«Եզդիականություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ 212.73.91.5 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել თეკა մասնակցի վերջին տարբերակին։
Տող 36. Տող 36.
[[Կատեգորիա:Եզդիականություն]]
[[Կատեգորիա:Եզդիականություն]]


[[ka:იეზიდიზმი]]
[[ka:იეზიდიზმიes grox@ BAN CHGITI

16:45, 14 Ապրիլի 2011-ի տարբերակ

Եզդիական դավանանքում կան դեռևս շատ բաներ, որոնք պարզված չեն: Այս հետաքրքիր կրոնի մասին կան բազմաթիվ հակասական տեղեկություններ: Օրինակ եզդիական որևէ աստվածության մասին եզդիկան տարբեր լեգենդներում կան տարբեր տեղեկություններ, որոնք միանգամայն հակասում են միմանց, իսկ սրանք էլ կարող են իրենց հերթին հակասել եզդիական հոգևորականների վկայություններին: Սա պայմանավորված է եզդիականության բավական ուշ ծագման, մյուս համաշխարհային կրոնների նման հոգևոր ուժեղ կենտրոն չունենալու հանգամանքով: Եզդիականությունը ավելի շուտ կարելի բնորոշել որպես առանձին հավատալիքների կոմպլեքս, քան իսլամի և քրիստոնեության նման դոգմատիկ կրոն: Եզդիականությունը շուրջ 200 տարվա ուսումնասիրության պատմություն ունի, սակայն այդպես էլ չի պարզվել այս կրոնական ուղղության և ծագման խնդիրը: Եզդիականության մասին աշխատություններում մենք շատ հաճախ հանդիպում ենք այս կրոնի սինկրետիկ լինելու մասին վկայությունների: Գիտնականների մի մասը սխալ կերպով համարում են, որ եզդիականությունը հանդիսանում է զրադաշտականության, քրիստոնեության, մահմեդականության և նույնիսկ բուդդայականության ու մովսիսականության խառնուրդ: Այս կրոնների ազդեցությունը և դրա հետևանքով առաջացած տարրերը իհարկե կան եզդիականությունում, սակայն դա չի կարելի գերագնահատել:

Մալաք Թավուս(Սիրամարգ-հրեշտակ)

Այս աստվածության մասին խոսելիս ընդունված է նրան կոչել չարիքի արտահայտություն, սատանայի մարմնավորում և այլն: Դա էլ հիմք է տվել եզդիներին համարել սատանայապաշտներ։

Ըստ եզդիականության Աստված երկիրը ստեղծել է Մալաք-Թավուսի օգնությամբ և նրա հետ։ Սակայն Մալաք-Թավուսի հետ էլ ամեն ինչ պարզ չէ։ Որոշ լեգենդներում նա հանդես է գալիս որպես Աստծո օգնական, նրա փոխանորդ, նախկին մերձավոր կամ էլ դրախտից քշված հրեշտակի կերպարով։ Սակայն այս վերջին վարկածը, ամենայն հավանականությամբ, տարածվել է մահմեդականնների կողմից։

Սիրամարգը զրադշտականության մեջ նույնպես համարվել է Ահրիմանի ստեղծածը։

Ըստ հյուսիսային Իրաքում տարածված սուֆիական մի ավանդության` սիրամարգը եղել է չափազանց գեղեցիկ մի թռչուն, սակայն իր գոռոզության համար սատցել է անճոռնի ոտքեր և հեռացվել դրախտից։

Եզդիներ գլխավոր աստվածությանը սիրամարգի կերպով պատկերելը, հավանաբար, հարկավոր է բացատրել սուֆիական ազդեցությամբ։ Սուֆիական գաղափարախոսության մեջ այս թռչունը իմաստության և վեհության խորհրդանիշ է։ Պաշտելի Մալաք-Թավուսը մահմեդականների ճնշման տակ դարձել է վտարված հրեշտակի խորհրդանիշ։

Պետք է նշել, որ, ամենայն հավանականությամբ, սիրամարգի պաշտամունքը ստեղծվել է հնդկական թերակղզում և նախապատմական վաղ ժամանակներում տարածված է եղել նաև Մերձավոր և Միջին Արևելքի ժողովուրդների հավատալիքներում։

Մալաք-Թավուսը եզդիների ծիսական առարկաների համակարգում պատկերվում է աքաղաղի կերպարանքռվ` ամրացված աշտանակին: Այսպիսի արձանիկներ պահվում են Լալեշում և ամեն տարի ղավալների (եզդի հոգևորականության ստորին դաս) կողմից ման են ածվում եզդիաբնակ շրջաններում։ Դրանց միջոցով հավատացյալ համայնքից հանգանակություն է գանձվում` հօգուտ հոգևոր կենտրոնի: Այդ արձանիկները անվանվում են սանջակներ և խիստ գաղտնի են պահվում այլադավաններից։

Շեյխ Ադի (Շեյխ Ադի բին Մուսաֆեր)

Մալաք-Թավուսից հետո եզդիական պանթեոնի երկրորդ խոշոր դեմքը Շեյխ Ադին է: Եզդիները նրան համարում են Աստծու առաքյալը և հավատում են, որ նա ստեղծվել է Մալաք-Թավուսի ստվերից: Շեյխ Ադին, Մալաք-Թավուսի նման, հանդիսանում է Աստծո փոխանորդը, իսկ որոշ ավանդություններում ստանում է աստծու որոշ ֆունկցիաներ: Հետաքրքիր է այն փաստը, որ Շեյխ Ադին պատմական դեմք է, ծագումով արաբ, Օմայան ազնվական տոհմից: Նրա մասին կարելի է ուշագրավ տեղեկություններ ստանալ արաբական միջնադարյան բազում աղբյուրներից: Մինչև այժմ հայտնի չէ, թե նա ինչու է մտել եզդիական կրոնի սրբերի շարքերը:

Եզիդ (Սըլթան Էզիդ)

Եզդիական պանթեոնի երրորդ հիմնակն դեմքն է: Գիտական որորշ շրջանակներում տարածված է այն կարծիքը, որ նա մարմնավորում է հին իրանական յազատ-ներին (հին իրանական աստվածություն զոհաբերության արժանի): Ոմանք այս աստվածությանը կապում են Օմայան խալիֆ Եզիդ բին Մուավիայի հետ: Ուսումնասիրողների մի այլ խումբ այս անունը կապում է իրանական Եզդ քաղաքի հետ: Եզիդ բին Մուավիան եղել է խալիֆ ընդամենը 3.5 տարի (680-683): Նա չի կատարել որևէ կարևոր կրոնական աշխատանք: Նրա օրոք սպանվել է խալիֆի թեկնածու Ալի իբն Աբու Թալիբի որդին Հուսեյնը` Քերբալայի ճակատամարտում: Դրանից հետո Եզիդ անունով սկսել են շիաները անվանել դավաճաններին, անհավատներիրն և սատանայի հետևորդներին կամ սատանայապաշտներին: Հետաքրքրական է այն փաստը, որ եզիդ բառի այդ նշանակությունները կան նաև հայ գրականության մեջ: Մասնավորպես Սայաթ-Նովայի մոտ: Եզդիների թշնամական և մահմեդական հարևաններով շրջապատված լինելը կարող էր նրանց արժանացնել եզիդ կամ եզդիներ կոչմանը:


Գրականություն

  • Գ. Ասատրյան, Ա. Փոլադյան Եզդիների դավաննքը, Երևան 1980։