«Աբրահամ Գյուլխանդանյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 36. Տող 36.
[[1910]] թվականին ցարական իշխանությունները Գյուլխանդանյանին ձերբակալել են և բանտարկել (մինչև [[1912]] թվականը)։ [[1913]] թվականին մտել է ազգային բյուրոյի կողմից [[Արևմտյան Հայաստան|Թուրքահայաստանում]] բարենորոգումներ անցկացնելու գործին օժանդակող պատասխանատու մարմնի մեջ։ [[1916]] թվականից՝ Բաքվի Հայոց ազգային խորհրդի նախագահ։ [[1918]] թվականին (Ռոստոմի հետ) մասնակցել է Բաքվի հայության դիմադրության կազմակերպմանը։
[[1910]] թվականին ցարական իշխանությունները Գյուլխանդանյանին ձերբակալել են և բանտարկել (մինչև [[1912]] թվականը)։ [[1913]] թվականին մտել է ազգային բյուրոյի կողմից [[Արևմտյան Հայաստան|Թուրքահայաստանում]] բարենորոգումներ անցկացնելու գործին օժանդակող պատասխանատու մարմնի մեջ։ [[1916]] թվականից՝ Բաքվի Հայոց ազգային խորհրդի նախագահ։ [[1918]] թվականին (Ռոստոմի հետ) մասնակցել է Բաքվի հայության դիմադրության կազմակերպմանը։


[[1919]] թվականի հունիսին Գյուլխանդանյանը ընտրվել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի անդամ, եղել ներքին գործերի և արդարադատության, [[1920]] թվականին՝ ելևմտական նախարար։ 1920 թվականի [[դեկտեմբերի 2]]-ին [[Ալեքսանդր Խատիսյան]]ի հետ ստորագրել է [[Ալեքսանդրապոլի պայմանագիր]]ը։ Հայաստանի բոլշևիկյան օկուպացիայից հետո անցել է [[Թիֆլիս]], [[Կ. Պոլիս]], ապա հաստատվել [[Ֆրանսիա]]յում։ [[Փարիզ]]ում զբաղվել է դաշնակցության դիվանում պահվող ավելի քան 100 հազար վավերագրերի ու փաստաթղթերի կարգավորմամբ։
[[1919]] թվականի հունիսին Գյուլխանդանյանը ընտրվել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի անդամ, եղել ներքին գործերի և արդարադատության<ref>{{Cite web|url=http://prosecutor.am/am/dataxazutyan_masin/the-former-chief-prosecutors/|title=Նախկին գլխավոր դատախազներ|website=prosecutor.am|accessdate=2016-12-10}}</ref>, [[1920]] թվականին՝ ելևմտական նախարար։ 1920 թվականի [[դեկտեմբերի 2]]-ին [[Ալեքսանդր Խատիսյան]]ի հետ ստորագրել է [[Ալեքսանդրապոլի պայմանագիր]]ը։ Հայաստանի բոլշևիկյան օկուպացիայից հետո անցել է [[Թիֆլիս]], [[Կ. Պոլիս]], ապա հաստատվել [[Ֆրանսիա]]յում։ [[Փարիզ]]ում զբաղվել է դաշնակցության դիվանում պահվող ավելի քան 100 հազար վավերագրերի ու փաստաթղթերի կարգավորմամբ։


1942 թվականին եղել է [[Բեռլին]]ում հիմնադրված Հայ ազգային խորհդրի փոխնախագահը<ref>[http://1.bp.blogspot.com/-yHrlpStdvFg/U1XmZhO29XI/AAAAAAAAFSc/0df81oUiXn4/s1600/congressional+record1.jpg Armenian Mirror-Spectator, Sep. 1, 1945]</ref>:
1942 թվականին եղել է [[Բեռլին]]ում հիմնադրված Հայ ազգային խորհդրի փոխնախագահը<ref>[http://1.bp.blogspot.com/-yHrlpStdvFg/U1XmZhO29XI/AAAAAAAAFSc/0df81oUiXn4/s1600/congressional+record1.jpg Armenian Mirror-Spectator, Sep. 1, 1945]</ref>:

09:39, 10 Դեկտեմբերի 2016-ի տարբերակ


Դիմանկար
Ծնվել է1875(1875)
ԾննդավայրՎաղարշապատ
Մահացել է1946 (70–71 տարեկան)
Մահվան վայրՓարիզ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Հայաստանի Առաջին Հանրապետություն
ԿրթությունԳևորգյան Հոգևոր Ճեմարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, գրող և պատմաբան
ԿուսակցությունՀՅԴ
Ստորագրություն
 Abraham Gyulkhandanyan Վիքիպահեստում

Աբրահամ Գյուլխանդանյան (1875, Վաղարշապատ - 1946, Փարիզ), հասարակական և քաղաքական գործիչ, պատմաբան։ ՀՀԴ կուսակցության անդամ։

