Յուրիևնան նրան առաջարկեց Բեթսիի դերը տալ Մայա Պլիսեցկայային[200]։ Իմանալով, որ Պլիսեցկայային չեն թողնում շրջագայության գնալ ԱՄՆ՝ Բրիկը Քաթանյանի և Շչեդրինի հետ զանգահարեց ՊԱԿ-ի ղեկավարի՝ Ալեքսանդր Շելեպինի ընդունարան, որի հետ հանդիպման ժամանակ նրանք Մայայի համար ձեռք բերեցին երկրից դուրս գալու իրավունք[201]։ 1961 թվականին պարուհին ժամանեց Փարիզ, որպեսզի Գրանդ օպերայի բեմին կատարի Օդետի և Օդիլիայի դերը «Կարապի լիճ» ներկայացման մեջ։ Նրան դիմավորած Էլզա Տրիոլեն Մայա Միխայլովնային հյուրընկալեց իր տանը և Ֆրանսիայի մայրաքաղաքում մնալու ժամանակ նրան ուղեկցում էր ամենուրեք․ ներկա էր փորձերին, օգնում էր հաղորդակցվել լրագրողների հետ, բանակցություններին հանդես էր գալիս որպես թարգմանիչ[202]։

Պլիսեցկայան պատմում էր, որ 1960-ական թվականների սկզբին Լիլիա Յուրիևնային զրկեցին Մայակովսկու ժառանգությանը հավակնելու իրավունքից, և վերջինս ստիպված էր վաճառել իր անձնական իրերը։ Ծառացած խնդիրներին Բրիկը, որը սովոր էր հյուրերի համար առատ սեղան գցել («Ձկնկիթ, սաղմոն, զուրգել, ազդր, աղի սնկեր, սառցե օղի»), արձագանքում էր հեգնանքով․ «Կյանքի առաջին շրջանում գնում ենք, երկրորդում՝ վաճառում»։ Փողի բացակայությունը չէր խանգարում նրան «արքայական նվերներ» անել․ այսպիսով, հենց ֆինանսական ծանր շրջանում Բրիկը Մայա Միխայլովնային նվիրեց ադամանդե ականջօղեր, որից պարուհին չէր բաժանվում նույնիսկ երբ նրանք դադարեցրին շփվել[196]։ Բրիկի և Պլիսեցկայայի ու Շչեդրինի երկար տարիների ընկերությունը դադարեցնելու պատճառներն անհայտ են․ այդ մասին չէին հիշատակում իրենց գրքերում ո՛չ Մայա Միխայլովնան, ոչ էլ Ռոդիոն Կոնստանտինովիչը․ ըստ Վասիլի Քաթանյան կրտսերի՝ գժտության մեղավորը Լիլիա Յուրիևնան էր[203]։

Թատերական աշխարհում

Վսևոլոդ Մեյերխոլդը և Զինաիդա Ռայխը

Լիլիան սկսեց շփվել թատերական աշխարհի ներկայացուցիչների հետ երիտասարդ տարիքում․ 1918 թվականին նրան հրավիրեցին Պետրոգրադ՝ մասնակցելու «Միստերիա բուֆ» ներկայացմանը (ռեժիսոր՝ Վսևոլոդ Մեյերխոլդ)։ Ըստ Բրիկի հուշերի՝ Մայակովսկու գրած պիեսը՝ հեղափոխության առաջին տարելիցի կապակցությամբ, անհասկանալի էր դերասաններին, որոնք սովոր էին Ալեքսանդրինսկի թատրոնի դասական խաղացանկին․ Լիլիա Յուրիևնայի առաջ խնդիր էր դրվել «դերասաններին սովորեցնել խմբով կարդալ բանաստեղծություններ»[204]։

Մեյերխոլդի հետ հարաբերությունները, որն իր թատրոնում բեմադրում էր «Բաղնիքը» և «Փայտոջիլը» երգիծական պիեսները, պահպանվեցին նաև հաջորդ տասնամյակներին․ ռեժիսորը կնոջ՝ Զինաիդա Ռայխի հետ հյուրընկալվում էր Բրիկների ու Մայակովսկու տանը՝ Գենդրիկովի նրբանցքում․ Լիլիա Յուրիևնան, 1935 թվականին Վիտալի Պրիմակովի հետ տեղափոխվելով Լենինգրադ, ջանում էր բաց չթողնել «Պիկովայա դամա»-ի ներկայացումները, որը բեմադրել էր Վսևոլոդ Մեյերխոլդը Փոքր օպերային թատրոնում[204]։ Վ․ Մեյերխոլդի անվան պետական թատրոնի «Կամելիազարդ տիկինը» ներկայացումը, որտեղ Ռայխը խաղում էր Մարգարիտա Գոտիեի դերը, զարմացրեց Լիլիային դերասանի և ռեժիսորի «ոսկերչական ճշգրտությամբ» աշխատանքը․ Մեյերխոլդը «բեմադրում էր նրա թարթիչների յուրաքանչյուր շարժումը, սովորեցնում էր ձայնի յուրաքանչյուր տոնը»։ 1939 թվականի հուլիսին Բրյուսովի նրբանցքում գտնվող իր բնակարանում Զինաիդա Ռայխի սպանվելու մասին լուրն այնքան ցնցեց Բրիկին, որ նա «կյանքում առաջին անգամ» ուշագնաց եղավ[205]։

Բրիկների մոտ ծանոթների թվին էր դասվում նաև Նիկոլայ Չերկասովը, ում հետ ծանոթությունը տեղի ունեցավ հետպատերազմական տարիներին։ Դերասանին հաստատեցին պոետի դերում՝ Լենֆիլմի «Նրանք գիտեին Մայակովսկուն» ֆիլմում, սակայն նկարահանումները չկայացան։ Հավաքած նյութերը պահպանելու համար Վասիլի Քաթանյանը պատրաստի սցենարի հիման վրա ստեղծեց պիես․ արդյունքում, սկսվեցին նույն անունը կրող ներկայացման փորձերը Ա․ Պուշկինի անվան դրամատիկական թատրոնում։ Լիլիա Յուրիևնան խանդավառությամբ սկսեց աշխատել․ նա մասնակցում էր ռժիսորի ընտրություններին (բեմադրեց Նիկոլայ Պետրովը), որպես բեմանկարիչ հրավիրեց Ալեքսանդր Տիշլերին, իսկ երաժշտությունը գրել առաջարկեց ուսանող Ռոդիոն Շչեդրինին։ Բրիկը դարձավ յուօրինակ խորհրդատու և՛ Չերկասովի համար, ում սպասվում էր բեմին մարմնավորել Մայակովսկու կերպարը․ նա դերասանին պատմում էր «կենդանի, և ոչ թե կուռք դարձած» պոետի խոսքի և վարքի առանձնահատկությունները, հիշեցնում էր, որ նա վայելում էր բոլորի հարգանքը, անձամբ էր ընտրում կոստյումների կտորը։ Պրեմիերայի պատվին, որը կայացավ 1953 թվականի նոյեմբերին, «Եվրոպեյսկայա» հյուրանոցի ռեստորանում ճաշկերույթ կազմակերպվեց․ «Գլխավորը Լիլիա Յուրիևնան էր։ Գրեթե բոլոր կենացները նրան էին նվիրված»[206][207]։

Բենիամին Սմեխովը, որը Տագանկայի թատրոնի «Լսե՛ք» ներկայացման մեջ խաղում էր Մայակովսկի-Ցինիկի դերը, պատմում էր, թե որքան զգացմունքային էր իրեն պահում Բրիկը ներկայացման քննարկման ժամանակ 1967 թվականի գարնանը։ Գեղարվեստական խորհրդի և վերահսկող հաստատությունների նկատողությունները բազմաթիվ էին, որոշ հյուրեր պնդում էին, որպեսզի «մեր պրոլետար պոետը» չհիշեցնի ռեֆլեքսող մտավորականի[208]։ Լիլիա Յուրիևնան, լսելով նրանց, նույնպես ասաց իր խոսքը․

Ես շատ եմ լացել այդ ներկայացման ժամանակ․․․ Կարծում եմ, որ Մայակովսկու բանաստեղծությունների մոնտաժը միանգամայն արդարացված է։ Լավ է, որ ներկայացումն ավարտվում է ժամանակակից պոետների՝ հատկապես Վոզնեսենսկու բանաստեղծություններով։ Ես չեմ կարող երկար խոսել, շատ դժվար է ինձ համար, ես շատ եմ հուզվում․․․[209]

Լիլիա Բրիկը և նորաձևության աշխարհը

Լիլիա Բրիկը 1920-ական թվականների վերջին։ Լուսանկարը՝ Օսիպ Բրիկի

Իվ Սեն Լորենի խոսքերով՝ նա ճանաչում էր 3 կանանց, որոնք նրբագեղ էին նաև նորաձևությունից դուրս՝ Կատրին Դենյովը, Մառլեն Դիտրիխը և Լիլիա Բրիկը[210]։ Երիտասարդ տարիքում Լիլիան շփվում էր թատերական նկարիչ Նադեժդա Լամանովայի հետ, որը Մոսկվայում համարվում էր «միանգամայն թանկ դերձակուհի» և պատվերներ էր ընդունում ունևոր դերասանուհիներից։ 1920-ական թվականներին Նադեժդա Պետրովնան ստեղծեց վուշե և քաթանե զգեստների հավաքածու, որոնք զարդարված էին ձեռագործ նախշերով։ Բրիկը, ուղևորվելով Փարիզ, իր հետ մի քանի կոստյում վերցրեց[211]։

Իր հենց հետ բերած զգեստները ցուցադրող Լիլիայի և Էլզայի վրա ուշադրություն դարձրեց երիտասարդ մոդելագործ Ժակ Պատը, որն առաջարկեց խորհրդային ղեկավարներից մեկին ցույց տալ իր հագուստի որոշ նմուշներ․ նրանց հիմքում ընկած էր «շքեղ փոքրիկ փարիզուհու» կերպարը։ Մոդելների ցուցադրությունը տեղի ունեցավ Անատոլի Լունաչարսկու բնակարանում․ Պատի հավաքածուն լավ տպավորություն թողեց տան հյուրերի վրա, սակայն նրա զանգվածային ներդրումը կարի արդյունաբերություն, ոչ ոք չցանկացավ։ Ինչպես հիշում էր Բրիկը՝ խորհրդային մայրաքաղաքում «շարունակում էին կարել անշնորհք զգեստներ և վաճառել Մոսկվայի առևտրի կենտրոնում»[211]։

Տասնամյակներ շարունակ Լիլիա Յուրիևնայի հանդերձանքով զբաղվում էր Էլզա Տրիոլեն, որը քրոջը զգեստների ու աքսեսուարների փաթեթներ էր ուղարկում։ Էլզայի գրած նամակներում հաճախ է հիշատակվում․ «Քեզ եմ ուղարկում մի քանի զույգ գուլպա (ամերիկական), երկու սրվակ օծանելիք, փողկապ (Վասիային), շրթունքների 2 մատիտ»[212], «Վարշավայից ստացա՞ր կոշիկները։ Ես այնտեղից հեռակա եմ դրանք քեզ համար պատվիրել»[213], «Ուղարկում եմ․․․ ծովարջի մորթուց շագանակագույն մուշտակ․․․»[214]։ Բրիկն ի պատասխան երբեմն վրդովվում էր («Ես քեզ այնքան խնդրեցի, որ չտանջվես այդ մուշտակի համար»)[215], սակայն ի վերջո խոստովանում էր․ «Ման եմ գալիս ոտքից գլուխ քո ուղարկածները հագած։ Ես այժմ Մոսկվայի ամենանրբագեղ կինն եմ»[216]։

Լիլիա Յուրիևնայի ծանոթությունը Իվ Սեն Լորենի հետ տեղի ունեցավ Շերեմետևո օդանավակայանում՝ նախքան Փարիզ ուղևորվող ինքնաթիռի վայրէջք կատարելը։ Ֆրանսիայում մոդելագործն ուղեկցում էր Բրիկին նաև Մայակովսկու ցուցահանդեսին և վան Դոնգենի պատկերասրահում։ Հետագայում Սեն Լորենը Լիլիա Յուրիևնային նվիրեց սեփական հավաքածուց ոչ քիչ իրեր։ Նրա 85-ամյակին Սեն Լորենը զգեստ կարեց, որը կարելի էր հագել միայն մեկ անգամ՝ հոբելյանի օրը, այնուհետև զգեստը պետք է հանձնվեր Իվ Սեն Լորենի նորաձևության տան թանգարան։ Սակայն նվերի պատմությունն ավելի երկար էր․ իմանալով, որ Ալլա Դեմիդովան ծրագրում է առաջին անգամ բեմից կարդալ Ախմատովայի չհրատարակած «Ռեքվիեմը»՝ Բրիկը դերասանուհուն նվիրեց իր նորաձև զգեստը[217]։

Դերը Սերգեյ Փարաջանովի կյանքում

Սերգեյ Փարաջանով

Կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունների հանդեպ հետաքրքրությունը Բրիկի մոտ առաջացավ վերջինիս «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմի դիտումից հետո։ Որոշ ժամանակ անց Փարաջանովը ժամանեց Մոսկվա, և նրան հրավիրեցին Կուտուզովի պողոտայում գտնվող նրանց տունը։ Այս ծանոթությունն արագ վերածվեց ընկերության․ Լիլիա Յուրիևնան և Սերգեյ Իոսիֆովիչը հաճախ էին միմյանց զանգահարում, փոխանակվում նորություններով․ նրա ուղարկած նվերները Կիևից երբեմն անսպասելի էին․ Փարաջանովը կարող էր ծանոթների միջոցով ուղարկել հնդկահավից պատրաստված ուտեստ, գյուղական ոճի զգեստ՝ արտասովոր զարդարանքով, սեփական ձեռքերով պատրաստված կովկասյան գոտի[218]։ Ըստ դերասանուհի Ալլա Դեմիդովայի՝ Փարաջանովը Մոսկվա այցելելիս մեծ հաճույքով էր կանգ առնում Բրիկ-Քաթանյանի բնակարանում՝ «նաև այն պատճառով, որ այդ տան մթնոլորտը համապատասխանում էր նրա ստեղծագործական աշխարհին»[219]։

1973 թվականին Փարաջանովը ձերբակալվեց և դատապարտվեց 5 տարվա ազատազրկման։ Լիլիա Յուրիևնան ոչ միայն աջակցում էր ռեժիսորին ծանրոցներով, այլև ջանք չէր խնայում նրան ժամկետից շուտ ազատելու համար։ Ըստ Վասիլի Քաթանյան կրտսերի հուշերի՝ մի անգամ այն հարցին, թե ինչ գրել Սերգեյ Փարաջանովին՝ բանտ, Լիլիան խնդրեց․ «Գրիր, որ մենք բառացիորեն գետինն ենք կրծում, սակայն այն կարծր է»[220]։