Կենսագրություն

Ավարտել է էջմիածնի Գևորգյան ճեմարանը, 1914 թվականին՝ Յարոսլավլի Դեմիդովյան բարձրագույն վարժարանի իրավաբանական բաժինը։ 1898 թվականից զբաղվել է Բաքվի նավթաշրջանի հայ բնակչության ազգային և սոցիալական պայքարը կազմակերպելու գործով։ 1905-1906 թթ․ հայ-թաթարական ընդհարումների ժամանակ մասնակցել է մարտերին, կազմակերպել Գանձակի հայության ինքնապաշտպանությունը։

1910 թվականին ցարական իշխանությունները Գյուլխանդանյանին ձերբակալել են և բանտարկել (մինչև 1912 թվականը)։ 1913 թվականին մտել է ազգային բյուրոյի կողմից Թուրքահայաստանում բարենորոգումներ անցկացնելու գործին օժանդակող պատասխանատու մարմնի մեջ։ 1916 թվականից՝ Բաքվի Հայոց ազգային խորհրդի նախագահ։ 1918 թվականին (Ռոստոմի հետ) մասնակցել է Բաքվի հայության դիմադրության կազմակերպմանը։

1919 թվականի հունիսին Գյուլխանդանյանը ընտրվել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի անդամ, եղել ներքին գործերի և արդարադատության[1], 1920 թվականին՝ ելևմտական նախարար։ 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Ալեքսանդր Խատիսյանի հետ ստորագրել է Ալեքսանդրապոլի պայմանագիրը։ Հայաստանի բոլշևիկյան օկուպացիայից հետո անցել է Թիֆլիս, Կ. Պոլիս, ապա հաստատվել Ֆրանսիայում։ Փարիզում զբաղվել է դաշնակցության դիվանում պահվող ավելի քան 100 հազար վավերագրերի ու փաստաթղթերի կարգավորմամբ։

1942 թվականին եղել է Բեռլինում հիմնադրված Հայ ազգային խորհդրի փոխնախագահը[2]:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, Փարիզը գերմանացիներից ազատագրելուց հետո, ֆրանսիացի կոմունիստների պահանջով որդու հետ ձերբակալվել է, բանտարկվել (1944 թվականի հոկտեմբեր - 1945 թվականի սեպտեմբեր

Մեծ է Գյուլխանդանյանի վաստակը հայ հեղափոխական, ազգային-ազատագրական շարժման ղեկավարման և անկախ Հայաստանի պետական կյանքի կազմակերպման գործում։

Երկեր

  • Գիւլխանդանեան Աբրահամ, «Ազգային շարժումների դրդապատճառները XIXդ.-ում», Փարիզ, 1939։
  • Գիւլխանդանեան Աբրահամ, «Բագուի դերը մեր ազատագրական շարժման մէջ», «Հայրենիք» ամսագիր, 1924, թիւ 1, էջ 123-131, թիւ 2, էջ 133-144, թիւ 3, էջ 60-66, թիւ 5, էջ 97-111, թիւ 6, էջ 102-108, թիւ 8, էջ 109-118, թիւ 9, էջ 106-112, թիւ 10, էջ 109-119, թիւ 11, էջ 98-103, թիւ 12, էջ 49-56, 1925, թիւ 3, էջ 125-131, թիւ 4, էջ 106-112, թիւ 5, էջ 116-121:
  • Գիւլխանդանեան Աբրահամ, «Հ. Յ. Դաշնակցութեան առաջին ծրագիրը եւ նրա հեղինակները», Աթէնք, 1987:
  • Գիւլխանդանեան Աբրահամ, «Հայ-թաթարական կռիւները Անդրկովկասում», «Հայրենիք» ամսագիր, 1935, թիւ 10, էջ 132-135, թիւ 11, էջ 129-135, թիւ 12, էջ 134-141:
  • Գիւլխանդանեան Աբրահամ, «Հայ-թաթարական ընդհարումները», հատ. Ա., Փարիզ, 1933, 218 էջ։
  • Գիւլխանդանեան Աբրահամ, «Յեղափոխական դէմքեր. Հակոբ Չիլինգարեան (Աշոտ Հայկունի)», , «Հայրենիք» ամսագիր, 1936, թիւ 1, էջ 131:
  • Գիւլխանդանեան Աբրահամ, «Յեղափոխական հայուհիներ», մաս Ա., Փարիզ, 1939, 63 էջ։

Գրականություն

  • Լազյան Գ., Դեմքեր հայ ազատագրական շարժումեն, Կահիրե, 1949։

Ծանոթագրություններ

  1. «Նախկին գլխավոր դատախազներ». prosecutor.am. Վերցված է 2016-12-10-ին.
  2. Armenian Mirror-Spectator, Sep. 1, 1945
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։