Բրիկը Փարաջանովի կյանք բերեց ոչ միայն արևմտյան մամուլին, այլև իր քրոջ՝ Էլզա Տրիոլեի ամուսնուն՝ գրող-կոմունիստ Լուի Արագոնին[221]։ Դրա համար 86-ամյա Լիլիա Յուրիևնան մեկնեց Փարիզ և անձամբ շփվեց ֆրանսիացի արձակագրի հետ։ Բանակցությունների արդյունքում Արագոնը Մոսկվա մեկնեց և Բոլշոյ թատրոնի օթյակում հանդիպեց Լեոնիդ Բրեժնևի հետ։ Այն բանի մասին, որ Փարաջանովին ազատ կարձակեն նախատեսվածից մեկ տարի շուտ, Արագոնը Մայա Պլիսեցկայային հայտնեց «Աննա Կարենինա» ներկայացման անտրակտին[222]։

Լիլիա Յուրիևնայի մահից մի քանի տարի անց գրաքննադատ Յուրի Կարաբչիևսկին առաջարկեց կինոռեժիսորի ժամկետից շուտ ազատ արձակման իր տարբերակը՝ կապելով Բրիկի ինքնասպանությունը «նրա վերջին կրքի օբյեկտի հետ»[223]։ Կարաբչիևսկու էսսեն հրապարակվեց դեռևս Փարաջանովի կենդանության օրոք, և 1989 թվականի հոկտեմբերին նա բաց նամակով դիմեց «Տեատր» ամսագրի տվյալ հոդվածի հեղինակին․

Լիլիա Յուրիևնան ամենահրաշալի կանանցից մեկն է, ում հետ ինձ հանդիպեցրել է ճակատագիրը, երբեք սիրահարված չի եղել ինձ, և նրա մահը բացատրել «անփոխադարձ սիրով» նշանակում է անամոթաբար բամբասել և նսեմացնել նրան հետմահու[224]։

Գաղափարական արշավ Լիլիա Բրիկի դեմ

Գրաքննական արգելքներ

1950-ական թվականների վերջից Լիլիա Բրիկին սկսեցին բացառել Մայակովսկուն նվիրված գրքերից։ Այսպես կոչված «հակաբրիկյան արշավի» սկիզբը[225] կապված էր «Նորը Մայակովսկու մասին» գրքի լույս ընծայման հետ, որը «Գրական ժառանգություն» շարքի (ԽՍՀՄ ԳԱ հրատարակչություն, 1958) 65-րդ հատորն էր։ Գրքում տպագրվեց պոետի ավելի քան հարյուր նամակները՝ ուղղված Լիլիա Յուրիևնային։ Գրքի նախաբանում Բրիկը պատմում էր, թե ինչ դեր է խաղացել այդ նամակագրությունը նրանց համատեղ կյանքում, ինչպես նաև պարզաբանում էր, թե ինչու է նամակներում հաճախ հիշատակվում Օսիպ Բրիկը[226]։

Գիրքը մի շարք բացասական արձագանքներ ունեցավ։ Այսպես, Մոսկվայի «Լիտերատուրա ի ժիզն» թերթում, որը լույս էր տեսնում ՌԽՖՍՀ Գրողների միության հովանու ներքո, 2 հոդված տպվեց՝ «Հինը և նորը Մայակովսկու մասին» (հունվարի 7, 1959) և «Մայակովսկու զրպարտանքի դեմ» (ապրիլի 10, 1959)։ Հեղինակները՝ Վլադիմիր Վորոնցովը և Ալեքսեյ Կոլոսկովը, կասկած հայտնեցին նամակների տպագրման անհրաժեշտության վերաբերյալ, որոնց «ճնշող մեծամասնությունն անձնական, ինտիմ բնույթ էր կրում»[227][228]։ Բացի այդ «Գրական ժառանգության» 65-րդ հատորի վերաբերյալ արձագանքներն ուղարկվեցին ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղար Միխայիլ Սուսլովին։ Պոետի քույրը՝ Լյուդմիլա Վլադիմիրովնան, հրատարակումը գնահատեց որպես ներխուժում անձնական կյանք․ «Եղբայրս միանգամայն այլ միջավայրի, այլ դաստիարակության, այլ կյանքի մարդ է և ընկել է բոլորովին օտար միջավայր, որը բացի ցավից և դժբախտությունից ոչինչ չի տվել ո՛չ նրան, ո՛չ մեր ընտանիքին»[229]։ Գրող Ֆեոդոր Պարֆյոնովը, որը նույնպես նամակ ուղարկեց Կենտկոմին, գիրքը բնութագրեց որպես «բարբաջանք», իսկ դրա հեղինակներին՝ «սրիկաներ»[230]։

Իշխանությունների արձագանքը երկար սպասեցնել չտվեց․ ԽՄԿԿ Կենտկոմի՝ 1959 թվականի մարտի 31-ի հատուկ փակ որոշմամբ «Նորը Մայակովսկու մասին» գիրքը «ենթարկվեց կուսակցական սուր քննադատության», գիտական աշխատանքներում դեպի այս գիրքն արգելվեց հղումներ կատարել, Մայակովսկու թանգարանի մասնագետները, որոնք մասնակցում էին գրքի աշխատանքներին և նյութերի նախատպագրական նախապատրաստությանը պաշտոնանկ արվեցին։ Այդ պահից սկսած պոետի ստեղծագործական կյանքի մասին ուսումնական նյութերի և մենագրությունների հրատարակման վերահսկողությունը խստացվեց․ օրինակ՝ 1961 թվականին «Մայակովսկի․ կենսագրություն» գրքի էջատման ժամանակ գրաքննիչը ծառայողական գրառման մեջ նշեց, որ ձեռնարկում զետեղված են «վիրավորական» նկարներ, որտեղ «հեղինակն իրեն պատկերում է շան տեսքով»։ Բացի այդ գրաքննիչը հանդես եկավ հրատարկումից Մայակովսկու ինքնասպանության մասին տվյալների հանման առաջարկով։ Նույն ձևով արգելվեցին նաև ի սկզբանե պոետի 13-րդ ժողովածուում ընդգրկված նամակների տպագրումը («Գեղարվեստական գրականություն», 1961)[231]։

Մայակովսկին ու Լիլիա Բրիկը․ Ներքև նկարը 1960-ական թվականների ռետուշից հետո։

1966 թվականին Լիլիա Բրիկի հերթական աշխատանքը կրկին ցնցեց հնրությունը․ նրա «Առաջարկ հետազոտողներին» հոդվածը, որի հատվածները տպագրվեցին «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ում, իսկ ամբողջ տարբերակը՝ «Վոպրոսի լիտեատուրի» ամսագրում, առաջ բերեց «Իզվեստիա» թերթի դժգոհությունը՝ գրելով, որ իր գործընկերները «անպահանջկոտություն» են ցուցաբերել Մայակովսկու մասին Բրիկի նոր նյութը տպագրել թույլ տալիս[232]։ Լիլիա Յուրիևնայի պաշտպանությամբ հանդես եկավ գրող Կոնստանտին Սիմոնովը, որը բաց նամակում նշեց․

Լիլիա Յուրիևնան դուր է գալիս կամ դուր չի գալիս հոդվածի հեղինակներին, սակայն այս կնոջն են նվիրված Մայակովսկու մի շարք հրաշալի ստեղծագործություններ։ Այս կնոջ հետ է կապված պոետի ստեղծագործական կյանքի 15 տարիները։ Եվ ի վերջո, այս կինը Մայակովսկու համար ընտանիքի անդամ էր, ում համար իր վերջին նամակում դիմել էր «Ընկեր կառավարությանը»՝ խնդրելով հոգ տանել վերջինիս մասին, ինչպես մորն ու քույրերին[233]։

Չնայած Սիմոնովի և այլ գրականագետների պաշտպանությանը՝ Լիլիա Բրիկի անունը ջնջվեց հետագա հրատարակություններից։ 1973 թվականին Տպագրության մեջ պետական գաղտնիքների պահպանության գլխավոր վարչությունում ընթացող ժողովում քննարկվեց «Նովի միր» ամսագրում տպագրվել նախատեսվող 2 նյութերի հարցը։ Դրանցից մեկում, որը գրել էր Մարգարիտա Ալիգերը, խոսվում էր Ստալինին ուղղված Լիլիա Յուրիևնայի ուղերձի մասին, մյուսը գրել էր Վասիլի Քաթանյանը, որը պատմում էր պոետի կենսագրության քիչ հայտնի փաստերի մասին։ Զեկուցելով ընդունված միջոցառումների մասին՝ վարչության պետի տեղակալը հաղորդեց, որ Կենտկոմի ցուցումով Մարգարիտա Ալիգերի հոդվածից հանվել են Լիլիա Բրիկի մասին բոլոր հիշատակումները, իսկ Քաթանյանի նյութն ընդհանրապես հանվել է համարից[234]։

Մայակովսկու մասին գրքում Լիլիա Բրիկի անվան ներառման հետ կապված խնդիրների մասին պատմում էր նաև Ա․ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի աշխատակից Օլեգ Սմոլան, որը 1980-ական թվականների սկզբին աշխատում էր պոետի հատընտիր ժողովածուի վրա։ Փորձելով դիմակայել գրաքննությանը՝ նա խնդրանքով դիմեց Յուրի Անդրոպովին․ «Գրքից Լ․ Բրիկի անունը հանել նշանակում է ըստ էության ջնջել ամբողջ գիրքը»։ Ոչ թե գլխավոր քարտուղարից, այլ Պետհրատի կողմից ստացած պատասխանը շրջահոսուն էր․ «Մեր կարծիքով Ձեր ներածական հոդվածը որոշակի մշակման կարիք ունի»․ Բրիկի ազգանունը ջնջվեց վերջնական խմբագրման արդյունքում[235]։

Համեմատաբար ոչ վաղ անցյալում պաշտոնական հրատարակության մեջ խրախուսվում և զարգանում էր տենդենց՝ նվազեցնել Բրիկների դերը Մայակովսկու կյանքում և ստեղծագործություններում։ Այս ամենը երբեմն հասնում էր անհեթեթության․ Վլադիմիրի հետ հայտնի լուսանկարներից մեկում խաբեությամբ Լիլիային կտրեցին նկարից, նրանից մնաց միայն․․․ կրունկը[236]։

Մայակովսկու թանգարանի վերակազմավորում

Լիլիա Բրիկի անվան առանձնացումը Մայակովսկու կենսագրությունից հանգեցրեց Գենդրիկովի նրբանցքում գործող թանգարանի փակմանը և նորի ստեղծմանը՝ Սերովի միջափողոցում։ Վերակազմավորման նախաձեռնությամբ հանդես եկավ Լյուդմիլա Մայակովսկայան, որը 1962 թվականին Միխայիլ Սուսլովին ուղղված նամակում պատմում էր, որ իր եղբայրն իր կյանքի զգալի մասն ապրել է Լյուբյանսկի միջափողոցում գտնվող սենյակում, մինչդեռ Գենդրիկովի նրբանցքում գտնվող բնակարանը «փաստացի պատկանում էր Օ․ Բրիկին և Լ․ Բրիկին»։ Նշելով, որ 1930-ական թվականներին թանգարանը ստեղծելիս «ոչ ոք հարկ չհամարեց խորհրդակցել պոետի ընտանիքի հետ»․ Մայակովսկու քույրն առաջարկեց վերաբնակեցնել Սերովի միջափողոցի հանրակացարանի բնակիչներին և վերանորոգումից հետո այնտեղ նոր թանգարան ստեղծել[237]։ Լյուդմիլա Մայակովսկուն սատարեց գրականագետ Ալեքսեյ Կոլոսկովը, որը Սուսլովին գրեց այն մասին, որ պոետի շուրջ այս «գարշելի մթնոլորտը» ստեղծել են «անբան Օ․ Բրիկը և անբարոյականության քարոզիչ Լ․ Բրիկը, որն ապրում էր Մայակովսկու միջոցներով և փառքով»[238]։

Մայակովսկու թանգարանը Լյուբյանսկի միջափողոց 3/6 հասցեում (նախկին Սերովի միջափողոց)

1967 թվականի հոկտեմբերի 24-ին ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղարությունը որոշում ընդունեց «Մայակովսկու թանգարանի մասին»։ Փաստաթուղթը, որը կազմվեց, «խիստ գաղտնի» մակագրությամբ էր և նախատեսում էր թանգարանի տեղափոխումը Սերովի միջփողոց 3/6 հասցե։ Միևնույն ժամանակ Գենդրիկովի նրբանցքում գտնվող բնակարանում նախատեսվում էր ստեղծել Մայակովսկու անվան մեծ գրադարան՝ պահպանելով պոետի սենյակն այն տեսքով, որն այն ուներ Վլադիմիր Վլադիմիրովիչի կենդանության օրոք։ Այս որոշումը դժգոհություն առաջացրեց Լյուդմիլա Մայակովսկու մոտ, որը Լեոնիդ Բրեժնևին ուղղած նամակում (դեկտեմբերի 16, 1971) հաղորդեց, որ մի քաղաքում Մայակովսկու երկու թանգարանի առկայությունը «մշտական գաղափարական բախումների հարթակ է ստեղծում»․ «Ես կտրականապես, սկզբունքայնորեն դեմ եմ, որ պոետից՝ իմ եղբորից որևէ հետք մնա Բրիկների հին տանը»[239]։

Նոր հուշային հաստատության ստեղծումը նոր արձագանք ստացավ գրական հասարակության շրջանում։ Այսպես, Կոնստանտին Սիմոնովը, ելույթ ունենալով աշխատավորական խմբի ժողովին՝ Սերովի միջփողոցում թանգարանի ստեղծման վերաբերյալ, նշեց, որ Բրիկներին զրկել «այն տեղից, որ նրանք զբաղեցնում էին Մայակովսկու կենսագրության մեջ, հնարավոր է միայն ժամանակավորապես և բռնի կերպով»[240]։ Պոետ Բորիս Սլուցկին հաղորդեց, որ առանձին գրականագետների ստեղծագործության հիմքում ընկած է «Լիլիա Բրիկին՝ Մայակովսկու ամենամոտ մարդուն վարկաբեկելու» ձգտումը[241]։ Ռոբերտ Ռոժդեստվենսկու խոսքերով, «եթե մարդու քնարական ստեղծագործությունների 40 կամ 50 տոկոսը նվիրված է Լիլիա Բրիկին, ապա եթե նույնիսկ մենք ինքնասպան լինենք, դրանք բոլորն էլ նվիրված են մնալու Բրիկին և ոչ ուրիշին»[240]։

Նոր թանգարանի տնօրեն Վլադիմիր Մակարովն էքսպոզիցիան ստեղծելիս Լիլիա Բրիկին նամակ գրեց, որտեղ հիշեցրեց, որ 1930 թվականին Բրիկը դատախազությունում 2113 ռուբլի, 82 կոպեկ և 2 ոսկե մատանի է ստացել, որոնց գտել են ինքնասպան եղած պոետի սենյակում։ Խնդրելով փաստաթղթեր ներկայացնել գումարի մի մասի՝ հարկային մարմին փոխանցելու վերաբերյալ՝ տնօրենը միաժամանակ առաջարկեց Լիլիա Յուրևինային թանգարանին փոխանցել ոսկե մատանիները (որոնցից մեկի վրա Մայակովսկին իր ժամանակին փորագրել էր Լ․ Յու․ Բ․ տառերը)[42], «Լիլիչկա» բանաստեղծության բնօրինակը, «Սիրում եմ» և «Դրա մասին» ձեռագիր պոեմները, ինչպես նաև պոետի որոշ նկարներ և անձնական իրեր։ Լիլիա Յուրիևնան, որն այդ ժամանակ անցել էր 80 տարեկանի սահմանը, չպատասխանեց ոչ այդ նամակին, ոչ էլ Մակարովից ստացած հաջորդ նամակին[242]։ Ներկայումս (2016) Գենդրիկովի նրբանցքում գտնվող Մայակովսկի-Բրիկի նախկին բնակարանում, ըստ Աննա Սերգեևա-Կլյատիսի խոսքերի, չի պահպանվել ոչ մի «հուշ»․ այնտեղ է տեղակայված Կորեայի Հանրապետության դեսպանության մշակութատեղեկատվական կենտրոնը[243]։

Վերջին տարիներ․ ինքնասպանություն

1970 թվականի հունիսին մահացավ Էլզա Տրիոլեն։ Լիլիային գրած վերջին նամակում, որն ուղարկել էր մահվանից 10 օր առաջ, Էլզան հաղորդում էր Արագոնի չարչարանքների մասին՝ Բրիկի և Քաթանյանի՝ Փարիզ տեղափոխվելու կապակցությամբ․ խոսքը վիզայի հետ կապված խնդիրների մասին էր, որոնք գրողն ստիպված էր լուծել դեսպանատների մակարդակով[244]։ Կրտսեր քրոջ թաղումից վերադառնալուց հետո Լիլիա Յուրիևնան խոստովանեց, որ Լուի Արագոնն իրեն և ամուսնուն առաջարկեց փոխել բնակության վայրը և տեղափոխվել Ֆրանսիա։ Բրիկը հրաժարվեց․ «Իմ ամեն ինչը Մոսկվայում է, այնտեղ է իմ լեզուն, այնտեղ են իմ դժբախտությունները։ Այնտեղ են Բրիկն ու Մայակովսկին»[245]։

Պատկեր:Lilya Primakov.jpg
Լիլիա Բրիկը 1930-ական թվականներին։ Լուսանկարը՝ Վիտալի Պրիմակովի

1960-ական թվականների վերջից Լիլիա Յուրիևնան ապրում էր հիմնականում Պերեդելկինոյում, որտեղ ընտանիքը ոչ մեծ տուն ուներ, որտեղ գրեթե միշտ հյուրեր կային։ Բրիկին և Քաթանյանին այցելողների թվում էին Յուրի Լյուբիմովը, Տատյանա Սամոյլովան, Անդրեյ Միրոնովը, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Միքայել Թարիվերդիևը[246]: Լիլիա Յուրիևնան կապ էր պաշտպանում Պաբլո Ներուդայի հետ, ում հետ ծանոթությունը տեղի ունեցավ Էլզա Տրիոլեի շնորհիվ․ չիլիացի պոետը պարբերաբար զանգահարում էր Բրիկին, երբեմն նվերներ ուղարկում՝ գրքեր, կավե խաղալիքներ, կիանտիի շշերով զամբյուղ։ Նամակներից մեկում նա Լիլիային բանաստեղծություն էր ձոնում․ «Ես չգիտեի նրա աչքերի հուրը և միայն Մայակովսկու գրքերի շապիկին պատկերված նրա նկարներից գուշակում էի, որ հենց այս աչքերը, որոնք այսօր տխրել են, վառել են ռուսական ավանգարդի ծիրանին»[247]։

Երբ հյուրախաղերով Մոսկվա ժամանեց «Մարսելի բալետը», այն գլխավորած Ռոլան Պետին մի քանի անգամ այցելեց Լիլիա Յուրիևնային։ Այդ թատրոնի խաղացանկում էր «Վառեք աստեղերը» ներկայացումը, որի հիմքում ընկած էր Բրիկի և Մայակովսկու սիրո պատմությունը։ Ըստ Մայա Պլիսեցկայայի՝ այդ բալետում կային «իրենց պսիխոլոգիզմով, բազմանշանակությամբ ապշեցնող դրվագներ», օրինակ՝ «սիրելիի՝ Լիլիայի հետ զուգերգը, որը դառնում է պոետի Հավերժ մուսան, և հասուն պոետի երևակայական հանդիպումը երիտասարդ Մայակովսկու հետ»։ Բրիկը չկարողացավ դիտել այս ներկայացումը, սակայն ի նշան երախտիքի Ռոլան Պետիին փոխանցեց Ֆեռնան Լեժեի «Պարը» նկարը[248]։

Պերեդելկինո այցելած ֆրանսիացի գրականագետ և լուսանկարիչ Ֆրանսուա Մարի Բանիեն 1975 թվականի դեկտեմբերին Լը Մոնդ թերթում հոդված տպագրեց, որտեղ պատմում էր, որ Մայակովսկու սիրելին հմայիչ էր նույնիսկ բավականին հասուն տարիքում․ «Խորը տեղակայված նրա աչքերի արտաքին անկյունը ընդգծված է սև մատիտով․․․ Նա փոքր և շատ բարակ ձեռքեր ունի․ խոսելիս նա օգտագործում է դրանք, կարծես ելևէջներ։ Լիլիան զարմանահրաշ ձայն ու խոսելաոճ ունի։ Ձայնը կարծես լարային կվարտետ լինի։ Նրա հմայքը փայլում է գարնան պես»[245]։

Բրիկը գրեթե մինչև վերջին օրերը ինտենսիվ նամակագրություն էր վարում․ մասնավորապես՝ նամակներով էր փոխանակվում Գուլագը վերապրած գրականգետներ՝ Ալեքսանդր Սոլժենիցինի և Տատյանա Լեշչենկո-Սուխոմլինայի, բռնաճնշումների ենթարկված զինվորական գործիչներ Պյոտր Յակիրի և Վլադիմիրա Ուբորևիչի զավակների հետ[249]։ Հատուկ Վլադիմիրայի համար Լիլիա Յուրիևնան հուշեր է գրել նրա մտերիմների մասին, որոնք սկսում էին հետևյալ բառերով․ «Միրոչկա՛, սիրելի՛ս, կփորձեմ Ձեզ համար գրել այն, ինչ հիշում եմ Ձեր՝ իմ սրտին հոգեհարազատ ընտանիքի մասին»[250]։ Մահվանից քիչ առաջ Բրիկը գտավ ԱՄՆ-ում բնակվող Տատյանա Յակովլևայի հասցեն և նրան տեղեկացրեց, որ կարողացել է պահպանել Մայակովսկու «փարիզյան սիրուհու» բոլոր նամակները։ Ավելի ուշ Յակովլևան պատմել է գրող Զոյա Բոգուսլավսկայային, որ նա արձագանքել է Մոսկվայից եկած անսպասելի ուղերձին․ «Այնպես որ մահվանից առաջ մենք բացատրվեցինք։ Եվ ներեցինք միմյանց»[251]։

1973 թվականին ԽՍՀՄ-ում համատարած նշվում էր Մայակովսկու ծննդյան 80-ամյակը։ Պաշտոնական միջոցառումներին Բրիկը ներկա չէր, սակայն նրան այդ կապակցությամբ այցելեցին բազում հյուրեր[252]։ Երեք տարի անց, երբ Լիլիա Յուրիևնան բոլորեց 85 տարին, նրա պատվին հանդիսություն կազմակերպեց Իվ Սեն Լորանը․ Փարիզի Maxim's ռեստորան ընթրիքի հրավիրվեցին նրա շատ ընկերներ և ծանոթներ՝ ներառյալ Պոլինա և Ֆիլիպ Ռոտշիլդները՝ գինեգործական ընկերությունների տերերը, որոնք, լինելով Մոսկվայում, անպայման այցելում էին Բրիկներին[253]։ Պոլինայի նվերներից մեկը՝ Քրիստիան Դիորի հավաքածուից ջրաքիսի մորթուց մուշտակը, Լիլիա Յուրիևնան կրեց մինչև մահ[254]։

1978 թվականի մայիսի 12-ին Լիլիա Յուրիևնան, գտնվելով Պերեդելկինոյում, ազդրոսկրի վզիկի կոտրվածք ստացավ, որից հետո չէր կարող վարել նախկին կենսակերպը։ Չնայած լավ խնամքին և մտերիմների մշտական ներկայությանը՝ նա աստիճանաբար մարում էր և ավելի ու ավելի էր զգում սեփական անօգնականությունը։ Օգոստոսի 4-ին սպասելով, թե երբ Վասիլի Աբգարովիչը կմեկնի Մոսկվա, իսկ տան սպասուհին կառանձնանա խոհանոցում՝ Բրիկը գրառում արեց, որտեղ ներողություն էր խնդրում ամուսնուց և ընկերներից և խնդրում ոչ ոքի չմեղադրել իր մահվան մեջ։ Այնուհետև նեմբուտալի մեծ չափաբաժին է ընդունում։ Նրան փրկել չհաջողվեց[255]։

Երեք օր հետո կայացավ հրաժեշտը։ Հոգեհանգստին հանդես եկան Վալենտին Պլուչեկը, Կոնստանտին Սիմոնովը, Ռիտա Ռայթը, Մարգարիտա Ալիգերը, Ալեքսանդր Զարխին[256]։ Բրիկի հետ հրաժեշտ տալու եկավ Վրաստանից Սերգեյ Փարաջանովը որդու՝ Սուրենի հետ[257]։ Նրա դին այրեցին նույն շենքում, ինչ որ Մայակովսկունը։ Միակ խորհրդային հրատարակությունը, որը ոչ մեծ մահախոսական գրեց, «Լիտերատուրնայա գազետան» էր[256]։ Փոխարենը, արտասահմանյան մամուլը մի շարք հրապարակումներ ունեցավ․ այսպիսով, ճապոնական թերթերից մեկն այսպես արձագանքեց «ռուսական ավանգարդի մուսայի» մահվանը՝ «Եթե այս կինն իր նկատմամբ այսպիսի սեր, ատելություն և նախանձ էր առաջացնում այլոց մեջ, ապա նա իզուր չէ ապրել իր կյանքը»[258]։ Դասավորելով արխիվը՝ Վասիլի Աբգարովիչը գտավ Լիլիայի կտակը, որտեղ նա խնդրում էր իր աճյունի մոխիրը ցրել Պոդմոսկովիեում։ Քաթանյանը կատարեց կնոջ խնդրանքը՝ վերջին ծեսը կատարվեց Զվենիգորոդի դաշտերից մեկում։ Ավելի ուշ այնտեղ դրվեց գլաքար-հուշարձան՝ ԼՅՈՒԲ տառերով[259]։

Նշումներ

  1. Բենգտ Յանգֆելդտը գրի առավ Պաստեռնակի արտահայտությունը գրականագետ Ռոման Յակոբսոնի խոսքերից և առաջին անգամ ներառեց «Будетлянин науки» գրքում, որը լույս տեսավ 1992 թվականին Ստոկհոլմում․ մագնիտոֆոնի ձայնագրությունը հեղինակազորված չէր Յակոբսոնի կողմից, որը մահացել էր 10 տարի առաջ[94]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. Babelio (ֆր.) — 2007.
  4. Брик, 2003, էջ 12
  5. Катанян, 2002, էջ 178
  6. 6,0 6,1 Янгфельдт, 1991, էջ 13
  7. 7,0 7,1 7,2 7,3 Янгфельдт, 1991, էջ 14
  8. 8,0 8,1 Янгфельдт, 1991, էջ 15
  9. 9,0 9,1 9,2 Янгфельдт, 1991, էջ 16
  10. Катанян, 2002, էջ 79
  11. 11,0 11,1 Янгфельдт, 1991, էջ 16—17
  12. Ваксберг, 2010, էջ 25
  13. Янгфельдт, 1991, էջ 10—11
  14. Быков, 2016, էջ 243—244
  15. Янгфельдт, 1991, էջ 11
  16. Быков, 2016, էջ 242
  17. Быков, 2016, էջ 246
  18. 18,0 18,1 Янгфельдт, 1991, էջ 12
  19. 19,0 19,1 Быков, 2016, էջ 260
  20. 20,0 20,1 20,2 Быков, 2016, էջ 270
  21. Янгфельдт, 1991, էջ 18
  22. Янгфельдт, 1991, էջ 17—19
  23. 23,0 23,1 Янгфельдт, 1991, էջ 19
  24. 24,0 24,1 Янгфельдт, 1991, էջ 20
  25. Быков, 2016, էջ 274
  26. 26,0 26,1 Янгфельдт, 1991, էջ 21
  27. 27,0 27,1 Янгфельдт, 1991, էջ 53
  28. Быков, 2016, էջ 291—292
  29. Быков, 2016, էջ 293
  30. Янгфельдт, 1991, էջ 22—23
  31. Янгфельдт, 1991, էջ 25
  32. Бенгт, 2009, էջ 265
  33. Янгфельдт, 1991, էջ 27—28
  34. Катанян, 2002, էջ 84
  35. Янгфельдт, 1991, էջ 29
  36. Янгфельдт, 1991, էջ 40
  37. 37,0 37,1 Бенгт, 2009, էջ 275
  38. Бенгт, 2009, էջ 277
  39. Янгфельдт, 1991, էջ 30—32
  40. Быков, 2016, էջ 482
  41. Быков, 2016, էջ 486—487
  42. 42,0 42,1 42,2 Сарнов Б. М. У Лили Брик // Континент. — 2005. — № 124.
  43. Бенгт, 2009, էջ 220—223
  44. Бенгт, 2009, էջ 223—234
  45. 45,0 45,1 Бенгт, 2009, էջ 295
  46. Катянян В. А Маяковский: Хроника жизни и деятельности. — М.: Советский писатель, 1985. — С. 239—263.
  47. Катанян, 2002, էջ 92
  48. Янгфельдт, 1991, էջ 30
  49. Катанян, 2002, էջ 85
  50. Быков, 2016, էջ 295
  51. Янгфельдт, 1991, էջ 31
  52. Катанян, 2002, էջ 359
  53. Янгфельдт, 1991, էջ 34
  54. Янгфельдт, 1991, էջ 33
  55. Быков, 2016, էջ 629—631
  56. Быков, 2016, էջ 733
  57. Катанян, 2002, էջ 87
  58. Быков, 2016, էջ 740
  59. Быков, 2016, էջ 743—744
  60. Быков, 2016, էջ 779
  61. Янгфельдт, 1991, էջ 38
  62. Янгфельдт, 1991, էջ 188—191
  63. 63,0 63,1 Валюжевич, 2015, էջ 16
  64. Янгфельдт, 1991, էջ 191
  65. Быков, 2016, էջ 821—824
  66. Быков, 2016, էջ 290
  67. Михайлов, 1988, էջ 140
  68. Карабчиевский, 2000, էջ 123
  69. Бенгт, 2009, էջ 125
  70. Янгфельдт, 1991, էջ 26
  71. 71,0 71,1 Быков, 2016, էջ 456
  72. Бенгт, 2009, էջ 262
  73. Бенгт, 2009, էջ 264
  74. Бенгт, 2009, էջ 407
  75. Янгфельдт, 1991, էջ 55
  76. Бенгт, 2009, էջ 133—134
  77. Ваксберг/2, 1999, էջ 70
  78. Катанян, 2002, էջ 126
  79. «Стеклянный глаз». Энциклопедия отечественного кино под редакцией Любови Аркус. Վերցված է 2016-05-09-ին.
  80. Катанян, 2002, էջ 128
  81. Катанян, 2002, էջ 88
  82. 82,0 82,1 Босенко В. Лиля Брик: «Любовь и долг» // Искусство кино. — 1998. — № 10.
  83. Катанян, 2002, էջ 126—127
  84. Смехов В. Б. Театр моей памяти. — М.: Вагриус, 2001. — С. 218. — ISBN 5-264-00599-0
  85. Ваксберг/2, 1999, էջ 93—94
  86. Ваксберг/2, 1999, էջ 141—142
  87. Ваксберг/2, 1999, էջ 145
  88. Бенгт, 2009, էջ 320
  89. Ваксберг/2, 1999, էջ 145—153
  90. Бенгт, 2009, էջ 400
  91. Ваксберг/2, 1999, էջ 179—180
  92. Валюжевич, 2015, էջ 421—422
  93. Бенгт, 2009, էջ 501
  94. Валюженич, 2015, էջ 28—29
  95. Бенгт, 2009, էջ 168
  96. Чуковская Л. К. Записки об Анне Ахматовой: в 3 томах. — М.: Согласие, 1997. — Т. 1. — С. 118.
  97. Валюжевич, 2015, էջ 27
  98. Скорятин, 2009, էջ 121
  99. Валюжевич, 2015, էջ 29
  100. Бенгт, 2009, էջ 247
  101. Ваксберг/2, 1999, էջ 120
  102. Ваксберг/2, 1999, էջ 186
  103. Валюжевич, 2015, էջ 31
  104. Скорятин, 2009, էջ 118
  105. Скорятин, 2009, էջ 38—39
  106. 106,0 106,1 Плисецкая М. М. Я, Майя Плисецкая.... — М.: Издательство «Новости», 2004. — С. 229. — ISBN 5-7020-0903-7
  107. Катанян, 2002, էջ 97
  108. Валюжевич, 2015, էջ 17—18
  109. Бенгт, 2009, էջ 579
  110. Бенгт, 2009, էջ 580
  111. Бенгт, 2009, էջ 583
  112. Валюжевич, 2015, էջ 33
  113. Бенгт, 2009, էջ 575
  114. Валюжевич, 2015, էջ 35—36
  115. Валюжевич, 2015, էջ 36
  116. Валюжевич, 2015, էջ 36—37
  117. Валюжевич, 2015, էջ 37
  118. Валюжевич, 2015, էջ 38
  119. Валюжевич, 2015, էջ 38—39
  120. Валюжевич, 2015, էջ 80
  121. Чайковская И. Владимир Маяковский и Лиля Брик: сходство несходного // Нева. — 2013. — № 7.
  122. Большая цензура. Писатели и журналисты в Стране Советов. 1917—1956 / Под общей редакцией А. Н. Яковлева. — М.: МФД; Материк, 2005. — С. 196. — ISBN 5-85646-145-2
  123. Валюжевич, 2015, էջ 55—56
  124. Валюжевич, 2015, էջ 179—180
  125. Бенгт, 2009, էջ 598—600
  126. Власть и художественная интеллигенция / Под редакцией А. Н. Яковлева. — М.: МФД, 1999. — С. 270. — ISBN 5-85646-040-5
  127. Валюжевич, 2015, էջ 277
  128. Валюжевич, 2015, էջ 280—281
  129. Пастернак Б. Л. Люди и положения. — М.: Советский писатель, 1983. — С. 458.
  130. Катанян, 2002, էջ 112
  131. Валюжевич, 2015, էջ 46
  132. Валюжевич, 2015, էջ 46—47
  133. Ваксберг/2, 1999, էջ 276
  134. Валюжевич, 2015, էջ 47
  135. Катанян, 2002, էջ 108
  136. Валюжевич, 2015, էջ 50
  137. Валюжевич, 2015, էջ 75
  138. Валюжевич, 2015, էջ 54
  139. Валюжевич, 2015, էջ 255
  140. Ярматов К. Я. Возвращение: книга воспоминаний. — М.: Искусство, 1980. — С. 197.
  141. Валюжевич, 2015, էջ 320—321
  142. Валюжевич, 2015, էջ 368
  143. Валюжевич, 2015, էջ 382—385
  144. Катанян, 2002, էջ 110
  145. Валюжевич, 2015, էջ 403
  146. Катанян, 2002, էջ 113
  147. Катанян, 2002, էջ 38
  148. Валюжевич/2, 2015, էջ 57—58
  149. Катанян, 2002, էջ 102
  150. Катанян, 2002, էջ 130
  151. Катанян, 2002, էջ 125
  152. Катанян, 2002, էջ 132
  153. Плисецкая М. М. Я, Майя Плисецкая.... — М.: Издательство «Новости», 2004. — С. 228. — ISBN 5-7020-0903-7
  154. Валюжевич/2, 2015, էջ 153
  155. Валюжевич/2, 2015, էջ 152
  156. Валюжевич/2, 2015, էջ 156—159
  157. Валюжевич/2, 2015, էջ 170
  158. Валюжевич/2, 2015, էջ 177
  159. Маяковский В. В. Письмо Брик Л. Ю., 10 августа 1927 г. Ялта // Новое о Маяковском / АН СССР. Отделение литературы и языка. — М.: Издательство АН СССР, 1958. — С. 162—163.
  160. Ваксберг, 2010, էջ 357
  161. Валюжевич/2, 2015, էջ 225
  162. Карабчиевский, 2000, էջ 108
  163. Катанян, 2002, էջ 103
  164. Валюжевич/2, 2015, էջ 210—211
  165. Валюжевич/2, 2015, էջ 255—262
  166. Валюжевич/2, 2015, էջ 257
  167. Валюжевич/2, 2015, էջ 266—267
  168. Раневская Ф. Г. Дневник на клочках. — СПб, 1999. — С. 31—32.
  169. Триоле, 2000, էջ 10—12
  170. Триоле, 2000, էջ 12—13
  171. Катанян, 2002, էջ 124
  172. Триоле, 2000, էջ 292
  173. Триоле, 2000, էջ 376
  174. Триоле, 2000, էջ 515
  175. Катанян, 2002, էջ 122—123
  176. 176,0 176,1 Переписка Виктора Сосноры с Лилей Брик // Звезда. — 2012. — № 1.
  177. Кожанова Д. В глубь культур // Октябрь. — 2013. — № 8.
  178. Катанян, 2002, էջ 134
  179. Катанян, 2002, էջ 137
  180. Катанян, 2002, էջ 134—135
  181. Катанян, 2002, էջ 137—138
  182. Ваксберг/2, 1999, էջ 148
  183. Катанян, 2002, էջ 162—164
  184. Катанян, 2002, էջ 140—141
  185. Катанян, 2002, էջ 139—140
  186. Катанян, 2002, էջ 133—134
  187. Катанян, 2002, էջ 136—137
  188. Катанян, 2002, էջ 142—142
  189. Ахматова А. А. Поэтическое странствие. — М.: Радуга, 1991. — С. 340—341.
  190. Крыщук Н. «Да» и «нет» Николая Пунина // Звезда. — 2002. — № 4.
  191. Чуковская Л. К. Записки об Анне Ахматовой: в 3 томах. — М.: Согласие, 1997. — Т. 1. — С. 118.
  192. Шаламов В. Т. Двадцатые годы. Заметки студента МГУ // Юность. — 1987. — № 11.
  193. Катанян, 2002, էջ 147
  194. 194,0 194,1 Вознесенский А. А. На виртуальном ветру. — М.: Вагриус, 1998. — С. 109. — (Мой 20 век). — ISBN 5-7027-0655-2
  195. Катанян, 2002, էջ 208
  196. 196,0 196,1 Плисецкая М. М. Я, Майя Плисецкая.... — М.: Издательство «Новости», 2004. — С. 230. — ISBN 5-7020-0903-7
  197. Триоле, 2000, էջ 450
  198. Триоле, 2000, էջ 455
  199. Щедрин Р. К. Автобиографические записи. — М.: АСТ, 2008. — С. 72 (86). — ISBN 978-5-17-050466-4
  200. Катанян, 2002, էջ 209
  201. Плисецкая М. М. Я, Майя Плисецкая.... — М.: Издательство «Новости», 2004. — С. 236—241. — ISBN 5-7020-0903-7
  202. Плисецкая М. М. Я, Майя Плисецкая.... — М.: Издательство «Новости», 2004. — С. 274. — ISBN 5-7020-0903-7
  203. Ваксберг/2, 1999, էջ 417
  204. 204,0 204,1 Катанян, 2002, էջ 154
  205. Катанян, 2002, էջ 155
  206. Катанян, 2002, էջ 156—157
  207. Ваксберг/2, 1999, էջ 354
  208. Смехов В. Б. Театр моей памяти. — М.: Вагриус, 2001. — С. 216. — ISBN 5-264-00599-0
  209. Корнеева И. Личное и эпохальное: Из истории Юрия Любимова // Российская газета. — 2014. — № 5 октября.
  210. Катанян, 2002, էջ 175
  211. 211,0 211,1 Катанян, 2002, էջ 174—175
  212. Триоле, 2000, էջ 113
  213. Триоле, 2000, էջ 118
  214. Триоле, 2000, էջ 461
  215. Триоле, 2000, էջ 462
  216. Триоле, 2000, էջ 135
  217. Катанян, 2002, էջ 172—176
  218. Катанян, 2002, էջ 252—254
  219. Демидова А. С. Три портрета из книги «Бегущая строка памяти» // Континент. — 2000. — № 105.
  220. Катанян, 2002, էջ 263
  221. Мессерер Б. А. Промельк Беллы. Сергей Параджанов. Венедикт Ерофеев // Октрябрь. — 2013. — № 4.
  222. Катанян, 2002, էջ 264—265
  223. Карабчиевский, 2000, էջ 122
  224. Катанян, 2002, էջ 266
  225. Валюженич/2, 2015, էջ 283
  226. Валюженич/2, 2015, էջ 278—279
  227. Воронцов В., Колосков А. Новое и старое о Маяковском // Литература и жизнь. — 1959. — № 7 января.
  228. Воронцов В., Колосков А. Против клеветы на Маяковского. Ещё раз по поводу «нового» о великом поэте // Литература и жизнь. — 1959. — № 10 апреля.
  229. Валюженич/2, 2015, էջ 280
  230. Валюженич/2, 2015, էջ 281
  231. Цензура в Советском Союзе. 1917—1991 / Блюм А. В.. — М.: РОССПЭН, 2004. — С. 393—394. — ISBN 5-8243-0520-X
  232. Воронцов В., Колосков А. По поводу одной публикации // Известия. — 1966. — № 27 ноября.
  233. Валюженич/2, 2015, էջ 282
  234. Цензура в Советском Союзе. 1917—1991 / Блюм А. В.. — М.: РОССПЭН, 2004. — С. 394. — ISBN 5-8243-0520-X
  235. Олег Смола Давайте поверим поэту. Страницы из дневника // Знамя. — 2014. — № 1.
  236. Жирмунская Т. «За всех расплачусь, за всех расплачусь…» (В. Маяковский) // Континент. — 2005. — № 124.
  237. Валюженич/2, 2015, էջ 283—285
  238. Валюженич/2, 2015, էջ 287—288
  239. Валюженич/2, 2015, էջ 286—287
  240. 240,0 240,1 Протокол заседания рабочей группы по ознакомлению с проектом экспозиции нового Музея В. Маяковского. 23 января 1973 г. // Литературное обозрение. — 1993. — № 6. — С. 71—77.
  241. Валюженич/2, 2015, էջ 289
  242. Валюженич, 2015, էջ 490—491
  243. Сергеева-Клятис А. С. «Дом, в котором жил В. В. Маяковский». Узнай Москву. Վերցված է 2016-05-02-ին.
  244. Триоле, 2000, էջ 661
  245. 245,0 245,1 Катанян, 2002, էջ 168
  246. Катанян, 2002, էջ 156
  247. Катанян, 2002, էջ 170—171
  248. Катанян, 2002, էջ 171—172
  249. Валюженич, 2015, էջ 403
  250. Валюженич, 2015, էջ 438
  251. Ваксберг/2, 1999, էջ 437
  252. Ваксберг/2, 1999, էջ 416
  253. Ваксберг/2, 1999, էջ 429
  254. Катанян, 2002, էջ 169
  255. Катанян, 2002, էջ 177—178
  256. 256,0 256,1 Катанян, 2002, էջ 179
  257. Ваксберг/2, 1999, էջ 440
  258. Валюженич/2, 2015, էջ 295
  259. Ваксберг/2, 1999, էջ 441

Գրականություն

  • Янгфельдт Б. Любовь — это сердце всего: В. В. Маяковский и Л. Ю. Брик Переписка 1915 — 1930. — М.: Книга, 1991. — ISBN 5-212-00601-5
  • Валюженич А. В. Пятнадцать лет после Маяковского. Лиля Брик — жена командира. — М.: Кабинетный ученый, 2015. — Т. 1. — ISBN 978-5-7525-2924-5
  • Валюженич А. В. Пятнадцать лет после Маяковского. Последние годы Осипа Брика. — М.: Кабинетный учёный, 2015. — Т. 2. — ISBN 978-5-7525-2923-8
  • Карабчиевский Ю. А. Воскресение Маяковского. — М.: Русские словари, 2000. — ISBN 5-93259-010-6
  • Брик Л. Ю. Пристрастные рассказы. — Нижний Новгород: ДЕКОМ, 2003. — ISBN 5-89533-073-8
  • Лиля Брик — Эльза Триоле. Неизданная переписка. — М.: Эллис Лак, 2000. — ISBN 5-88889-036-7
  • Ваксберг А. И. Пожар сердца. Кого любила Лиля Брик. — М.: Астрель; Олимп, 2010. — ISBN 978-5-7390-2318-6
  • Ваксберг А. И. Лиля Брик. Жизнь и судьба. — М.: Олимп, 1999. — ISBN 5-7390-0582-2
  • Михайлов А. А. Маяковский. — М.: Молодая гвардия, 1988. — ISBN 5-235-00589-9
  • Катанян В. В. Прикосновение к идолам. — М.: Захаров, 2002. — ISBN 5-8159-0255-1
  • Янгфельдт Б. Ставка — жизнь. — М.: КоЛибри, 2009. — ISBN 978-5-389-00417-7
  • Скорятин В. И. Тайна гибели Маяковского. — М.: Звонница-МГ, 2009. — ISBN 978-5-88093-185-9
  • Быков Д. Л. Тринадцатый апостол. Маяковский: Трагедия-буфф в шести действиях. — М.: Молодая гвардия, 2016. — ISBN 978-5-235-03910-0